Քաղաքական 17:31 11/02/2019

Կառավարությունում պարգևավճարները բյուջե վերադարձնելու պահանջն անլուրջ են որակում

Կառավարության շենքի դիմաց  այսօր մի քանի քաղաքացիներ պահանջում էին բյուջե վերադարձնել պետական մարմինների աշխատակիցներին տրամադրած պարգևավճարների գումարները։

«Վերադարձրեք պարգևավճարները պետբյուջե» գրությամբ ցուցապաստառներով քաղաքացիները հիշեցնում էին, որ պարգևաևվճարների տրամադրումն իրականացվել է նախկին իշխանությունների օրոք գրված օրենքով։

«Եթե պարոն վարչապետը հայտարարում է, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմանում, ապա մենք ցանկանում ենք հարց տալ պարոն վարչապետին՝ այդ ո՞ր օրենքով։ Սերժ Սարգսյանի՞։ Սերժ Սարգսյանը վաղուց հեռացել է, բայց համակարգը, օրենքները, որով դուք առաջնորդվում եք, մնացել են նույնը։ Նոր Հայաստանում հին օրենքներով չպետք է առաջնորդվեն։ Մենք գտնում ենք, որ այս գործընթացն անօրինական է ու միլիոնների հասնող պարգևաևվճարները, որ գրպանել են պետական պաշտոնյանները, պետք է վերադարձվեն»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից Իրինա Հարությունյանը։

Նա նշում է, որ նախորդ իշխանությունների օրոք մարդկանց բողոքները տեղ չէին հասնում, նույն գործելաոճը որդեգրել է ներկա իշխանությունը։

«Քիչ ենք, ճիշտ է, բայց բողոքող մարդիկ շատ են, մարզերում էլ են մարդիկ բողոքում, այսօր աշխատանքային օր է, մարդիկ չեն կարող գալ։ Բողոքը, կարելի է ասել, համատարած է»,-ասացին նրանք՝ նշելով, որ կառավարությանը ժամանակ կտան պատասխանելու, պատրաստվո՞ւմ են բյուջե վերադարձնել պարգևավճարների գումարները, եթե այո՝ ապա ե՞րբ, եթե ոչ, ապա կհետևի ստորագրահավաք։

«Դրանց հիման վրա մենք հաղորդում կտանք հանցագործության, կոռուպցիայի մասին։ Ինքնապարգևատրում է տեղի ունեցել, դա ավելի շատ նման է յուրացման։ Եթե գումարները չվերադարձվեն, ապա դա կարելի է  համարել մասայական թալանի ինչ-որ մի ձև»,-ասացին ակցիայի կազմակերպիչները։

Նրանք համարում են, որ պարգևաևվճարների գումարները կարելի է տրամադրել սահմանը պահող զինվորականներին, բազմազավակ ընտանիքներին։

Երբ ակցիայի մասնակիցները փորձեցին մոտենալ կառավարության դռանը, ոստիկանները պահանջեցին իջնել աստիճաններից։ Ակցիայի մասնակիցներից Իրինա Հարությունյանը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը. «Մեզ պարոն վարչապետն ասել է` սա ձեր դուռն է. Կուզեք՝ բացեք, կուզեք՝ փակեք»։

Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին ցույց տվեցին ընդունարանի դռան տեղը։

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից Panorama.am-ը փորձեց պարզել, արդո՞ք ակցիայի մասնակիցների պահանջի մասին տեղյակ է գործադիր մարմնի ղեկավարը, կամ նրա խորհրդականները։ Եթե տեղյակ են՝ ի՞նչ են որոշել, ընթացք տա՞լ, թե՞ ոչ։

Վ. Կարապետյանը նախ անլուրջ որակեց հարցը, ապա այն մեր կողմից կրկնելուց հետո խոստացավ պարզել ու պատասխանել։

Նշենք, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում փետրվարի 8-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Դրա վերաբերյալ առաջարկություններ կարելի է ներկայացնել մինչև փետրվարի 23-ը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել և միասնականացնել պետական մարմիններում քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց որակյալ աշխատանքի համար, բացակայող աշխատողին փոխարինելու ժամանակահատվածի համար, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողներին տրվող պարգևատրումների ամբողջական և միասնական կարգավորումներ:

Ավելի ուշ վարչապետի խոսնակն ասաց՝ նման պահանջով գրավոր դիմում ընդունարանում չի եղել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:37
Ավտոճանապարհներին բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Աշխարհի ամենագեղեցիկ կղզիները
Կազմվել է աշխարհում ամենագեղեցիկ կղզիների վարկանշային աղյուսակը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով 10BestLook-ին: Զբոսաշրջիկների...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ասադը՝ քրդերին. «Սիրիան չպաշտպանելու դեպքում, կդառնաք թուրքերի ստրուկը»
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) կոչ է արել համագործակցել իշխանական ուժերի հետ։ Նա զգուշացրել է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Պոլ Մերսոն. «Մխիթարյանը խելացի ֆուտբոլիստ է, բայց չգիտի, թե ինչ է ուզում»
«Արսենալի» նախկին կիսապաշտպան Պոլ Մերսոնը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան թիմի կիսապաշտպան Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սիրիացի քրդերը մտադիր չեն ազատ արձակել ԻՊ գրոհայիններին
Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ազատի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:51
Իտալիայում ֆուտբոլիստի փոխարեն խաղին մասնակցել է մերսողը
Իտալիայի C սերիայի 27-րդ տուրի «Կունեո»-«Պրո Պյանչենցա» հանդիպման ժամանակ 20 գոլ է խփվել և բոլորը «Պրո...
Աղբյուր` Panorama.am
19:48
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկ Էնգելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Քննարկվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ընդլայնելու հարցը
Հայաստանի կառավարությունը կարևորում է դպրոցական սննդի կազմակերպումը, և ծրագրի շարունակականության ապահովումը նախարարության առաջնահերթություններից...
Աղբյուր` Panorama.am
19:42
Էրդողանը՝ Պուտինին. «Մեքենան զրահապա՞տ է»
Սոչիում Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթաժողովի շրջանակներում  ուշագրավ զրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:36
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան
Ժամը 19:20-ի դրությամբ
Աղբյուր` Panorama.am
19:32
Դատապարտյալը փախել է «Արմենիա» ԲԿ-ից
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ...
Աղբյուր` Panorama.am
19:22
Պլանային ջրանջատում Վանաձորում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 21-ին...
Աղբյուր` Panorama.am
19:17
Էրդողանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ահաբեկիչներին զենք մատակարարելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ին մեղադրել է նրանում, որ դաշինքը «ահաբեկիչներին զենք է մատակարարում»։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ռոնալդուին հեռացրել են FIFA 19-ի շապիկից
FIFA 19-ի խաղի թողարկումից հինգ ամիս անց EA Sports-ը թարմացրել է խաղի շապիկը։ «Յուվենտուս»-ի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն փոխարինել...
Աղբյուր` Panorama.am
19:02
Բրենդը մոդելին ցուցադրել է առանց դիմահարդարման և վիրավորել չինացիներին
Իսպանական Zara բրենդը նկարահանել է գովազդ, որտեղ չինացի մոդելի դեմքին բծեր են երևում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է South China...
Աղբյուր` Panorama.am
18:55
Հովհաննես Թումանյանի 150-ամյակը Դսեղում
Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, նրա ծննդավայր Դսեղում անցկացվելու են միջոցառումներ։ Դսեղում երաժշտական...
Աղբյուր` Panorama.am
18:48
Քամու ուժգնացում է սպասվում
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին Հանրապետության տարածքում հնարավոր է քամու ուժգնացում, հյուսիսային հատվածներում...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հենրիխ Մխիթարյանը՝ Մ19 տարեկանների մրցաշարի միջազգային դեսպանը»
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ մեդիայի և մարքեթինգի գծով սեմինար՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ՈՒԵՖԱ-ի և Անգլիայի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Թուրք պատգամավոր. Հայաստանի ու Ղարաբաղի հարցն Ադրբեջանի արնահոսող վերքն է
Թուրքիայի և Ադրբեջանի միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Շամիլ Այրըմը մեկնել է Ադրբեջան, որտեղ անդրադարձել է արցախյան հիմնախնդրին և...
Աղբյուր` Panorama.am
18:30
Խոշոր հարկ վճարողների դիրքերը փոխվել են
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու...
Աղբյուր` Panorama.am
18:22
Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն՝ առաջին անգամ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի և GOALS հասարակական կազմակերպության համագործակցությամբ փետրվարի 16-ին ՀՖՖ տեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
18:11
Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Գերմանիայում այսօր այցելել է Եվրոպական հարավային աստղադիտարան, որն աստղագիտական հետազոտություններ...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է
Այսօր՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջանների ավտաճանապարհներին և Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել...
Աղբյուր` Panorama.am
17:51
Վրաստանում հայկական եկեղեցու մոտ ադրբեջանցին այրել է Հայաստանի դրոշը
Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանցին մուտք գործում Վրաստանում գործող հայկական եկեղեցի ու...
Աղբյուր` Panorama.am
17:44
2018թ-ին մայրական մահացությունն աճել է, մանկականը՝ նվազել
Հայաստանում 2018 թվականի հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական...
Աղբյուր` Panorama.am
17:25
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ մաղթելով նրան...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքացիներն ահազանգում են՝ հունվարին գազի ու էլեկտրաէներգիայի համար մի քանի անգամ ավելի մեծ գումար է եկել
Հունվարին սպառած էլեկտրաէներգիայի ու գազի համար վճարումների չափը  Հայաստանի որոշ քաղաքացիներին ստիպել է մտածել՝ ո՞րն է ավելի մատչելի,...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հայ ազատ ոճայինները Խարկովում 8 մեդալ են նվաճել
Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացել է Հովհաննես Սահակյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցել են նաև Հայաստանի ազատ ոճային ըմբիշները։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր կուսակցությունը խոսքի ատելության հարձակման տակ է. Մարուքյան
14:59 18/02/2019

Մեր կուսակցությունը խոսքի ատելության հարձակման տակ է. Մարուքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}