Իրավունք 16:38 15/07/2019 Հայաստան

Ռուբեն Մելիքյան. Վենետիկի արձանագրությունից հետո մենք հասկացանք, թե ինչու էր իշխանության այս հապճեպությունը

Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրության մի հատված վերաբերում է Հայաստանում ընթացող գործընթացներին։ Արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ Panorama.am-ը զրուցել է արձանագրության հրապարակումից հետո իշխանության անելիքների, հակակոռուպցիոն մարմնի ձևավորման հապշտապության պատճառների  ու այլ հարցերի մասին։

Panorama.am-Պարոն Մելիքյան, Վենետիկի հանձնաժողովի հայտնի արձանագրության վերաբերյալ մեկնաբանություններ շատ եղան։ Իշխանությունների կողմից ի՞նչ քայլեր պետք է հետևեն դրան։
Ռուբեն Մելիքյան-Գիտե՞ք, ես շատ դժվարանում եմ այս պահին ասել, թե ինչ պետք է անեն իշխանությունները, բացի այն պարզագույն ճշմարտությունից, որ  պետք է վերադառնան կառուցողական ուղի, թե Սահմանդրական դատարանի, թե դատական իշխանության պարագայում հապճեպ, չմտածված և տարօրինակ քայլերից զերծ մնան, վերջ տան իրենց մոտ կանգնած որոշ իրավաբաների միջոցով «Սահմանադրական դատարանում ճգնաժամ է» օպերացիային։

Panorama.am-Հանձնաժողովի արձանագրությունն ինչպե՞ս կորակեք։
Ռուբեն Մելիքյան-Այն փաստող բնույթ ունի, փաստում է այն քննարկումներն ու զեկույցները, որոնք հնչել են Վենետիկի հանձնաժողովի նստաշրջանում։ Այն, որ այդքան մեծ ուշադրություն է դարձվել Հայաստանին, նշանակում է, որ այստեղ տեղի ունեցող իրադարձություններին հանձնաժողովը մեծ ուշադրությամբ է հետևում, մասնավորապես զեկույցը ներկայացրել է Վենետիկի հանձնաժոզղովի քարտուղարը, որը գնահատականներ է տվել Հայաստանում տեղի ունեցող երևույթներին, մասնավորապես Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամ-դատավոր բառախաղին, ինչպես նաև դատարանների արգելափակման գործողությանը։ Եվ ամենակարևորը, հայ հանրության համար բացահայտել է մի կարևոր բան, ինչն իշխանությունները թաքցնում են։ Փաստորեն եվրոպական պատվիրակության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանում վեթթինգ չի իրականացվելու։ Մինչդեռ մենք շատ պաշտոնյաների շուրթերից շարունակում ենք լսել վեթթինգ-վեթթինգ։ Պարզվում է, որ մեր իշխանություններն ընդունել են պարզագույն ճշմարտությունը, որ վեթթինգի երևույթն անթույլատրելի է, ինչպես ձևակերպված է արձանագրության մեջ՝ ոչ օգտակար է, ոչ էլ անհրաժեշտ Հայաստանի պայմանների համար։

Panorama.am-Ես հիշում եմ, որ մայիսի վերջին, մեկնաբանելով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակը, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր՝  հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին և «վեթթինգի» իրականացմանը։
Ռուբեն Մելիքյան-Այո, սա շատ կարևոր է։ Մենք պետք է չմոռանաք, որ 48 օր առաջ վարչապետի մամուլի խոսնակը պնդում էր և հակառակը պնդողների նկատմամբ նույնիսկ վիրավորական խոսք էր օգտագործում առ այն, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակում խոսք է գնում ինչպես դատաիրավական համակարգի բարեփոխումների, այնպես էլ վեթթինգի գործիքին աջակցության մասին։ Մենք այն մասնագետների խմբում ենք, որ բարձրաձայնեցինք՝  հարգելիներս, նամակում վեթթինգի մասին խոսք չկա, և պետական քարոզչություն իրականացնող շատ շատերն այս թեզը տարածում էին։ Հիմա մենք տեսնում ենք, որ հանձնաժողովը ոչ միայն վեթթինգին հավանություն չի տվել, ոչ միայն մենք ճիշտ էինք, այլ հակառակը՝ մարդիկ եկել են, բանակցել են, որ մեր իշխանությունները հետ կանգնեն դասական իմաստով վեթթինգ իրականացնելու գաղափարից։ Արդյո՞ք դրան կարձագանքի  վարչապետի մամուլի խոսնակը, արդյո՞ք նա կվերադառնա իր՝ մոտավորապես 40 օր առաջվա այսօր արդեն կարելի է ձևակերպել ստին ու մանիպուլյացիային, դժվար է ասել։ Բայց փաստն այն է, որ այսպիսի էժանագին տրյուկներին դիմելը երկարաժամկետ կտրվածքով չի կարող արդյունավետ լինել։

Panorama.am-Արձանագրության մեջ նշվում է, որ վեթթինգի փոխարեն պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերն ու  ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։ Այս առումով ի՞նչ կարող եք ասել։
Ռուբեն Մելիքյան-Սա շատ կարևոր է ու հետաքրքրիր, քանի որ հենց այս ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ իշխանությունները միանգամից փոփոխություններ են առաջարկում հայտարարագրման ինստիտուցիոնալ կառույցի՝ մասնավորապես հակակոռուպցիոն հանձնաժողովի մասով։ Նրանք առաջարկում են, արդեն մեկ ընթերցում էլ անցել է, մի նախագիծ, ըստ որի այդ ինստիտուցիոնալ կառույցը, որում ընդգրկվելու համար մարդիկ պետք է մրցույթով անցնեին,  ամբողջովին քաղաքական են դարձնում, իջեցնում են ցենզերը, իրենց են վերապահում հսկիչ փաթեթը, այսինքն հինգ անդամներից երեքը նշանակվում են նրանց առաջարկությամբ՝ երկուսը իշխող խմբակցության, մեկը՝ կառավարության կողմից։ Փաստորեն, այս միջոցով իշխանությունը փորձում է իրենց քաղաքական խնդիրները լուծել նման խայտառակ ձևով։ Բացարձակ պատահական չէ, որ այս գործընթացը տեղի է ունենում հիմա։
Մենք ահազանգել ենք, որ նման խայտառակ մոտեցումներ են դրսևորվում այս անկախ կառույցի կազմավորման կարգի նկատմամաբ, նրանց տրվում են լրջագույն գործառույթներ, որոնք պետք է փաստորեն ամբողջությամբ իրականացվեն քաղաքական վերահսկողության ներքո։ Ընդ որում շատ կարևոր են այդ անձանց ինչպես նշանակմանը, այնպես էլ ազատմանը վերաբերող դրույթները, և ոչ միայն նշանակման փուլում, այլև դրանից հետո իշխող քաղաքական ուժն ունենալու է բացարձակ վերահսկողություն կոռուպցիայի դեմ պայքարող այդ հանձնաժողովի նկատմամբ, որը պետք է լրջագույն գործառույթներ իրականացնի դատական իշխանության բարեփոխումների նկատմամբ։ Սա անընդունելի է, մենք այդ մասին խոսել ենք։ Հիմա մենք հասկացանք, թե ինչու էր այս հապճեպությունը, ինչու էր իշխանությունն անթույլատրելի ու հակաժողովրդական ձևով ուժեղացնում իր դիրքերը հանձնաժողովում։

Panorama.am-Ըստ Ձեզ, ինչո՞ւ է ուշանում իշխանության արձագանքը Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունների վերաբերյալ։
Ռուբեն Մելիքյան-Ես հանդիպել եմ որոշակի արձագանքների, որոնք փոխարեն բուն խնդիրը քննարկելու,  քննարկում են, թե այդ ինչ փաստաթուղթ է, ինչպես է հայտնվել, ինպիսի տարածման շրջանակ ունի։ Սա մեղմ ասած, լուրջ չէ։

Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}