Հասարակություն 15:52 27/02/2019 Հայաստան

Հայաստանում ծնելիությունը նվազում է և կշարունակի նվազել. ժողովրդագիր

Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ մտահոգող: Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում ժողովրդագրական վիճակը բնութագրող երեք հիմնական ուղղություններում՝ ծնելիություն, միգրացիա և ծերացում, կան լուրջ խնդիրներ։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի մշտական բնակչության թիվը 2019 թվականի հունվարի 1-ին դրությամբ կազմել է 2 մլն 965.1 հազար մարդ՝ 2018 թ-ի հունվարի 1-ի համեմատ նվազելով  7,6 հազարով։  Ինչ վերաբերում է ծնելիությանը, ապա այն շարունակում է նվազել. նախորդ տարի Հայաստանում ծնվել է 36 հազար 502 երեխա, 2017 թ-ին՝  37.7 հազար, 2016 թ-ին՝ 40 հազար 592, 2015 թ-ին՝  41 հազար 763 երեխա:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում  նշեց, որ Հայաստանում ծնելիությունը նվազում է և կշարունակի կնվազել, եթե համալիր միջոցառումներ չիրականացվեն։

«Ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում երիտասարդները չեն կարողանում ընտանիք կազմել, իսկ ստեղծելուց հետո էլ զույգերը շատ երեխաներ չեն ունենում՝ կրկին պայմանավորված սոցիալական խնդիրներով»,- նշեց նա։

Ռուբեն Եգանյանի խոսքով՝ Հայաստանում ծնելիության նվազմանը զուգահեռ աճում է նաև միգրացիան. 2017 թվականին Հայաստանից մեկնել և չի վերադարձել մոտավորապես 35-40 հազար։

Ժողովրդագրական խնդիրներից մեկն էլ այն է, որ ծերացման է գնում Հայաստանի բնակչությունը:  Նրա խոսքով՝ բնակչությունը սկսում է ծերանալ, քանի որ ծնելիությունը անկում է ապրել, նոր երիտասարդ սերունդը արդեն չի կարող փոխարինել նախորդ սերունդներին։ «Այս ամենը տեղի է ունենում նաև միգրացիայի հաշվին, քանի որ մեկնողների գերակշիռ մասը վերարտադրողական տարիքի և աշխատունակ տարիքի մարդիկ են։ Դրա հաշվին շարունակաբար մեծանում է  ծերերի տեսակարար կշիռը»,- ասաց ժողովրդագիրը։ 

Ռուբեն Եգանյանը նշեց, որ ժողովրդագրական խնդիրներն առաջանում են համակարգային խնդիրներից՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական և  այլն։ Ըստ նրա՝ իրավիճակը  շտկելու համար նշված ուղղություններով համալիր ծրագիր պետք է իրականացվի։

Հարցին՝ արդյոք ներկայիս կառավարությունն իրավիճակը շտկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկում է, ժողովրդագիրը պատասխանեց, բնականաբար, կառավարությունը իրավիճակը բարելավելու ցանկություն կունենա, բայց դրա համար պետք է կարողանա  ճիշտ գնահատել իրավիճակը, պետք է մշակի հաապարփակ ծրագիր, որպեսզի խթանի բնական աճին, նպաստի արտագաղթի կասեցմանը։

«Նոր իշխանությունների գործողություններից է կախված, թե դրական փոփոխություններն ինչ արագությամբ տեղի կունենան։ Իհարկե այդ խնդիրներն անմիջապես չեն լուծվելու, տևական, հետևողական գործողության արդյունքում է միայն հնարավոր երկրում  փոխել ժողովրդագրական պատկերը»,-  ընդգծեց Ռուբեն Եգանյանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:15
Իմ քայլը» նիստ է անցկացնում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը  նիստ է հրավիրել։ Լրագրողներին պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, որ իրենք միշտ հավաքվում են ու...
Աղբյուր` Panorama.am
16:58
Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք
ԱԱՏՄ թեժ գծին ահազանգող քաղաքացիներն իրենց նկատած խախտումները թույլ տված տնտեսավարողներին կարող են գտնել կասեցվածների ցանկում․ մայրաքաղաքում և...
Աղբյուր` Panorama.am
16:46
Լուկաշենկոյի կարծիքով, մի շարք պետություններ տրիլիոնավոր դոլարներ են վաստակել համաճարակի ֆոնին
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ կորոնավիրուսային պանդեմիկայի ֆոնին առանձին երկրներ և առաջատար համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարետի որոշումը՝ Ձորագյուղում սահմանափակումների վերաբերյալ
Այսօր ժամը 18:00-ից մինչև հունիսի 20-ը՝ ժամը 23։59-ը սահմանվելու է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի վարչական սահման մուտք գործելու և...
Աղբյուր` Panorama.am
16:33
Վագները կարող է վերադառնալ «բանակայինների» ճամբար
Բրազիլացի հարձակվող 35-ամյա հարձակվող Վագներ Լավը մի քայլ հետ է ռուսական Պրեմիեր լիգա վերադառնալու, փոխանցում է «Սպորտ.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
16:26
Ավինյանի գնահատմամբ՝ Դավիթ Անանյանն էականորեն բարձրացրել է ՊԵԿ-ի արդյունավետությունը
Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Միացյալ Նահանգներում COVID-19-ի ավելի քան 24 հազար նոր դեպք է հաստատվել
ԱՄՆ-ում նախորդ մեկ օրվա ընթացքում գրանցվել է COVID-19 հիվանդության ավելի քան 24 հազար նոր դեպք, մահացել է մոտ հազար մարդ, հայտնում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
16:13
Gucci-ին մորթյա հողաթափեր է վաճառում
Իտալական Gucci նորաձևության տունը արտադրել ու վաճառում է մորթյա հողաթափեր 525-610 ֆունտ ստերլինգով։ Իզվեստիայի հաղորդմամբ, այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
Խնջույք կազմակերպելու համար 72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:51
ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 5-ին եղել է ԶՈւ զորամասերից մեկում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին...
Աղբյուր` Panorama.am
15:42
Բելգիայում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մեկ օրում 15 քաղաքացի է մահացել
Նախորդ մեկ օրվա ընթացքում Բելգիայում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է տասնհինգ քաղաքացի, փոխանցում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
15:31
Այսօրվանից կգործի կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Արցախի ՊՆ-ում քննարկվել է տեսադիտարկման համակարգերի կատարելագործման հարցեր
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ռազմական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում շոշափվել են...
Աղբյուր` Panorama.am
15:02
Արցախի ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և...
Աղբյուր` Panorama.am
14:51
Հելսինկյան կոմիտեն՝ արտակարգ դրության ընթացքում հավաքների ազատության իրավունքի վիճակի վերաբերյալ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հայտարարություն է տարածել արտակարգ դրության ընթացքում հավաքների ազատության իրավունքի վիճակի վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
14:40
COVID 19-ով հիվանդների տներ այցելող բժիշկները հատուկ արտահագուստը հագնում են «պադյեզդներում». hraparak.am
hraparak.am  կայքը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին զբաղված է միայն մեկ բանով՝ ապացուցելով, որ բնակչությունն իրավագիտակից չէ...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ձորագյուղի ելքերն ու մուտքերը կարգելվեն
Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից:  Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
14:13
Զբոսաշրջիկներին դուրս են հանել Վենետիկից՝ Մեծ ջրանցքում լողալու համար
Վենետիկում  գերմանացի երկու զբոսաշրջիկներ, որոնք լողալիս են եղել Մեծ ջրանցքում, տուգանվել են և քաղաքից դուրս հանվել։ Այս մասին գրում է Ռիա...
Աղբյուր` Panorama.am
14:01
Նիգերիան «ՕՊԵԿ+»-ին կփոխհատուցի իր թերակատարումների համար
Նիգերիան պարտավորվում է փոխհատուցել «ՕՊԵԿ+» գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորություններիթերակատարման համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
13:45
Ջո Բայդենը բավականաչափ ձայն է հավաքել նախագահի պաշտոնում առաջադրվելու համար
ԶԼՄ-ներն իմացել են, որ ԱՄՆ  նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ստացել է բավարար թվով պատվիրակների աջակցությանը՝ Դեմոկրատական կուսակցությունից...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ինդոնեզիայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 30 հազարը
Ինդոնեզիայում կորոնավիրուսային հիվանդության գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 30 հազարը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
13:28
Էլինար Վարդանյան. Համավարակը, հասարակությունը և պետությունը
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հերթական հոդվածում գրում է. «Մեր հասարակության մեջ կան շերտեր,...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ամերիկացի կոմպոզիտոր. Խաչատրյանի անվան մրցույթը մեծ իրադարձություն է համավարակով սահմանափակված աշխարհում
Այսօր մեկնարկում է Խաչատրյանի անվան 16-րդ  միջազգային մրցույթը ջութակ մասնագիտությամբ։ Աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում...
Աղբյուր` Panorama.am
13:04
Մահացել է ռուս հայտնի դերասան Միխայիլ Կոկշենովը
83 տարեկան հասակում մահացել է ռուս հայտնի դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Կոկշենովը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
12:54
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր  դեպք: Տեղեկությունն այս մասին նշված է stopcov.ge կառավարության հատուկ վեբկայքում:...
Աղբյուր` Panorama.am
12:49
Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Վերջին 24 ժամի ընթացքում Հնդկաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության գրեթե տասը հազար դեպք, փոխանցում է «Բի-Բի-Սի»-ն։...
Աղբյուր` Panorama.am
12:38
Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ
Հայաստանի տարածքում հունիսի 6-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
12:27
Եսայան եղբայրները հերքել են ԱԱԾ հրավիրվելու լուրը
«Հունիսի 6-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված լուրը` վերնագրված «Հայկ Եսայանը և իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել...
Աղբյուր` Panorama.am
12:26
Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում մարդիկ հանգստյան օրերը կանցկացնեն ամբողջական մեկուսացման մեջ
Ադրբեջանի մայրաքաղաքի և երկրի մի շարք այլ խոշոր քաղաքների բնակիչները հանգստյան օրերը կանցկացնեն ամբողջական մեկուսացման պայմաններում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը
22:35 03/06/2020

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}