Իրավունք 17:48 07/02/2020 Հայաստան

99 երթուղայինի վթարի հարցը քաղաքապետարանն իր պատասխանատվության տիրույթից դուրս հանեց

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Թիվ 99 երթուղին սպասարկող «Գազել»-ի՝ երկու օր առաջ տեղի ունեցած վթարի ու տուժածների մասին գրեթե բոլորը մոռացան։ Պետական մարմինըմեղքը բարդեց վարորդի՝ հարբած լինելու վրա։ Պարզվեց՝ վարորդը հարբած չի եղել։

Հետո՞։ Հետո ոչ քաղաքապետարանը, ոչ էլ ճանապարհային ոստիկանությունը մի բառ չասացին՝ թե ինչ քայլեր են իրականացնելու հետագայում նման դեպքերը կանխելու համար։

Հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացին այսօր էլ վախով կնստի երթուղային՝ հստակ չիմանալով, այս մի վարորդը հարբա՞ծ է, ուռա՞ծ, թե՞ վարորդական վկայական չունի՞, առավոտյան զննության ենթարկվե՞լ է... ու մտքում կաղոթի անվտանգ տուն հասնելու համար։ Հայաստանի հպարտ քաղաքացին կվախենա իր մտահոգության մասին ակնարկել անգամ, դեպքեր են եղել, որ անհավասարակշիռ, նյարդային վարորդները կանգնեցրել են մեքենան ու ստիպել, որ բողոքող ուղևորն իջնի ու այլևս չնստի «իր ավտոն»։

Երևանում հասարակական տրանսպորտի ուղևորների՝ որպես սպառողների իրավունքները խախտվում են ամեն պահ, մեծ մասամբ քաղաքային իշխանությունների անգործության, անհետևողական լինելու ետևանքով։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Երևանում տրանսպորտային համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անդամ է։ Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց՝  վերջին անգամ հանձնաժողովն աշխատանքային նիստ է հրավիրել անցած տարվա գարնանը, ոչ մինչ այդ նիստը, ոչ էլ դրանից հետո տրանսպորտային նոր համակարգի ներդրման ուղղությամբ ռեալ քայլեր չեն ձեռնարկվել, մինչդեռ խնդրին լուծում պետք է տրվի արագ տեմպերով։

«Այո, այդ վթարի դեպքում կա մարդկային գործոն։  Բացի այդ, կան նաև շարժակազմի, տեխնիկական ու անվտանգության խնդիրներ։ Մենք համակարգային ներդրում չենք անում, իսկ մեքենան պահում ենք այնքան, քանի դեռ մեքենան տեղից շարժվում է»,-ընդգծում է ՀԿ նախագահը։

Պիպոյանի խոսքով, ուղևորների անվտանգությունը վտանգի տակ են դնում պետական մարմինների ոչ պատշաճ վերահսկողությունը, գործողությունների դանդաղ ընթացքը, համակարգային մոդելների  ներդրման ձգձգումը։

«Համակարգային մոդելների ուշ ներդրումը պատճառն է այա ամենի։ Ինչո՞ւ, որովհետև երբ ընկերությանն ասում են, դու այլևս խաղացող չես լինելու, չի բացառվում, որ այդ ընկերությունը մի քիչ էլ քաղաքային իշխանությանն է լավություն անում, որ այդ երթուղին դեռ սպասարկում է։ Այս պարագայում քաղաքային իշխանությունն էլ բնականաբար թուլացնում է այդ լավություն անողի նկատմամբ վերահսկողությունը։ Սրանք իրար հետ փոխկապակցված հարցեր են»,-մանրամասնում է նա։

Հիշեցնենք, որ անցած մեկ ու կես տարվա ընթացքում Երևանում երթուղիների սպասարկումից տարբեր պատճառներով հրաժարվել է մոտ մեկ տասնյակ ընկերություն։ Վերջին դեպքը մի քանի օր առաջ էր։

Պիպոյանը համարում է, որ երթուղային տաքսու վթարն ահազանգ էր՝ հետագայում քայլեր ձեռնարկելու ու նման դեպքերը կանխելու համար։

«Չի քննարկվում, առաջին մեղավորը վարորդն է։ Բայց արդյո՞ք համայնքն իրավունք ունի կազմակերպել տարբեր ենթակառուցվածքների աշխատանքներն այնպես, որ այդ ամեն ինչը կախված լինի մեկ անձինց։ Իհարկե, նման իրավունք չունի։ Քաղաքապետարանն ընդամենն ասաց՝ կա ընթացակարգ, որ վարորդը չի պահել, իսկ ո՞վ չի հետևել, որ վարորդը պահի այդ ընթացակարգը, չխոսվեց։ Արդյոք չկա՞ն պատասխանատուներ, արդյոք սա ահազանգ չէ՞, որ եթե անգամ չունենք, ունենանք, արդյոք չպե՞տք է լիներ նման ռիսկի գնահատում, այն կանխելու համար մշակված ու ներկայացված լիներ ռազմավարություն, ինչը չի արվել։ Այսինքն, քաղաքապետարանը պատասխանատվությունը սեփական դաշտից այլ դաշտ տեղափոխեց»,-մանրամասնում է նա։

ՀԿ նախագահն այս առումով շեշտում է՝ վթարին հանրային արձագանք չեղավ, օրակարգում քաղաքական ֆոնի շատ լինելու հետևանքով, օգտվելով նաև սրանից քաղաքապետարանն իր պատասխանատվության տիրույթից հարցը դուրս հանեց, մինչդեռ քաղաքային տրանսպորտի կայուն ու անվտանգ աշխատանքի երաշխավորը պետք է լինի ոչ թե մասնավորը կամ անհատը, այլ համայնքը։

Դատելով առկա  լռությունից՝  ահազանգն այդպես էլ սթափեցնող չեղավ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:42
ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկում՝ Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցում են...
Աղբյուր` Panorama.am
20:36
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:00
2020 թվականի հունվարը մարդկության պատմության մեջ ամենատաքն է եղել
Համաձայն Ազգային օվկիանոսի և մթնոլորտային կառավարման (NOAA) տվյալների տվյալների, 2020 թվականի հունվարը 141 տարվա ընթացքում ամենատաքն է եղել...
Աղբյուր` Panorama.am
19:51
«Շատ հարուստ մարդիկ» 10 տոկոսով շատացել են
Անցած տարի աշխարհում «շատ հարուստ մարդկանց» թիվն աճել է 10 տոկոսով՝ հասնելով 2,7 միլիոն մարդու: 360tv.ru-ի հաղորդմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:42
Թուրքիայում հայ իրավապաշտպան. «Ոստիկաններն ինձ մերկ վիճակում խուզարկեցին»
Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter միկրոբլոգում պատմել է, թե...
Աղբյուր` Panorama.am
19:34
Ճապոնիան, չնայած կորոնավիրուսի, մտադիր է անցկացնել Օլիմպիադա-2020-ը
Ճապոնական Համուրա քաղաքում տեղի է ունեցել 2020 թ. օլիմպիական խաղերի կրակի էստաֆետայի գլխավոր փորձը: Եվրանյուզի հաղորդմամբ, այդպես կազմակերպիչ...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Այնպես չէ, որ խորթ թիմ է». Ուրարտուն նոր համալրում ունի
Ռուսական «Արմավիրի» հետ համաձայնեցված գործարքի արդյունքում 30-ամյա ռուս հարձակվող Իգոր Պադերինը համալրել է երևանյան ակումբի կազմը։...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հրեական ինքնավար մարզից Չինաստան կամուրջի շինարարությունը հետաձգվել է մինչև 2021 թվական
Հրեական ինքնավար մարզի Ամուր Նիժելենինսկի շրջանից չինական Տոնգյանգ երկաթուղային կամուրջի շինարարությունը հետաձգվել է մինչև 2021-ի երրորդ...
Աղբյուր` Panorama.am
19:18
«Վայքգոլդ»-ը դատական հայց է ներկայացրելու «Վայկ-ինվեստ»-ի դեմ
Հնարավոր է Ազատեկի հանրային լսումն անօրինական ճանաչվի
Աղբյուր` Panorama.am
19:11
«Օսկարը» 72 անգամ բարձրացրել է «Փոքրիկ կանայք» գրքի վաճառքը
«Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն կոստյում» անվանակարգում  մրցանակի էր արժանացել ռեժիսոր  Գրետա Գերվիգի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Որոնք են աշխարհում ֆինանսապես ամենակայուն ֆուտբոլային թիմերը
Ֆրանսիական ՊՍԺ-ն գլխավորեում է աշխարհի ֆինանսապես կայուն ֆուտբոլային ակումբների վարկանիշային ցուցակը։ Այս մասին գրում է lenta.ru-ն։...
Աղբյուր` Panorama.am
18:52
Թուրքիայի ծեր բնակչության թիվը տարեցտարի ավելանում է
Թուրքիայում տարեցտարի ավելանում է ծեր բնակչության թվաքանակը։ 2010-2018թթ․ ընթացքում ծեր բնակչության աճը կազմել է 1․18 տոկոս։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:42
Փորձագետներն ասել են Մունկի «Ճիչը» կտավի գույնի փոխվելու պատճառը
Օսլոյում գտնվող Մունկի թանգարանի մասնագետները պարզել են, թե ինչու է փոխվում հանրահայտ «Ճիչը» կտավի գույնը: kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
18:31
Ամեն տարի ՀՀ-ում 80-100 երեխաների և դեռահասների մոտ առաջին անգամ ախտորոշվում է քաղցկեղ
2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր։ Այս նախաձեռնության նպատակն է...
Աղբյուր` Panorama.am
18:26
Որ չափանիշներն են կանայք կարևորում՝ զուգընկերոջն ընտրելիս
Տղամարդ ընտրելիս կնոջը հետաքրքրում է նրա ռոմանտիկ լինելը, գրավչությունն ու խելքը, և ոչ մատչելիությունը։ Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԵԽ-ն կարգապահական տույժի է ենթարկել Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավորին
Եվրոպական խորհրդարանը պատիժ է սահմանել Բրյուսելում կայացած ԵԽ գլխավոր ասամբլեայի նիստում Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավոր Իոանիս Լագոսի...
Աղբյուր` Panorama.am
18:16
Փետրվարի 19-ին կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան
Փետրվարի 19-21-ը կանցկացնվի Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառը,
Աղբյուր` Panorama.am
18:11
Ինչպես հասկանալ, որ օրգանիզմում ջրի պակաս կա
Օրգանիզմում ջրի պակասի նշաններից մեկը կարող է լինել ախորժակի կորուստը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։ Մասնագետները պնդում են, որ ջուրն...
Աղբյուր` Panorama.am
18:05
Կարևորվել է Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպել է Չեխիայի իր գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ: ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Որ մակնիշի ավտոմեքենաներն են ամենահուսալիները
Կորեական «Genesis» պրեմիում մակնիշի ավտոմեքենաներն ամենահուսալին են աշխարհում։ Այս մասին գրում է lenta.ru-ն։ «J.D....
Աղբյուր` Panorama.am
17:51
Հիասթափեցնող տեսարժան վայրերը
Aviasales-ը հարցում է անցկացրել զբոսաշրջիկների շրջանում և պարզել, թե որ տեսարժան վայրերից են հիասթափվել: Հարցումն անցկացվել է 17 հազար մարդու շրջանում:
Աղբյուր` Panorama.am
17:43
Իրանը չի կարողանում վերծանել «Բոինգի» ինքնագրիչները
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը հաստատել է, որ իրանցի մասնագետները չեն կարողանում հունվարի 8-ին Թեհրանում կործանված...
Աղբյուր` Panorama.am
17:35
Չինաստանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին կոչ է արել «չկորցնել բանականությունը»
Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին անհիմն է համարում Մյունխենի անվտանգության համաժողովում Չինաստանին ուղղված ԱՄՆ պաշտոնատար անձանց մեղադրանքները:...
Աղբյուր` Panorama.am
17:32
Աղբյուր. Թուրքիան զենք է մատակարարում Իդլիբում գտնվող գրոհայիններին
Թուրքական կողմը զինյալներ և ռազմական տեխնիկա է ուղարկում  սիրիական Իդլիբ նահանգ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ի աղբյուրը։...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ըմբշամարտի ԵԱ. Հայ մարզիկները շարունակում են հաղթական պայքարը
Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճի 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացած Գևորգ...
Աղբյուր` Panorama.am
17:21
Կորոնավիրուսի ամենահավանական աղբյուրն՝ ըստ չինացի գիտնականների
ՉԺՀ գիտության և տեխնոլոգիայի նախարարության մասնագետները կարծում են, որ չղջիկը կարող է լինել կորոնավիրուսի հավանական աղբյուրը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
«Մանչեսթեր Սիթիին» երկու տարով զրկել են եվրագավաթներին մասնակցելուց
ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել անգլիական «Մանչեսթր Սիթիին»  առաջիկա երկու տարում արգելել մասնակցելու եվրագավաթներին։ Լենտա. ռու...
Աղբյուր` Panorama.am
17:04
Վարչապետի հանդիպումները՝ Մյունխենում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում շարունակում է երկկողմ հանդիպումները տարբեր երկրների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
17:02
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Հայաստանի տարածքում փետրվարի 16-ին, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին՝...
Աղբյուր` Panorama.am
16:55
Մյունխենում Զելենսկուն թողել են առանց բարձրախոսի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովում ելույթի ժամանակ բարձրախոս չեն տրամադրել: Այս մասին ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դավիթ Հարությունյան. ՍԴ-ն հլու-հնազանդ կառույց դարձնելու համար իշխանություններն անում են չմտածված քայլեր
12:48 12/02/2020

Դավիթ Հարությունյան. ՍԴ-ն հլու-հնազանդ կառույց դարձնելու համար իշխանություններն անում են չմտածված քայլեր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}