Իրավունք 13:35 09/01/2019 Հայաստան

Արշակ Գասպարյան. Այս անփույթ նախագիծը պետք է հետ կանչվի

Անփույթ կազմված, անորակ նախագիծ է, նաև անհարգալից վերաբերմունք այն մասնագետների նկատմամբ, ովքեր ավելի են տիրապետում քրեակատարողական համակարգին ու ոլորտին։

Panorama.am-ի  հետ զրույցում նման գնահատական տվեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության, ԵԽ բանտային ու պրոբացիոն համակարգերի փորձագետ  Արշակ Գասպարյանը՝ անդրադառնալով Քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թթ. Ռազմավարությանն ու դրա իրականացման միջոցառումներին։ Նախագիծը  հրապարակված է  Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, երեկ ավարտվել է առաջարկություններ ներկայացնելու ժամկետը, ընդամենը մեկ առաջարկություն կա։

«Տասնյակ տարիներ այդ համակարգով զբաղվող մարդկանց առաջ շպրտվել է մի փաստաթուղթ, որը երկար մտածված չէ, որն այստեղից-այնտեղից, ՄԻՊ-ի զեկույցից, մեր գրած զեկույցից, դիտորդական խմբի վերլուծություններից  վերցրած մտքերի հավաքածու է, որն ընդամենը խնդրի վրա է կենտրոնացած, բայց համակարգային լուծում չէ, կարիքների վրա հիմնված չէ։ Այն անպատասխանատու նախագիծ է, քանի որ որևէ մեկը չի կարող ասել, որ օրինակ, Արտակ Զեյնալյանը կամ որևէ մեկն այդ համակարգում մնալու են առաջիկա հինգ տարում, էլ չեմ ասում 20 տարում։ Չի կարող որևէ կառավարություն 20 տարվա համար պատասխանատվություն ստանձնել։ Եվ սա այն դեպքում, երբ երկրի մյուս ռազմավարությունները հինգ տարվա համար են»,-ասաց փորձագետը՝ հիշեցնելով, որ նույնիսկ ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակները 193 երկրներում սահմանված են 15 տարվա համար։

Ինչ վերաբերում է նախագծի բովանդակությանը, ապա Արշակ Գասպարյանն ընդգծում է, չկան ֆինանսական հիմնավորումներ, միայն նշվում է՝ կլինեն ծախսերի ավելացում։

«Այդպես կարող է գրել նաև չորրորդ դասարանի երեխան, օրինակ Նոր տարուն ծախսերն ավելանալու են։ Բայց թե ինչ են գնելու, անելու, նշված չէ։ Գրել են ինժիներատեխնիկական միջոցների վերազինում,  բայց զլացել են մանրամասնել, թե կոնկրետ ինչո՞վ են զինելու, մետաղորսիչ սարքե՞ր են դնելու,  թե՞ թմրանյութ գտնող սարքեր, ինչո՞վ են զինելու։ Նախկին իշխանությունների՝ «էնքան որ մի բան գրենք, գցենք մի կողմի վրա» մոտեցմամբ արված քայլ է»,-գնահատական տվեց ՀԿ նախագահը։

Նա նկատեց, նախագծի հեղինակներն անկեղծ են գտնվել, վերնագրում նշել են «քրեակատարողական համակարգի իրավիճակի բարելավում»,  երկար տարիներ ՔԿՀ-ներում աշխատած մասնագետը ճանաչել է  «նյուանսների, բառախաղերի» հեղինակներին, որոնք տարբեր տարիներ աշխատել են ու այսօր էլ համակարգում են։

«Մոռանում են, որ այդպես չի կարելի։ Այս նախագիծը պետք է հետ կանչվի, պետք է բոլորը իմանան, որ արդարադատության նախարարությունը վատ է աշխատում, շատ ավելի վատ ու փակ է աշխատում, քան նախկինում։ Նախկին իշխանությունները չէին ուզում անել ընդամենը, բայց ես մարդիկ ամեն պատեհ ու անպատեհ առիթով ՀԿ-ներին կանչում էին քննարկելու, որ վաղն ասեն՝ հասարակական սեկտորի հետ քննարկել ենք»,-նշեց նա։

Գասպարյանի ղեկավարած ՀԿ-ն չի հրավիրվել ռազմավարության քննարկմանը, նամակ է ստացել նախարարությունից՝ ռազմավարության վերաբերյալ ուղարկել իրենց դիտարկումներն ուղարկելու մասին։

«Մենք հոգնել ենք, անընդհատ հուշել, թե ինչ պետք  անել, եթե պիտի հուշենք, գոնե բարի եղեք, հրավիրեք քննարկմանը։ Իսկ եթե ես պետք է գրեմ, վերջում ասեք, մենք ենք հեղինակը, գոնե անկեղծ եղեք, հասկանանք՝ ինչ ենք անում»,-ասաց  նա։

Արշակ Գասպարյանի խոսքով, արդարադատության նախարարությունն իրեն  է վերագրում նախկինների, այդ թվում Դավիթ Հարությունյանի և այլոց կատարած աշխատանքը, մինչդեռ իրենք ուրախացել էին ու հրաշք էին համարում, որ նախարարն իրավապաշտպան է։

«Մտածում էինք, որ  մարդը գալու  է, ասի՝ ստոպ,  էն ինչ, որ արել եք, էլ չեք անելու։ Բայց մարդը եկավ ու միակ նախարարն է, որ ասեց՝ ստոպ, անելու ենք այն, ինչ միշտ արել ենք»,-նկատեց Գասպարյանը։

Panorama.am-ի զրուցակիցը նշեց, Զեյնալյանի՝ չաշխատելու պատճառների մասին հստակ խոսել չի կարող՝ միգուցե թույլ չե՞ն տալիս, այդ թվում թե ներքևից, թե վերևից, կամ  նախարարական աթո՞ռն է նրան դուր եկել, գուցե կառավարման վերաբերյալ ուրի՞շ պատկերացումներ ուներ, կամ էլ բանտային համակարգից տեղյակ չէ։

«Սրանք օդում ենթադրություններ են, որոնցից մեկը կարող է ճիշտ լինել։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչպես եղավ, որ այս մարդը դարձավ հայհոյանքը քրեականացնելու ջատագով, ո՞նց եղավ, որ իրավապաշտպանը սկսեց դատախազական գործողություն անել։ Եվ սա եղավ միանգամից»,-նկատեց նա։

Արշակ Գասպարյանն այն համոզման է, որ նախագիծը պետք է դրվի քննարկման, չպետք է լինի 20 տարվա կտրվածքով, համաձայնեցվի գոնե արդարադատության նախարարության կողմից առաջարկվող այլ կարգավորումների հետ, ինչպես օրինակ հակակոռուպցիոն ռազմավարության։

«Այս նախագիծը պետք է միանշանակ հետ կանչվի։ Ռազմավարությունը պետք է կազմվի գնահատված կարիքների հիման վրա, ես ռազմավարության մեջ չպետք է տեսնեմ ուսումնասիրություն բառը։ Չի կարելի ռազմավարություն գրել, որի մեջ դու պետք է ունենաս միջազգային փորձի ուսումնասիրություն։ Մենք Հայաստանում ունենք մասնագետներ, որոնք գիտեն այդ միջազգային փորձը, ռազմավարությունը պետք է լինի ուսումնասիրության արդյունքների հիման վրա։ Ամեն դեպքում սա անպատասխանատու է, վիրավորանք համակարգից տեղյակ մասնագետների նկատմամբ։ Նախարարությունը պետք է հստակ ասի, թե ինչ կարիքներ, ոչ թե խնդիրներ ունենք, պետք է ներկայացնի, թե ուր ենք ուզում գնալ, ինչու ենք ուզում գնալ։ 20 տարվա համար ռազմավարությունը, էլի եմ կրկնում, անպատասախանատու է, դիտավորյալ փակում են նոր գաղափարների հնարավորությունները և արդարացված են համարում իրենց չանելը»,-ամփոփեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:22
Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ
Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են կառավարության...
Աղբյուր` Panorama.am
20:35
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Բրազիլիայի նախագահ Ժաիր...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Օսկարի» հավակնորդները
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» համար պայքարում է 8 ֆիլմ։
Աղբյուր` Panorama.am
20:24
Ճանապարհների վիճակը՝ 20։00-ի դրությամբ
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Աղբյուր` Panorama.am
20:21
Եվրահանձնաժողովը MasterCard-ին տուգանել է 570 մլն եվրոյի չափով
Եվրոպական հանձնաժողովը 570,57 մլն եվրոյի չափով տուգանել է ԱՄՆ-ում գործող Mastercard միջազգային վճարային համակարգին` ԵՄ-ում  անկանխիկ...
Աղբյուր` Panorama.am
20:19
Յագլանդ․ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին
«ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին ու չբարելավեց մարդու...
Աղբյուր` Panorama.am
20:12
ԵԽ գլխավոր քարտուղար․ «Ես ոչ մի միջոց չունեմ ադրբեջանցի փախստականների հարցը լուծելու համար»
«Ես չունեմ ոչ մի միջոց լուծելու ադրբեջանցի փախստականների խնդիրը»,-այսօր ԵԽԽՎ-ում ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի մեղադրանքին, թե 10...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արարատ Միրզոյան. Դժվար է բանակցել մի կողմի հետ, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:05
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն
Հանդիպումը կկայանա Դավոսում։
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնում
Ավելի վաղ Տիմոշենկոն հայտարարել էր, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ դուրս կգա ընտրությունների երկրորդ փուլ։
Աղբյուր` Panorama.am
19:42
Այսօրվա դրությամբ սուր շնչառական գանգատներով 514 երեխա կա գրանցված
Վերջին օրերին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Կրակոցներ՝ Սուրենավանում
Երեք անձ ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աղբյուր` Panorama.am
19:22
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմային
Այսօր, Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Հայաստանի գրողների միության շենքում, «Հայփոստ» ՓԲԸ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:13
ABBA –ի նոր երգերը կթողարկվեն մինչև տարեվերջ
Բեննի Անդերսոնը նաև ասել է, որ հնարավոր է խումբը ևս մեկ անգամ միավորվի երրորդ երգը ձայնագրելու համար։
Աղբյուր` Panorama.am
19:02
Ռոնադլուն դատարանից հեռացել է ժպիտը դեմքին
Նա ժամանակ է գտել և ստորագրություններ է բաժանել դատարանի մոտ հավաքված երկրպագուներին։
Աղբյուր` Panorama.am
18:53
Լաթաքիայում մեքենա է պայթել
Անվտանգության ուժերին հաջողվել է վնասազերծել ևս մեկ պայթուցիկ։
Աղբյուր` Panorama.am
18:41
Զրույց առանց սուրճի ու հրապարակման
Ինչ վերաբերում է ապագա քաղաքականությանը, հիշենենք, որ օրինակ խաղաղապահների գնալու մասին սովորաբար նախօրոք էր ասվում, հրաժեշտ էր լինում։
Աղբյուր` Panorama.am
18:35
Կոռուպցիոն դրսևորումներ՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
ԱԱԾ-ն «հագցնում է» պատգամավորներին
Վերջերս ակտիվ ու սրամտորեն քննարկվում էր կանաչավուն, միանման, անվանական բաճկոնակները, որոնք կրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային...
Աղբյուր` Panorama.am
18:22
ՎԶԵԲ նախագահը մարտին նախատեսում է այցելել Հայաստան
«ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգի համար՝ մասնավոր հատվածի...
Աղբյուր` Panorama.am
18:11
Կենդանիների տուրքի մասին. Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են
Կամ էլ հրահրողներ ու քաղաքական ուղղորդողներ կան
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է ՔԿՀ
Փաստաբանի խոսքով, սա ամենաճիշտ լուծումը չէր թեկուզ վարույթն իրականացնող մարմնի համար։
Աղբյուր` Panorama.am
17:51
Փաստաբան պատգամավորների արտոնագրերը կասեցվել են
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.01.2019 թվականի նիստում պատգամավորի ներկայացուցչական մանդատ ստացած փաստաբանների փաստաբանական գործունեության...
Աղբյուր` Panorama.am
17:42
Նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-եգիպտական փոխշահավետ գործակցությունը շարունակական կլինի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյան. Պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի մեկնարկից հինգ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովի մասնակիցներին ու հյուրերին։ Այն կառավարության...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ֆինլանդիայի ԱԳ նախարար․ Ռուսաստանը չի կարող հրաժարվել իր ֆինանսական պարտավորություններից
«Մեզ անհրաժեշտ է կանոնների վրա հիմնված բազմակողմ համագործակցություն՝ կանխելու անկայությունն ու հակամարտությունները, և Եվրոպայի խորհուրդը...
Աղբյուր` Panorama.am
17:22
Հայ ըմբիշների ուրախ մարզումը՝ Ծաղկաձորում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որին մասնակցում են նաև Մաքսիմ Մանուկյանն ու...
Աղբյուր` Panorama.am
17:15
Գերմանիայի ներքին հետախուզությունում բարձր պաշտոն է ստացել ազգությամբ թուրքը
Ազգությամբ թուրք Սինան Սելենը նշանակվել է Գերմանիայի ներքին հետախուզության պետի տեղակալի պաշտոնում: Սա առաջին դեպքն է, երբ հետախուզության...
Աղբյուր` Panorama.am
17:08
Աշոտ Բարսեղյան. «Արմավիրն» իր խաղով մեզ մտածելու տեղիք տվեց»
Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Գանձասար-Կապանը» ստուգողական խաղում երեկ 1:3 հաշվով զիջել էր ռուսական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի
15:08 22/01/2019

Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}