Իրավունք 12:45 17/06/2019 Հայաստան

Ալումյան. Դատարանների նկատմամբ ճնշումները նպատակ ունեն ահաբեկել դատավորներին, որոնք պետք է քննեն Քոչարյանի գործը

«Այն բանից հետո, երբ  այս տարվա մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, դատարանների նկատմամբ տեղի ունեցան աննախադեպ ճնշումներ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Նա նշեց, որ այդ ճնշումները նպատակ ունեին ոչ միայն պատժել այն դատավորին, ով, պատկերավոր ասած, համարձակվեց պարոն Քոչարյանին ազատ արձակել, ըստ էության ուղղակի կիրառեց օրենքը, ինչ պարտավոր էր անել, նաև ահաբեկել  այն դատավորներին, որոնք ապագայում պետք է քննեն այդ գործը։

«Ցանկացած դատավոր այսուհետ, ով գործ կունենա պարոն Քոչարյանի քրեական գործի հետ,  ինքն արդեն հասկանում է, թե ինչ տեղի կունենա, եթե իր կողմից  կայացվելիք դատական ակտը  դուր չգա այսօրվա գործադիր կամ օրենսդիր իշխանություններին։ Աննախադեպ ճնշումներ, երևի մարդկության պատմության մեջ եզակի իրենց բնույթով։ Չգիտեմ մի երկիր, համենայնդեպս այդքան շփվել եմ տարբեր երկրների փաստաբանների հետ, հաճախ շփումների ժամանակ բացասական փորձն ենք միմյանց հետ քննարկում, թե որ պետությունում ինչ հակադեմոկրատական  քայլեր է ձեռնարկում գործադիր իշխանությունը, ինչպես կարելի է դրան հակազդել, որևէ երկրի փաստաբանից որևէ անգամ չեմ լսել, որ  դատարանների նկատմամբ նման վերաբերմունք  դրսևորված լինի։ Նույնիսկ այն երկրների փաստաբաններից, որ երկրները մենք համարում ենք ժողովրդավարական առումով ամենահետամնաց։ Մեր երկրում տեսանք այն, ինչ չպետք է տեսնեինք, այդ բիրտ ու վայրագ ճնշումները դատարանների նկատմամբ»,- ասաց Հայկ Ալումյանը։

Նրա կարծիքով, այժմ բոլորի համար հասկանալի է, թե ինչ վիճակում է վերաքննիչ դատարանի այն դատավորը, ով պետք է քննի դատախազների, տուժող կողմի բողոքն առաջին ատյանի դատարանի դեմ։

Հ.Ալումյանը նաև հիշեցրեց, որ առաջին ատյանի դատարանը մայիսի 20-ին դիմել է Սահմանադրական դատարան,  որովհետև խնդիր է տեսել այն բանում, թե արդյոք Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն ու 2008 թվականին գործող 300 հոդվածը  համապատասխանում են Սահմանադրությանը։

«Դուք տեսաք, թե հունիսի 5-ին ինչ տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի առջև։ Մի խումբ անձիք, ակնհայտորեն  իշխանությունների կողմից հովանավորվող,  որովհետև այդ հատվածում հանրահավաք անցկացնելն  օրենքով արգելված է,  հանրահավաք էին անում, պարզ երևում էր ինչի համար է արված։ Սա արվում է մի բանի համար, որովհետև ՍԴ-ն շուտով պետք է պարոն Քոչարյանի  գործի հետ կապված որոշում կայացնի։ Դրանից երկու օր հետո ՍԴ նախագահը որոշեց, որ   վարույթ ընդունելու  հարցը որոշելը հետաձգել մեկ ամսով։  Աննախադեպ բան է, որ դիմումը վարույթ ընդունելն այս աստիճան ձգձգվեր։ Դա ակնհայտորեն կապ ուներ Սահմանադրական դատարանի առաջ տեղի ունեցող ճնշումներով։ 

Հետագայում այդ ճնշումները  փորձ է արվում ներկայացնել իբրև ժողովրդի ինքնաբուխ դրսևորում։ Եթե անգամ ընդունենք, որ ինքնաբուխ է, բայց օրենքով արգելված է  ՍԴ մոտ նման ակցիաներ իրականացնել,  իրավապահներ մարմիններն այդ իրավիճակներում ոչինչ չեն ձեռնարկում, անգործության են մատնված։ Հենց դա վկայում է այն մասին, որ դրանք ամբողջությամբ նախապես պլանավորված են։ Այս դեպքում Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու համար»,- ասաց Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը  հունիսի 14-ին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի, նաև տուժողի  ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:51
Ադրբեջանի նախահարձակ գործողությունները ստանալու են կործանարար հարվածներ և այդ գործընթացն արդեն սկսվել է. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:
Աղբյուր` Panorama.am
17:43
Նախնական տվյալներով՝ ՊԲ-ն խոցել է Ադրբեջանի ՍՈւ-25 ինքնաթիռները, ՄԻ-24 ուղղաթիռները
Ըստ նախնական տվյալների, այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցված Ադրբեջանի ինքնաթիռները եղել են...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ-ն կոչով դիմել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը տարածել է հայտարարություն, որով դիմում է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին. «Բաքվի իշխանությունները,...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ջավախքցիներն Արյունաբանական կենտրոնին նվիրել են ամենագնաց
Բավրա գյուղի բնակիչները պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին ամենագնաց են նվիրել: Jnews-ը գրում է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Հետք». Ֆրանսիացի լրագրողների խմբին ուղեկցող Մարտունի քաղաքի բնակիչը զոհվել է
Ֆրանիսական «Le Monde» պարբերականի լրագրողներն ու նրանց ուղեկցող անձնակազմը Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծության է ենթարկվել։...
Աղբյուր` Panorama.am
17:22
Էրդողանը բաց տեքստով հաստատեց, որ սկսված պատերազմի հրահրողը Ադրբեջանն է. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Այսօր Էրդողանը, քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հրադադարի և բանակցային...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հուսամ միջազգային լրագրողական կազմակերպությունները կլինեն շատ ավելի հասցեական. Զոհրաբյան
Լրագրող ընկերներս, պինդ մնացեք։ Նման կոչով է հանդես եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:13
Ադրբեջանի ոչնչացված զինծառայողների «վերջին հիշատակները»
Շուշի հասնելու «դրոշախոստումը» մնաց անկատար:
Աղբյուր` Panorama.am
17:08
Մակրոնը բժշկական ինքնաթիռ է ուղարկում՝ իր լրագրողներին տարհանելու համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բժշկական ինքնաթիռ է ուղարկում՝ այսօր ադրբեջանական հարվածից վիրավորված Le Monde-ի երկու լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
17:05
«Իմ քայլը» նոր պատգամավոր ունի
ԱԺ «Իմ քայլը» խմակցության՝ մանդատը վայր դրած պատգամավոր Արմեն Փամբուխչյանին կփոխարինի Գոռ Երանյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել
Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ադրբեջանի կողմից Արցախում լրագրողներին հրետակոծելը վկայում է տարբերակում չդնելու մասին. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողներին հրետակոծելը։
Աղբյուր` Panorama.am
16:40
Իրանի սահմանին մոտ գտնվող գյուղում արկն ընկել է բնակելի տան վրա
Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։
Աղբյուր` Panorama.am
16:27
Էրդողանն անթույլատրելի է համարում Արցախում զինադադարի հասնելու Մինսկի խմբի երկրների կոչերը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն անընդունելի է համարում այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է Լեռնային Ղարաբաղում հասնել հրադադարի ռեժիմի:...
Աղբյուր` Panorama.am
16:20
Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են
Արցախում վիրավորված Le Monde-ի թղթակիc Ալլան Կավալի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
16:18
Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...
Աղբյուր` Panorama.am
16:14
Որքան էլ պարադոքսալ հնչի՝ Թուրքիան ոչնչացնում է Ադրբեջանը. Արարատ Միրզոյան
ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որքան էլ պարադոքսալ հնչի՝ Թուրքիան ոչնչացնում է Ադրբեջանը։ Հայաստանից...
Աղբյուր` Panorama.am
16:10
Արցախում՝ վիրավոր լրագրողներին տեղափոխող մեքենան
Հայկական միասնական տեղեկատվականը կենտրոնը գրում է, որ Արցախում 24news.am և Արմենիա հեռուստաընկերության լրագրողները են վիրավորել, հրապարակել նաև...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախում Agence France-Presse -ի լրագրողներին տեղափոխող մեքենային
Այսօր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային...
Աղբյուր` Panorama.am
15:47
Փաշինյան. Ինչու՞ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչու՞ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց...
Աղբյուր` Panorama.am
15:42
ՊԲ-ն խոցել է ադրբեջանական ևս երկու ինքնաթիռ
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող ևս երկու ինքնաթիռ: Արցախի պաշտպանության նախարարության մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:37
Պուտինը, Թրամփը և Մակրոնը ԼՂ հարցով համատեղ հայտարարություն կանեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամներին տեղեկացրել է  Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
15:32
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ. Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից NEWS.am-ը հետաքրքրվել է երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:20
Ադրբեջանի հրետակոծությունից վիրավորում է ստացել 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը
Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում...
Աղբյուր` Panorama.am
15:15
Դ. Թորոսյան. Ադրբեջանական հրետանին հարվածել և ոչնչացրել են իրենց էլիտար ստորաբաժանումը
Հանուն հայ զինվորի ՀԿ ն ախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը գրում է. «Ադրբեջանական կողմը հարավային...
Աղբյուր` Panorama.am
15:14
Շատ կարևոր է, որ Վրաստանի չեզոք քաղաքականությունը նաև գործնականում կիրառվի. Ջոնի Մելիքյան
Վրացագետ Ալիկ Էրոյանցն, անդրադառնալով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի՝ Հայաստանին և Ադրբեջանին մեկ սեղանի շուրջ նստելու համար հարթակ...
Աղբյուր` Panorama.am
14:43
Լուկաշենկոն խոսել է Փաշինյանի ու Ալիևի հետ. Բելտա
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Էդմոն Մարուքյան. Ովքեր չեն զորակոչվել, պետք է շարունակեն հարկեր և տուրքեր վճարել
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է հայրենակիցներին. «Սիրելի՛ քաղաքացիներ,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Ադրբեջանական զինուժի ոչնչացումը շարունակվում է
Ադրբեջանական զինուժի ոչնչացումը շարունակվում է: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:34
ՊԲ-ն հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել է Ադրբեջանի 1 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ
Հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 1 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}