Տնտեսություն 13:25 16/10/2019 Հայաստան

Ինչի՞ համար Beeline-ը վճարեց 850 մլն. դոլար

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

2015 թվականին Ուզբեկստանում Beeline-ը, որը միջազգային ՎԵՈՆ խմբի մաս է, հայտնվեց միջազգային կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ Ընկերությունն այդ երկրի պաշտոնատար անձանց՝ որպես կաշառք, տրամադրել էր մեծ գումար՝ բարեգործության տեսքով: Հետաքննության արդյունքում Օսլոյի օդանավակայանում ձերբակալեց ՎԵՈՆ (VimpelCom) ընկերությունների խմբի այն ժամանակվա տնօրենը։

Նա անմիջապես սկսեց համագործակցել հետաքննության հետ: Որպես հետևանք ընկերությունը ոչ միայն վճարեց 800-850 մլն դոլարին հասնող տուգանք, այլ նաև պարտավորվեց ներդնել կոմպլայենսի գործառույթն ընկերությունների խմբի բոլոր երկրներում:

«ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում: Սա նշանակում է, որ խմբի մաս կազմող ընկերությունները, այդ թվում և Հայաստանում  Beeline-ը, պարտավոր են ենթարկվել ոչ միայն տեղական օրենքներին` այդ թվում հակակոռուպցիոն, այլ նաև ԱՄՆ և միջազգային օրենսդրությանը: 

Հայաստանում Beeline-ի կառուցվածքում կոմպլայենսի գործառույթը ներդրվեց 2016 թ-ին: ծրագրի նպատակն է ապահովել ընկերության բոլոր գործընթացների կատարյալ թափանցիկությունը և էթիկայի բարձր ստանդարտների պահպանումը։ Այդպես Beeline-ը դարձավ Հայաստանում առաջին ընկերություններից մեկը, որտեղ  ներդրվել է կոմպլայենսի համակարգը:

Գաղտնիք չէ, որ ցանկացած ընկերության հաջողություն պայմանավորված է բիզնես էթիկայի կանոնների կիրառումով։ Ամբողջ աշխարհում կոմպլայենսի գործառույթն ընկերություններում շատ կարևոր դեր է խաղում, քանի որ բիզնես էթիկայի պահպանումն ապահովում է կոռուպցիոն և այլ ռիսկերի նվազեցում, կեղծիքների բացառում, ընկերության նպատակների իրականացում։

Կոմպլայենսը միջազգայնորեն ընդունված ռիսկերի կառավարման և վտանգների կանխարգելման համակարգ է, որն ապահովում է ընկերության գործունեության համապատասխանությունը միջազգային օրենսդրության և տվյալ երկրի իրավական դաշտին։ Այն առավելագույնս պաշտպանում է ընկերությունը և ընկերության աշխատակիցներին կոռուպցիոն և դատական ռիսկերից: 

Կոմպլայենսի համակարգի կիրառումն աշխարհում բավականին հին պատմություն ունի։ Այն գործում է 1977 թվականից, երբ ԱՄՆ-ում ընդունվեց Օտարերկրյա կոռուպցիոն պրակտիկայի մասին օրենքը (FCPA)։ Այն կարգավորում է պետական պաշտոնյաների հետ հարաբերությունները։ Այսինքն՝ համակարգի ներդման նպատակը կոռուպցիոն խնդիրները կարգավորելն էր։

Հայաստանում Beeline-ի կոմպլայենսի և էթիկայի բաժնի ղեկավար Դավիթ Ամիրյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այդ դեպքը մեկնաբանելով նշեց. «Եթե ֆինանսական ծախսերը հնարավոր էր ժամանակի ընթացքում հետ բերել, ապա նորից դրական իմիջ ձևավորելը երկար ժամանակ է պահանջում։ Բացի այդ, իսկապես դժվար է հետ բերել նախկինում ունեցած վստահությունն ու դիրքը»։

Մասնավորապես, կոմպլայենսի աշխատակիցները հետևում են, որ ուղղակի կամ անուղղակի եղանակով պետական պաշտոնատար անձանց չփոխանցվի գումար, արժեքավոր իր, կամ էլ՝ անօրինական շահ ստանալու նպատակով որոշակի գործունեություն ծավալվի։

Դավիթ Ամիրյանը նշեց, որ սկզբնական շրջանում ունեցել են որոշակի խնդիրներ՝ կապված հայկական մտածելակերպի հետ, երբ նվերների տրամադրումը որպես կաշառք չի դիտարկվում։

«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հարցերի լուծման կարճ ճանապարհը նվերների տրամադրումն է», - նշեց նա։

Հաջողության հասնելու համար ընկերությունը որդեգրեց հետևյալ քաղաքականությունը՝ կրթել, սովորեցնել ու նորից սովորեցնել։ Աշխատակիցներին վերապատրաստում անցնելուց հետո արդյունքը չուշացավ։  Ընկերությունը սկսեց նաև թրեյնինգներ կազմակերպել բոլորի համար՝ ընկերության ղեկավարներից մինչև սպասարկող անձնակազմ։

Բացի այդ, ըստ Դավիթ Ամիրյանի, ղեկավար անձնակազմի հետ պարբերաբար այցեր են կազմակերպում մարզեր, որպեսզի աշխատակիցներին ծանոթացնեն, թե ինչ է իրենից ներկայացնում բիզնես էթիկան։ Ամսական մեկ անգամ էլ ընկերությունն իր աշխատակիցների համար կազմակերպում է օնլայն թրեյնինգներ։

Նա նաև տեղեկացրեց, որ ընկերությունում 2016 թվականից սկսած գործում է թեժ գիծ, ինչը հնարավորություն է տալիս աշխատակիցներին բարձրաձայնել խնդիրների մասին։

«Ցանկացած դեպքում, երբ հայտնի է դառնում որևէ խախտում, մեր աշխատակիցները կարող են առանց վարանելու զանգել թեժ գիծ։ Զանգն անանուն է, մենք ապահովում ենք գաղտնիությունը»,- ընդգծեց նա։

Կարևորելով դասընթացների անցկացումը՝ Դավիթ Ամիրյանն ասաց, որ իրականում մարդկանց պետք է ներկայացնել, թե ինչի համար է անհրաժեշտ էթիկայի պահպանումը։

«Մարդիկ առավոտյան չեն արթնանում այն մտքով, որ գնան աշխատանքի և ինչ-որ օրենք խախտեն։ Հաճախ անում են քայլեր, որոնք գիտակցված չեն, այսինքն՝ հետևանքների մասին իրենք էլ պատկերացում չունեն։ Ավելի շատ շարժվում են ինչ-որ լավ բան անելու մտադրությունով, այլ ոչ թե ընկերությանը վնաս պատճառելու միտումով։ Ուստի փորձում ենք թրեյնինգների, դաընթացների միջոցով մարդկանց սովորեցնել ինչպես վարվել։ Այս դասընթացներին մասնակցում է նաև Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ով ներկայացնում է այն ակտուալ թեմաները, որոնք կարող են առաջանալ ընկերությունում, ինչպես նաև խոսում է այն մասին, թե ոչ գիտակցված քայլի արդյունքում ինչ խնդիրների ենք բախվում, ինչպես ենք դրանք հաղթահարում և ինչ ակնկալիքներ ունենք աշխատակիցներից», - նշեց  Հայաստանում Beeline-ի կոմպլայենսի և էթիկայի բաժնի ղեկավարը։

Ներկայացնելով ընկերությունում տարիներ առաջ գրանցված մի շարք խախտումներ, նա հիշատակեց բոլորին հայտնի, այսպես կոչված, «Գեղեցիկ» համարների տրամադրման գործընթացը, որի արդյունքում եղան մի շարք չարաշահումներ։

Նրա խոսքով՝ այսօր լուրջ վերահսկում է «գոլդ» համարների տրամադրման գործընթացը։

«Նախկինում եղել են դեպքեր, որ որոշ պաշտոնյաների այդ համարները տրամադրվել են առանց պատշաճ վերահսկողության, առանց հիմնավորումների և նույնիսկ անվճար՝ ինչ-ինչ նպատակներից ելնելով։ Ուսումնասիրելով այդ համարների տրամադրման գործընթացը, բացահայտվել են մի շարք դեպքեր, և հասել ենք նրան, որ այդ համարներն արգելափակվել են, այսինքն՝ դրանք պետք է տրամադրվեն միմիայն կոմերցիոն պայմաններով»,- ընդգծեց նա։ 

Դավիթ Ամիրյանը խոստովանում է, որ հեշտ չէր դրան հասնել, քանի որ խոսքը գնում էր որոշ բարձրաստիճան պաշտոնյանների մասին, բայց քանի որ ստանձնել են պարտավորություն՝ գործել թափանցիկ և ազնիվ, պաստրաստ էին գնալ ռիսկերի՝ ունենալ թեկուզ որոշակի ֆինանսական կորուստներ, բայց պահպանել ընկերության հեղինակությունը։

Նա վստահ է՝ այս ամենը կբերի նրան, որ Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման առումով դրական փոփոխություններ լինեն, իսկ բիզնես միջավայրը ներդրումների համար գրավիչ կդառնա։

Ըստ Դավիթ Ամիրյանի՝ զարգացած երկրներում եթե ուզում ես դիտարկվել որպես վստահելի գործընկեր, պետք է ունենալ կոմպլայենսի համակարգը։ Դա բարձրացնում է ընկերության հեղինակությունը, ավելին՝ ունենում ես կորպորատիվ բարձր մշակույթ։

«Այսինքն՝ համակարգի ներդրումն արդարացված է», - հավելեց նա։

Նշենք նաև, որ 2014 թվականից հոկտեմբերի ընթացքում աշխարհում նշվում է Էթիկայի համաշխարհային օրը։ Տարբեր երկրներում ընկերությունները հատուկ միջոցառումներ են կազմակերպում, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծեն էթիկայի նշանակությունը բիզնեսի համար և վերահաստատեն իրենց հավատարմությունն ազնվության բարձրագույն ստանդարտներին։

«Ամբողջ կազմակերպության ղեկավարությունը ջանք չի խնայում, որպեսզի մեր բոլոր քայլերը վերահսկվեն կոմպլայենսի և էթիկայի տեսակետից, և խրախուսում է աշխատակիցների բոլոր մտահոգությունների բաց և թափանցիկ արտահայտումն ու հետաքննությունը», - նշում է ՎԵՈՆ Խմբի էթիկայի և կոմպլայենսի գլխավոր պատասխանատու Ջոշուա Դրյուն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին
Հանրապետության տարածքում՝  նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեգան Մարքլը դիմել է դատարան
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը,  դատական հայց է ներկայացրել բրիտանական Mail on Sunday տաբլոյիդի դեմ իր և...
Աղբյուր` Panorama.am
19:35
Իտալիայում ամուսնալուծված տղամարդկանց համար բացում են ապաստարաններ
Ամուսնալուծությունը կարող է կործանել  իտալացի տղամարդկանց. 60 տոկոս դեպքերում դատարանները բնակարանները տալիս են կանանց, որոնց հետ մնում են...
Աղբյուր` Panorama.am
19:21
Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:14
Լոնդոնի պատկերասրահից փորձել են գողանալ Ռեմբրանդի կտավները
Անհայտ մարդիկ ներխուժել են Լոնդոնի Դուլվիչի պատկերասրահ, որտեղ ներկայացված են եղել հոլանդացի նկարիչ Ռեմբրանդի աշխատանքները, փորձել գողանալ երկու...
Աղբյուր` Panorama.am
19:00
HBO-ն ծրագրում է նկարել «Ընկերների» նոր հատուկ սերիա
HBO Max ծառայությունը բանակցություններ է վարում ամերիկյան «Ընկերներ» սերիալի հեղինակների հետ սիթքոմի նոր հատուկ դրվագ ստեղծելու...
Աղբյուր` Panorama.am
18:48
Իտալացի մարզիչը սպառնալիքներով նամակ է ստացել
Նման նամակները Իտալիայում, որպես նախազգուշացում, սովորաբար ուղարկում են քաղաքական գործիչներին նախընտրական քարոզարշավների ժամանակ:
Աղբյուր` Panorama.am
18:30
«Թռիչք կկվի բնի վրայով»՝ հայկական բեմում
«Վստահ եմ՝ հանդիսատեսից յուրաքանչյուրը կգտնի այն կարևորն ու անհրաժեշտը, ինչ իրեն անհանգստացնում է»,- ասում է բեմադրության հեղինակ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:
Աղբյուր` Panorama.am
18:15
Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցուցակում նորից առաջինն է
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg-ի կազմած միլիարդատերերի ցուցակի առաջատարն է: Նա առաջ է անցել վերջին երկու տարին առաջին հորիզանականում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ամենաշատ ամուսնալուծությունները` Լոռիում և Երևանում
Հանրապետությունում 2019թ. հունվար-սեպտեմբերին, գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 246 դեպք` 2018թ....
Աղբյուր` Panorama.am
17:47
Յոգան՝ դեպրեսիայից ազատվելու լավագույն միջոց
Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգան և շնչառական վարժությունները կարող են կարճ ժամանակահատվածում թեթևացնել...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նիկոլաս Քեյջը կմարմնավորի Նիկոլաս Քեյջին
«Մեծ տաղանդի անտանելի բեռը»
Աղբյուր` Panorama.am
17:32
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջարկով դիմել է վարչապետին
Նախօրեին տեղի է ունեցել Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը:  Հանձնաժողովից հայտնում են, որ հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գյումրիում 28-ամյա քաղաքացին ընկել է պատուհանից
Այսօր ժամը 12:00-ին,  «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա
Ռումյան Հովսեփյանը բաց կթողնի Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
17:01
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Այս...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փաստաբան. Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման
«Իշխանության կողմից հարցը քնեցնելու, մոռացության տալու, հարցի հանդեպ հանրային հետաքրքրությունը նվազեցնելու նպատակ է...
Աղբյուր` Panorama.am
16:30
Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում
Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 45.8 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ
Աղբյուր` Panorama.am
16:12
Արցախում մեկնարկել է համահայկական ուսանողական ֆորումը
Եռօրյա ֆորումին մասնակցում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների թվով 10 բուհերի 140 ուսանողներ:
Աղբյուր` Panorama.am
16:00
Սիրիայում մեքենայի պայթյունից 10 մարդ է զոհվել
Առնվազն 10 մարդ է զոհվել,  30-ը տուժել Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ Բաբ շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
15:47
«Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հարցնում են՝ ինչո՞ւ Ահնիձոր, ինչո՞ւ գրականության, ինչո՞ւ զբոսայգի»
Կայացավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու հայեցակարգի և էսքիզ-նախագծի շնորհանդեսը:
Աղբյուր` Panorama.am
15:31
Մեսսին վիճել է Բրազիլիայի հավաքականի մարզչի հետ
Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների ընկերական  հանդիպման ավարտին, որը կայացել է Սաուդյան Արաբիայում, լեզվակռիվ է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է
Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ:
Աղբյուր` Panorama.am
15:01
ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի ունեցած կոլեգիայի նիստին մասնակցել է նաև Արցախի ՊԲ հրամանատարը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գանձագողերը ձեռնունայն տուն չեն գնացել՝ արգելոցի տեսախցիկներ են գողացել
Օրերս  համացանցում տեսանյութ տարածվեց, որ գանձագողերը ավերել  են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խաչաձորի տեղամասի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Հրդեհ Արայի լեռան ստորոտում
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Աղբյուր` Panorama.am
14:24
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
14:14
Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը
Փրկարարները կոյուղահորից դուրս են բերել Աշոտ Ս.-ի (ծնված 1967 թ.) դին
Աղբյուր` Panorama.am
14:01
Ապօրինի ծառահատում Փամբակում
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի սկզբնամասում ստուգման են ենթարկել 48-ամյա տղամարդու վարած...
Աղբյուր` Panorama.am
13:45
Քանդվում է 16-17-րդ դարերի հնձանը
«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է :((((( «Այդպես է կարգադրված» պատասխանել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}