Այսօր նշվում է Լուսանկարչության համաշխարհային օրը
Լուսանկարն այն եզակի երևույթներից է, որում կարելի է անմահացնել իրադարձությունները, գեղեցիկ վայրերը, սիրված դեմքերը, պահերը, որոնք երբեք չեն կրկնվի: Լուսանկարների շնորհիվ կարելի է վերադառնալ անցյալ, նույնիսկ թերթել այն ու վերապրել։
Օգոստոսի 19-ին ամբողջ աշխարհը տոնում է լուսանկարչության օրը։
Այն հաստատվել է 2009 թվականին՝ ավստրալիացի լուսանկարիչ Կորսկե Արայի նախաձեռնությամբ: Տոնի ամսաթիվն ընտրվել է այն հանգամանքով, որ 1839 թվականի այդ օրը լայն հասարակությանը ներկայացվել է տպագիր լուսանկար ստանալու մեթոդը դագերոտիպը՝ լուսանկարի նախատիպը:
Գյուտը պատկանում է Լուի Ժակ մանդե Դագերին, որը լուսանկարի՝ որպես հրապարակային տեխնոլոգիա դառնալու առաջին քայլն է եղել:
Լուսանկարչության միջազգային օրը բոլոր նրանց տոնն է, ով սիրում է լուսանկարել և լուսանկարվել:
Panorama.am-ի լուսանկարների շարքն իր տարբերվող ձեռագրով ապահովում է լուսանկարչուհի Լիլիան Գալստյանը։
Օրվա առթիվ շնորհավորում ենք բոլոր լուսանկարիչներին ու ներկայացնում մեր ֆոտոշարքերի հեղինակի՝ Լիլիանի նկարներից մի քանիսը։