Տնտեսություն 12:30 04/01/2019 Հայաստան

Մինչ նախարարությունների օպտիմալացումը մարդկանց պետք է աշխատանքի տեղավորեին. Գագիկ Մակարյան

«2018 թվականին տնտեսական մասով ունեցել ենք որոշակի և հաջողություններ, և անհաջողություններ, որոնք պայմանավորված էին իներցիոն պրոցեսներով»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն՝ ամփոփելով 2018 թվականի տնտեսական տարին։

Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո տնտեսական որոշակի զարգացումներ եղել են  գործատուների շնորհիվ, որոնք չունենալով որևէ  խոչընդոտ՝  փորձել են ինքնուրույն զարգացնել իրենց բիզնեսը։

«Այսինքն՝ չկար մոնոպոլիաների ճնշող ազդեցությունը, կոռուպցիան, հետևներից ընկնող չկար, դրա հետ մեկտեղ էլ կառավարությունն էական ռեսֆորմներ չկատարելով՝  բիզնեսի համար խոչընդոտներ չառաջացրեց։ Նույնիսկ լավագույն  ռեֆորմները, որոնք թվում են հաջող են, մասնավորի դեպքում կարող են խնդիրներ առաջացնել, այսինքն՝ բիզնեսը պետք է ադապտացվի փոփոխություններին»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե չկան փոփոխություններ, բիզնեսն ավելորդ ժամանակ չի ծախսել, որպեսզի կարողանա հարմարվել այդ իրավիճակին: Մյուս կողմից, ըստ Գագիկ Մակարյանի, դա կարող է ունենալ բացասական  ազդեցություն,  եթե ժամանակի ընթացքում որևէ բան չարվի տնտեսությունում։

Անդրադառնալով հարկային օրենսգրքի փոփոխություններին՝ Գործատուների հանրապետական միության նախագահն ասաց, որ հարկային օրենսգիրքը պետք է այնպես վերանայեն, որ ոչ միայն եկամտային հարկի մասով փոփոխություններ լինեն, այլև այնպիսի դրույթներ լինեն, որոնք կնպաստեն բիզնեսի զարգացմանը. «Մենք ունենք գլոբալ խնդիրներ, որոնք կապված են մի շարք օրենքների թերկատարումով»։ 

Ինչ վերաբերում է պետական կառույցների գործունեությանը, Գագիկ Մակարյանն ասաց, որ նախորդ տարի պետական մարմինները չկարողացան  լիարժեք աշխատել:

«Չնայած վարչապետի հորդորներին, փոխվարչապետերի ինստիտուտը արդյունավետություն չկարողացավ ապահովել, որը սպասվում էր։ Նախարարությունների կեսից ավելին  պասիվ էին, մենք չտեսանք, որ Կրթության և գիտության նախարարությունը ռեֆորմներ իրականացներ, քիչ առաջընթաց ապահովեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Տնտեսական զարգացման և էկոնոմիկայի նախարարությունը չհասցրեց տնտեսության զարգացման նպատակները կյանքի կոչել և բիզնեսի շահերը ներկայացնող կազմակերպությունների կողքին լինել, այսինքն՝ գրեթե բոլոր նախարարությունները պասիվ էին և տնտեսությունում առկա հաջողությունները կվերագրեի բիզնեսին, քան պետական մարմիններին: Դա նշանակում է, որ գործատուները, բիզնեսն են իրենց գործը շարունակել»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Սակայն նա չի թերագնահատում վարչապետի և կառավարության այն բոլոր ջանքերը, որոնք ուղղված էին ստվերի, կոռուպցիայի, մոնոպոլիաների դեմ: Միաժամանակ նա նշեց, որ այդ պայքարն էլ վերանայման կարիք ունի. «Այն մոդելը, որն այսօր գործում է, մեթոդապես պետք է վերանայվի»։

Անդրադառնալով նախարարությունների օպտիմալացմանը՝ Գագիկ Մակարյանն ընդգծեց, որ պետական ապարատը տարիներ շարունակ ուռճացված է եղել, ուստի կողմ է օպտիմալացմանը։

«Իրականում կրճատումների, օպտիմալացման անհրաժեշտություն կա: Ես օգտագործում եմ օպտիմալացումը, որը նշանակում է՝ որոշ տեղերում կարող են մարդկանց թիվը կրճատել, որոշ տեղերում՝ ավելացնել , բայց ամենակարևոր խնդիրն այստեղ պետական պաշտոնյաների պատասխանատվության ինստիտուտն է: Այն նախարարները , որոնք թերանում են, վնասներ են պատճառում, դրա համար պետք է պատիժ կրեն կամ պետք է մենք այդ համակարգն այնքան լավացնենք, որ նման վնասների հավանականությունը  նվազի»,- ասաց Գագիկ Մակարյանը և հավելեց. «Նախարարների մեծ մասը, կարծես թե, մնում են, բայց այդ նախարարները չկարողացան մեկ ուղղությունը լիարժեք կառավարել, հիմա անհանգստություն կա, որ 4-5 ուղղություն, որոնք միավորվում են մեկ նախարարությունում, ինչպես է այդ նախարարը տիրապետելու»։

Գործատուների հանրապետական միության նախագահի խոսքով՝ եթե հիմա կրճատումներ են արվում, ապա տրամաբանությունն ասում է՝ պետք է այնպես այդ համակարգը բարելավվեն, որ առաջին հերթին բոլոր պետական մարմինները ծառայեն այն մարտահրավերներին, որոնք Հայաստանի առաջ կանգնած են. «Այսօր լիարժեք չի ընկալվում, թե պետական այս կամ այն կառույցը որ նպատակին պետք է ծառայի»:

Միաժամանակ Գագիկ Մակարյանն ասաց, որ նախարարությունների միավորման պրոցեսը խառնաշփոթի է վերածվել, քանի որ լուրջ քննարկումներ տեղի չեն ունեցել բիզնեսի շահերը ներկայացնող կառույցների հետ: Մինչդեռ, ըստ նրա, նման իրավիճակում պետք է մասնավոր հատվածի և պետական կառույցների միջև երկխոսություն լիներ։ 

«Խնդիրն այն չէ, որ նախարարներն ամեն գծով տեղակալ կունենան, ոչ, այստեղ ավելի բարդ են խնդիրները: Պետական ապարատի կրճատման դեպքում պետք է աշխատանքը շարունակեն ավելի պրոֆեսիոնալները, սակայն հարց է առաջանում՝ արդյոք պրոֆեսիոնալները կշարունակեն աշխատել։ Բացի այդ, մենք գիտենք, որ բազմաթիվ վարչություններում աշխատողների թիվը մեծ է, ուստի պետական մարմիները պետք է մասնավոր հատվածի հետ համագործակցեին և ասեին, թե ինչ մասնագետների են պատրաստվում կրճատել, իսկ մենք կարող էինք աջակցել, որ նրանք տեղավորվեին մասնավոր հատվածում: Այսինքն՝ եթե պետական մարմինները համագործակցեին, մենք կարող էինք նրանց օգնել: Բայց հիմա այդ մարդիկ անորոշության մեջ են հայտնվել, քանի որ գիտեն՝ թեկուզ վեց ամիս կվճարվեն, բայց հնարավոր է դրանից հետո աշխատանք չգտնեն, քանի որ աշխատանքային շուկան հագեցած է ոչ որակյալ կադրերով»,- նշեց Գագիկ Մակարյանը։ 

Նա հույս ունի, որ պետական կառույցները կհետևեն իրենց կոչին և կհամագործակցեն մասնավոր հատվածի հետ, հակառակ դեպքում չի բացառվում, որ դժգոհությունները շարունակվեն և մարդիկ կրկին փողոց դուրս գան:

Գագիկ Մակարյանը միաժամանակ նշեց, որ պետական ապարատում այս կրճատումները կընթանան 3-4 փուլով կընթանա: Առաջին փուլում  կկրճատվեն նախարարությունները, երկրորդ փուլով՝  թաղապետարանները, երրորդ փուլով՝ համայնքները, որտեղ մեծ թվով մարդիկ են աշխատում:

«Գյուղապետարան կա, որտեղ 20-30 աշխատող կա, քաղաքապետարաններում՝ 100-120 աշխատող, ինչն աբսուրդ է: Չորրորդ փուլում կարող են կրճատվել պետական այլ մարմինները։ Ամենակարևորն այն է, որ կառավարությունը վերանայի նախարարությունների կանոնադրությունով նախատեսված առաքելությունն ու նպատակները և դրանք սահմանելու հետո ուշադիր նայի, թե որ վարչությունում մասնագետների համալրման կարիք կա: Պատահական չէ, որ որոշ նախարարությունների որոշ բաժիններում առավոտյան  9-ից մինչև երեկոյան 20։00-ն աշխատում են, ինչը նշանակում է, որ չեն հասցնում, իսկ եթե չեն հասցնում կամ էֆեկտիվ չեն աշխատում, կամ թվաքանակը քիչ է: Այսինքն՝ պետք է այս խնդիրներին նայել»,- Գագիկ Մակարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:46
ԵՊՀ ՈՒԽ. Կանոնադրությունը համարվում է հաստատված
ԵՊՀ ՈւԽ նախագահությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հարգելի՛ ուսանողներ, Ինչպես գիտեք, ԵՊՀ Ուսանողական խորհուրդը...
Աղբյուր` Panorama.am
18:37
Մնացականյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի անհարկի քաղաքականացման փորձերի անթույլատրելիությունը
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ և...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ես Հրանտ Մարգարյանի տեղը մի քիչ ավելի զգույշ կլինեի քննադատության մեջ. Միքայել Զոլյան
«Այժմ մենք վստահության մեծ պաշար ունենք, և հուսով եմ, որ 5 տարի հետո այդ պաշարը կպահպանվի»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
18:25
Նախկին նախարարը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված...
Աղբյուր` Panorama.am
18:17
Վրաստանում կարմրուկի դեպքերի և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ
Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի» ղեկավարի հայտարարության համաձայն` կարմրուկի դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՇՎՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որով տնտեսվարողներին կոչ է անում. «Ծանոթանալ հանձնարարագրին,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Երբ կաղամբի ջուրն ու կտրող դանակը մանուշակագույն են դառնում
Կարմիր կաղամբը լվանալու ընթացքում ջուրը մանուշակագույն է դարձել, դանակի վրա էլ հետքեր են մնացել։ Խմբագրություն զանգահարած քաղաքացին...
Աղբյուր` Panorama.am
17:51
Տեղյակ չեմ, թե ինչ փոխըմբռնման կամ փոխվստահության մասին է խոսքը. Տիգրան Աբրահամյան
Նախօրեին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման, և այդ առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության շուրջ...
Աղբյուր` Panorama.am
17:45
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար կնշանակվի Տիգրան Գալստյանը. ՔՊ մամուլի խոսնակ
Վերջինս նախկինում զբաղեցրել է ԱԺ գործող նախագահ, ոչ վաղ անցյալում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնը։
Աղբյուր` Panorama.am
17:42
Մինչ կպարզեն, թե ինչու են թունավորվել շաուրմայից, սննդի կետը փակվել է
Լաբորատոր հետազոտության է տրվել հանրային սննդի կետում առկա սննդամթերքը
Աղբյուր` Panorama.am
17:31
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար
2018 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, N զորամասի  պահպանության տեղամասի մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հատուկ ընտրված գործարարների խումբ կայցելի Հայաստան
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ,...
Աղբյուր` Panorama.am
16:56
Մեր պետությունը պետք է ամեն ինչ անի, որ գազի այլընտրանքային մատակարարումներ միշտ ունենա. Մելքումյան
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:46
«Սուպերվարչապետության ինստիտուտը գնալով նվազելու է». Ալեն Սիմոնյան
Նրա հավաստմամբ, դա լինելու է ժամանակի ընթացքում, որպեսզի կտրուկ քայլեր չարվեն։
Աղբյուր` Panorama.am
16:35
Ավտոներկրողներին կառավարությունում քննարկված որոշումը չի բավարարում
Ավտոներկրողներն այսօր ևս բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք դեմ են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման նոր...
Աղբյուր` Panorama.am
16:31
Քաղաքապետի հետևողական չլինելը դատարկում է քաղաքացու գրպանը
Հաղթանակ թաղամասի  բնակիչները կասկածում են, որ թիվ 23 միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ընկերության հետևում պաշտոնյաներ կամ էլ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Լուքսեմբուրգի վարչապետը հույս ունի, որ Հայաստանի կառավարության հետ կշարունակեն համագործակցությունը
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:17
Լարսը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
16:09
Դատարանում Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել
«Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ իմ տեսակով»։
Աղբյուր` Panorama.am
16:06
Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլի հետ
Շարունակվում են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբի դիտարկումները և հանդիպումները Մադրիդում: Հունվարի 16-ին մեր մարզիչներն...
Աղբյուր` Panorama.am
15:48
Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Արմեն Սարգսյան
Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել...
Աղբյուր` Panorama.am
15:34
ԱԳ նախարարների հանդիպումն ուղղված էր բանակցությունների համար մթնոլորտ ստեղծելուն. Հովհաննես Իգիթյան
«Անհնար է բանակցություններ ունենալ այն վիճակում, երբ Ադրբեջանն անընդհատ փորձում է հարցը լուծել ռազմական ձևով»,- ասաց նա։
Աղբյուր` Panorama.am
15:33
Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը դժվարանցանելի է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի, Հրազդանի,...
Աղբյուր` Panorama.am
15:20
Արման Փաշիկյանն առաջատարի դիրքը չի զիջում
Տեղի է ունեցել շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրը:  Մրցաշարի առաջատար Արման Փաշիկյանը սև խաղաքարերով կարողացել է ոչ-ոքի...
Աղբյուր` Panorama.am
15:02
Հայկական այս ստարտափը դասվել է 100 լավագույն ընկերությունների ցանկում` գերազանցելով Facebook-ին
Համաշխարհային հեղինակություն ունեցող G2crowd-ը Հայաստանում հիմնադրված Renderforest ստարտափին դասել է 2019 թվականի աշխարհի 100 լավագույն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Մեգան Մարքլը կրկեսային շոուի է գնացել արքայադուստր Դիանայի ապարանջանով
Նա եղել է Roland Mouret-ի 3400 ֆունտ ստերլինգ արժողությամբ շքեղ հագուստով։
Աղբյուր` Panorama.am
14:40
Ինչո՞ւ է ԱՄՆ-ում ձերբակալվել իրանցի լրագրողը
Լրագրողի որդին ասել է, որ իրեն, նաև իր եղբորն ու քրոջը Վաշինգտոնում կանչել են դատարան ցուցմունք տալու համար։
Աղբյուր` Panorama.am
14:26
Զինված ուժերում համաճարակային իրավիճակը վերահսկողության տակ է. Գայանե Հովհաննիսյան
Զինված ուժերում համաճարակային իրավիճակը վերահսկողության տակ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԶՈւ ռազմաբժշկական...
Աղբյուր` Panorama.am
14:20
Գուցե կա անհրաժեշտություն, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դառնան վերահսկելի խորհրդարանի կողմից. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Զորամասերում գրիպով վարակվածների թիվը չի անցնում 10-15-ը. համաճարակային իրավիճակը վերահսկվում է
16:56 17/01/2019

Զորամասերում գրիպով վարակվածների թիվը չի անցնում 10-15-ը. համաճարակային իրավիճակը վերահսկվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}