Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Սևանի թերակղզում անցկացվող ձկան փառատոնին
Հասարակություն
14:44 14/09/2019
Հայաստան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Սևանի թերակղզում անցկացվող ձկան փառատոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտանիքի հետ այցելել է Սևան՝ մասնակցելու ձկան փառատոնին։

«Էկո ֆիշ ֆեստ» («Eco Fish Fest») խորագրով  փառատոնն անցկացվում է առաջին անգամ Սևանի թերակղզում։ 

Փառատոնը բաղկացած է երկու հատվածից։ Առավոտյան 10։00-ից Սևանի թերակղզու ափամերձ շրջաններում մեկնարկել է համամարզային շաբաթօրյակ, որի ընթացքում իրականացվելու են համայնքային և համատեղ ուժերով նաև Սեւանա լճի հարակից տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներ:  Շաբաթօրյակի շրջանակում  մաքրել են բնակավայրերի փողոցները, դաշտամիջյան ճանապարհներն ու տարածքները, Սևանա լճի ափամերձ գոտիները, միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերը, պատմամշակութային հուշարձաննների տարածքները: 

Ժամը 14։00-ից դեպի մեկնարկել է բուն փառատոնը, որին մասնակցում են մարզային ռեստորաններն ու հանրային սննդի սպասարկման կետեր։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև ձկնային կերակրատեսակների մրցույթ։

Placeholder