Քաղաքական 17:23 18/01/2019 Հայաստան

Պարտադրանք չի կարող լինել. Դավիթ Բաբայան

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝  հունվարի 16-ին Փարիզում կայացած  հանդիպումը դարձել է քաղաքացիների, քաղաքագետների, սոցցանցերի քննարկման առարկան։

Քննարկումները ու զարմանքն ավելի աճեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական հայտարարության այն մասից, թե՝ «նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ ու համաձայնել են բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստման համար կոնկրետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության մասին»։

Ինչի՞ մասին է խոսվել, ի՞նչ է քննարկվել, ինչի՞ց հետո են եկել համաձայնության՝ հարցականներ են։ Panorama.am-ի թղթակիցը այս ամենի շուրջ խոսեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ։

Panorama.am- Պարոն Բաբայան, հունվարի 16-ին կայացած հանդիպումը 4-րդն էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Ինչպե՞ս կգնահատեք նախորդ երեք հանդիպումների արդյունավետությունը և մանավանդ՝ ի՞նչ զարգացումներ կարող են հաջորդել վերջին հանդիպմանը։

Դավիթ Բաբայան- Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ ողջունում ենք նման հանդիպումները, որովհետև դրանք դիտարկում ենք որպես խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովող երևույթ, ինչպես նաև կարևոր բաղադրամաս՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման առումով։ Նման հանդիպումները կարևոր են նաև այն բանի համար, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, և այդ իշխանափոխության հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվում է, փակուղի կամ վտանգավոր փուլ չի մտել։ Սա շատ կարևոր է։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 4 հանդիպումներից հատկապես առաջինն ու երկրորդը եղել են ինչ-որ տեղ նաև նոր իշխանության դիրքորոշման հաստատման փուլ։ Ընդհանուր առմամբ, կարևորում ենք այս բոլոր հանդիպումները, որովհետև դրանք թույլ են տալիս շարունակել բանակցային գործընթացը։

Panorama.am- Պարոն Բաբայան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ երկու երկրների ԱԳ նախարարները համաձայնեցրել են բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստելու միջոցների անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կետը, ըստ Ձեզ՝ ինչ նկատի ունեն համանախագահները։

Դավիթ Բաբայան- Նախևառաջ պետք է ֆիքսել՝ խոսքը խաղաղության նախապատրաստելու, ոչ թե խաղաղության պայմանագրի նախապատրաստելու մասին է։ Սա շատ կարևոր է, որովհետև խաղաղությունը շատ համապարփակ հասկացություն է։ Դժվար է ինչ-որ ժամկետ սահմանել, որովհետև ժամկետն ինքնին ինչ-որ տեղ պարտադրանք է հանդիսանում։ Իսկ մեզ մոտ պարտադրանք չի կարող լինել, համանախագահները բազմաթիվ անգամ հայտնել են, որ իրենք դիտորդներ են, ոչ թե դատավոր։ Հետևաբար, երբ խոսում են խաղաղության նախապատրաստման մասին, սա նախևառաջ նոր գաղափար չէ, այն առաջ է քաշվում բոլոր հանդիպումների ժամանակ։ Պաշտոնական Ստեփանակետն ասում է, որ անհնար է հասնել խնդրի խաղաղ կարգավորման, եթե համապատասխան մթնոլորտ չի ձևավորվում։

Իսկ հայատյացությունը վերջին 30 տարիներին բացեիբաց եղել և մնում է Ադրբեջանի պետականաշինության հիմքը։ Այս իրավիճակում ինչպե՞ս կարելի է  համապարփակ կարգավորում ակնկալել։ Նրանք Արցախն իրենց տարածքն են դիտարկում, մինչդեռ նման պնդման համար որևէ հիմք չունեն։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ, այլ կերպ է մոտենում հակամարտության կարգավորմանը։ Այդ երկրի համար կարևորը տարածքի բռնակցումն է։ Այս պարագայում նրանք պետք է գան խաղաղության, իսկ խաղաղության պատրաստել նշանում է ձերբազատվել նացիզմից, հասկանալ, որ ռևանշը հղի է անկանախատեսելի հետևանքերով։ Նրանք մեզ հետ հետագայում պետք է կարողանան ապրել որպես հարևան, ոչ թե շանտաժի միջոցով ասեն, որ Հայաստան ապագա չունի, եթե շարունակի սատարել Արցախին։

Panorama.am- Հայտարարությունում խոսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպման կազմակերպման մասին։ «Վերելակային» հայտնի դիվանագիտությունից և Ադրբեջանի նախագահի շարունակվող ագրեսիվ հայտարարություններից հետո ինչ երաշխիքներ կան, որ դրանք որևէ կերպ կնպաստեն հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Դավիթ Բաբայան- Այդ հանդիպումները շատ կարևոր են։ Նման հանդիպումները, կրկնում եմ, թույլ են տալիս ապահովել խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը։ Երկխոսություն պետք է լինի, դա միանշանակ է, բայց ակնկալել, որ ադրբեջանական կողմը փոխելու է իր դիրքորոշումը, չեմ կարծում։ Ընդհակառակը, ընթանում է հակառակ գործընթաց, Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումն ու ծրագրերը։ Եթե տեսնենք, թե նրանք 2017-ին և 2018-ին  քանի զորավարժություն են իրականացրել, դա ավելի քան պարզ կլինի։ Նրանք հայտարարում էին, որ զորավարժություններն ուղղված էին հենց Արցախի դեմ։ Ադրբեջանը մեկ մի բան է ասում, մեկ էլ մյուս կողմից այլ նպատակներ փայփայում։ Մենք երբևիցե չպետք է թուլացնենք զգոնությունը, շարունակենք բանակցային գործընթացը՝ զուգահեռաբար ամրապնդելով բանակաշինությունը, որովհետև Արցախի ճակատագրից կախված է Հայոց պետականության ճակատագիրը։  



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}