Քաղաքական 18:02 25/09/2019 Հայաստան

Գիտնականը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Գյուղը ծաղրելը խոցելի ու ծանրագույն դիագնոզ է

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Սննդագիտության դոկտոր, ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում Հայաստանի ագրարային երկիր լինելու մասին հայտարարություններին,  հիշեցնում է՝ գյուղը պարծանք է, իսկ ագրարային քաղաքականությունը Հայաստանի համար ամենակարևոր խնդիրներից է։

«Ագրարային քաղաքականությունն անմիջականորեն  առնչվում է Հայաստանի զարգացման տեսլականի հետ, լինի դա արտահանում, գյուղատնտեսական արտադրանքի մշակում, թե տուրիզմ։ Շատ լավ գիտենք, որ տուրիստների մեծ մասը գալիս է Հայաստան գաստրոնոմիական տուրիզմի երկիր՝ համեղ սնվելու, արևահամ միրգ ու բանջարեղենը փորձելու համար։ Այս պարագայում ծաղրել գյուղը, շատ խոցելի է ու ծանրագույն դիագնոզ է, որը ես վաղուց էի դրել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց գիտնականը։

Հիշեցնենք, որ Լոս Անջելես-Հայաստան համաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին Ամուլսարի հանքի շահագործման մասին, ի պատասխան կառավարության ղեկավարը բարկացած տոնով պատասխանեց. «Ես զարմանում եմ մեր ժողովրդի այն հատկության վրա, որ կարելի է գալ Սիլիկոնային հովտում ու եզրակացնել, որ մեզ հանք պետք չի։ Մի երկրում որի ողջ քաղաքականությունը կառուցվել է հանքարդյունաբերության վրա։ ԱՄՆ-ի  պատմությունը հանքերի պատմություն է, որովհետև մարդիկ այստեղ եկել են ոսկու տենդի հետևից, հետո պղնձի, ածուխի, նավթի, գազի հետևից։ Եվ ձեր պնդումը Միացյալ Նահանգներում այն է, որ հանք պետք չի։ Դուք ասում եք, որ Հայաստանը պետք է լինի ագրարային երկիր, որտեղ միշտ պետք է դաշտերում մայեն ոչխարները, մենք էլ փափախով ծառի տակ պետք է նստած լինենք»։

Դավիթ Պիպոյանն ասում է, ինքը կառավարության ախտորոշումն արել է, երբ փակեցին գյուղատնտեսության նախարարությունը, իսկ էկոնոմիկայի նախարարության անվան մեջ բացակայում է այդ ոլորտի մասին որևէ հիշեցում։

«Մարդու գործողություններն են, որ ցույց են տալիս իր վերաբերմունքը, ոչ թե նրա խոսքը։ Ես միշտ այս օրինակն եմ բերում, երբ հայտնի ֆիլմի մեջ այլմոլորակայինները գալիս են, սկսում են կրակել ու ասել՝ մենք բոլորիդ սիրում ենք։ Հիմա եթե զուտ գործառույթային խնդիր լիներ գյուղատնտեսության ու էկոնոմիկայի նախարարությունների միավորումը, այն կկոչվեր օրինակ,  էկոնոմիկայի ու գյուղի զարգացման նախարարություն։ Անունը և հիմնավորումները ցույց են տալիս այն պատկերացումները, որոնք մարդիկ ունեն ոլորտի նկատմամբ»,-ընդգծեց գիտնականը։

Նա նշում է, որ այս ոլորտում բարի ցանկություններն ու կամքը բավարար չեն, անհրաժեշտ է  պրոֆեսիոնալիզմ, հակառակ դեպքում ունքը սարքելու փոխարեն աչքը կհանեն։

«Ցավալին այն է, որ Հայաստանը, լինելով ագրոպարենային ապրանքների համար բարենպաստ երկիր, ունենալով արև, այսպիսի ջուր ու ռեսուրսներ, միջազգային կառույցները գալիս են ու դպրոցներում իրականացնում են «Կայուն սնունդ» ծրագիրը՝ որպես աշխարհի վատագույն սննդակարգ ունեցող երկրներից մեկը։ Տարիներ շարունակ ես ասել եմ, այս բոլոր խնդիրները պայմանավորված են դիլետանտիկ կառավարմամբ ու բացիթողի իրավիճակի հետ, քանի որ ոլորտում առաջնորդվել են ոչ թե ռիսկի վրա հիմնված որոշումների կայացման միջազգային ու խելացիներին լսելու սկզբունքով, այլ սեփական ամբիցիաներով, մտածելակերպով ու վախերով»,-նշեց սննդագետը։

Երևանում ծնված ու մեծացած Դավիթ Պիպոյանն ագրարային համալսարան ընդունվել է 15 տարեկանում, հիշում է՝ պրակտիկայի շրջանում քաղաքաբնակ երիտասարդներն ավելի հաճույքով էին գոմ մտնում, դաշտ գնում, աղջիկները նույնիսկ եղունգներն էին կտրում կենդանիներին հետազոտելու համար։

«Գյուղը պարծանք է, գյուղ բառից չպետք է ամաչել»,-ընդգծում է այսօր արդեն մեծ հաջողությունների հասած գիտնականը։

Նա այսօր՝ հարցազրույցի ժամանակ չկարողացավ հիշել, թե վերջին անգամ երբ է գյուղոլորտի խնդրի կամ զարգացման վերաբերյալ լուրջ քննարկման կամ միջոցառման մասնակցել, հիշեցրեց, որ գործող կառավարությունը մեկ ու կես տարվա ընթացքում թաղեց ԳՁՕ-ների վերաբերյալ օրենսդրական նախագիծը։

«Ես այս ոլորտում վարվող քաղաքականություն չեմ տեսնում, դրված է ավտոպիլոտի վրա։ Այսպիսով պետությունը հայտարարեց, որ ոլորտն իրեն չի հետաքրքրում»,-ասաց նա։

Դավիթ Պիպոյանը հանքարդյունաբերության՝ գյուղատնտեսության վրա ունեցած ազդեցության մասին խոսելիս հիշում է իտալացի ավագ գործընկերոջ՝ պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոյի մտոհոգությունները, որոնք արտահայտել էր  2016-ին Panorama.am-ին տված հարցազրույցում։ 

Պրոֆեսորն ընդգծել էր.  «Սննդի անվտանգության վատ կառավարումը բերում է սոցիալական ու տնտեսական լուրջ հետևանքների և խնդիրների»:

Հայաստանցի սննդագետը ցավով է փաստում, որ Հայաստանում այսօր ամեն օր խախտվում է  «Սննդի անվտանգության մասին»  ՀՀ օրենքը։

«Օրենքն ասում է, որ պետք է լինի ռիսկի վրա հիմնված գնահատում, իսկ ռիսկը չափում է գիտական մարմինը, որին մինչ օրս կառավարությունը համառորեն չի նշանակում։ Այս պարագայում ես կարող եմ ասել՝ երբ երկիրը իրավական պետություն չէ, կապ չունի դա նախկի՞ն ոչ իրավական պետություն է, թե՞ ներկա։ Ի վերջո, ինձ համար միշտ գոյություն է ունեցել իրավունքի ուժ, ոչ թե ուժի իրավունք։ Ես միշտ խոսում եմ իրավունքի տեսանկյունից, որովհետև դա պրոֆոսիոնալ աշխատանքի սկզբունք է։ Իսկ մեր կառավարությունը, նաև գործողը չունեն պրոֆեսիոնալիզմ և նրանց արած բոլոր հայտարարությունները ոչ պրոֆեսիոնալ ու դիլետանտական են»,-ասաց կենտրոնի տնօրենը։

Այսօր ամբողջ աշխարհը շարժվում է կայուն գյուղատնտեսություն, իսկ հանքարդյունաբերությունը խանգարում է դրան։

«Ես երեկ մանրամասն կարդացել եմ 2016-ին հրապարակված Panorama.am-ի հոդվածը, պրոֆեսորը ներողություն է խնդրում իր օգտագործած ամեն բառի համար, ասում է՝ «կներեք, բայց մենք նախապատվություն ենք տալիս այլոց երկրները ավիրելուն, ոչ թե մերը»։ Այսինքն, նրանք հանքը շահագործում են այլ երկրում, թունավորում են այլ երկրի բնակիչներին, իսկ իրենք զարգացնում են կայուն գյուղատնտեսությունը, ավելի քիչ թունաքիմիկատներ են օգտագործում, առողջությանը նպաստող գյուղատնտեսական պրակտիկաներ են կիրառում և այդ պարանքները վաճառում են ավելի բարձր գնով։ Եթե քո երկիրն աղտոտված է, դու այլևս չես կարող բարձրարժեք գյուղատնտեսություն ու արտահանում ունենալ։ Հանքը կավարտվի, Հայաստանին կմնան թափոններն ու հետևանքները, իսկ նրանք կզարգանան։ Այս թիմով, այս պրոֆեսիոնալիզմով, այս մտածելակերպով գյուղի զարգացմամբ Հայաստանը գյուղատնտեսության ու ագրոպարենային ինովացիաների ոլորտում որևէ քայլ առաջ գնալ չի կարող»,-ընդգծեց Դավիթ Պիպոյանը։

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ. ՔԳԱՎ
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է. «Մայիսի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստը, որի...
Աղբյուր` Panorama.am
21:49
Վարչապետը գիտի՝ ում մեղադրել ռեկորդային թվերի համար
Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար
Աղբյուր` Panorama.am
20:55
Մինչ օրս Սյունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 89 դեպք․ մարզպետարան
Սյունիքի մարզպետարանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է մարզում կորոնավիրուսի տարածվածության պատկերը: «Այս պահի դրությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:54
Վթարային ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում հունիսի 2/3-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
20:44
Երկու մանկապարտեզում արձանագրվել են խախտումներ և թերություններ
ՀՀ կրթության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական...
Աղբյուր` Panorama.am
20:43
Եթե ընտանիքի մի հատվածը պետք է «դուբինկաներով» առողջություն պատադրի մյուս անդամին, մեզ համար սա լուրջ հոգեբանական գիծ է.վարչապետ
Հինգ անգամ ավելացել են հիվանդանոցային այն տեղերը, որոնք  կարող են սպասարկել կորոնավիրուսով վարակված հիվանդներին:Այս մասին պարետատան նիստից...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իշխանությունները չունեն Միքայել Մինասյանի բացահայտումներին պատասխանելու որևէ այլ տարբերակ. փաստաբան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
20:30
Դժգոհ չենք լինի ,եթե այս տարի ունենանք ներքին զբոսաշրջության 150 տոկոս աճ.Փաշինյան
Հուլիսից Վրաստանը բացում է իր սահմանները զբոսաշրջիկների համար, բայց Հայաստանից հյուրեր չեն պատրաստվում ընդունել: Կան այլ տեղեկություններ ,թե...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հունիսի մեկի դրությամբ կայացվել է 1393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
ՀՀ Կառավարությունը հաղորդագրություն է տարածել , որում մասնավորապես ներկայացրել է տեսչական մարմինների ստուգումների ամփոփ պատկերը: ...
Աղբյուր` Panorama.am
20:04
Քաղաքացիների վարքի անպատասխանատվությունը ի վերջո բերելու է բուժաշխատողների հյուծմանն ու հիասթափությանը.Գևորգ Սիմոնյան
Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ով ժամանակավորապես գործուղվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ որպես ինֆեկցիոն...
Աղբյուր` Panorama.am
20:01
Թուրքիայում ռուսական դեսպանատունը հրապարակել է սովետական պատվիրակության պատմական այցի մասին նյութեր
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Ռուսաստանի դեսպանատունը ռուս-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ հոբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Մայիս ամսին ,մարտի հետ համեմատությամբ, ունեցել ենք 13 անգամ թվերի ավելացում.Վանյան
Այսօր մեր երկրում համաճարակային իրավիճակը  լարված է: Պարետատան նիստից հետո ճետազրույցի ընթացքում  ասաց   ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Առաջարկվում է մինչև 2 մլն դրամ վճարումն ուշացնելու դեպքում սնանկացման վարույթ չսկսել
«Առաջարկում ենք, որ մինչև 2 միլիոն դրամի դեպքում սնանկության վարույթներ չհարուցենք, այլ գանք նրան, որ այդ դեպքերում ինչ որ չափով մարելով,...
Աղբյուր` Panorama.am
19:38
Վաղարշապատի համայնքապետարանում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ տրված չարաշահումների և խախտումների գործից անջատված մասն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ առերևույթ յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հսկողությունը պետք է կատարվի ամենախիստ և չոր ձևով.ունենք 2-3օր.վարչապետ
Մեր երկրում իրավիճակը ահագնացող է: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
19:27
Շենգավիթ վարչական շրջանի մի քանի շենքերի բնակիչներ անտեսելով պարետատան պահանջները բակում կազմակերպել են տոնական միջոցառում.ԱԱԾ
Ս.թ. հունիսի 2-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ստուգայցեր՝ ինքնամեկուսացման ու հոգեհանգստի արարողությունների վայրեր
Ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ իրականացնելով Պարետի որոշումների պահանջների կատարման...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մահացել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը
Եվրոպայի օլիմպիական կոմիտեն (ԵՕԿ) հայտնում է, որ երկարատև հիվանդությունից հետո, 79-ը  տարեկան հասակում,  կյանքին հրաժեշտ է...
Աղբյուր` Panorama.am
19:06
ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
ՀՀ կրթության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացված վերահսկողությունէ իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Էլեկտրիկ-մոնտյորին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ  քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մահացել է կինոօպերատոր Էդուարդ Մաթևոսյանը
Վախճանվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոօպերատոր Էդուարդ Մաթևոսյանը։ Լուրը հայտնում է Կինեմատոգրաֆիստների...
Աղբյուր` Panorama.am
18:44
Միավոր բնակչության օրական նոր դեպքերի քանակով աշխարհում 5-րդ հորիզոնականում ենք. Իոաննիսյան
Իշխանությունների ինքնավստահությունը, որը համատեղվում է հանրային կառավարման և քաղաքական փորձի ակնհայտ դեֆիցիտով, հասցրեց մեզ այս ռեկորդային...
Աղբյուր` Panorama.am
18:36
ՖԻՖԱ-ն կոչ է արել չպատժել ցուցարարներին համերաշխություն հայտնած խաղացողներին
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, կոչ է արել չպատժել այն խաղացողներին, որոնք խաղերի ժամանակ կաջակցեն սևամորթ  Ջորջ...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պաշտոնյան հանդիսությունների սրահի կառուցման համար կալանավորներից շինանյութի տեսքով ստացել է կաշառք
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեկ տարում Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարման ծավալները նվազել են 72 տոկոսով
2019թ․ մարտից մինչև 2020թ․ մարտն ընկած ժամանակահատվածում Թուրքիան 72 տոկոսով նվազեցրել է Ռուսաստանից բնական գազի ներկրումը, գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:18
Եվրահանձնաժողովի որոշմամբ՝ Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունների մուտքն արգելվեց ԵՄ երկինք
Եվրահանձնաժողովն այսօր թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակը, որով հաստատվել է մի շարք երկրների ավիաընկերությունների ցանկը, որոնց...
Աղբյուր` Panorama.am
18:15
Տեսչական մարմինների արձանագրած խախտումները
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր շրջայց է կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների, իսկ մարզային...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն Իվան Տելեգինը շնորհավորեց աշխատակիցների երեխաներին հունիսի 1-ի առթիվ
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը շնորհավորեց Բանկի աշխատակիցների երեխաներին` Երեխաների պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավարը՝ պարտատոմսերում ներդրումների շահավետության մասին
Բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը զրուցել է «ՍիվիլՆեթ»-ի հետ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը
18:36 30/05/2020

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}