Հասարակություն 16:06 12/01/2019 Հայաստան

Սրտներս ուրիշ տոն է ուզում

Հեղինակ` Արփի Ջիլավյան

Ընդամենը մի քանի օր և Հանրապետության հրապարակի հսկա տոնածառը ևս կպահեստավորվի, և հավանաբար, տեղ կգտնի հին տոնածառի մետաղյա կոնստրուկցիաների կողքին։ Բազմաթիվ քննադատությունների արժանացած տոնածառը ոմանց դուր չեր գալիս զուտ տեսքի առումով, քանի որ այն իրենից երկրաչափական պատկեր է հիշեցնում, իսկ շատերն էլ գտնում են, որ ավելի համեստ ծախսեր կարելի էր անել ու գումարը նպատակաուղղել այլ կարիքների։

Արդյո՞ք հնարավոր չէ ավելի քիչ ծախսերով ու ավելի ստեղծագործ մոտեցում ունենալ հրապարակի գլխավոր տոնածառի հետ կապված, որն ավելի համահունչ կլինի հարակից շենքերի ճարտարապետությանը։ Այս հարցի շուրջ Panorama.am-ը կարծիքներ հարցրեց մշակույթի բնագավառի մի քանի ներկայացուցիչներից։

Գեղանկարիչ, դիզայներ Սամվել Սևադան մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարվա տոնածառը չի հավանում, իր խոսքով՝ «կոնածառ» է, սակայն դա իր նեղ անձնական կարծիքն է, կան մարդիկ, որ շատ են հավանում։ Բայց նաև նշեց՝ միանշանակ է, որ կարելի է ավելի ստեղծագործական մոտեցում ունենալ։

«Կարելի է տեղի ստեղծագործողներին դիմել, մրցույթ անցկացնել ու ավելի հետաքրքիր էսքիզներ արվեն։  Լինի բնական, թե արհեստական, մեր հրապարակին անհրաժեշտ է ոչ այդ աստիճանի մեծ և ցուցամոլության հասնող տոնածառ ու ավելի համահունչ շինություններին»,- ասաց Սևադան։



Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Հաղթանակ Շահումյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր մանկությունն անցել է Հանրապետության հրապարակին հարակից շենքերից մեկում ու միշտ մեծ ոգևորությամբ է սպասել տոնածառին։

«Հիմա մի տեսակ մարդկանց էսթետիկական մշակույթն է փոխվել։ Ես  միշտ կողմնակից եմ եղել ավելի կենդանի, քան ավելի երկրաչափական ձևերի, որ հիմա ստացել է տոնածառը»։



«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ գտնում է, որ կարելի է ավելի համեստ, միևնույն ժամանակ նոր մոտեցումներ ունենալ գլխավոր տոնածառի հարցում։

«Այսօր Երևանում այնքան լուրջ մշակութային ու քաղաքաշինական խնդիրեր ունենք, որոնք թամանյանական վարդագույն քաղաքի դեմքն աղճատում են։ Նախ այս խնդիրները պետք է լուծվեն, սրանից հետո մտածել ավելի սազական տոնածառի մասին»,- ասաց Գինոսյանը։

Գինոսյանի խոսքով՝ ճաշակի ու մոտեցման խնդիր կա. «Մեկին դուր է գալիս հսկա մեծ տոնածառը, մեկին էլ՝ արհեստական ու ոչ ստանդարտ։ Վերջերս աշխատանքային այցով Նյու-Յորքում էի, հենց այդ օրերին տեղադրեցին քաղաք գլխավոր տոնածառը, շատ փոքրիկ, համեստ տոնածառ էր, այդ մեծ երկնաքերների մեջ»։



Ինչ վերաբերում է այս տարվա տոնածառին, նա ասաց. «Եթե տեղադրվել է այն նպատակով, որ ժողովուրդն իրեն ավելի խանդավառված զգա և նոր շունչ զգա, միգուցե և արդարացված է, բայց եթե արել են նախորդ իշխանություններից տարբերվելու համար, շատ-շատ վատ է։ Ամեն դեպքում ես նման հարցերի վրա ավելի քիչ ծախսեր կանեի, ավելի փոքր տոնածառ կտեղադրեի, կփորձեի այլ լուծումներ գտնել, իսկ այդ գումարը կուղղեի մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող մեկ այլ խնդրի՝ ռազմարդյունաբերության զարգացման մեջ»։

Դիզայներ Վաձ Ղազարյանն էլ առաջարկեց՝ վերամշակված թղթերից բուրգ սարքել կոնաձև, վրան անցքեր անել ու լույսեր շարել. «Խնդիրն այստեղ տնտեսում չէ, այլ մոտեցումը: Տոնածառի տարբերակների  համար ծավալուն աշխատանք է հարկավոր անել: Բայց կարելի է օրինակ անգամ «Թումո»-ի երեխաներին հանձնարարել տարբերակներ մշակել»։

Քանդակագործ, Նկարիչների միության անդամ, դոցենտ Նունե Թումանյանի խոսքով՝ այս տարվա տոնածառը վատը չէր:

«Ինչ որ մոգական բան կար տոնածառի վազող լուսավորության մեջ: Այս տարի, լավագույն տարբերակ ընտրելու համար, քիչ ժամանակ ունեին... Հետագայի համար. արդեն տարվա սկզբին կարելի է մրցույթ հայտարարել, նշելով առաջադրանքի հիմնական պահանջները, որոնց շարքում կարող է լինել նաև բյուջեի վերին շեմը: Ստեղծագործող ժողովուրդ ենք, բազմաթիվ առաջարկներ կլինեն»,- ասաց քանդակագործը։



Նշենք, որ աշխարհում առաջին տոնածառը դրվել է Ռիգայում՝ 1510 թվականին։

Իսկ այս տարի աշխարհի ամենակրեատիվ տոնածառներից մեկը տեղադրված էր Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում, որը  պատրաստված էր պլաստիկ աթոռներից: Իսկ ահա մեր հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում, բացի գլխավոր տոնածառից՝ քաղաքի վարորդների ակումբը մեքենաներով տոնածառ էր ստեղծել Հայքի հրապարակում։

Լուսանկարները՝ ստեղծագործողների ֆեյսբուքյան էջերից, մեր ընտրությամբ՝որպես ներկայացուցչական։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:18
Ժողովրդի սերը շատ տատանվող երևույթէ
Հունիսի 24-ին 5-րդ ալիքի երեկոյան եթերում ցուցադրվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը։ Շատ չծավալվելու համար չեմ...
Աղբյուր` Panorama.am
10:11
«Հրազդան» ՀԷԿ-ի ջրանցքից հայտնաբերել են 9 տարեկան երեխայի դին
Հունիսի 24-ին, ժամը 15:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի օղակաձև...
Աղբյուր` Panorama.am
10:10
«Հրապարակ». Իշխանությունը դատավորների դեմ պայքարը տեղափոխելու է կոմպրոմատների դաշտ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներն իշխանությունը ծրագրում է տանել այն ուղղությամբ, որով...
Աղբյուր` Panorama.am
10:05
«Ժողովուրդ». Իշխանությունները ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրեն Վիգեն Քոչարյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այս օրերին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կազմում 6 անդամներ կան, որոնցից...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ». Անհամաձայնություններ կան «Իմ քայլում»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` վեթթինգի մասին օրենքը պետք է խորհրդարանում քննարկվի հուլիսին` ընդունվի...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Ժամանակ». Կրկին լարվել են Նաիրա Զոհրաբյանի և Գևորգ Պետրոսյանի հարաբերությունները
«Ժամանակ» թերթը գրում է. «Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամի ընտրության հարցը լուրջ խնդիրներ է ստեղծել ԲՀԿ-ում: Ի սկզբանե որոշված է...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Իրատես». Մովսես Հակոբյանը Արցախի նախագահի թեկնածո՞ւ
«Իրատես» թերթը գրում է. «Արցախում նախընտրական գործընթացների համատեքստում բավականին հետաքրքիր տեղեկություն է շրջանառվում. 2020...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Ժամանակ». Մետրոպոլիտենի աշխատակիցները բազմաթիվ ցուցմունքներ են տվել հայր և որդի Յայլոյանների դեմ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ի կողմից մետրոպոլիտենում կատարված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով նոր...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Հրապարակ». Ինչու են «Քաղպայմանագրում» որոշել փակել տարածքային գրասենյակները
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագիր» կուսակցությունում որոշել են փակել տարածքային գրասենյակները և թողնել...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Իրատես». Վահե Գրիգորյանը կմնա իր «ախմախության» հետ միայնակ
«Իրատես» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները լինելու են այն գայթաքարը, որի վրա...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Ժողովուրդ». ԲՍՓ հանձնաժողովը զանգվածաբար «կտրել է» մարդկանց թոշակները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում քննարկվում էր Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
09:45
Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն արդեն տեղափոխվում են Հայաստան
Ռուսաստանից Հայաստան մեկնող ավտոբուսում արգելված բեռ հայտնաբերելու պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վրաստանն ուզում է ռուս զբոսաշրջիկների համար Երևանից և Բաքվից անվճար ավտոբուսներ գործարկել
Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի ղեկավարը էկոնոմիկայի նախարարությանն ու տուրիստական սեկտորի ներկայացուցիչներին առաջարկել է...
Աղբյուր` Panorama.am
09:32
Եվրոպայում շատ շոգ կլինի
Եվրոպայում անոմալ շոգ եղանակ է։ Այժմ գրեթե ամեն տարի է գրանցվում բարձր ջերմաստիճան, բայց այս տարի  արդեն հունիսից Եվրամիության մի շարք...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ժ.18:00-ից):...
Աղբյուր` Panorama.am
09:11
323 շրջանավարտ-դիմորդ այսօր քննություն է հանձնում ռուսաց լեզվից
Հունիսի 25-ին ռուսաց լեզվի քննությամբ ավարտվում է միասնական քննությունների առաջին՝ հիմնական փուլը: ԳԹԿ մամուլի ծառայությունից տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
09:00
Կամերային նվագախումբը և «Հովեր»-ը հանդես կգան Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ
Երաժշտախմբերը կներկայացնեն Մալերի, Չայկովսկու, Միրզոյանի ստեղծագործությունները:
Աղբյուր` Panorama.am
00:23
Ռոբերտ Քոչարյան. Ինչպես կարելի է արդյունավետ բանակցել` չհասկանալով, թե ինչ ես բանակցում
«ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում բավականին լուրջ վտանգներ եմ տեսնում»,- TV5 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
23:53
Ռոբերտ Քոչարյան. Նույնիսկ Կենտրոնական Աֆրիկայի խուլ գյուղերում սա չլսված ու արտառոց երևույթ է
Վերաքննիչ քրեական դատարանի վաղը հրապարակվելիք որոշումից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սպասելիքներ չունի: Այդ մասին  նա հայտարարեց TV5...
Աղբյուր` Panorama.am
23:18
Ռոբերտ Քոչարյան. Գործող վարչապետն անձնական պատասխանատվություն է կրում 2008-ի իրադարձությունների համար
«Երևի իմ անցած ճանապարհը, իմ նկատմամբ անձնական վերաբերմունքը, կարծում եմ նաև այն հանգամանքը, որ հավանաբար այս իշխանությունները կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
22:54
Վրաստանում ձերբակալված հայաստանցին ազատ է արձակվել
Դատարանը բավարարել է Թբիլիսիում տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանի դատական վճիռը բեկանելու մասին՝...
Աղբյուր` Panorama.am
22:22
Հայաստան եկող ավտոբուսի ուղևորները դեռևս գտնվում են Վերին Լարսի անցակետում
Վերին Լարսի անցակետում այսօր կանգեցված ավտոբուսի ուղևորները դեռևս գտնվում են ռուս-վրացական սահմանին։ Դեսպանությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
22:05
Թբիլիսիում քամու հետևանքով զբոսաշրջիկ է զոհվել
Թբիլիսիում ժամեր առաջ գրանցված ուժգին քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա, որի պատճառով կա մեկ զոհ և...
Աղբյուր` Panorama.am
20:30
Տորրեսն ասել է ֆուտբոլից հեռանալու պատճառը
Հարձակվող Ֆերնանդո Տորրեսը բացատրել է, թե ինչու է որոշել ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նա հայտարարել է, որ իր ֆիզիկական...
Աղբյուր` Panorama.am
20:22
Քոչարյանի փաստաբան. Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է
«Ծայրահեղ բևեռացման ֆոնի վրա վտանգը կարող է լինել ցանկացած կողմից այն իմաստով, որ ոչ թե պլանավորված կամ չպլանավորված... Տեսանք՝ ինչ եղավ...
Աղբյուր` Panorama.am
20:21
«Հայ ֆեստն» ընդգրվել է 24 լավագույն փառատոների ցանկում
Օրեր առաջ Եվրոպական Փառատոների Ասոցիացիայի (ԵՓԱ, EFA) ԵՓՓԵ (Եվրոպան փառատոների, փառատոները Եվրոպայի համար, EFFE) ծրագրի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
20:20
Թեժ քննարկում ԵԽԽՎ-ում․ կվերադառնա Ռուսաստանը, թե՞ ոչ
Պատգամավորները բաժանվել են 2 խմբի, միասնական կարծիք չկա քաղաքական խմբերում ու անգամ երկրների պատվիրակությունների ներսում, թե ինչպես քվեարկել։
Աղբյուր` Panorama.am
20:12
Բորիս Ջոնսոնի վարկանիշն ընկել է ընտանեկան վեճի պատճառով
Ընդամենը երկու օրում Միացյալ թագավորության նախկին արտգործնախարարը կորցրել է լուրջ առավելությունը մրցակցի՝ ներկայիս արտգործնախարար Ջերեմի Հանթի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Արջը մտել է տուն և քնել պահարանում
ԱՄՆ Մոնտանա նահանգում արջը մտել է տուն և քնել։  Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ոստիկանությունից հայտնել են, որ արջը մտել է տուն և փականը ներսից...
Աղբյուր` Panorama.am
19:51
Անկարան գնել է ռուսական С-400
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղուն հայտարարել է, որ Անկարան, չնայած ԱՄՆ կողմից պատժամիջոցների սպառնալիքների, ձեռք է բերել ռուսական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ալեն Սիմոնյան. Է, էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա
12:37 24/06/2019

Ալեն Սիմոնյան. Է, էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}