Հասարակություն 18:14 12/12/2019 Հայաստան

«Հակոբ, գիտե՞ս, թե Ստեփանակերտն ինչու է այդքան մաքուր» կամ իմ ծնունդին աղբ նվիրեք

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Երևանի Բուսաբանական այգում երեկ անսովոր եռուզեռ էր։ Վանաձորցի Հակոբ Միկոյանի ծննդյան տարեդարձի հյուրերը հոբելյարին նվեր էին պատրաստում։

Բանն այն է, որ «Մաքրապատում», «Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնությունների հիմնադիրն իր տոնի առթիվ ընկերներին խնդրել էր շնորհավորական խոսքերի, GIF-երի, զանգերի փոխարեն, միանալ ու մաքրել այգին, հավաքված աղբով լի պարկերն էլ իրեն նվիրել։ Իսկ ովքեր չէին կարող  այդ ժամին Բուսաբանական այգի գալ, հորդորել էր մարքել իրենց բակը, դպրոցի, գրասենյակի, համալսարանի շրջակայքը, լուսանկարել կամ տեսանկարահանել, ապա դրանք տեղադրել ֆեյսբուքյան իր պատին։ 



Երեկ ողջ օրվա ընթացքում նա նվերների պակաս չի ունեցել։ Բայց արդյունքներն այնքան էլ չեն բավարարում Հակոբին։

«Եղան անծանոթ մարդիկ, որոնց ես չէի ճանաչում, բայց նվեր արեցին։ Օրինակ Վարդենիսի շրջանի Ակունք գյուղի դպրոցի երեխաները միացել էին այդ նախաձեռնությանը, նկարում երևում է, թե ինչպես են նրանք ձյան մեջից աղբ հավաքում։ Դա շատ հուզիչ էր ու շատ թանկ նվեր։ Ես անպայման այցելելու եմ նրանց ու շնորհակալություն հայտնեմ։ Բայց միաժամանակ նեղսրտած եմ իմ իրական ու ֆեյսբուքյան ընկերներից, որոնք իմ խնդրանքին լուրջ չէին վերաբերվել։ Ես երեկ իմ հեռախոսն անջատել էի, ոչ մի շնորհավորանք չեմ ընդունել»,-անկեղծացավ նա։

Աղբի նկատմամբ անհանդուրժողականությունը, մաքրության, կարգ ու կանոնի նկատմամբ պահանջկոտությունը Հակոբին անցել է զինվորական հորից։ Panorama.am-ի հետ զրույցում նա հիշեց, մանկության, պատանեկության տարիներին, երբ տուն էր վազում, կոշիկները հանելուց հետո եթե դրանք հավասարաչափ չէր դասավորում, ապա հայրն անպայման ուղղում էր ու հիշեցնում, պետք  է դրանք հավասար լինեն։

«Ես էլ  մասնագիտությամբ զինվորական եմ, սովորել եմ Կապի ռազմական ակադեմիայում։ Միշտ զինվորների հետ տարբեր շաբաթօրյակներ ենք կազմակերպել։ Ի դեպ, շաբաթօրյակները համարում եմ անիմաստ մի բան, եթե հավաքողները չեն հասկանում, որ հետո աղբը չի կարելի նետել գետնին»,-ասաց նա։

Հայաստանն աղբից մաքրելու  գործին նա լծվել է մի էստոնացի գործարարի մասին պատմող տեսնայութը դիտելուց հետո, ով ևս նպատակ էր դրել աղբը վերացնել իր երկրից։ Դրանից հետո ամիսներ, օրեր շարունակ նա իր ընկերների հետ մաքրել է Հայաստանի այս կամ այն հատվածը, իսկ մինչ այդ արշավական Հակոբը սարերի աղբն էր ուսապարկում հավաքում։

«Թերություններով հանդերձ, այս իշխանությունը մի առավելություն ունի նախկինների նկատմամբ, ունի կամք Հայաստանում ինչ-որ մի բանն ավելի լավ դարձնելու համար։ Պետք է ասեմ, որ աղբը հավաքելու գործում առաջինն ինձ միացողների թվում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է եղել, նա չի եկել որպես մարզպետ, այլ քաղաքացի, եղել է իր ընկերների հետ։  Ինձ միացել է նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, կրկին որպես քաղաքացի»,-նշեց  նա։

Ի դեպ, երեկ Բուսաբանական այգում աղբ մաքրողների թվում է եղել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը։

Հակոբ Միկոյանը համոզված է, եթե շրջապատը մաքուր լինի, ապա մարդկանց մտքերն էլ մաքուր կլինեն, այս առումով պատահական չի համարում, որ մարդկանց մեծ մասի մոտ լավ ու բարի մտքերը ծագում են լոգանքի ժամանակ։ Նա համարում է, որ շուրջ բոլորը մաքուր պահելը ցույց է տալիս սերը, պատասխանատվությունը, հարգանքը հայրենիքի նկատմամբ։

«Արցախցի ընկերներիցս մեկը, որ տեսնում էր թե ես ինչով եմ զբաղված, մի օր զանգեց ինձ ու ասաց. «Հակո՛բ, իսկ դու գիտե՞ս, թե ինչու է Ստեփանակերտը մաքուր, որովհետև այդ հողի համար արյուն է թափվել»։ Սա ինձ երկար մտածելու տեղիք տվեց, մեր հողն այնքան փոքր է, ամեն կտոր մենք պետք է մաքուր պահենք»,-ընդգծեց նա։

Հակոբը մտադիր է աղբի դեմ պայքարը ոչ միայն շարունակել, այլև ընդլայնել։ Ընկերների, իր համախոհների հետ պատրաստվում է հաջորդ տարվա մայիսի 3-ին աղբ հավաքելու փառատոն իրականացնել, երբ յուրաքանչյուր մարդ՝ սկսած վարչապետից մինչև սովորական քաղաքացի իր գյուղում, քաղաքում, սարում, ձորում կհավաքեն աղբն ու այլևս այն չեն թափի։ 

«Աղբ թափելն ամոթ է, նույնիսկ դրա մասին մտածելն է ամոթ։ Ես հիմա նոր չելենջ (challenge) եմ առաջարկում։ Ամեն օր կռացեք ու մի կտոր աղբ վերցրեք։ Կռանալը նման է խոնարհման։ Եկեք խոնարհվենք մեր երկրի առաջ ամեն օր»,-հորդորեց նա։























Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:31
«Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունում գումար են ծախսում ու չեն կարողանում այն հաշվարկել նույնիսկ 30 օրվա ընթացքում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ Դեռևս 2020 թվականի հունիսի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղարկել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Հրապարակ». ԼՀԿ-ին կհաջողվի՞ վերականգնել կորցրած մանդատը. Կսպառի բոլոր ընթացակարգերը և կդիմի ՍԴ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստանը» որոշել է իր կորցրած մանդատի հարցով մինչև վերջ գնալ։ Երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Դատավորների ընդհանուր ժողովը կհայտնի ՍԴ անդամի իր թեկնածուի անունը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հուլիսի 31-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ժողով, որը կայանալու է...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Կադրային փոխատեղումներ ԿԳՄՍ նախարարությունում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ է տալու ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա: Բանն այն է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Իշխանություններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Խախտումների նվազում են, սակայն ԱԱՏՄ-ն խստացված ստուգայցերը շարունակում է
«Հայփոստի» մասնաճյուղ, նախորդիվ կրկնակի կասեցման ենթարկված առևտրի կենտրոն, ատամնաբուժական կենտրոն, սպասարկման սրահներ և ոչ միայն....
Աղբյուր` Panorama.am
20:30
Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան նամազի համար հնարավոր է բացվի հուլիսի 11-ին
Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան կարող է մուսուլմաններ ընդունել ամենօրյա աղոթքների (նամազի) համար շաբաթ օրը: Նման կարծիք է հայտնել փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին
Ինչպես այսօր տեղեկացրել ենք, կյանքից հեռացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների...
Աղբյուր` Panorama.am
20:15
Լուկաշենկոն նախազգուշացրել է Բելառուսի փլուզման վտանգի մասին
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի փլուզման վտանգի մասին: Տեղի ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ այդ երկրի ղեկավարը հիմնական...
Աղբյուր` Panorama.am
20:07
ԿՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացնում Երևանի վարչական շրջաններում
ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել մայրաքաղաքի հերթապահ և ոչ պետական նախադպրոցական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Բրեքսիթ»-ի բանակցությունների ձախողման դեպքում ԵՄ-ն 5 մլրդ եվրո կտրամադրի
Եվրախորհրդի ղեկավարն առաջարկել է 2021-2027թթ. բյուջեում պահել 5 միլիարդ եվրո, որպեսզի ԵՄ երկրներին շտապ օգնություն տրամադրվի, եթե նրանք ձախողեն...
Աղբյուր` Panorama.am
19:53
Բացահայտվել է ինքնասպան եղած Սեուլի քաղաքապետի թողած գրության բովանդակությունը
«Yonghap» լրատվական գործակալությունը բացահայտել է Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունի ինքնասպանությունից առաջ արած գրառումը: Վերջինիս դին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Մեկ տարում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.8% և 33.0%-ով
2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.2%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.5% գնանկում: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ոստիկանության ստուգումների արդյունքում հայտնաբերվել է օրինախախտման 3490 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:30
Կհիմնանորոգվի 23 մանկապարտեզ
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման 2020 թվականի ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված համայնքային ենթակայության 11...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հերթական ահազանգը տեղադրված ռումբի վերաբերյալ
Հուլիսի 10-ին, ժամը 18։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
19:15
«Պլակվենիլ» արգելված դեղամիջոցը կիրառվել է կորոնավիրուսով հիվանդ անձի բուժման մեջ.Գրիգորյան
Բժիշկ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնեով, որ Երևանում «Պլակվենիլ» արգելված...
Աղբյուր` Panorama.am
19:07
Կհիմնանորոգվի Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը
Կհիմնանորոգվի Արմավիրի կենտրոնական փողոցը և Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵն տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
19:00
«Sony»- ն 250 միլիոն դոլար է ներդրել «Epic Games»-ում
«Sony»-ն 250 միլիոն դոլար է ներդրել «Epic Games»-ում և ձեռք է բերել 1,4% բաժնեմաս, փոխանցում է news.ru-ն։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:43
ՀՀ դատախազի տեղակալը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
ՀՀ դատախազի տեղակալ , արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է։...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հակոբ Արշակյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման հնարավորությունները
 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Աղբյուր` Panorama.am
18:27
Գերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ
Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ: Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ փոխխոսնակը շարունակաբար վիրավորում է լրագրողներին.«Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում լրատվականների դեմ ուղղված նման հարձակումները։ Այս մասին նշված է...
Աղբյուր` Panorama.am
18:12
Հուլիսի 9-ի դրությամբ դադարեցվել է 4339 կազմակերպության գործունեություն
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 9-ի  դրությամբ  կայացվել է  4339 կազմակերպության գործունեության...
Աղբյուր` Panorama.am
18:04
Հայտնի են VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարները
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա VBET Հայաստանի գավաթի 2019/2020 խաղարկության եզրափակիչը: Միմյանց դեմ առաջին անգամ կմրցեն...
Աղբյուր` Panorama.am
17:57
Արցախի նախագահն ընդունել է Սեյրան Օհանյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:...
Աղբյուր` Panorama.am
17:50
Փաշինյան. Օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես եկող ուժերը պիտի արժանանան կոշտ հակազդեցության
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}