Հասարակություն 18:11 14/12/2018 Հայաստան

Վերացող սիգը, օրեցօր շատացող ձկնավաճառներն ու չաշխատող արգելքները. ի՞նչ անել

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Հատկապես նախատոնական օրերին մայրաքաղաքի փողոցներում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ձկնավաճառների, որոնք ոչ միայն սիգ են վաճառում, այլև ձկնկիթ:  Եվ դա այն դեպքում, երբ մասնագետները տարիներ շարունակ ահազանգում են՝ սիգ ձկնատեսակը վերացման վտանգի առաջ է հայտնվել:

Այսօր Սևանի ձկնապաշարի վերականգնումը պետության համար ունի ռազմավարական նշանակություն, ամեն տարի  ձկան պաշարների համալրման նպատակով պետական բյուջեից  գումարներ են հատկացվում, և Սևանա լիճ է բաց թողնվում մի քանի հարյուր հազար մանրաձուկ:
Թեև Սևանում ձկան որսն արգելված է արդեն մի քանի տարի, սակայն ձկնագողությունը շարունակվում է, դրա վառ ապացույցն էլ ամենուրեք վաճառվող սիգն է: Ամեն տարի ձկան որսի արգելքի ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության բազմաթիվ դեպքեր են բացահայտվում, բայց միաժամանակ պատկան մարմինները խոստովանում են՝ մարդիկ դրանով սոցիալական խնդիր են լուծում:

«Սևանա լճից սիգի որսը թույլատրված չէ, բայց սիգի որսագողությունը շարունակվում է. կար նախորդ տարի, կա այս տարի ու կլինի, քանի դեռ մարդիկ չեն գիտակցում, թե ինչ կորուստներ կարող ենք ունենալ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը: Նրա ղեկավարած կենտրոնն է ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնում գիտական կարծիք կամ խորհրդատվություն, որի հիման վրա նախարարությունը որոշում է թույլատրել այս կամ այն ձկնատեսակի որսը կամ չթույլատրել:

Առաջիկա օրերին կրկին կհայտարարեն սիգի որսի արգելքի մասին, սակայն, ըստ պրոֆեսորի, դա խոչընդոտ չէ, արգելքի  ժամանակ էլ շարունակվում է սիգի վաճառքը:

«Եթե վաճառվում է, նշանակում է, որ այսօր պատշաճ հսկողություն գոյություն չունի Սևանա լճում»,- ասում է Բարդուխ Գաբրիելյանը:

Հարց է առաջանում՝ որտեղի՞ց և ի՞նչ ճանապարհով են ձեռք բերում այս ձուկը, երբ Սևանում սիգի սակավության պատճառով արգելվում է ձկան այդ տեսակի որսը:

Մեզ հետ զրույցում «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը վստահեցնում է՝ հսկողություն կա, բայց նաև հաստատում՝ ձկնագողություն էլ կա, բայց դա իր բացատրությունն ունի՝ լիարժեք հսկողություն իրականացնելու համար ռեսուրս չունեն:

«Ապօրինի որսագողությունը եղել է, կա և կլինի, քանի դեռ համալիր միջոցառումներ չեն իրականացվում:  Այո, բավականին խիստ հսկողություն կա, բայց Սևանա լճի ափի շրջագիծը մոտ 230 կմ է, լճի ափամերձ հատվածում կա 41 համայնք, և «Սևան» ազգային պարկի հսկիչները չեն կարող բոլորին հետևել: Օրինազանց քաղաքացիները գիշերով  կարող են որս անել, իսկ առավոտյան մեր հսկիչը կարող է ոչինչ չնկատել: Սա կլասիկ ձկնգողության տեսակ է, որը  գալիս է դեռևս խորհրդային տարիներից: Վերջին տարիներին նույնիսկ ցերեկային ժամերին են գողություն անում, բայց բոլորին վերահսկել չենք կարող»,- նշում է Վահե Գուլանյանը:
Նրա խոսքով՝  «Սևան» ազգային պարկում  աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 9-ին, ավարտվում 18:00-ին, ուստի, ըստ նրա, բնական է, որ ուշ  ժամերին իրենք չեն կարող պատշաճ հսկողություն իրականացնել: Բացի այդ, տեխնիկական զինվածությունը բավարար չէ, ինչը ևս լուրջ խնդիր է:

Միաժամանակ Վահե Գուլանյանը նշում է, որ հսկողություն պետք է իրականացնի ոչ միայն «Սևան» ազգային պարկը, այլև մի շարք այլ կառույցներ, այդ թվում՝ ուժային, սակայն շատ հաճախ, սոցիալական խնդրին զոհ գնալով, պատասխանատու կառույցները «մատների արանքով են» խնդրին մոտենում:

Ազգային պարկի տնօրենը խնդիրը կապում է համակարգի թերի, անկատար լինելու, օրենսդրության հետ, բայց միաժամանակ ավելացնում է՝ չի կարծում, օրենքի ճիշտ կիրառման դեպքում ձկնագողերն ավելի օրինապաշտ կդառնային, քանի դեռ կա սոցիալական խնդիրը. «Քանի դեռ գյուղացիների սոցիալական հարցը չեն լուծել, ձկնագողությունը չի վերանալու: Մաքսիմում 10 օր որս չանեն, բայց եթե երեխան սոված է, նրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի»:

Վահե Գուլանյանն ասում է՝  մի քանի օրից ձվադրման շրջանը սկսվելու է, նորից սկսվելու են բողոքները, ուստի ստեղծված իրավիճակում լուծումն այն է, որ ձկնագողերին օրինական դաշտ բերեն, ինչին ուղղված մի քանի միջոցառումներ կան:

«Մենք առաջարկում ենք այնպիսի համակարգ ներդնել, որի համաձայն՝ պետք է սահմանել օրինական որսի ձև, որով հնարավոր կլինի վերահսկել ձկան որսով զբաղվողներին: Բոլոր վարչապետերի ժամանակ այս հարցը բարձրացրել ենք, ասել են՝  կլուծենք, բայց անօգուտ: Լիահույս ենք, որ  նոր կառավարությունն ու բնապահապանության նախարարը հետևողական կլինեն և այս խնդրին լուծում կտան:  Ամեն դեպքում արդեն ամոթ է, որ  բնապահպանական խնդիրը կապում են սոցիալականի հետ: Այն մեթոդներով, որոնցով տարիներ շարունակ պայքարում ենք, արդեն անհնար է, պետք է այլ մեխանիզմներ մտածել»,- ասում է  Վահե Գուլանյանը:

Նա միաժամանակ արձանագրում է, որ  Սևանա լճում սիգի արդյունագործական պաշարներն աճում են. «Այսօր ձկնագողությունն ու վերարտադրողականությունը բալանսի մեջ են»:
Չնայած արդյունագործական պաշարների ավելացմանը, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանն ահազանգում է  ձկնատեսակների պոպուլյացիաների վտանգի մասին:  «Անկախ որսի շրջանից, արդեն 6-7 տարի է սիգ չի կարելի որսալ, բայց ամենուրեք վաճառվում է նախաձվադրային սիգ, ինչն անթույլատրելի է: Եթե այսօր որսում են սիգ՝ ձկնկիթով,  նշանակում է, որ հազարավոր ձկներ են ոչնչացնում: Բնապահպանության նախարարությունը դիմել է մեզ, թե երբ է ձվադրման շրջանը սկսվում, բայց ձվադրման սկսելն ի՞նչ կապ չունի պահպանության հետ: Այսինքն՝ եթե ձվադրման շրջանը դեկտեմբերի վերջին է, դա չի նշանակում, որ հիմա կարելի է ձուկ որսալ»,- նշում է պրոֆեսորը:

Նա նույնպես հաստատում է, որ վերջին տարիներին արդյունագործական ձկան պաշարներն աճել են և մտադրություն կար, որ առաջիկա տարիներին առաջարկեին՝ ինչ-որ ծավալով որսը թույլատրել, բայց այս չափերով անկառավարելի որսը նշանակում է՝ հետագայում լուրջ խնդրի առաջ են կանգնելու. «Սիգի արդյունագործական պաշարներն ավելացել են, բայց այս թալանը, որը տեղի է ունենում, կասկածում եմ, որ մյուս տարի ավելացում կունենանք: Հիմա շատ կարևոր է, որ արգելվի ձվադրման պատրաստ, ձկնկիթ ունեցող ձկների որսը… բայց ո՞ւմ ենք ասում: Այս ամենը ոչ պատշաճ հսկողության և անկառավարելի որսի արդյունք է: Բավականին մեծ վնաս են կրելու արդյունագործական պաշարները, քանի որ ամենուրեք, ամեն քայլափոխի վաճառում են և ձուկը, և ձկնկիթը: Սիգը պետական սեփականություն է, և եթե ասում են, որ որսը թողնում են՝ հաշվի առնելով մարդկանց սոցիալական վիճակը, դե թող սոցիալական խնդիրներից ելնելով թույլ տան մարդկանց ուրիշ բաներ թալանեն»:

Բարդուխ Գաբրիելյանի գնահատմամբ՝ այս տարի ավելի վատ է վիճակը, քան նախորդ տարիներին, քանի որ առանց թաքցնելու վաճառում են նաև ձկնկիթը, մինչդեռ նախորդ  տարիներին գոնե խուսափում էին:

Պրոֆեսորի խոսքով՝ Սևանա լճում կառավարելի որս գոյություն չունի, պատասխանատուները պետք է վերահսկողություն իրականացնեն, պատկան մարմինների համար այս հարցի լուծումը պետք է առաջնահերթ լինի, հակառակ դեպքում  կհայտնվենք նույն «կոտրած տաշտակի» առաջ:
Ի դեպ, Բարդուխ Գաբրիելյանը հայտնեց, որ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն այս հարցի հետ կապված նամակ է ուղարկել ՀՀ կառավարություն, բնապահպանության նախարարություն, սակայն դեռևս ոչ մի պատասխան չեն ստացել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}