16:55 27/05/2019

«Մի նկարեք ինձ էսքան տխուր...Ալավերդին դարձել ա մի սոված-սոված տեղ»

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

«Ձեր հեղափոխությունն Ալավերդի չի մտել։ Չի։ Մտել»,- չնայած՝ լսողությունից չեմ բողոքում ականջիս տակ գոռում է մի կին, ով Ալավերդիի շուկայի մոտ տեսնելով հարցազրույց եմ անում քաղաքացիների հետ, հասկացել է՝ լրագրող եմ։

-Իսկ դա լա՞վ է, թե՞ վատ,- հարցնում եմ նրան։

-Իսկ մենք ավելի լավ կյանքի արժանի չէ՞ինք, մենակ դո՞ւք էիք արժանի ձեր երևաններում,-երկրորդում է նա։

Մեկ ուրիշն է միանում զրույցին. «Էս ի՞նչ վիճակ ա, անտերություն, հանցագործներն ու թմրամոլները՝ շատ, օրը ցերեկով այ հենց այստեղ իրար հետ կռվենք, ոստիկանը չտեսնելու կտա կանցնի, էն անտերը իրանց սրսկեն ոստիկանի առաջ, միլիցիան բան չի ասի...համազգեստը հագնում են , քայլում, սպասում, երբ են անցնելու թոշակի, հենց էս մի փոքր մասում, որ կանգնած ենք, տարեկան գիտեք քանի սպանություն ա լինում...խեղանդամները, հաշմանդամները բա ինչ շատ են։ Երևի մի տուն չկա, որ քաղցկեղով հիվանդ բարեկամ չունենա, որ արատով ծնված երեխա չունենա բարեկամների մեջ, բոլորը հոդացավերով, ոսկորների ցավերով...մարդիկ սպասում են, երբ պիտի մեռնեն, մեռելածինները՝ շատ, գործազուրկները՝ շատ, երկրից գնացողները՝ շատ։ Փող չկա, գործ չկա։ Շատ էլ, որ բողոքել են, ինչի են փակել գործարանը, որ էսքանի հետ միասին սովից մեռնե՞նք»։

«Դե  չեն փակել», -ասում եմ ես,-գործարանը  չի փակվել,  աշխատանքներն են դադարեցվել,, պարզապես կառավարությունը պահանջներ է ներկայացրել։ Պետք է գտնել այլընտրանքային տարբերակներ, որպեսզի խնդրին լուծում տրվի,որ վերոնշյալ հիվանդությունները սկսեն նվազել»։

«Սուտ, ահավոր մեծ սուտ։ Մեզ լավություն չեն արել, իրանք իրար չեն հասկացել։ Միայն փող ու քաղաքականություն. մեր մասին ոչ մեկ չի մտածել՝ ոչ աշխատացնելուց, ոչ փակելուց։ Եթե մեր մասին մտածեին ֆիլտրեր կդնեին, էնպես կշահագործեին, որ ծուխը քիչ լիներ, կամ էլ կվերապրոֆիլավորեին, ուրիշ մի բան կբացեին, նոր կփակեին սա։ Ղեկավարությունը պիտի տեր կանգնի Ալավերդիին։ Հեղափոխությունը մեր Ալավերդի չի հասել»,-լսում եմ ի պատասխան։

Ինչքան էլ աբսուրդ թվա, Ալավերդու պղնձաձուլարանի և փակելն է ճիշտ, և դրանից բողոքելը։ Այս տարվա փետրվարին Ալավերդիի օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանված նորման 1.3 անգամ: Այդ տվյալները ստացվել են ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման արդյունքում:

2018-ի հուլիսի տվյալներով Հայաստանի երկու քաղաքներում՝ Վանաձորում և Ալավերդիում փոշու և ծծմբի երկօքսիդը գերազանցել է թույլատրելի նորման: Վիճակագրական կոմիտեից Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, հուլիսին Վանաձորում փոշու խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 2.5 անգամ, Ալավերդիում՝ 2.2 անգամ:Նշված ժամանակահատվածում ծծմբի երկօքսիդն էլ Վանաձորում թույլատրելի նորման գերազանցել է 1.6 անգամ, Ալավերդիում` 2.1 անգամ:Մյուս բոլոր բնակավայրերում փոշին, ծծմբի երկօքսիդը, ազոտի երկօքսիդը, ածխածնի մոնօքսիդը եղել են նորմայի սահմաններում:

Դեռևս 2009 թվականին ՄԱԿ-ի պատվերով իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ Ալավերդիում քաղցկեղի, արյան հիվանդություններն աճել են, ինչը պատահականություն չէ։

Ըստ բնապահպան Ինգա Զարաֆյանի՝ գործարանին չափից դուրս շատ արտոնություններ էին տրվել, ընկերությունն ուներ թույլտվություն տարեկան արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 42 հազար տոննա և մարդիկ շնչում են թունավոր արտանետումներով օդը։ Ըստ նրա՝ մի քանի տարի առաջ, դժգոհությունները հաշվի առնելով, ծխնելույզ տեղադրվեց արտանետումը մեղմացնելու նպատակով, սակայն դրանից ոչ թե նվազել է վնասակարությունը, այլ աղտոտման աշխարհագրությունն է ավելացել։ Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ ասում է, որ գիտությունն այսօր հասել է նրան, որ նոր տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է վնասը նվազեցնել, սակայն բավականին թանկ են և դրանք ներդնելով կրճատվում է ընկերության շահույթը. «Սկզբունքորեն լուծելի է խնդիրը, սակայն դրա համար կամք է պետք»։
Իրավիճակը հատկապես սրվել էր 2018թվականի հունիսին, երբ ահազանգ էր տարածվել, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի ծխնելույզից դուրս եկող արտադրական ծուխը լցվել է քաղաք։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծվել էր «S.O.S Ալավերդի» նախաձեռնությունը։

Հետագա զարգացումները հանգեցրին նրան, որ 2018 թվականի հոկտեմբերի 19-ին «Վալլեքս խմբի մեջ մտնող «Էյ Սի Փի» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրեց իր աշխատանքը: Դրանից մոտ 1 ամիս առաջ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տուգանել է ընկերությանը 380 միլիոն դրամի չափով: Հայտնաբերված խախտումները վերացնելու և տուգանքը վճարելու փոխարեն ընկերությունը վերջնագիր էր ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով.
• թույլ տալ մինչև 6 անգամ գերազանցել արտանետումների՝ դեռևս 2005 թվականին կառավարության որոշմամբ սահմանված նորմերն ու դրա դիմաց տուգանքներ չկիրառել
• ՎՏԲ-ի հետ կնքված վարկային պայմանագրի երրորդ կողմ հանդիսացող կառավարությունը արգելափակի բանկի ոտնձգությունները «Արմենիան Փափըր Փրոգրամ» ընկերության և «Վալլեքս» խմբի այլ ձեռնարկությունների առգրավման ուղղությամբ
• օրենսդրական նախաձեռնությամբ աջակցել նոր պղնձաձուլարանի կառուցման հայ-չինական ներդրումային ծրագրին:

Ալավերդի քաղաքը ստեղծվել է որպես պղնձաձուլական կենտրոն և առնվազն վերջին 2,5 հարուրամյակի ընթացքում եղել է մեր երկրի հանքարդույնաբերության կենտրոններից մեկը: Ալավերդու բնակիչների հիմնական մասի ապրուստը ուղղակիորեն կապված է եղել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի հետ։ Գործարանի փակվելուց հետո մի քանի անգամ ճանապարհներ են փակել քաղաքացիները, որպեսզի գործարանը վերագործարկվի։ Մոտ 600 մարդ մնացել է գործազուրկ։ Այս պահին քաղաքը հանգել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի։ Կառավարությունը համապատասխանաբար ասում է, որ ամեն ինչ անում է որ գործարանը վերագործարկվի, սակայն որևէ էական տեղաշարժ, կարծես թե, տեղի չի ունենում, որովհետև պատճառները, թե ինչու չի աշխատում գործարանը,շատ խորն են, իսկ ապրել պետք է։

Ալավերդցի Ռոբերտը, օրինակ սպասում է աշխատատեղ բացվի, հարցնում է՝ ինչու են բոլոր գործարանները Կոտայքում ու Արմավիրում բացվում, իրենց մոտ՝ ոչ։ Նեղսրտում է, որ համաքաղաքացիները անգործության են մատնված. «Ժողովորդը փախչում ա լեռնամետալուրգիականի կանգնելուց հետո, ով ճար ունի, գնում ա։ Ինչքան էլ թերություն ուներ, առողջությանը վնաս էր, բայց մարդիկ պիտի նախ և առաջ աշխատեն, չէ՞, որ ապրեն։ Հետո էլ ասում են թմրամոլները շատ են, անջատվելու համար ա ուրեմն, չզգալու համար ա, դժվար կյանքից ա ուրեմն»։

Մարինեն, ով կանաչեղեն է վաճառում շուկայում, ասում է՝ թե ինքն իրեն համոզում է, որ աշխատում է, իրականում կորուստներ է կրում։

«Եղբայրս դրսից փող է ուղարկում, ես էլ գնում 50 դրամով առնում եմ, ասենք, որ 100-ով վաճառեմ, ոչ էլ առնում են, տանում թափում եմ , ի վերջո։ Ոնց որ ինքդ քեզ դատապարտես։ Մեռած, մեռած քաղաք ա։ Դժվար ա։ Ես սովորած աղջիկ եմ։ Պոլիտեխնիկ եմ ավարտել, քարի արտադրության տեխնոլոգ եմ։ Գուշակ չեմ, որ հասկանամ վերջը ինչ կլինի, բայց որ, կարգին շահագործեն կոմբինատը, ֆիլտրեր դնեն, առանց մեզ վնասելու աշխատենք, ապրենք, ներկան գոնե լավ կլինի, ապագայի էլ հույս կլինի։ Հենա, ես զոբ ունեմ, բայց ոչ էլ պետքս ա, որ հետևեմ»։

Իսկ Արմենուհին, ով հագուստի խանութ ունի, անգամ խանութի լույսերը չի վառում, իներցիայով գալիս, խանութի դիմաց նստում է, օրը մթնեցնում, գնում տուն։ Պարտքերի ցուցակն է անգամ դեն նետել. միևնույն է՝ ոչ մեկ հացի փող չունի, ուր մնաց պարտքերը տա։

«Ի՞նչ անեմ, մարդ չի մտնում, ինչ գործարանը կանգնել է, հագուստին ով է փող տալիս, ով է նայում...մեռած ենք, թաղած չենք։ Մարդիկ մոլորված ման են գալիս, չգիտեն ՝ ուր գնան, ինչ անեն․ անունը դրել են քաղցկեղ ա առաջացնում, եսիմ ինչ, բայց ոնց ապրեն էս մարդիկ։ Շատ-շատերը Ռուսաստան գնացին, մնացել են նրանք, որ էդ գնալու ճարն էլ չունեն։ Իմ մոտ արդեն էս վիճակից նևրոզ ա, որ ոչ մի բան չի ստացվում։ Հույսս վերաբացումն ա գործարանի»։

Տիկին Արմենուհուն հարցնում եմ, դեմ եք եղել փակմանը։ Ասում է ՝ միանշանակ։ Ասում եմ, իսկ բողոքի ցույցեր անողները հիմա գո՞հ են, ասում է՝ բողոքի ցույցեր եղե՞լ են, որ դեմ են գործարանին, հիմնականում ակցիաները եղել են՝ փակվելու դեմ։

Նրա գործընկերուհին էլ հարցնում է. «Իսկ Երևանում քաղցկեղ չկա՞։ կամ ուրիշ տեղ։ Իմ բարեկամը Ամերիկայում ա ապրում, ասում ա՝ էնտեղ էլ են շատ։ Հո էլի մեր կոմբինատը չի մեղավոր...»։ Խոսքի ընթացքում առևտրական տիկինը նկատելով, որ լուսանկարում են, սրտնեղում է.« Սենց տխուր բա մարդ կնկարվի, մի նկարեք...կյանքը տխուր, ես տխուր...Ալավերդին դարձել է մի հատ սոված, սոված տեղ, որ լավ հասկանաք, ասեմ՝ հացն է մնում խանութներում»։

Նինա տատիկը, ով 45 տարի քաղաքի  հացավաճառն է, ասում է՝ երկար է ապրել, լավն էլ է տեսել, վատն էլ, սոված մարդիկ շատ է տեսել, պարտքով հացի հույսին մնացած ընտանիքներ շատ է տեսել, բայց էլ չի ուզում տեսնել ու  գիտի, որ էս անհույս վիճակը երկար չի մնալու.«Ելքը գտնելու ենք, ապրելու ենք, լավ ա լինելու»։

Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը կարծում է, որ խնդիրն այն է, որ Ալավերդին միշտ եղել է արդյունաբերական կենտրոն, բնականբար բոլոր ենթակառուցվածքները, տեղական ծրագրերը և նպատակները կապված են եղել Ալավերդու պղնձաձուլական գործարանի հետ. «Ի սկզբե ճիշտ չի եղել՝ ամբողջ տարածքի ու բանկչության զարգացումը կապել մի ուղղության, տվայլ դեպքում՝ օբյեկտի հետ, քանի որ դրա հետևանքով այսպիսի դեպքերում բոլոր կողմերից առաջանում են հոգեբանական և ֆինանսական լուրջ դժվարություներ: Ալավերդու բնակչության թվից մոտ 630 հոգի աշխատել է Ալավերդու պղնձաձուլարանում ու նրանք պոտենցիալ գործազուրկներ են, 400 հոգի էլ գործազուրկ է Թեղուտի աշխատանքների կասեցման պատճառով»։
Նա մտահոգություն ունի, որ Ալավերդու վերջնական փակման դեպքում վերապրոֆիլավորվելու համար ժամանակ միջոցներից բացի, նաև մարդկանց համոզելու խնդիր է լինելու. «Մեր քարից հաց քամող ժողովուրդը զարմանալի ծուլացել է»։

Խաչումյանն ասում է, բայց նախադրյալներ շատ ունեն պրոֆիլափոխվելու, այլ, ավելի լավ կյանքով ապրելու. «Ալտերնատիվ ուղղություն գտնել՝ տուրիզմ, այգեգործություն՝ նոր բուսատեսակների մշակում և այլն»։

«Մեր երկրի ամենախոշոր գետը մեզ մոտ է, Վրաստանը հարևանությամբ է: Վրաստանի հետ աշխատելով՝ գովազդի առումով, այնտեղ տեղեկատվական ու համացանցային ինֆո- կենտրոններով մենք կարող ենք իրենց տուրիստներին ևս գրավել, բերել Լոռի։ Ասենք, գուցե Լոռիի համար մեկը Եվրոպայից չգա, բայց նա, ով եկել հասել է Վրաստան, իմանա կողքն էլ Լոռի կա, կմտնի։ Չեմ ուզում շատ գլուխ գովեմ, բայց մեր շրջանի գեղեցկությունը անզուգական է՝ Թումանյանական Լոռիի սրտում ենք: Հնարավոր է նաև լեռնագնացության սիրահարների գրավել.Վիրահայոց լեռնաշղթայի բարձրագույն գագաթը՝ 2543 մ ևս այստեղ է, դրա բարձրունքից Թբիլիսին ամբողջությամբ փռվում է ոտքերի տակ: ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից համաշխարհային ժառանգույթուններ ընդունված Հաղպատի և Սանահինի վանքերը մեզ մոտ են, Սանահինի կամուրջը, Ջիլիզա գյուղում Խուճապի վանքը, Խորակերտի վանքը, մեզ մոտ է Ախթալան, Օձունը և այլն: Ի դեպ, տուրիստի գալու հետ խնդիր չունենք, նրանց այստեղ պահելու խնդիրն է՝ գիշերակացի ու այլ ենթակառուցվածքների ստեղծման մասով, որով ավելի խոշոր գումար պիտի մտնի մեր բյուջե։ Բնակլիմայական պայամնները բավարար են ինչպես գրեթե շուրջտարի տուրիզմի համար օգտագործելու նպատակով, այնպես էլ նոր մշակաբույսերի աճեցման համար: Մի խոսքով, ամեն ինչ կա, ուղղակի մենք բոլորս պիտի այս դեպքում դառնանք հոգեբանորեն բարձր մակարդակով տուրիստ ընդունող և ճանապարհող՝ անվտանգ ու որակյալ, որ էլի գան, մյուսներն էլ պատմեն, նրանք էլ գան»,- երազում է համայնքապետը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:52
ՀՀ-ում՝ ընդհանուր 666 հանրային վայրերում, իրականացվում են վարակազերծման գործողություններ
ԱԻ նախարարի հրամանով կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում են վարակազերծման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ախալքալաքից թոքաբորբով հիվանդի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Երեկ՝ կեսօրին, թոքաբորբով Ախալքալաքից Թբիլիսի տեղափոխված հիվանդի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Նրա վիճակը նորմալ է։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդը...
Աղբյուր` Panorama.am
15:32
Պարետ. Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը
Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է. «Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով...
Աղբյուր` Panorama.am
15:24
Մհրյան. Ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպք չկա
«Ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպք չկա: Ինչպես բոլոր ստորաբաժանումները, այնպես էլ կրթահամալիրը, բոլոր միջոցառումները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
15:17
Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 832 մարդ. Ria.ru
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 832-ի, ընդհանուր առմամբ հիվանդությունից մահացել է 5690 մարդ, փոխանցում...
Աղբյուր` Panorama.am
15:06
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. aliq.ge
Մարտի 28-ի ժամը 12:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 2-ով` հասնելով 85-ի: Այս մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
14:53
Փոխոստիկանապետ. Ինքնամեկուսացման պայմանները խախտած 1889 քաղաքացի ենթարկվել է վարչական պատասխանատվության
Մինչև մարտի 28-ը ՀՀ-ում ինքամեկուսացման պայմանները խախտած  քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. ria.ru
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 3076 դեպք, հիվանդների ընդհանուր թիվը 35 408 է, փոխանցում է ria.ru-ն՝ մեջբերելով Իրանի...
Աղբյուր` Panorama.am
14:35
Կորոնավիրուսի տևողությունն արտաքին մակերեսների վրա
Կորոնովիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություն։...
Աղբյուր` Panorama.am
14:25
Արցախի նախագահն ու ոստիկանությունը քննարկել են կորոնավիրուսի և ընտրությունների հարցը
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Արցախի ...
Աղբյուր` Panorama.am
14:11
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը կհուղարկավորեն փակ դագաղով՝ ըստ համաճարակաբանական ցուցումների. Tert.am
Մարտի 26-ին Հայաստանում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջ հուղարկավորությունը կատարվելու է համաճարակաբանական ցուցումներին համապատասխան: Այս...
Աղբյուր` Panorama.am
14:00
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է կորոնավիրուսի ծանր ընթացի մասին. lenta.ru
Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան, որը վարակվել է կորոնավիրուսով, խոսել է հիվանդության ծանր ընթացքի մասին, գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:45
ՊՆ. Կորոնավիրուսով վարակված զինծառայողներն առողջական որևէ մտահոգիչ խնդիր չունեն
Հայաստանում կորոնավիրուսով վարակված հինգ զինծառայողների ինքնազգացողությունը լավ է, առողջական որևէ մտահոգիչ  խնդիր չունեն։ Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
13:34
«Յուվենտուսի» երկու ֆուտբոլիստներ լքել են Իտալիան. gazeta.ru
Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստներ Ալեքս Սանդրոն և Դանիլոն լքել են Իտալիան, փոխանցում է gazeta.ru-ն։ Նշվում է, որ ակումբի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Դերասան Թոմ Հենքսը և նրա կինը Ավստրալիայում կարանտինից հետո վերադարձել են ԱՄՆ. Gazeta.ru
Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը և նրա կինը ՝ Ռիտա Ուիլսոնը, կորոնավիրուսի պատճառով ավելի քան երկու շաբաթ Ավստրալիայում կարանտինացվելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:25
Սուրենյանց. Արտակարգ դրությունը անցնի՝ պարզել է պետք, թե ում թեթև ձեռքով մարտի սկզբին օդանավակայանում կարանտին չմտցվեց
Պատմաբան-քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը «Հանրապետականի...
Աղբյուր` Panorama.am
13:16
Թաիլանդի ոստիկանները խափանել են երիտասարդների խնջույքը կարանտինի ժամանակ
Խնջույք ժանտախտի ժամանակ. Թաիլանդի հյուսիսում ոստիկանները խափանել են տեղի երիտասարդների՝ թմրամիջոցներով ու ալկոհոլով մասնավոր երեկույթը:...
Աղբյուր` Panorama.am
13:06
Beeline-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացմանը
Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ Beeline-ը նույնպես աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման...
Աղբյուր` Panorama.am
13:00
Մելքումյան. Եվրասիական բանկը Հայաստանին պետք է տրամադրի առնվազն 400 մլն. դոլար
ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ  Միքայել Մելքումյանը տնտեսական և սոցիալական մարտահրավերների հաղթահարման համար հանդես է եկել մի...
Աղբյուր` Panorama.am
12:51
Վիտալի Բալասանյան. «Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում»
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչներն օրեր առաջ ...
Աղբյուր` Panorama.am
12:46
Դեռ մի երկու շաբաթ, տասը օր կդիմանանք, էլի. քաղաքացին՝ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշիյանն արդեն երկրորդ օրն է՝ հեռախոսազանգեր է իրականացնում և զրուցում քաղաքացիների հետ՝ հասկանալու, թե ինչպես են նրանք...
Աղբյուր` Panorama.am
12:43
Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3460-ի. ria.ru
Իսրայելում COVID-19- ի հաստատված ախտորոշմամբ հիվանդների թիվը հասել է 3460-ի, նրանցից 12-ը մահացել է, գրում է ria.ru- ն՝ հղում տալով երկրի...
Աղբյուր` Panorama.am
12:32
ԱՄՆ-ում վաճառվել է գրեթե ամբողջ ոսկին
ԱՄՆ ներդորղներն ու բանկիրները բախվել են երկրում ոսկու սակավության հետ, երբ դիլերները վաճառել են բոլոր ձուլակտոները և կորոնավիրուսի տարածման...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ազնաուրյան. «Իշխանությունը թեթևամտորեն վերաբերվեց այս վտանգին, թե գուցե այն կանցնի, մեզ չի կպչի»
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարում չէր կարելի պետականորեն այսքան անտարբեր լինել, պետք էր առանձնապես ուշադիր լինել նման վիրուսների դեմ պայքարում....
Աղբյուր` Panorama.am
12:22
Ռուսաստանը և Սիրիան հայտարարել են գրոհայիններին սնունդ փոխացնելու ԱՄՆ պլանների մասին
Միացյալ Նահանգները, կորոնավիրուսի ֆոնին Սիրիայի «Ռուկբան» ճամբարի փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու քողի տակ,...
Աղբյուր` Panorama.am
12:18
Գևորգ Դանիելյան. Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելը հիմք չէ ընտրություններն ու հանրաքվեն բացառելու համար
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրավասո՞ւ է, արդյոք, Արցախի նախագահը՝ արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Քաղտեխնոլոգ. Լրագրող-վարչապետը հասկանում է՝ կորոնավիրուսի հետ կապված սկզբնական անհամարժեք վերաբերմունքի պատճառով իր վարկանիշն անկում է ապրելու
«Կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում վարչապետը անլուրջ էր վերաբերվում խնդրին, բոլորս հիշում ենք նրա արտահայտությունը , թե...
Աղբյուր` Panorama.am
12:11
Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան դիմել է իր ժողովրդին՝ կապված երկրում կորոնավիրուսի վարակի պատճառով ստեղծված իրավիճակի հետ։ Նա կոչ է արել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Լոնդոնից վերադարձած բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցած Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից մեկի մոտ հաստատվել...
Աղբյուր` Panorama.am
11:54
Աշխարհի թանգարաններն իրար ծաղկեփնջեր են նվիրում
Ամբողջ աշխարհից ավելի քան 365  թանգարան իրենց հավաքածուներից իրար ծաղկեփնջեր  են ուղարկում և աջակցության խոսքեր հղում, որպեսզի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}