Քաղաքական 09:21 06/11/2019 Հայաստան

Հարութ Սասունյան. Ցեղասպանության բանաձևը նշանակալից հաղթանակ է, սակայն ճշմարտությունները չպետք է անտեսվեն

Հեղինակ` Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

2019 թ․ հոկտեմբերի 29-ին ամերիկահայերը նշանակալից հաղթանակ տարան ԱՄՆ Կոնգրեսի սրահներում: 35 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության փաստերն հաստատող թիվ 296 բանաձևը։

Ես օգտագործեցի հաստատող եզրույթը, քանի որ ի տարբերություն բազմաթիվ հայ և ոչ հայ մեկնաբանների, առաջին անգամը չէր, որ Միացյալ Նահանգները ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը։ Իրականում, սա ամերիկյան կառավարության կողմից հինգերորդ ճանաչումն էր: Ինչպես անցյալ տարիներին ես արդեն բազմիցս ասել եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունն առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1951-ին, երբ պաշտոնական փաստաթուղթ էր ուղարկել Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան)՝ Հայոց ցեղասպանությունը ներկայացնելով որպես ցեղասպանության օրինակ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1975 և 1984 թվականներին ընդունված երկու բանաձևերով, իսկ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագիր է հրապարակել 1981 թ․ ապրիլի 22-ին՝ վկայակոչելով Հայոց ցեղասպանությունը:

Տարբեր մեկնաբանների կողմից արված սխալ մեկնաբանությունների թվում էին այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք էին.

1. «2019 թ. հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին անգամն էր հարյուր տարում, երբ Միացյալ Նահանգները ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»: Այդպես չի եղել․․․ Իրականում, թիվ 296 բանաձևի տեքստն ինքնին թվարկում է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի կողմից բոլոր նախորդ ճանաչումները և այն նկարագրում է որպես հաստատում, այլ ոչ թե ճանաչում:

2.  «Թիվ 296 բանաձևը սահմանում է ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը»: Նման բան չի արվել։ Այս բանաձևը, դրան նախորդած մյուսների նման ոչ պարտադիր բանաձև է, որն արտահայտում է պարզապես Կոնգրեսի կամքը: Դա օրենք չէ և իրավական հետևանքներ չունի:

3. «Թիվ 296 բանաձևը պարտավորեցնում է Թրամփին օգտագործել ցեղասպանություն եզրույթն իր հաջորդ ապրիլքսանչորսյան ուղերձում»: Նախագահը, ցանկության դեպքում, կարող է օգտագործել այլ մեղմասացություններ՝ Հայոց ցեղասպանությունը նկարագրելու համար, ինչպես ինքն ու ԱՄՆ այլ նախագահներ արել են նախագահ Ռեյգանից հետո:

4. «Թիվ 296 բանաձևը թույլ կտա հայերին դատական հայցեր ներկայացնել ԱՄՆ-ի դատարաններում Թուրքիայի դեմ՝ պահանջելով վերականգնել Ցեղասպանության ընթացքում կրած վնասները»։ Սա ճիշտ չէ։ Ինչպես վերը նշվեց, Կոնգրեսի երկու նմանատիպ բանաձևերն ընդունվել են 1975 և 1984 թվականներին, որոնք չեն օգնել հայերին ԱՄՆ դատարաններում որևէ դատական գործ շահել Թուրքիայի դեմ:

5. «Թիվ 296 բանաձևի ընդունումից հետո, եթե ԱՄՆ Սենատն ընդունի իր համապատասխան բանաձևը (Սենատի թիվ 150 բանաձև), և նախագահ Թրամփը ստորագրի այն, այն ժամանակ այդ բանաձևը կստանա օրենքի ուժ»։ Սա ճիշտ չէ, քանի որ ինչպես Ներկայացուցիչների պալատի և այնպես էլ Սենատի տարբերակները «առանձին» բանաձևեր են։ Եթե Սենատի տարբերակը նույնպես ընդունվի, ապա բանաձևը չի փոխանցվի նախագահին ստորագրման համար, քանի որ Պալատի և Սենատի տարբերակաները չեն ներկայացվել որպես «Համատեղ բանաձև»:

Այնուամենայնիվ, վերոնշյալ պարզաբանումներից և ոչ մեկը չի արվում 2019 թ․ հոկտեմբերի 29-ին ընդունված թիվ 296 բանաձևն արժեզրկելու համար։ Ստորև ներկայացված են այն պատճառները, թե ինչու է այս բանաձևը նշանակալից հաղթանակ Հայ Դատի համար․ 

1. 35 տարի շարունակ Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության բանաձևի ընդունման փորձ կատարելուց հետո, ամերիկահայ համայնքի համար սա նշանակալից ձեռքբերում է՝ վերջապես կարողանալ նման հաղթանակ նշել։ Հնարավոր չէ շարունակ պահանջել, որ հայ հանրությունը տասնամյակներ շարունակ աջակցի մի գործի՝ առանց ժամանակ առ ժամանակ որոշակի արդյունքի հասնելու: Այս հաղթանակը կաշխուժացնի ամերիկահայերին՝ շարունակելու իրենց նվիրվածությունը Հայ Դատին և ավելի շատ աշխատել ավելի մեծ նվաճումների հասնելու համար:

2. Թեև 296 բանաձևի ընդունումը չի պարտադրում Միացյալ Նահանգների նախագահին, սակայն մեծացնում է ճնշումը նրա վրա, որպեսզի պատշաճ ձևով ճանաչի Հայոց ցեղասպանությունը ապրիլքսանչորսյան իր հայտարարության մեջ:

3. Թիվ 296 բանաձևը նաև դժվարացնում է Թուրքիայի կառավարության վիճակը՝ շարունակելու Հայոց ցեղասպանության ժխտումը:

4. Տարօրինակորեն, թիվ 296 բանաձևի ընդունմանը Թուրքիայի ղեկավարների կոշտ արձագանքները նպաստեցին թուրք ժողովրդին և ամբողջ աշխարհին Հայոց ցեղասպանության մասին հիշեցմանը։

5. Թիվ 296 բանաձևի ընդունման վերաբերյալ հազարավոր հոդվածներ, հեռուստատեսային հաղորդումներ և սոցիալական ցանցերի գրառումներ օգնեցին ավելի հանրայնացնել Հայոց ցեղասպանությունն ամբողջ աշխարհում: Ցեղասպանությունից հետո ավելի քան 100 տարի անց, արդարության համար ճիչը դեռևս հնչում է հայերի և նրանց աջակիցների ակտիվության շնորհիվ։

6. Թիվ 296 բանաձևի ընդունումը ևս մեկ քայլ է Թուրքիայի և համաշխարհային հանրության վրա հայերի կողմից ճնշում գործադրելու պայքարում՝ հետագա քայլեր ձեռնարկելու Ցեղասպանության հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար՝ չնայած ավելի  քան մեկդարյա ուշացմանը․․․

7.  Բացի պատմական իրադարձության տարեգրության ուղղումից, Ցեղասպանության բանաձևի ընդունմանն ուղղված ջանքերը քաղաքական պայքար են ամերիկահայ համայնքի և Թուրքիայի կառավարության ու նրա վճարովի լոբբիստների միջև, թե որ կողմն ավելի մեծ քաղաքական ազդեցություն ունի Վաշինգտոնում: Ճնշող մեծամասնության հաղթանակը (405 ձայն ընդդեմ 11-ի) Թուրքիայի ջախջախիչ պարտության և հայերի լիարժեք հաղթանակի ակնհայտ մատնանիշ է։

8. Տարիներ շարունակ Թուրքիայի կառավարությունը տասնյակ միլիոնավոր դոլարներ է վատնել՝ վարձելով ամերիկյան բարձրակարգ լոբբիստական ընկերություններ՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևերի հաստատումը խափանելու ձախողված փորձերի համար: Անհնարին է խեղաթյուրել ցեղասպանությունը որպես մարդկային արարք, անկախ նրանից, թե քանի միլիարդ դոլար է ծախսում Թուրքիան լոբբիստների վրա:

9. Թուրքիայի պարտությունը նաև ուղերձ է թուրքական հասարակությանը, որ իրենց վճարած հարկերը մսխվում են իրենց կառավարության կողմից`անհերքելին ժխտելու համար:

10. Ոմանք թիվ 296 բանաձևի ընդունումն պատճառաբանում էին նրանով, որ Կոնգրեսը օգտվել է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև լարված հարաբերություններից: Չնայած դա ճիշտ է, բայց կան մի քանի հակափաստարկներ.
ա) Կոնգրեսը քաղաքական մարմին է. հետևաբար, նրա բոլոր քննարկումներն ու որոշումները քաղաքական բնույթ են կրում.
բ) Եթե չլինեին ամերիկահայ կազմակերպությունների և ամերիկահայ համայնքի եռանդուն ջանքերը, երաշխիք չկար, որ այդ բանաձևը հայտնվեր Ներկայացուցիչների պալատի օրակարգում: Քանի որ ԱՄՆ-ի Կոնգրեսը դժգոհ էր Թուրքիայի կողմից Հյուսիսային Սիրիա ներխուժումից, Ներկայացուցիչների պալատը կգոհանար 2019 թ․ հոկտեմբերի 29-ին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառող բանաձև ընդունելով՝ քրդերի դեմ իր բարբարոսական հարձակումների համար: Սակայն հայկական ակտիվության պատճառով Ներկայացուցիչների պալատը նույն օրը ընդունեց նաև Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
գ) Մենք չենք կարող այնքան միամիտ լինել ակնկալելու, որ որևէ կառավարություն կպաշտպանի Հայ դատը, եթե դա անելով կհակասի իր շահերին։ Միանգամայն տրամաբանական է, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը համընկնում էր Թուրքիայի նկատմամբ այլ պատճառներով Կոնգրեսի զայրութի հետ։ Փաստորեն, որքան շատ հայերը կարողանան գտնել իրենց շահերը այլ երկրների շահերի հետ համապատասխանելու պատճառներ, այնքան ավելի հաջողակ կլինեն Հայ դատի հետապնդման հարցում:

Որպես հաջորդ քայլ, ես հույս ունեմ, որ ԱՄՆ Սենատը կընդունի Սենատի թիվ 150 բանաձևը։ Սա կարևոր է, քանի որ ԱՄՆ Սենատը երբեք չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Եվ միգուցե հաջորդ տարի Հայոց ցեղասպանության բանաձևը կարող է վերանայվել, բայց այս անգամ որպես «Համատեղ բանաձև», ինչը կնշանակի, որ եթե Կոնգրեսի պալատները բանաձևն ընդունեն, իսկ Նախագահը ստորագրի այն, ապա Հայոց ցեղասպանության բանաձևը կդառնա ԱՄՆ օրենք,  և ոչ թե պարզապես «ոչ պարտադիր» բանաձև: Սա Ամերիկայի ապագա բոլոր նախագահներին պարտավորեցնելու է օգտագործել Հայոց ցեղասպանություն եզրույթը իրենց ապրիլքսանչորսյան ուղերձներում կամ որևէ այլ առիթով։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}