Հասարակություն 19:03 14/12/2018 Հայաստան

Ամանորյա ի՞նչ նվերներ են առաջարկում տեղական արտադրողները

Ամանորի ու Սուրբ ծննդի տոների անբաժանելի մաս են նվերները։ Տարբեր երկրներում տոներից առաջ հարցումներ են անցկացվում, պարզելու թե ինչ են մարդիկ ավելի հաճախ սկսել իրար նվիրել։ Հայաստանում նման վիճակագրություն ու հարցում չկա։

Միտումների մասին կարելի է դատել մեր շրջապատի, բարեկամների, ընկերների՝ նվերների  ընտրության հիման վրա։

Գրքեր, խաղալիքներ, զարդեր,  պայուսակներ, դրամապանակներ, ժամացույցներ, շարֆեր, կոսմետիկա,  բրոշներ, շոկոլադ, հագուստ, հուշանվերներ. ահա առավել հաճախ արվող նվերների ցանկը։

Panorama.am-ը փորձեց պարզել, թե այս առումով  ի՞նչ են առաջարկում տեղական արտադրողները։

Այսպես, ընտրությունը մեծ է, եթե նվեր եք պատրաստելու փոքրիկների համար։

Գրախանութներում ու սովորական խանութներում վաճառվում են թեմատիկ, ժամանցային, ուսուցողական, ուշադրությունն ու տրամաբանությունը զարգացնող տեղական արտադրության սեղանի խաղեր, դոմինոներ։ Գները տատանվում են 2000 – 15 հազար դրամի սահմաններում։
Հայաստանյան հրատարակչությունների կողմից առաջարկվող մանկական գեղարվեստական, գիտահանրամատչելի գրականությունն էլ բազմազան է, բազմալեզու, գեղեցիկ պատկերազարդումներով, որակյալ ու գրավիչ կազմերով։ Այս պարագայում էլ  գները տատանվում են 1000-17 հազար դրամի սահմաններում։

Դե էլ չենք խոսում բազմաբնույթ ներկայացումների  մասին, որոնք առաջարկում են երևանյան թատրոնները։

Ամենափոքրիկների համար կարելի է գնել խաղալիքներ, այս առումով առանձնանում են Նանի-Զանիի տիկնիկները։ Ի դեպ, ընկերության տիկնիկագործները հաճախ են հանդիպում երեխաների հետ, պատմում իրենց գործի մասին։ Նանի-Զանին սկսել է նաև գոգնոցներ առաջարկել փոքրիկ աղջիկների համար։

Nazelie doll boutique –ը ևս մեկը մեկից գեղեցիկ տիկնիկներ է առաջարկում։ Էկոլոգիապես մաքուր, փայտե խաղալիքներ է առաջարկում Noy Wood-ը:  

«Secret Santa»-ի լավագույն նվերները մեզ մոտ են, հայտարարում է ՆԱԽՇԷ-ն   ու առաջարկում ամանորի թեմայով բարձեր, սփռոցներ, խաղալիքներ։

Գիշերազգեստների, տնային հագուստի ամանորյա հավաքածուն արդեն ներկայացրել է «Տոսպ»-ը։  «Մանկան»-ի արտադրած փափուկ խաղալիքները կարելի է  համադրել «Մելանտե»-ի    արտադրած հագուստի հետ։

Կանանց համար տեսականին անսահմանափակ է, ամենասիրունն ու ամենամեծ պահանջարկ վայելողը։

Ձեռագործ զարդերը, բրոշներն ու շարֆերն այս առումով առաջատար են։

Մեկը մեկից ինքնատիպ, տարբերվող ու գեղեցիկ զարդեր է առաջարկում Hulunq-ը՝ հիշեցնելով, որ «Հուլունքը» համարձակ, խելացի, կայացած, փորձարկումներից չվախեցող, հետաքրքրասեր, ինքնավստահ ու նորն ընդունելու պատրաստ կանանց համար է:

Բնական քարերով համարձակ գույներով վզնոցներ, կախազարդեր, ականջօղեր, մատանիներ է առաջարկում Rashani-ին։ Ձեռքի աշխատանքները պատրաստում են Անի Ռաշոյանը, քանդակագործ ամուսինն ու նրա եղբայրը։

Բնական չորացրած ծաղիկներով, արծաթով, կաշվով ու տարբեր կտորներով պատրաստված ամենատարբեր զարդերն առաջարկում է Lusine Harutyunyan handmade-ը։

Ձմռան ցրտին ամենապահանջված տաք շալերի առաջարկն էլ շատ է։ Ցանկացած գույնի ձեռագործ շալեր  անգորա թելից, թեթև է, փափուկ ու մատչելի։

Ազգային թեմատիկայով, որակյալ ու միաժամանակ նորաոճ արծաթե զարդեր է առաջարկում Իմ Զարդը։ 

Բնական կոսմետիկա՝ եթերայուղեր, մաշկը խոնավեցնող, սնուցող յուղեր, գունակարգավորող քսուքներ է առաջարկում Nairian-ը։  Ամանորի առթիվ այստեղ 30 տոկոս զեղչ է գործում։

Nrani-ն  նույնպես տեղական հումքից, բնական կոսմետիկ միջոցներ է արտադրում։ Հումքը Լոռու մարզում հատուկ աճեցված բույսերն ու ծաղիկներն են։

Գեղեցիկ ու թեմատիկ դիզայնով շոկոլադ են առաջարկում Nrane -ն ու «Գուրմէ Դուրմէ»-ն։ 

Ազգային տարազի կտորով պատրաստված դրամապանակներ ու պայուսակներ կարելի է գտնել  TARAZ / ՏԱՐԱԶ-ում։

Եթե տարազի զարդանախշերի սիրահար եք կամ նման մարդու համար եք նվեր փնտրում, ապա ձեզ կօգնի նաև Ղարաբաղ Կարպետը։  Մետաքսյա շարֆերի նոր տեսականին Արցախյան գորգերի զարդանախշերի և  Հայոց այբուբենի թռչնազարդ տառերի գեղեցիկ համադրումն է մետաքսի վրա։

Գլխարկներ ու ձեռնոցներ կարող եք փնտրել Nshanyan-ում։  Տղամարդկանց համար նախատեսված տեսականին գտնելու համար կարելի է դիմել «Տերյան Մշակութային կենտրոն»։  

Ժամացույցներ խորհուրդ չի տրվում նվիրել, բայց եթե արդեն նման որոշում ունեք, ապա առավել հայտնիներից է AWI-ն։  

Եթե հասցեատերը երաժշտության հետ կապ ունի, ապա այս հուշանվերները նրանց համար են։  

Իհարկե, այստեղ ներկայացված չէ տեղական արտադրանք ամբողջությամբ։ Բայց եթե այսքանից հետո էլ չեք կողմնորոշվում, թե ինչ կարելի է նվիրել, ապա փոքր հուշում՝ տեղական արտադրության խմիչքներ՝ գինի կամ կոնյակ, շոկոլադներ, օրինակ Zabel, տարբեր ֆոտոստուդիաների նվեր քարտեր... Կարևորը տեղական արտադրողին օգնելու ցանկությունն ու պատրաստակամությունն է։

Ի դեպ, Panorama.am-ը տեղական արտադրողին գովազդում է առանց վճարի։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Քաշաթաղի շրջանում և Քարվաճառում 25 տուն կկառուցվի
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախօրեին Լիբաբանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Որևէ ոլորտում Կառավարությունը ձախողում չի ունեցել. վարչապետ
Կառավարությունը կաշկանդված չէ ցտեսություն ասելու ձախողված պաշտոնյաներին: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օլաֆ Զիմելկա. Հայաստանը տարածաշրջանային համատեքստում գտնվում է շահեկանորեն բարձր դիրքերում
«Մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական...
Աղբյուր` Panorama.am
20:12
Հայաստանի ընտրանին հավաքի առաջին մարզումն է անցկացրել
Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը: Արմեն Գյուլբուդաղյանցի ֆուտբոլիստները պատրաստվում են ԵՎՐՈ-2020-ի ընտրական...
Աղբյուր` Panorama.am
20:06
Ջեյմս Թուֆենկյանը պատրաստ է շարունակելու զարգացման ծրագրերի իրականացումը և՛ Հայաստանում, և՛ Արցախում
«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցով տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Բյուրականի աստղադիտարանի մասնագիտական խորհուրդը վերաբացվել է
ՀՀ բարձրագույն որոկավորման կոմիտեի հրամանով ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում մարտի 15-ին վերաբացվել է...
Աղբյուր` Panorama.am
19:51
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Մարտի 20-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Վաղը ցերեկը մի շարք համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստին Արմեն Սարգսյանի չմասնակցելու մասին
«Ես նախագահ Արմեն Սարգսյանին ընդունում եմ որպես Հանրապետության նախագահ, ով ունի սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված...
Աղբյուր` Panorama.am
19:33
Դիլիջանում մարտի 25-ից նոր արագաչափ կգործարկվի
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մարտի 25-ից գործարկվելու է Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 161 հասցեի հարակից...
Աղբյուր` Panorama.am
19:22
Արարատ Միրզոյանը և Վոլֆգանգ Շոյբլեն պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը
«Բունդեսթագի փորձը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի Ազգային ժողովի համար»,- այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ...
Աղբյուր` Panorama.am
19:12
Ինչպես են հիշելու Նազարբաևին Հայաստանում
30 տարի Ղազախստանը ղեկավարելուց հետո նախագահ Նուրսուլթան Նազարաբաևը հայտարարել է այդ պաշտոնից հրաժարական տալու մասին։Նա հետխորհրդային տարածքի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Արարատը խզել է պայմանագիրը լեգեոների հետ
«Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի բելառուս կիսապաշտպան Անդրեյ Չուխլեի հետ: Այս մասին հայտնում է ակումբի...
Աղբյուր` Panorama.am
18:53
Մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու և փողերի լվացման համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
18:42
Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի...
Աղբյուր` Panorama.am
18:32
Հայ գեղասահորդները մեկնել են Ճապոնիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
Գեղասահքի Հայաստանի հավաքականը մեկնել է Ճապոնիայի Սայտամա քաղաք, որտեղ մարտի 20-23-ը կկայանա աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ալիևն Էրդողանին հորդորել է Կարսում և Իգդիրում իշխանությունը հանձնել ազգայնականներին
Թուրքական մամուլում շրջանառվել են լուրեր, ըստ որոնց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջամտել է մարտի 31-ին Թուրքիայում անցկացվելիք տեղական...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հայաստանցի յուրաքանչյուր տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է. Փաշինյան
«Հայաստանցի յուրաքանչյուր տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, և հայաստանցի յուրաքանչյուր կնոջ համար միակ պարոնը իր ամուսինն...
Աղբյուր` Panorama.am
18:06
Քաղաքագետ. Փաշինյանի հայտարարությունից հետո կամ պետք է գործ հարուցվի, կամ գլխավոր դատախազը պատժվի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ուշադրություն է հրավիրել այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած մի հայտարարության վրա։ ...
Աղբյուր` Panorama.am
17:59
Մանսարդները պետք է բոլոր նորմերին համապատասխան լինեն. Մարության
Երևանի ավագանու նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն իր կինն...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ժամանումը ֆուտբոլի ակադեմիա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների ժամանումը Ավանի ֆուտբլի ակադեմիա:
Աղբյուր` Panorama.am
17:44
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
17:17
Նազարբաևը հրաժարական է տվել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել։ «Ես որոշել եմ դադարեցնել իմ լիազորությունները նախագահի...
Աղբյուր` Panorama.am
17:15
Վահան Թումասյան. Ինձ մոտ ծանր տպավորություններն արտահայտվում են ոչ թե պոեզիայի, այլ հայհոյանքների տեսքով
Տարիներ շարունակ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի օրը սկսվում  է ու ավարտվում Շիրակի գյուղերի անապահով ընտանիքներին...
Աղբյուր` Panorama.am
17:09
Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է և «Ferrari»-ով էլ չեն կարողանալու հասնել. Փաշինյան
«Չեմ կարծում, որ պետք է շատ խոսեմ երկրում կատարված փոփոխությունների մասին, սակայն սա այն դեպքը չէ, երբ վարչապետը չի տիրապետում երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:07
Մարության. Չենք սահմանափակվելու միայն Օպերայի հարակից տարածքով
«Ամեն շաբաթ կամ կիրակի օրս սկսում եմ աղբավայր այցելելուց, որպեսզի տեսնեմ այնտեղ խնդիրներ կան, թե ոչ»,- ավագանու նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է տեղակայել
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում նոր զորամաս է տեղակայել: Տարածքը սահմանակից է ՀՀ Տավուշի մարզին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:34
Հայ 4 շախմատիստ հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ: Այս...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ռանչպարի դարդուցավը՝ բանաստեղծությունից դուրս
Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այցով Արարատի մարզի Ռանչպար գյուղում էր։ Այցի մասին վարչապետը տեղեկացրեց իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
16:00
ՄԻՊ-ը աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց
Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլի և գործադուլի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի...
Աղբյուր` Panorama.am
Համացանց
19:51 19/03/2019, Հայաստան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:51 19/03/2019, Հայաստան
Անօրինակ ակցիա

Տեսանյութեր

Մարությանը՝ Կենտրոնում կայանատեղիների գնի բարձրացման հարցի մասին
18:08 19/03/2019

Մարությանը՝ Կենտրոնում կայանատեղիների գնի բարձրացման հարցի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}