Գրքերի ցուցահանդես-տոնավաճառ՝ Խնկո-Ապոր գրադարանում
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում դեկտեմբերի 14-ին կանցկացվի ցուցահանդես-տոնավաճառ՝ նվիրված Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100, և «Էդիթ Պրինտ» հրատարակչության 25-ամյակներին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ասաց. «Եթե ուզում ենք ունենալ լավ, հետաքրքիր, կաղապարներից դուրս մտածող սերունդ մանկական գիքրը պետք է խրախուսենք, դեռահասների շրջանում ընթերցասիրությունը»։
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը մանրամասնեց ամբողջ օրը, կլինեն նոր գրքերի շնորհանդեսներ, թատերական ներկայացուցիչներ. «Սա կարծում եմ լավագույն հարթակն է՝ գիրքն ընթերցողին ներկայացնելու համար»։
Տոնոյանն նշեց, որ գրադարանի համար այս տարին հագեցած է եղել միջոցառումներով։
«Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը հավելեց, որ տոնավաճառին հնարավոր կլինի գտնել ցանկացած ճաշակի, ոճի, ինչպես նաև ինտերակտիվ գրքեր։
«Մարդիկ ավելի շատ սկսել են կարդալ, մարդիկ նորից մոտենում են գրքին, ոչ թե էլեկտրոնային, այլ հենց տպագիր գրքին։ Տարին մեզ համար շատ հաջողված էր, շուրջ հարյուր գիրք ենք հրատարակել»,- ասաց Կարապետյանը։
Բանախոսները նշեցին, որ ցուցահանդես-տոնավաճառի այցելուներին անակնկալներ են սպասվում։