Իրավունք 13:09 19/04/2019 Հայաստան

Սիրանույշ Մուրադյան. Վճռական ենք

Հանրային հեռուստաընկերության՝ աշխատանքից ազատված լրագրող Սիրանույշ Մուրադյանը ԵԽԽՎ հրավերով Ստրասբուրգում էր` լուսաբանելու Վեհաժողովի նստաշրջանի աշխատանքները։ Նա որպես ազատ թղթակից Ֆրանսիայից նյութեր է ուղարկել հայաստանյան տարբեր լրատվամիջոցների։

Panorama.am-ի հետ զրույցում լրագրողը պատմեց, իրեն հանդիպելիս ԵԽ ներկայացուցիչները, պաշտոնյաները, եվրոպացի գործընկերները հետաքրրվել են իրեն աշխատանքից ազատելու հանգամանքներով, պատճառներով, դատական գործի ընթացքով։

«Բնական է, ինձ ճանաչողները հետաքրքրվում էին, հարցեր էին տալիս։ Բայց ասում էի, որ ես էլ պատճառը չգիտեմ, թե ինչու են ազատել աշխատանքից, ինչ հիմքով է այդ որոշումը կայացվել։ Ես տեղեկացնում էի, որ իմ երկրի ներսում դատական կարգով բողոքարկում ենք որոշումը ու սպասում ենք դատավարության մեկնարկին, ապա որոշմանը։ Ես չուզեցի այնտեղ հարցը բարձացնել, քանի որ երկրի ներսում համապատասխան ատյաններով չենք անցել»,-ասաց լրագրողը։

Հիշեցնենք, որ աշխատանքից ազատված ևս մեկ լրագրող՝ Լիանա Կարապետյանը  Սիրանույշ Մուրադյանի հետ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի` 25.12.2018 թվականի թիվ 46-Լ միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջով։ Հենց այդ որոշմամբ են ազատվել աշխատանքից։ Նրանք խորհրդի որոշումը կամայական ու անհիմն են որակում։

Մինչ նախնական դատական նիստը փոխվել է հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը։ Այս պաշտոնում ընտրվեց Արա Շիրինյանը։

Սիրանուշ Մուադյանն ասում է՝ իրենց խնդիրը ոչ թե խորհրդի նախագահի հետ է, այլ խորհրդի որոշման հիմնավորվածության։

Լրագրողների փաստաբան Տիգրան Ղազարյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց, նախագահի փոփոխությունը դատավարական գործընթացների  առումով որևէ ազդեցություն ունենալ չի կարող, խնդիրը նույնն է մնացել։

«Պատասխանող կողմը մնում է նույնը։ Զուտ մարդկային, ընկալման առումով կարող է փոփոխությունն ազդեցություն ունենալ։ Իմ համոզմամբ, նոր նախագահն ավելի շրջահայացություն պետք է դրսևորի ու փորձի հասկանալ, թե ինչու են իրականում կրճատվել լրագրողներ Լիանա Կարապետյանն ու Սիրանույշ Մուրադյանը, զուտ այս կտրվածքով»,-ասաց լրագրողների շահերը ներկայացնող Ղազարյանը։

Սիրանույշ Մուրադյանը նշում է, վճռական է իր իրավունքները պաշտպանելու հարցում, գործընկերոջ հետ պայքարելու են մինչև վերջ, իրենց ձայնը լսելի են դարձնելու եվրոպական ատյաններում, արդարություն գտնելու համար անհրաժեշտության դեպքում կհասնեն նաև ՄԻԵԴ։

«Մենք ասում ենք, վարչական ակտը պետք է ունենա հիմնավորում, պետք է հիմնավորեն, թե ինչու չեն ցանկանում մեզ հետ աշխատել։ Սա նաև մասնագիտական պատվի հարց է»,-ավելի վաղ ասել էր լրագրողը։

Հիշեցնենք, որ նախնական դատական նիստը նշանակված է ապրիլի 30-ին, հայցվոր կողմը հույս ունի, այդ օրը կունենա հրապարակելու համար շոշափելի տեղեկատվություն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
ԱԳ նախարար․ Թրամփի ու Պոմպեոյի հետ հանդիպումը օրակարգում կա ու միշտ եղել է
«Թրամփի ու Պոմպեոյի հետ մենք հանդիպում չենք ունեցել, դրանից մեր երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է։...
Աղբյուր` Panorama.am
13:31
Գնդեվազի նախկին ղեկավարի կողմից յուրացումներ կատարելու դեպքով հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական...
Աղբյուր` Panorama.am
13:23
Ֆլանդրիայի ազգայնականները Թրամփին առաջարկել են 1 եվրոյով գնել Վալոնիան
Բելգիայի Ֆլանդրիա հատվածի «Նոր ֆլամանական դաշինք» ազգայնական կուսակցության երիտասարդական թևը նախօրեին թվիթերյան գրառում է կատարել ու...
Աղբյուր` Panorama.am
13:10
Ներքին Խնձորեսկը ճոճվող կամուրջ այցելող զբոսաշրջիկներին ցանկանում է գրավել նաև էկոմթերքով
Ներքին Խնձորեսկը ճոճվող կամուրջ այցելող հազարավոր զբոսաշրջիկներին կարող է գրավել նաև էկոմթերքով: Գյուղի չրանոցի շենքը գտնվում է քարուքանդ ու...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Հասա, մերոնք են»
Թորգոմ Նալբանդյանի այս ֆիլմը:հիմնված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ազատագրական գործողությունների ժամանակ տեղի ունեցած իրական...
Աղբյուր` Panorama.am
12:44
Թրամփն ասել է՝ ինչու չեղարկեց Դանիա այցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուր չեկավ չգնահատեց Գրենլանդիան գնելու իր գաղափարի մերժումը Դանիայի կողմից: Այս մասին գրում է Time-ը։ Նախօրեին...
Աղբյուր` Panorama.am
12:41
Բեն Աֆլեքի եղբայրը ֆիլմ է նկարահանել առանց կանանց աշխարհի մասին
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքի եղբայրը՝ ամերիկացի ռեժիսոր Քեյսի Աֆլեքը, նկարահանել է «Իմ կյանքի լույսը» ֆիլմը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:28
Samsung-ը օգոստոսի 23-ից 70 երկրներում սկսում է վաճառել Galaxy Note 10-ը
Samsung Electronics-ը վաղվանցի՝ օգոստոսի 23-ից, սկսում է վաճառել իր նոր սմարթֆոնը՝ Galaxy Note 10-ը 70 երկրներում: Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
12:23
ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի «Սևան 2019» ամենամյա գավաթի առաջնություն
ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում տարածել է Սևանում կայացած ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի «Սևան 2019»...
Աղբյուր` Panorama.am
12:12
Արգենտինահայերի կոչը. Եկեք ուժեղացնենք պայքարը Էրդողանի ֆաշիստական ռեժիմի դեմ
«Արգենտինահայերի մշակութային միությունը»  դատապարտել է Թուրքիայի ներքաղաքական վերջին իրադարձությունները, որոնց հետևանքով ...
Աղբյուր` Panorama.am
12:05
Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա
Ամերիկացի դերասան Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հայր կդառնա։ People-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ ռեժիսորն իր...
Աղբյուր` Panorama.am
11:58
Զելենսկին առաջարկում է Ղրիմի վերադարձ՝ Ռուսաստանին G8 ընդունելու դիմաց
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անվանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին G8 վերադարձնելու պայմանները: Այդ մասին գրում է Gazeta-ն։...
Աղբյուր` Panorama.am
11:45
Արցախում երկրաշարժ է տեղի ունեցել
Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
11:43
Բրիտանացի 88 աշակերտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ միասին միաժամանակ դաշնամուր նվագելով
Քեմբրիջի աշակերտները  Գինեսի համաշխարհային ռեկորդ են սահմանել`միասին միաժամանակ դաշնամուր նվագող մարդկանց ամենամեծ թվով: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:27
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ․ Կառավարությունը քննարկում է ՄԻԵԴ վճռով 1,6մլն եվրոն դիմումատուին մաս-մաս վճարելու հնարավորությունը
Հայաստանը դեռևս չի վճարել «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի»  ՄԻԵԴ վճռով 1,6մլն եվրո սահմանված գումարը Երևանի Բուզանդի փողոցի բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Սիբիրախտով վարակված է եղել մեկ կենդանի. ՍԱՏՄ
Օրեր առաջ Առողջապահության նախարարությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ համայնքի մի քանի բնակիչների մոտ...
Աղբյուր` Panorama.am
11:16
Մուշում 15 օրով արգելել են հավաքներն ու ցույցերը
Թուրքիայի Հանրապետության Մուշի նահանգապետարանը հայտարարություն է տարածել նահանգի տարածքում 15 օր հավաքների և ցույցերի կազմակերպումն արգելելու...
Աղբյուր` Panorama.am
11:15
Պոմպեո․ Իրանի միջուկային ծրագիրն ու գործողությունները սպառնալիք են Մերձավոր Արեւելքի համար
Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, Իրանը մեծ սպառնալիք է Մերձավոր Արևելքի անվտանգությանն ու կայունությանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի իր...
Աղբյուր` Panorama.am
11:04
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սառնարանների պահեստում 3 օր առաջ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են
ԱԻՆ-ից հայտնում են, որ շարունակվում են օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան»...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ծիծեռնակաբերդի զբոսայգում այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ և 100 ծառ
Օգոստոսի 21-ին, ժամը 22:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
10:46
ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացու
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների...
Աղբյուր` Panorama.am
10:39
Բացահայտվել է Մասիվցի Անդիկի սպանության դեպքը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը կթողնի զբաղեցրած պաշտոնը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն կազատվի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
10:25
Կյանք և ազատություն
(Հայաստանի և Ղարաբաղի էքս-նախագահի ինքնակենսագրությունը)
Աղբյուր` Panorama.am
10:20
Պուտին. Ռուսաստանը չի ներխուժում Եվրոպայի խորհուրդ, եթե նրան այնտեղ չեն ցանկանում տեսնել
Ռուսաստանը և Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) պետք է լինեն բաց և միասին լուծեն առաջացող խնդիրները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝...
Աղբյուր` Panorama.am
10:07
Սյունիքի մարզում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ
Շարունակվում են օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: ԱԻՆ-ից...
Աղբյուր` Panorama.am
09:58
ՃՏՊ Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհին, կա տուժած
Օգոստոսի 21-ին, ժամը 17:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի Բերդ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժամանակ». Ի՞նչ ճանապարհով է ձեռք բերվել Սեյրան Սարոյանի առանձնատունը
«Ժամանակ» թերթը գրում է. ««Որ պապաս գյուղվարչության պետն էր, երբ որ ցրեցին գյուղվարչությունները, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». «Արմեն Սարգսյանի հետ 87-ից ունենք ընկերական շփումներ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություններ կան, թե Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանում տեղի ունեցավ կանադական YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը
14:23 21/08/2019

Երևանում տեղի ունեցավ կանադական YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}