Հասարակություն 16:31 17/01/2019 Հայաստան

Քաղաքապետի հետևողական չլինելը դատարկում է քաղաքացու գրպանը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հաղթանակ թաղամասի  բնակիչները կասկածում են, որ թիվ 23 միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ընկերության հետևում պաշտոնյաներ կամ էլ «թափով» մարդիկ են կանգնած։  Դրանք փարատվելու փոխարեն ավելի են խորանում։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամաս այս պահին միայն մեկ հասարակական տրանսպորտ է մտնում՝ 23 համարի  միկրոավտոբուսը։ Վերջերս 56 համարի ավտոբուսը հրաժարվեց երթուղին սպասարկելուց։ Քաղաքապետարանից ասացին՝ հանձնարարել են, որ թաղամաս մտնի թիվ 34 միկրոավտոբուսը։ Սակայն ինչպես երևում է՝ քաղաքապետարանն ու նրա ղեկավարությունը հետևողական չեն եղել ու չեն պարզել, թե ինչպես է կատարվում իրենց հանձնարարականը։ Չնայած նախորդ հրապարակման մեջ հորդորել էինք։ Երևի բնակիչների սպասարկումը բարելավելու նպատակ չեն էլ ունեցել։

Բնակիչները կասկածներ ունեն, որ թաղամաս մտնող այլ երթուղայինների ճանապարհը փակողն ու խոչընդոտը թիվ 23-ի գծատերն ու նրա թիկունքում կանգնածներն են։

Այս ու այլ հարցերի կպատասխանեն գրավոր հարցման դեպքում, ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Հարցերն այսօրվա ընթացքում քաղաքապետարան կուղարկվեն։

Բայց մինչ այդ, այս պահին էլ թաղամասի բնակիչները ստիպված են երեխաների հետ երկար ժամանակ անցկացնել կանգառներում։

Խմբագրություն զանգահարած քաղաքացին՝ Մնացական Հովհաննիսյանն ապրում է նույն վարչական շրջանում՝ Բանգլադեշի տարածքում։ Գործի բերումով ստիպված է լինում օրվա մեջ մի քանի անգամ Հաղթանակ թաղամաս գնալ ու գալ։  Ժամանակի մեծ մասն անցկացնում է կանգառում՝ թիվ 23 երթուղու գազելներին սպասելով։

«Շատ վատ է աշխատում։ Մինչև 20 րոպե միջակայք է լինում։ Երեկոյան ժամերին էլ որ գալիս է, ուրեմն խոշոր շահում է։  Գնում եմ գործով թաղամաս, մնում այնտեղ։  Մի քանի օր 75 համարի երթուղայինը մտավ, 23-ի վարորդները բունտ արեցին, գործադուլ հայտարարեցին, իբր իրենց աշխատելը ձեռ չի տալիս։ Արդյունքում 75-ը հանեցին։ Հետո մի երկու օր էլ 34-ը աշխատեց։ Էլի  վարորդները երթուղին փոխել տվեցին, մի երկու օր հետո 34-ն էլ թաղամաս չմտավ։ Այսինքն, 23-23-ի վարորդները  ոնց ուզեցին, այնպես էլ արեցին»,-ասաց Մնացական Հովհաննիսյանը։

Քաղաքացին ասում է, ինքը խոսել է թիվ 34, 75 և 23 երթուղայինների վարորդների հետ։
«Հասկացա, որ այնտեղ տրանսպորտի վարչության պետի գործոն  կա։ Ինքն էդ պարկի հետ շատ սերտ կապերի մեջ է, այնտեղ աշխատել է, ասացին։ Մի խոսքով, սովորական վիճակ է»,-նկատեց քաղաքացին։

Ինչպես արդեն վերևում նշել ենք, Panorama.am-ը կասկածների, ստեղծված իրավիճակի պատճառների ու անելիքների մասին հարցեր կուղղի քաղաքապետարանին։

Քաղաքացու խոսքով, տրանսպորտի վատ աշխատանքի հետևանքով  ինքն ունենում է ժամանակի, ֆինանսական միջոցների մեծ կորուստ։

«Ստիպված տաքսի եմ կանչում։ Կորուստը միայն ֆինանսականը չի։ Կանգառում սառում ենք։ Բացի այդ, եթե մի գործը կարող ես 20-30 րոպեում ավարտին հասցնել, ձգվում է 40-50-60 րոպե։ Մի խոսքով, վատ է, հարգելիս»,-նշեց քաղաքացին։

Ավելի վաղ գրել էինք, որ տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով խախտվում են թաղամասի բնակիչների ժամանցի, կրթության իրավունքները։ Շատ բնակիչներ դադարեցրել են իրենց երեխաների պարապմունքները։ Կան մարդիկ, որ տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով իրենց երեխաներին պարի, երգի, ատլետիկայի, կարատեի, լողի ու այլ խմբակներ չեն տանում։ Աշխատող քաղաքացիներն էլ երկար ժամանակ են անցկացնում կանգառներում՝ տրանսպորտին սպասելով։ Դրա գալուց էլ նստել չի հաջողվում, լեփ-լեցուն են լինում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}