Հասարակություն 11:40 16/11/2019 Հայաստան

Ռոբերտ Աբաջյան՝ անուն, որ միշտ կհիշվի ներկա ու գալիք սերունդների կողմից

Նոյեմբերի 16-ը ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է:

Ապրիլյան պատերազմի օրերին ողջ հայության սիրտը Արցախի սահմանին էր, այդ օրերին նոր սխրանքներ գործեցին, 18-20 տարեկան երիտասարդներ հերոսացան:  Արցախ-ադրբեջանական շփման գծում  ծավալված թեժ մարտերից հետո Արցախի հերոսների ցանկում ավելացավ ևս մեկ անուն, բոլորից ամենաերիտասարդը։ 19-ամյա Ռոբերտ Աբաջյանն առաջինն է, ով, կրտսեր սերժանտ լինելով բարձրագույն կոչման արժանացավ: Նա ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու արժանացավ  «Արցախի հերոսի» կոչման և պարգևատրվեց  «Ոսկե Արծիվ» շքանշանով:

Ռոբերտի բացառիկ հերոսությունը անտարբեր չթողեց և ոչ մեկին, ապրիլյան պատերազմից հետո նրան ճանաչեցին որպես հերոս, իսկ հարազատներ, ընկերների համար, բացի հերոս լինելուց, մնաց բարի, հումորով, բոլորին հասնող Կյաժը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտի ծնողները պատմել են, որ  նա  շարունակ շտապում էր՝ կյանքում հնարավորինս շատ բան հասցնելու: Ծնողների խոսքերով՝ որդին ընկերասեր էր, սիրում էր բոլորի հետ կապ պահպանել: «Բոլորի հետ էր շփվում, նման մարդ չկար, ում հետ 15-20 րոպե շփվեր ու հետագայում նրա հետ ընկերություն չանեին: Տղաս 5 տարեկանից մինչև 80 տարեկան ընկեր ուներ»,- ասում էր Ռոբերտի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը։

Ռոբերտը սիրում էր, երբ նշում էին իր ծննդյան օրը, մայրը հիշում է նրա 5-ամյակը։

«Պապայի ընկերներին կանչել էր ծնունդի, ասել էր՝ նոյեմբերի 16-ին իմ ծնունդն է, ծնունդ եմ անում, կգաք մեր տուն ու բոլորն եկան: Սեղանները դրել էինք, իր ծնունդն էինք նշում, այնքան էր ուրախացել: Ռոբերտին ոսկե թևնոց էին բերել, որի վրա գրված էր՝ Կյաժ: Մի անգամ հարցրեց՝ մամ թևնոցն ուր է, ասեցի՝ մոտս է բալես,  տղա կունենաս կտամ, կգցես տղուդ թևին: Ասեց՝ հա, մամ»,- պատմում էր մայրը։

2014 թվականի նոյեմբերի 16-ին՝ Ռոբերտի 18-ամյակին եղել է հոր հորեղբոր տղայի հարսանիքը՝ Գյումրիում, իսկ օրը Ռոբերտն է որոշել:  Հոր խոսքերով՝  Կյաժը բոլոր բարեկամներին կանչում էր իր ծնունդին, ասում էր՝  ծնունդս անում եմ Գյումրիում:

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի համար 147 հիմնական դպրոցն անվանակոչվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ։ 2003-2011թթ. Ռոբերտը սովորել է այդ դպրոցում: Արցախի Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղի դպրոցը ևս  անվանակոչվել է ապրիլյան պատերազմի հերոսի անունով։

Հերոսի անունն են Հայաստանում բազմաթիվ դասասենյակներ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի լսարան ու գրադարանը։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վերջին գիշերը եղավ  շատ հայորդիների համար:
Այդ գիշեր արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը տանկերի աջակցությամբ փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջին մարտն իրենց վրա վերցրին վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու վեց զինծառայողից բաղկացած դասակը։ Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին: Երբ հասկացավ, որ այլևս դիմադրել անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման տվեց: Առաջին անգամ զինվորները չլսեցին հրամանատարին, անհավասար պայքարը շարունակվում էր… Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը զոհվեցին իրենց հրամատարի հետ, իսկ մյուսները վիրավորվեցին:

Ուրֆանյանի զոհվելուց հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրել է իր վրա և պատնեշի վրայից շարունակել մարտը։ Նկատելով, որ խրամատում վերջանում է զինամթերքը, զինվորներին ուղարկել է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը հանում է իր մոտ մնացած վերջին նռնակը և տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

Այսօր շատերն իրենց երեխաներին կոչում են ապրիլյան պատերազմում անմահացած հերոսների անուններով՝ Ռոբերտ, Ադամ, Տիգրան, Անդրանիկ, Արմենակ..։ Իսկ Քյարամ Սլոյանի եղբայրն էլ իր երկու զավակներին կոչել է Քյարամ և Ռոբերտ անուններով։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:39
Դատախազություն. Պատերազմի ընթացքում և հրադադարից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն բազմաթիվ հուշակոթողներ է ոչնչացրել, վնասել կամ պղծել
Հայաստանի գլխավոր դատախազությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը,...
Աղբյուր` Panorama.am
15:31
Գագիկ Ծառուկյանի դեպքում պատգամավորական մանդատից զրկվելը որևէ բան չի նշանակելու. Տոնոյան
«Այն, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու նախաձեռնությունը բացարձակ հիմնազուրկ է, որևէ կասկած չկա»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
15:22
Զինծառայողների ծնողներ կան, որ չեչեն հեղինակությունների են փորձում դիմել, որպեսզի իրենց երեխաներին հետ բերեն. Նաիրա Զոհրաբյան
«Թուրքի սահմանն այլևս, Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ», մեր հայրենիքի հսկայածավալ սահմանն է: Ասում եք՝ այս թուղթը եռակողմ ստորագրված...
Աղբյուր` Panorama.am
15:15
Հայկ Բալանյան. Անելիք կա լիքը, իսկ անող չկա, իշխանությունը ռուսների ու սեփական իշխանատենչության պատանդ է
Քաղաքագետ Հայկ Բալանյանը գրում է. «Ասելու ու գրելու բան չկա, որովհետև Հայաստանում իշխանություն չկա: Անելիք կա լիքը, իսկ անող չկա,...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ադրբեջանցիները պղծում և ավիրում են հայերի գերեզմանները
Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո անցած Արցախի տարածքներում ադրբեջանցի զինվորները կոտրում, պղծում ու ավերում են հայերի գերեզմանները։...
Աղբյուր` Panorama.am
14:57
Համահայկական հիմնադրամից Կառավարությանը գումարներ փոխանցելու մոտեցումն արդարացի է. Թունյան
««Հայաստան» համահայկական հիմնադրամից Կառավարությանը գումարներ փոխանցելու մոտեցումն արդարացի է և ճիշտ, քանի որ կա պարզ պատճառ՝...
Աղբյուր` Panorama.am
14:51
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնում բոլորին անկեղծ ցավակցությունների համար
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը նախագահ Սարգսյանի անունով շարունակում է ցավակցություններ ստանալ գրասենյակի պաշտոնական էլեկտրոնային փոստի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Վաղը Արարատի մարզում վթարային ջրանջատում է լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
14:26
Մահացել է պրոֆեսոր Հենրիկ Բակունցը
Կյանքից հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը։ Մահազդը հրապարակել է Երևանի պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ձեր գերատեսչության ծուլության և անհեռանկար քաղաքականության հետևանքով, դիտարկում ենք տեխնիկական հարցեր. Անի Սամսոնյան
«Դուք հիմա մի ամբողջ ժողովրդի, հանրության պահում եք ռազմական դրության ծանր ռեժիմի տակ միայն նրա պատճառով, որ որպես գերատեսչություն չեք...
Աղբյուր` Panorama.am
14:10
Աշոտյանը՝ ԱԳ նախարարին. Նամուս ունեցող մարդը դավաճանի կողքին չէր մնա
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է նորանշանակ ԱԳ նախարար Արա Այվազյանի այն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Եթե վստահում եք ռուս խաղաղապահներին, ինչո՞ւ չեք հանում ռազմական դրությունը. Ուրիխանյան
«Ե՛վ իշխանությունները, և՛ ընդդիմությունը, և՛ անհատները ողջունել են տարածաշրջանում ռուսական կոնտինգենտի առկայության փաստը, և հատկապես՝...
Աղբյուր` Panorama.am
14:02
Տասնյակ հազարավոր եթովպացիները փախչում են Տիգրայի պատերազմից
Տասնյակ հազարավոր փախստականներ Եթովպիայի Տիգրայ նահանգում ապստամբների դեմ կառավարական գործողությունների մեկնարկից ի վեր ժամանել են Սուդան:...
Աղբյուր` Panorama.am
13:59
Դեսպանին զարմացրել է փաստը, որ Զինվորի տանը կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել
Զինվորի տան հյուրը Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսինն էր Հոլանդիայի հիմնադրամի մասնաճյուղի տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
13:54
Մեկ կուսակցությամբ խորհրդարանը Վրաստանում. ինչ է սպասվում
Դեկտեմբերին Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանը կսկսի իր աշխատանքը։ Դեկտեմբերի 19-ը վերջին ժամկետն է, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը...
Աղբյուր` Panorama.am
13:38
Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂՀ ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը
Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը կոչ է անում ճանաչել Ղարաբաղը, զուրկ է ողջամտությունից և սահմանափակում է Ֆրանսիայի մասնակցության հավանականությունը...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կոմիտասի պողոտան հատող վերնանցում կկառուցվի
Կառավարությունն այսօր որոշեց «Հայկ-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամասեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Գերագույն գլխավոր դավաճանի՝ աթոռը պինդ գրկելու հաստատակամությունն ունի քրեաիրավական նշանակություն. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, Արցախկի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում  գրում է. «Գերագույն գլխավոր դավաճանի այսօրվա ելույթն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Տիգրան Աբրահամյան. Նիկոլ, հեռանալդ առաջին հերթին քեզ է պետք, հասկացի
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ...
Աղբյուր` Panorama.am
13:06
Ադրբեջանի խորհրդարանը դիմել է կառավարությանը՝ Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հանելու առաջարկով
Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանն առաջարկել է դիմել ԵԱՀԿ-ին՝ Ֆրանսիային հետ կանչելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:00
Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է
Ավարտվել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանի օղակաձև մասի (կմ 96+176-կմ 96+433)...
Աղբյուր` Panorama.am
12:57
Զինծառայողն ասում է՝ «Մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են»
ՊՆ դիմաց բողոքում են զինծառայողների ծնողները, հարազատները
Աղբյուր` Panorama.am
12:54
Ինչո՞ւ է ռազմական դրությունը հանելուն կողմ ԳՇ ներկայացուցչի փոխարեն ԱԺ գալու ՊՆ գլխավոր քարտուղարը. Մարուքյան
«Խնդրում եմ ապահովեք ԳՇ գեներալի ներկայությունը ԱԺ-ում, քանի որ երեկ նա պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց,...
Աղբյուր` Panorama.am
12:50
Պարգևավճար վիրավորվե՞լու դիմաց
Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին պարգևավճարով խրախուսելու վերաբերյալ որոշումը քաղաքացիներին զայրացրել է։ Ավինյանի մամուլի քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
12:45
Գերմանիայում COVID-19- ի դեմ պատվաստումը տարիներ կտևի
Համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին կարծում է, որ գերմանական բնակչությանը կորոնավիրուսից պատվաստելը մեկ...
Աղբյուր` Panorama.am
12:38
Մեր երկրի համար այս դժվար օրերին ստանձնում եմ Կոտայքի մարզպետի պաշտոնը. Մեսրոպ Մեսրոպյան
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, կոտայքի մարզպետ նշանակվեց Մեսրոպ Մեսրոպյանը։ Նա Հանրային ծառայությունների կարգավորման...
Աղբյուր` Panorama.am
12:35
Հայաստանը պատվիրել է 300 հազար բնակչի հաշվով պատվաստանյութ. Արսեն Թորոսյան
Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց, որ նախորդ օրը կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է...
Աղբյուր` Panorama.am
12:30
Նեթանյահուի և Սալմանի «գաղտնի» հանդիպման թիրախում է եղել Թուրքիան
Իսրայելական «Hayom» թերթը նոր մանրամասներ է հրապարակել նոյեմբերի 22-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի...
Աղբյուր` Panorama.am
12:17
30 հազար քաղաքացի ունի 68 հազար դրամի աջակցություն ստանալու հաստատած դիմում. Մեսրոպ Առաքելյանը
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ կառավարությունը երկու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}