Քաղաքական 12:33 30/01/2019 Հայաստան

Վարդան Այվազյան. Նախագահն ու վարչապետը չեն կատարել Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները

Այսօր նախագահական նստավայրում, Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ տեղի կունենա  կառավարության անդամների երդման արարողությունը: Առաջինն անցած տարվա մայիսի 21-ին էր նույն տեղում։

Հիշեցնենք, որ կառավարության կազմը դեռ վերջնական ձևավորված չէ։ 17 նախարարներից նշանակված են 12-ը։ Օպտիմալացման մասին խոսակցությունները կան, բայց օրենքը՝ ոչ։

Հասկանալու համար նման իրավիճակում Սահմանադրությանը  չի՞ հակասում նախարարների երդվելը և ի՞նչ կարգավորումներ են գործում, Panorama.am-ը խոսեց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի հետ։

«Կարգավորումները լինում են այդ պահին գործող օրենքներով ու օրենսդրությամբ»,-ընդգծեց Այվազյանը։

Նա հիշեցրեց Սահմանադրության 150 հոդվածի պահանջի մասին.  «Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով»։

Սահմանադրական իրավունքի մասնագետը համարում է, որ այս հարցում իշխող ուժն առաջնորդվել է ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ։

«Եթե նախարարությունների թվի կրճատման մասին օրենքը չի ընդունվել և ուժի մեջ չի մտել, կիսատ կազմով պետք է երդվեն, դա կլինի Սահմանադրության խախտում»,-ասաց նա։
 
Այվազյանի խոսքով,  եթե իշխող ուժը մտադիր է կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ իրականացնել ու կրճատումներ անել,  աբսուրդ կլիներ 17 նախարար նշանակելը, նրանց երդվելը, ապա՝ աշխատանքից ազատելը։

«Խնդիրը հետևյալն է, եթե վարչապետի թիմը պրոֆեսիոնալ ունակություններ ունենար, ապա մինչև Ազգային Ժողովի ընտրությունները, նախընտրական շրջանում  պետք է այս բոլոր խնդիրների լուծումները կոնցեպտուալ առումով իրենց ձեռքին լիներ, որպեսզի խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու դեպքում շատ արագ փոփոխություններն ընդունեին։

Բայց թողել են, մնացել է, հիմա ուզում են փոփոխություն անել, օրենքը չկա, փաստացի պետք է առաջնորդվեն գործող օրենքով, որտեղ 17 նախարար պետք է լինի։ Փաստացի կառավարությունը ամբողջությամբ ձևավորված չէ»,-ասաց Այվազյանը։

Նա համարում է, որ ՀՀ նախագահն ու կառավարության ղեկավարը չեն կատարել Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները, 15 օրում կառավարություն չեն ձևավորել։

«Կարելի է ասել, որ Սահմանադրության խախտում է, որ տասնհինգօրյա ժամկետում ամբողջ կազմը չի ձևավորվել, առավել ևս գործող օրենքի խախտում է, որ կառավարության մյուս անդամները չեն նշանակվել։ Սա և Սահմանադրության, և օրենքի խախտում է»,-կարծիք հայտնեց սահմանադրագետը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:26
Արմեն Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու իր երկրի մտադրությունը
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն երեկ Մյունխենում հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Քո արվեստը»՝ անիմաստ ապուշություն
«Չհասկացողները ասում են՝ ինչ լավ բան են մտածել, բայց դա ասում են մարդիկ, որոնք ոչ մի բան չեն հասկանում այդ գործից, ցավոք սրտի, հասկացողին էլ չեն հարցնում»։
Աղբյուր` Panorama.am
09:47
Կուզբասում սև ձյուն է տեղացել
Սև ձյուն՝ սև տրամադրություն. Կուզբասի միանգամից մի քանի քաղաքներ  ծածկվել են անսովոր տեղումներով: Այս մասին տեղեկանում...
Աղբյուր` Panorama.am
09:38
Ուրցաձորում ընտրություններում հաղթել է նախկին գյուղապետը
Նա անցած տարի բողոքի ցույցերից հետո հրաժարական էր տվել։
Աղբյուր` Panorama.am
09:27
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Օսկարի» բոլոր անվանակարգերն ուղիղ եթերով ցուցադրվելու են
«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները ուղիղ  եթերում ցուցադրելու են բոլոր՝  24 անվանակարգերում արձանիկների հանձնման...
Աղբյուր` Panorama.am
09:00
Աշխարհում գործազրկությունը նվազել է
«Զբաղվածությունը դեռևս արժանապատիվ կյանքի երաշխիք չէ»։
Աղբյուր` Panorama.am
20:00
Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +9-ի
Փետրվարի 19-ի ցերեկը հանրապետության  առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
19:49
«Ես չեմ զղջում, որ գնացի Սիրիա»
Բրիտանուհին չորս տարի առաջ գնացել է Սիրիա և ամուսնացել ԻՊ գրոհայինի հետ։
Աղբյուր` Panorama.am
19:38
Քաղաքագետ. Էրդողանի և Ալիևի հայտարարությունները Հայաստանի համար ոչ միայն մարտահրվեր են, այլև՝ հնարավորություններ
Ալիևը Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում հայտարարել է, որ «Մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Ապագայում դա պետք է...
Աղբյուր` Panorama.am
19:26
Երկուշաբթի որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Մայդանի հաջորդ հնարավոր երկիրը
Արևմուտքը կարող է հաջորդ Մայդանը կազմակերպել Մոլդովայում: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, «Комсомольской правде»-ին տված հարցազրուցում նման...
Աղբյուր` Panorama.am
19:05
«Երևանը»՝ 200 քանոնահարի կատարմամբ
«Մեր ազգային գործիքները պրոպագանդելու կարիք կա։ Պատկերացրեք, հաջորդ տարի քամանչաներով անենք»։
Աղբյուր` Panorama.am
18:50
Մանկական նորաձևության շաբաթ՝ Փարիզում
Պոդիումին՝ երեխաներն են
Աղբյուր` Panorama.am
18:41
Պլանային ջրանջատում Զեյթունում փետրվարի 18-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Պատերազմի երեխաները
Հակամարտությունների գոտիներում ապրում է 420 միլիոն երեխա կամ Երկրի ամբողջ երեխաների 18 տոկոսը՚
Աղբյուր` Panorama.am
18:16
Պորտուգալիայում համընդհանուր գործադուլ է
Պորտուգալիայում աղբ հավաքող չկա, հիվանդանոցների անձնակազմերի զգալի մասը չեն գնացել աշխատանքի, հարյուրավոր վիրահատություններ հետաձգվել են....
Աղբյուր` Panorama.am
18:06
Ուրարտական հուշարձանը՝ աղբավայր
«Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից»
Աղբյուր` Panorama.am
17:52
Հայաստանը կարող է կարևոր դեր ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի արտադրության հարցում. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, այսօր Մյունխենում հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
17:46
Իրաքում ԻՊ գրոհայինները խաղաղ բնակիչների են առևանգել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Իրաքի արևմուտքում Անբար նահանգում առևանգել են ութ խաղաղ բնակչի։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
17:33
Էդմոն Մարուքյանը ևս արձագանքում է
«Փորձ է արվում մի կողմից արատավորել իր ինքնուրույնությամբ ու ինքաբավությամբ իշխանությանը հանգիստ չտվող «Լուսավոր Հայաստանին», մյուս կողմից՝ թիրախավորել նախագահ Արմեն Սարգսյանին»։
Աղբյուր` Panorama.am
17:22
ՀՀ նախագահն այն գործիչներից է, ով մտածում է՝ ինչ դեր կարող է ունենալ երկիրը քաղցի հարցը հաղթահարելու գործում. Բիսլի
Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին
Աղբյուր` Panorama.am
17:17
Սուր շնչառական վարակներով հիվանդներից գերակշիռ մասը շարունակվում է բաժին ընկնել երեխաներին
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը  շարունակվում է: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Բոհեմ» թատրոնը հանդիսատես-թատրոն կապի սերտացման նպատակով կայք է ստեղծել
«Ես այդքան էլ չեմ սիրում համացանցը, բայց պետք է ընդունեմ, որ 21-րդ դարը հենց համացանցի դարն է»,- ասում է թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը։
Աղբյուր` Panorama.am
16:47
Փաշինյանի ուղիղ հանձնարարականն Անանյանին
«Մեր հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբեմունքն իրենց վճարած հարկերի ու հարկեր...
Աղբյուր` Panorama.am
16:31
Նախագահ Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են տեղեկություններն այն մասին, որ նախագահը համագործակցում է հայաստանյան կուսակցություններից մեկի...
Աղբյուր` Panorama.am
16:18
Սուրբ Սարգսի տոնը՝ մայրաքաղաքում
Երևանի Ս.Սարգիս եկեղեցուց այսօր մեկնարկել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնակատարությունները: Մաշտոցի անվան հին ձեռագրերի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հարսնացուներ «փախցնելու» հաճախակի դեպքեր՝ Ախալքալաքում
Վրաստանում 2004 թվականից սկած այս հանցագործության համար պատիժը աստիճանաբար խստացվել է:
Աղբյուր` Panorama.am
15:46
Կասպյան գավաթ մրցաշարում Արման Միքայելյանը կես միավորով է զիջում առաջատարներին
Իրանում շարունակվում է Կասպյան գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում է 11 երկրի 79 շախմատիստ, այդ թվում`7 գրոսմայստեր: Մրցաշարում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը
15:45 15/02/2019

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}