Իրավունք 13:47 14/02/2019 Հայաստան

Փաստաբաններին Փաշինյանի հայտարարությունը մտահոգում է ու սովետական կարգերի մասին հիշեցնում

Փաստաբանները տարբեր պատճառներով չեն ցանկանում մեկնաբանել Ազգային Ժողովում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այդ գույքը համարվում է ապօրինի: Կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմ»։

Փաստաբան Նորայր Նորիկյանը կսպասի՝ հայտարարությունը նախագիծ դառնա, որպեսզի կարողանա ավելի հիմնավոր խոսել։ Մեկ այլ փաստաբան կառավարության ղեկավարի հայտարարությունը «մառազմ» որակեց, այլ բան ասել չցանկացավ։

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը Panorama.am-ի  հետ զրույցում շատ լուրջ անհանգստություններ առաջացնող որակեց հիշյալ հայտարարությունը։

«Գործ ունենք մի երևույթի հետ, որը չի կարելի մակերեսային դիտարկել։ Իհարկե, տարբեր երկրներում կան հակակոռուպցիան բնույթի մեխանիզմներ, որոնք իրենց մեջ պարունակում են գույքի ծագման վերաբերյալ հարցադրումներ։ Բայց այն ձևակերպումները, որոնք տրվեցին վարչապետ Փաշինյանի կողմից, իմ պատկերացմամբ, չեն կարող որևէ կերպ համապատասխանել միջազգային փորձին»,-ասաց Մելիքյանը։

Նա մանրամասնում է, եթե խոսվում է մեղավորության կանխավարկածի մասին, ապա անմեղության կանխավարկածի ծավալի հաղթահարմանն է դա վերաբերում, այսինքն, ի՞նչ է պետք, որ հաղթահարվի անմեղության կանխավարկածը, և ոչ թե ի սկզբանե անձը պարտավոր լինի ապացուցել որոշակի հանգամանքներ։

«Եթե դրված չեն ինչ-որ նախնական փաստեր, որոնց հիման վրա նոր կարելի է անձին հարցնել, թե որտեղի՞ց նրան գույքը, գումարը, ապա մենք գործ ենք ունենալու մարդու իրավունքների համատարած խախտման ու կոռուպցիայի հետ, քանի որ հարց է առաջնալու, իսկ որտեղի՞ց պետք է սկսել և որտե՞ղ ավարտել։ Սա շատ լուրջ երաշխիքներ պահանջող համակարգ պետք է լինի»,-ասաց Մելիքյանը։

Փաշինյանի հայտարարությունը իրավաբանին հիմք է տվել կարծելու, որ ցանկացած մարդուց կարող են հարցնել իր գույքի ձեռքբերման աղբյուրները։ Սա էլ իր հերթին հարցերի շարք է ծնում՝ ովքե՞ր են լինելու այդ հարցնողները, ինչպե՞ս են որոշվելու առաջնահերթությունները, ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողություն դրա նկատմամբ։

«Այս մեխանիզմը, չգիտեմ ովքեր են Փաշինյանին հավաստիացրել, որ մարդու իրավունքների եվրոպական համակարգի հետ համահունչ է, բայց ես վստահ եմ, այն կերպ, ինչպես ներկայացվեց վարչապետի կողմից, համահունչ լինել չի կարող։ Ես կարծում եմ, գործ ունենք մոտավորապես համընկնող փաստերի իրավիճակի հետ, այսինքն, այո, կա ինչ-որ մեխանիզմ, բայց դա ամենևին այնպիսին չէ, ինչպես նկարագրված է Փաշինյանի հայտարարության մեջ»,-կարծիք հայտնեց Մելիքյանը՝ ավելացնելով, ցանկալի կլինի, որ մինչ հայտարարությանը նախագծի տեսք տալը շատ ուշադիր ուսումնասիրեին եվրոպական մոդելը։

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ վարչապետի հայտարարությանը պետք է հետևեն մասնավորեցումներ, մանրամասներ, հակառակ դեպքում այն մի շարք մտահոգություններ ու հարցեր է առաջացնում։

«Նախ տերմինաբանության ու սխալ մեկնաբանման խնդիր կա, ի՞նչ է նշանակում ապօրինի գույք, ինքնակա՞մ կառույցի մասին է խոսքը, առանց նոտարական գործարքի ձեռք բերված գո՞ւյքն է, որի համար վճարել են օրինական ճանապարհով ձեռք բերած միջոցներից։ Սա մեկնաբանման խնդիր ունի»,-ասաց նա։

Փաստաբանի խոսքով, հայտարարությունը մտահոգություն է առաջացնում  նաև անմեղության կանխավարկածի առումով։ Մասնագետի համոզմամբ,  դատարանը պետք է մի քանի փաստերի համակցմամբ հաստատված համարի տվյալ երևույթը, տա հստակ պատասխան արդո՞ք գույքը ձեռք է բերվել ապօրինի եղանակով, թե՞ ուղղակի չեն կատարվել համապատասխան գրանցումները, գուցե խարդախությամբ ձեռքբերված գո՞ւյքի մասին է խոսքը։

«Ուղղակի ասել, գույքը ձեռք է բերվել ապօրինի և պետք բռնագանձվի, բնականաբար սխալ է, խախտվում է Եվրոպական կոնվենցիայով սահմանված սեփականության իրավունքը։ Նաև Սահմանդրության հետ կապված խնդիր կարող ենք ունենալ»,-ասաց փաստաբանը։

Վիրաբյանն ընդգծում է, բացի դատարանից ոչ վարչապետը, ոչ օրենսդիր ու այլ մարմին, իրավունք չունեն բռնագանձում տարածել որևէ մեկի գույքի կամ այլ սեփականության նկատմամբ։

«Գուցե դատավարության ընթացքում լրիվ այլ ապացույցներ են ի հայտ գալիս։ Այսինքն, պետական մակարդակով առանց մեղադրական ակտի բռնագանձում կատարելու մասին հայտարարություն անելն ուղղակի նմանվում է  սովետական կարգերի մտածելակերպին, երբ դու ունես մյուսներից ավելի շատ գույք, ուրեմն դա պետք է ընդհանրականացվի։ Չի կարելի նման բան ասել, պետք է լինի ապացույցների վրա հիմնված վճիռ։ Ես հասկանում եմ, որ վարչապետն իրավաբանական կրթություն չունի, բայց ունի խորհրդականներ, որոնք ունենք իրավաբանական կրթություն։ Ուղղակի եզրույթ արտահայտել «ապօրինի ձեռքբերված գույք» ու ընդհանրականացնել բոլորի համար, կարծում եմ օրենքի ու մարդու իրավունքների խախտում է»,-ասաց Լուսինե  Վիրաբյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}