Իրավունք 12:35 06/05/2019 Հայաստան

Ալումյան. Դատավորի ինքնաբացարկին պատասխանը լինելու է համաչափ ու մի բան էլ ավելի, չկասկածեք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանը, ում մակագրված էր Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի քրեական գործը, այսօր առավոտյան ինքնաբացարկ է հայտնել։ Լուրը հաստատեցին նաև Դատական դեպարտամենտից՝ չմանրամասնելով ինքնաբացարկի հիմքերը։

Ըստ տեղեկությունների,  դատավորը «Մարտի 1-ի» գործով երկու մեղադրյալների շահեր է պաշտպանել դատարանում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, չի հավատա տարածված լուրերին, քանի դեռ իրենք չեն ստացել ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը։

«Ես վստահ չեմ, որ դատավորն ինքնաբացարկ է հայտնել, ես շատ տարօրինակ կհամարեմ, եթե նման բան լինի։ Ես դրան կհավատամ, երբ որոշումը ստանամ, որովհետև դատավոր Վարդան Գրիգորյանին  գիտեմ որպես բանիմաց ու բարեխիղճ դատավոր»,-ասաց փաստաբանը։

Ալումյանը վստահ է, որ դատավորը գիտի Քրեական դատավարության 300 հոդվածի պահանջը, որ եթե դատավորն այս փուլում ինքնաբացարկ է  հայտնում, այդ որոշման հետ միաժամանակ, նա նաև պետք է քննարկի ու լուծում տա խափանման միջոցի հարցին։

«Իսկ խափանման միջոցի հարցին ինքն իրավունք չունի լուծում տալ՝ առանց մեր մասնակցության դատական նիստ հրավիրելու։ Այսինքն, դա կլինի բոլոր հնարավոր խախտումներից ամենախոշորը, եթե նա ինքնաբացարկ հայտնի առանց անդրադառնալու խափանման միջոցի հարցին, կամ անդրադառնա այդ հարցին, առանց մեր մասնակցության։ Մանավանդ, այսօր՝ առավոտյան շուտ, մինչև տարածված այս լուրերը ես դիմում եմ մուտքագրել, թեև կարող էի չանել, ու հիշեցրել եմ օրենքի այդ պահանջները, գրել եմ, եթե որևիցե որոշում կայացնեք, ներառյալ ինքնաբացարկի որոշումը, ապա պետք է անդրադառնաք խափանման միջոցի հարցին մեր մասնակցությամբ։ Հիմա եթե դատավորը դա չի արել, ես արդեն չեմ պատկերացնում, թե ինչ է կատարվում մեր դատական համակարգում կոնկրետ այս գործի շուրջ։ Մեղմ գնահատականներ չեմ գտնում, իսկ կոշտ գնահատականներ էլ չեմ ուզում տալ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։

Ալումյանը չբացառեց, որ Վարդան Գրիգորյանը կարող է ունենալ հիմքեր ինքնաբացարկի համար, քանի որ «Մարտի 1-ի» գործով երկու մեղադրյալ է պաշտպանել, բայց խնդիրն այստեղ «օրենքը գլխիվայր շուռ տալն է»։

Նա կրկին վկայակոչում է Քրեական դատավարության օրենսգրքի 300 հոդվածը, որը սահմանում է, որ որոշումներ կայացնելու հետ միաժամանակ, բացի գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշումից, դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցներ ընտրելու կամ չընտրելու և դրա տեսակի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը` խափանման միջոցն ընտրված լինելու դեպքում, ինչպես նաև ՍԴ վերջերս կայացրած որոշումը, ըստ որի խափանման միջոցի  հարցին անդրադառնալիք պետք է պաշտպանական կողմին մասնակից դարձնել։

Հարցին, եթե դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը փաստաբանները ստանան ու համոզվեն դրանում, ի՞նչ քայլեր են պատրաստվում անել, պաշտպանն արձագանքեց. «Ես չեմ սիրում նախապես քայլերի մասին խոսել, կանենք, տեղյակ կպահենք, բայց որ պատասխանը լինելու է համաչափ ու մի բան էլ ավելի, դրանում չկասկածեք»։

Հիշեցնենք, որ գործը դատավորին մակագրվել է ապրիլի 29-ին, ապրիլի 30-ին վարույթ է ընդունվել։

Դատալեքսում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն,  Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանույան նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:00
Պարույր Սևակին նվիրված միջոցառում՝ տուն-թանգարանում
Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է: Այդ օրը մեծ շուքով նշվելու է նաև բանաստեղծի ծննդյան 95-ամյակը:
Աղբյուր` Panorama.am
10:47
Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հրաժեշտ է տվել վիրահայությանը
Նախօրեին  Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր հրաժեշտի խոսքն է...
Աղբյուր` Panorama.am
10:33
ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախօրեին կայացած համագումարի ընթացքում փակ վարկանիշային քվեարկությամբ ընտրել է...
Աղբյուր` Panorama.am
10:20
Կյանքից հեռացել է վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը: Այս մասին հայտնում  են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի...
Աղբյուր` Panorama.am
10:07
Հալիձորի հարակից տարածքում սողանքի հետևանքով հողազանգվածը փակել է Որոտանի հունը
Հալիձոր գյուղին հարակից մոտ 1 հա տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: Այդ մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:00
Մտորումներ նիստից հետո
Տհաճ, շատ տհաճ նստվածք թողեց հունիսի 14-ի դատական նիստը, որտեղ Վերաքննիչ դատարանի դատավոր Ա․Դանիելյանը մերժելով նախորդ նիստում Ռ․Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am
09:45
Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ:
Աղբյուր` Panorama.am
09:30
Պեդրո Ալմոդովարը կստանա պատվավոր «Ոսկե առյուծ»
Հանձնման արարողությունը կկայանա Վենետիկի 76-րդ կինոփառատոնի շրջանակում։
Աղբյուր` Panorama.am
20:00
Հունիսի 16-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 12:00-ն Մյասնիկյան պողոտայում (դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող հատվածում)...
Աղբյուր` Panorama.am
19:49
Ամենահարուստ ռեփերները
Forbes  ամսագիրը  հրապարակել է 2019 թ. աշխարհում ամենահարուստ ռեփեր-կատարողների ցուցակը։ Առաջին հորիզոնականում է  է Jay-Z-ին,...
Աղբյուր` Panorama.am
19:37
Մադոննայի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է
Ամերիկացի երգչուհի Մադոննան չորս տարի առաջ վաճառել էր Նյու Յորքում իր համերգի բոլոր տոմսերը,  իսկ ներկա պահին փորձում է վաճառել Բրուկլինում...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պլանային ջրանջատում Սյունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Մեքսիկայում առաջին անգամ հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյի ձայնով ձայնագրություն
Մեքսիկայի ազգային գրադարանի աշխատակիցները հնարավոր է գտել են մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի (1907-1954 թթ.) ձայնով միակ ձայնագրությունը։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
19:04
Մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է Զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում. Դոյդոյան
«Անհանգստացնող վիճակագրություն. Ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է Զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում՝ 2018թ մայիսից...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հնդկաստանում ռեկորդային շոգ է
Օրեր առաջ գնացքում, որում չի եղել օդորակիչ, շոգից չորս մարդ է մահացել։
Աղբյուր` Panorama.am
18:46
«Համբուրգեր՝ ապագայից»
Համբուրգեր, որին մարդկային ձեռք չի կպնում մինչև մատուցումը։ Սան Ֆրանցիսկոյում «Creator» ռեստորանը գնալով մեծ ճանաչում է ձեռք բերում։...
Աղբյուր` Panorama.am
18:31
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետության տարածքում` հունիսի 16-20-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Ադեկվադ»-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն
«Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման»,- այս մասին նշված է «Ադեկվադ»...
Աղբյուր` Panorama.am
18:18
Վրաստանում ստեղծվել է «ջղային մարդկանց» կուսակցություն
Ջղային վրացիներն արդեն ունեն իրենց քաղաքական կուսակցությունը, որը պատասխանատվություն է ստանձնում ներկայացնել իրենց զգացմունքները հանրային...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ֆրանսիացի քաղաքապետը բողոքարկում է Արցախի հետ բարեկամության հռչակագրերի չեղարկման որոշումը
Ֆրանսիայի  Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարել է վարչական դատարանի որոշման բողոքարկման մասին, որով դատարանը չեղարկել էր...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նաոմի Քեմպբելը մերկացել է անապատում
Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմպբելը մերկացել է Քենիայի անապատում Vogue հանդեսի հուլիսյան համարի նկարահանումների համար: Մոդելը լուսանկարնեից...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին
Կյանքի 97-րդ տարում մահացել է համաշխարհային կինոյի լեգենդ Ֆրանկո Ձեֆֆիրելին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Իտալացի լեգենդար ռեժիսոր,...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Լիվերպուլը» հնարավոր է վաճառի Սալահին
Անգլիական «Լիվերպուլ»  ֆուտբոլային ակումբը հնարավոր է վաճառի թիմի առաջատար եգիպտացի Մոհամեդ Սալահին։ news.ru-ն, հղում անելով Le...
Աղբյուր` Panorama.am
17:17
Պոգբան սպառնում է ՄՅՈՒ-ին
Նա ուզում է տեղափոխվել «Ռեալ»։
Աղբյուր` Panorama.am
17:07
Բակո Սահակյանն Ասկերանում և Մարտակերտում ծանոթացել է մի շարք ծրագրերի իրականացման հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ, տեղում ծանոթացել մի շարք ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Բրեդլի Կուպերը կփոխարինեի Դի Կապրիոյին
«Սարսափների ծառուղի» ֆիլմում  դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի փոխարեն  խաղալու է Բրեդլի Կուպերը։ Գազետա.ռու կայքը, հղում...
Աղբյուր` Panorama.am
16:43
Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը։ ՊՆ-ից հայտնում են, որ մարտական դիրքում նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:30
Շնորհավորում են Թրամփին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 73-ամյակի առիթով շնորհավորել են Սպիտակ տան այգում։ Նա չէր պատրաստվել այդ առիթով հատուկ արարողություն կազմակերպել։...
Աղբյուր` Panorama.am
16:16
Տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` ԱԺ-ում
Հունիսի 15-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում՝ «Դեմոկրատիան այսօր» կազմակերպության կողմից տարբեր երկրներից հրավիրած կանանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում
14:57 14/06/2019

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմադիրների ակցիան՝ դատարանի բակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}