Հասարակություն 11:00 25/12/2018 Հայաստան

Հրապարակի հին տոնածառի ճակատագիրն անորոշ է

Հրապարակում տեղադրված տոնածառի տեսքի, գնի, բարձրության շուրջ քննարկումները ստվերում թողեցին հին տոնածառի հետ կապված հարցերը։ Panorama.am-ը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, ի՞նչ են պատրաստվում անել տարիներ շարունակ երկրի գլխավոր հրապարակը զարդարած տոնածառի հետ։

«Հանրապետության հրապարակի հին տոնածառի մետաղյա կոնստրուկցիաները մնում են պահեստում, իսկ  դրանց հետագա ճակատագիրն առայժմ անորոշ է: Հիշեցնենք, որ հին տոնածառի կոնստրուկցիաները ծառայել են 14 տարի և այժմ հետագա շահագործման տեսակետից անվտանգ չեն»,-պատասխանեցին քաղաքապետարանից։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նախկին տոնածառի համար ամեն տարի մրցութային կարգով գնվել են հարյուրավոր նոր կտրված բնական եղևնիներ, ինչն արժեցել է տարեկան մոտ 25 մլն դրամ, իսկ եղևնիները վերջում թափվել են։

Նոր տոնածառի ձեռքբերման գործընթացը Panorama.am-ի հետ զրույցում «Իրազել և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը որակեց ոչ թափանցիկ։ Տոնածառի գնի վերաբերյալ տարատեսակ թվեր հնչեցին։ Ավագանու նույն անդամի տվյալներով, օրինակ այն գնվել է 71 մլն դրամով։

Ի վերջո ինչքա՞ն   գումար է ծախսվել, ո՞ր ընկերությունից է գնվել տոնական ծառը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից հայտնեցին,  որ Հանրապետության հրապարակի  գլխավոր եղևնին գնվել է ռուսաստանյան «Գրին Թրիս» ընկերությունից՝ 68 մլն 912 հազար ՀՀ դրամ արժեքով, որի մեջ են մտնում նաև տեղափոխման ծախսերը:

Ըստ քաղաքապետարանի վարչության, տոնածառը գնվել է վերը նշված ընկերությունից, քանի որ վերջինիս ներկայացրած առաջարկն ու պայմանները լավագույնն են եղել:

«Փաթեթի մեջ ներառված են խաղալիքների, լույսերի, ճյուղերի և մետաղական կոնստրուկցիաների արժեքները: Եվս 1 մլն 898 հազար ՀՀ դրամ կազմել են եղևնու տեղադրման ծախսերը»,-նշեցին վարչությունից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:32
Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների
Ամերիաբանկը 2018թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել, որ կուբացիները Հայաստանում կրթություն ստանան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո...
Աղբյուր` Panorama.am
14:14
Միսս Մոսկվա-2018-ը զրկվել է տիտղոսից ու թագից
Միսս Մոսկվա գեղեցկության մրցույթի հաղթող Ալեսյա Սեմերենկոն զրկվել է տիտղոսից ու թագից՝ պայմանագրի պայմանների չկատարման պատճառով։ Ինչպես հայտնում...
Աղբյուր` Panorama.am
14:10
Ուրցաձորցիները հավաքվել են Գլխավոր դատախազության առջև
Նրանք ուզում են արդար, ազնիվ, երիտասարդ գյուղապետ։
Աղբյուր` Panorama.am
14:00
Գյումրիում կատարված խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել 3 անձի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել...
Աղբյուր` Panorama.am
13:55
Ինչպես մեկնաբանել «ռեկոմենդացիաները»
Որքանով հասկանում ենք՝ երբ իշխանությունը խոսում է «մեղավորության կանխավարկածի», ունեցվածքի 70 տոկոսը հետ վերադարձնելու, «առանց...
Աղբյուր` Panorama.am
13:50
«Գալուստ Գյուլբենկյան-150». թողարկվել է նոր հուշադրամ
ՀՀ կենտրոնական բանկը մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: Այս մասին հայտնում են ԿԲ...
Աղբյուր` Panorama.am
13:45
Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության e-gov.am...
Աղբյուր` Panorama.am
13:41
Սյունիքի դատախազը կարգապահական միջոցներ ձեռնարկելու միջնորդագիր է ներկայացրել մարզպետին
Նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստացած ծառայողների նկատմամբ։
Աղբյուր` Panorama.am
13:36
ԱԺ-ում մաքրուհիները բողոքում են՝ աշխատավարձը կրճատում են
Ազգային Ժողովի մաքրուհիներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում խորհրդարանի շենքում։  Նրանք լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որոշել էին...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» սոցիալական ծրագրի հիմնական գործընկեր
Այսօր տեղի է ունեցել «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: Բանկից հիշեցնում են, որ ՎՏԲ-Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ապրիլին հիշելու և գնահատելու ավելի կարևոր օր կա. հերոսի մայրը՝ վարչապետին
«Եթե Հայաստանը լինի բարեկեցիկ, իրավական երկիր, որտեղ մարդն իսկապես իր հողի տերը զգա, նրա համար ամեն օրն էլ տոն կլինի»:
Աղբյուր` Panorama.am
13:07
Բիգ Բենը կփոխի գույնը
Լոնդոնի հանրահայտ Բիգ Բեն աշտարակը կփոխի գույնը: Նշվում է, որ ժամատախտակի գույնը կվերադառնա նախնական տեսքին և կդառնա ոսկեգույն-կապույտ, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
12:55
Ես և իմ ընտանիքը որևէ կապ չունենք բենզինի ու նավթամթերքի շուկայի հետ. Վանեցյան
Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին՝ թե...
Աղբյուր` Panorama.am
12:47
«Նախարարը ստորագրել է «Գարդասիլ-4»-ը կիրառելու հրամանը». հայտարարություն
«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիա
Աղբյուր` Panorama.am
12:36
«Լույս»-ը մտադիր է գեղասահքի դպրոցի անունը փոխել արտահերթ նիստում
«Սա երևանցիների պատվախնդրության հարցն է»
Աղբյուր` Panorama.am
12:30
Միջազգային իրավունքը ևս մեկ բարձունք հանձնեց Դոնալդ Թրամփին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականության վերանայման գործընթացը։ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
12:17
Քոչարյանին ուղղված Շիրխանյանի նամակը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնեց, որ Հայաստանի երկրորդ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դարիղա Նազարբաևայի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նորընտիր նախագահ Դարիղա Նազարբաևայի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Հայկ Մարության. Ես իմ ընտանիքով մասնակցելու եմ շաբաթօրյակին
Երևանի ավագանու արտահերթ նիստը վարող քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիներին կոչ արեց վաղն ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. Վանեցյան
«Այլևս հնարավոր չէ ՀՀ ներկրել գաղտնալսման համար նախատեսված սարքավորումներ։ Նման սարքերի ներկրումը օրենքով է արգելված, ու դրանք ներկրելու...
Աղբյուր` Panorama.am
12:00
Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից
Աֆրիկայում ինքնաթիռի կործանումից հետո ընկերության հետ համագործակցությունից հրաժարվել են ամբողջ աշխարհից շուրջ երեք տասնյակ ուղևորափոխադրողներ։
Աղբյուր` Panorama.am
11:44
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին
Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ
Աղբյուր` Panorama.am
11:39
Ռուս դպրոցականները գարնանային արձակուրդներին նախընտրում են հանգստանալ Երևանում
Թրավել-գործակալությունների փորձագետներն ուսումնասիրել են ավիատոմսերի վաճառքը՝ պարզելու, թե Մոսկվայից մարտի 23-31-ը երեխաների հետ որ քաղաքակներն...
Աղբյուր` Panorama.am
11:28
Երևանի 2019թ. բյուջեի ավելացող10 մլրդ դրամից խոշոր մաս կուղղվի մանկապարտեզներին
Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
11:20
Նոր Զելանդիայի վարչապետը Թվիթերով սպառնալիքներ է ստացել
Նոր Զելանդիայի ոստիկանությունը հետաքննում է այն սպառնալիքները, որոնք ուղղվել են  վարչապետ Ջասինդա Արդերնին Թվիեթերով։ Ռիա նովոստին, հղում...
Աղբյուր` Panorama.am
11:09
Լարսը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
11:00
Շառլ Ազնավուրը BraVo մրցանակի դափնեկիր է
BraVo  երաժշտական մրցանակաբաշխության ոսկե արձանիկը համաշխարհային երաժշտական մշակույթի զարգացման գործում ունեցած ներդրման համար տրվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարեն Քոչարյան. Ես Փաշինյանից ուզում եմ լսել ոչ թե պռավալների, այլ ձեռքբերումների մասին
15:35 21/03/2019

Կարեն Քոչարյան. Ես Փաշինյանից ուզում եմ լսել ոչ թե պռավալների, այլ ձեռքբերումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}