Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել
Տարածաշրջան
16:43 29/02/2020
Աշխարհ

Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել

Իրանում կորոնավիուսից մահացել է մեջլիսի պատգամավորներ Մոհամմադ Ալի Ռազմանի Դաստակը։ Այս մասին գրում է independent.co.uk-ը՝ հղում տալով Իրանի պետական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ պատգամավորի մոտ հիվանդությունը նկատվել է օրեր առաջ։

Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակվել են  նաև Իրանի առողջապահության փոխնախարարը և Իրանի փոխնախագահը։

Ըստ վերջին տվյալների՝ 1 օրում Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 200-ով և հասել է 593-ի, մահացել է 43 քաղաքացի: 123 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը։
 

Placeholder