9-րդ դասարանի քննության արդյունքները բողոքարկել է 862 աշակերտ
«Հայոց լեզու» առարկայի կենտրոնացված քննություն հանձնել է 31021 աշակերտ, որոնցից 1686-ը անբավարար գնահատական է ստացել: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանից։
Նա հայտնեց, որ 19-20 միավոր ստացել է 152 աշակերտ, իսկ միջին միավորը արձանագրվել է 12,16։ Միջին միավորը Երևանում կազմել է 12,9, իսկ մարզերից ամենաբարձրը եղել է Սյունիքում՝ 12,52, ամենացածրը՝ Արարատի մարզում՝ 11,25:
Ինչ վերաբերում է բողոքարկումներին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ շուրջ 862 աշակերտ բողոքարկել է արդյունքները։
«Բողոքարկել են ոչ միայն անբավարար գնահատականի հետ են կապված՝ այլև ուղղակի գնահատականի բարձրացման համար։ Հիմնական բողոքները կապված են շարադրության էլէմենտ պարունակող առաջադրանքի հետ»,- ասաց նա։
Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց նաև, որ վերջնական արդյունքները հայտնի կլինեն հունիսի 10-ին։
Հարակից հրապարակումներ`
- ԳԹԿ-ն՝ քննության պատասխանի ձևաթղթի պատճենի մասին
- 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունը կանցկացվի մայիսի 26-ին
- ԳԹԿ փոխտնօրենը՝ 9-րդ դասարանի կենտրոնացված քննության մասին