Տնտեսություն 12:56 03/03/2020 Հայաստան

Հայաստանցի գործարարները Վրաստանի պատճառով չեն կարողանում իրանական բանջարեղենն ու միրգը Ռուսաստան հասցնել

Մի քանի տասնյակ ֆուրեր արդեն մի քանի օր է՝ մնացել են հայ-վրացական սահմանին։  Վրաստանը թույլ չի տալիս Իրանից ներկրված պտուղ-բանջարեղենով բեռնված հայկական մեքենաները, որոնց ղեկին հայ վարորդներ են, մուտք գործեն իր երկրի տարածք։

Panorama.am-ի հետ զրույցում գործարար Վահրամ Միրաքյանը հայտնեց, վրացական կողմն իր այդ քայլը պատճառաբանում է Իրանում կորոնովիրուսի առկայությամբ։

«Բայց այդ հիմնավորումն աբսուրդ ու ոչ արժանահավատ եմ համարում մի քանի պատճառով, նախ գիտական, ԱՀԿ-ն ասում է՝ կարծր մակերեսներին վիրուսը մնում է 48 ժամ։ Հետո Երևան չհասած՝ Արարատի մարզում իրանական բոլոր բեռները տեղափոխվում են հայկական մեքենաների մեջ, վարորդը փոխվում է, հայ է նստում ղեկին։ Այսինքն, տվյալ մեքենայի մեջ մենակ ապրանքն է իրանական, ուրիշ ոչ մի բան»,- մանրամասնեց գործարարը։

Նա ընդգծեց, բացի այդ բոլոր մեքենաների ապրանքն ուղարկվում է  Ռուսաստան, որևէ մեկը վրացական շուկայում սպառման համար չէ։

Միրաքյանը կարողացել է վերջին անգամ իրանական բանջարեղեն՝ ավելի հստակ ծաղկակաղամբ ռուսական շուկա ուղարկել անցած շաբաթվա կեսերին։ Կիվիով բեռնված ֆուրը մնացել է Երևանում։

Վրացական կողմի պահվածքի պատճառով, ըստ գործարարի, մոտ օրերս Հայաստանի տնտեսությունը հնարավոր է ամենամեծ հարվածը ստանա: Եթե Իրանից ներմուծված ապրանքը վերադարձվի ու տնտեսվարողները ստիպված լինեն այն վաճառել այստեղ, ապա, ըստ գործարարի,  հայաստանյան շուկան կպայթի, քանի որ այդքան սպառում  հնարավոր չէ ապահովվել։

Դրա հետևանքով լինելու է միրգ-բանջարեղենի գների կտրուկ  նվազում,  տուժվելու են տնտեսվարողները, նաև տեղական խնձոր կամ բանջարեղեն ունեցողները:

Բացի այդ, իրանական ապրանքի մաքսազերծումն իրականացվում է Հայաստանում։ Այն չարտահանվելու դեպքում բյուջեն կորցրած եկամուտ է ունենալու։

Ստեղծված իրավիճակում գործարարը նաև խնդրի հնարավոր ու անհրաժեշտ լուծումն է մատնանշում. «Կարելի է երեք-չորս օր պատուհան տալ, կուտակվածը մաքրելու համար: Էլ չենք պատվիրի, բայց գոնե կուտակվածը մաքրվի»։

Էկոնոմիկայի նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին՝ խնդրի մասին տեղյակ են։ Ձեռնարկվող միջոցառումների մասին հարցին ի պատասխան ասացին՝ ավելի ուշ կպատասխանեն։

Նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով Վրաստան  է մեկնել։ Լավ կլինի, որ վրացի գործընկերների հետ հանդիպմանն այս հարցն էլ բարձրաձայնվի ու լուծում ստանա։

Ի դեպ, գործարարին հասած տեղեկությունների համաձայն, վրացական կողմը մտադիր է  ընդհանրապես արգելել Հայաստան եկող կամ Հայաստանից գնացող ցանկացած բեռնատարերի մուտքն ու ելքը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:19
Բժիշկը ներկայացրել է՝ ովքեր պետք է խուսափեն հուլիսին տնից դուրս գալուց
Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ Եվգենի Տիմակովը հայտնել է, թե ինչու է հուլիսին փոփոխվող եղանակը վտանգավոր և թե ինչու պետք է որոշ մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
10:10
ԱՄՆ-ում COVID-19-ի ռեկորդային թվով նոր դեպքեր են հաստատվել
Վերջին օրերին ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ռեկորդային աճ է գրանցվում, գրում է «Գազետա.ռու»-ն։ Անցած օրվա...
Աղբյուր` Panorama.am
10:03
«Հրապարակ». Աբրահամ Մանուկյանը «չի արդարացնում» հույսերը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանքի տակ են պահում Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի պատասխանը ԱԺ ԼՀԿ խմբակցությանը բաղկացած է 130 էջից
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Հրապարակ». ԼՀԿ-ն «Պլան Բ» է մտածել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ խնդրելով վերադարձնել իրենց18-րդ մանդատը և վերականգնել ընդդիմությանը հասանելիք...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Ժողովուրդ». Ինչու է հարցաքննվել գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Հրապարակ». Էթիկայի խախտում թույլ տված անձը չի կարող լինել անգամ առաջին ատյանի դատավոր
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 6-ին դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Հրապարակ». Արարատ Միրզոյանը համոզել է Նիկոլ Փաշինյանին
 «Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանը դժվարությամբ համոզել է Նիկոլ Փաշինյանին, որ ՍԴ-ի մասին օրենքը չհրապարակի 21...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Ժողովուրդ». Ինչու են տուգանում ՀԷՑ-ը. Ինչ խախտումներ են հայտնաբերվել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է տուգանել «Հայաստան էլեկտրական...
Աղբյուր` Panorama.am
09:36
28 ահազանգ՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Հուլիսի 3-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200...
Աղբյուր` Panorama.am
09:29
Իտալիայում կկայանա հայկական Լիճք գյուղի կանանց մասին պատմող ֆիլմի պրեմիերան
Հուլիսի 6-ին Sole Luna Doc միջազգային կինոփառատոնի շրջանակում
Աղբյուր` Panorama.am
09:26
Նորա Արիսյանը կմասնակցի Սիրիայի խորհրդրանական ընտրություններին
Սիրիայում հուլիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Դամասկոսի շրջանից իր թեկնածությունն է առաջադրել Նորա Արիսյանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:22
Իրաքը մերժում է իր երկրում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի գործողությունները
Իրաքի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ահմադ աս-Սահաֆը հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական...
Աղբյուր` Panorama.am
09:20
Մելոյան. Պարետի որոշումների հիման վրա կայացված վարչական ակտերը ենթակա են բողոքարկման առոչինչ լինելու հիմքով
Սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը հարցադրում է անում՝  արդյո՞ք իրավաչափ են ոստիկանության գործողությունները, երբ երեկ ArmNews...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գորիսի ամֆիթատրոնում կբեմադրվի «Միրհավը»
Թատրոնի տնօրենի խոսքով, սիրո պատմությունը բոլոր ժամանակների համար հետաքրքիր է՝ հատկապես համեմված կոլորիտային գեղագիտությամբ։
Աղբյուր` Panorama.am
09:06
ԱՀԿ-ն հայտնում է, որ COVID-19-ի ավելի վարակիչ մուտացիաներ դեռևս չկան
ԱՀԿ Արտակարգ իրավիճակների բաժնի տեխնիկական ղեկավար Մարիա վան Կիրկովեն ասել է, որ COVID-19-ն առայժմ չունի մուտացիաներ, որոնք վիրուսն ավելի ուժեն...
Աղբյուր` Panorama.am
09:01
Երեք առարկայից քննություն է հանձնում 2233 դիմորդ
Դիմորդները քննության են հանձնելու «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից։
Աղբյուր` Panorama.am
20:32
Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան
Ոստիկանության պարզաբանումը որևէ աղերս չունի իրավունքի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
20:30
Անահիտ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անահիտ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հեռու մնացեք մամուլից, որքան հնարավոր է հեռու.Լ.Թումանյան
ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերություն...
Աղբյուր` Panorama.am
20:21
ԱՀ նախագահը ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Պաշտպանության բանակի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ժամանակակից Հայաստանի քրոնիկներ՝ ըստ Արման Աբովյանի
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Ժամանակակից Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:08
Պարետատունն անցնում է ողջախոհության բոլոր սահմանները. Գեղամ Մանուկյան
Պարետատունն արդեն անցնում է ողջախոհության բոլոր սահմանները, տվյալ դեպքում, եթե Աբրահամ Գասպարյանը դիմակ չի կրել, պայմանական ասած՝ մեղավորը նա է,...
Աղբյուր` Panorama.am
20:02
Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում, «Վեոլիա Ջուր»-ում, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում.ԱԱՏՄ
Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, Արարատի ոսկու կորզման «Գեոպրոմայնինգ Գոլդ»...
Աղբյուր` Panorama.am
19:54
Ֆուտբոլային չորս ակումբ բողոքարկել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը
Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբի 4 ակումբ բողոքարկեց ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումը։ Այս մասին տեղեկացնում է  ՀՖՖ-ն:...
Աղբյուր` Panorama.am
19:46
ՀՔԾ-ն անդրադարձել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադրի հայտարարություններին
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով 2020թ....
Աղբյուր` Panorama.am
19:38
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:33
ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
Հուլիսի 3-ին, ժամը 10։16-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու...
Աղբյուր` Panorama.am
19:28
ԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի և վստահորդի միջև տեղի ունեցած խոսակցությունը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված Արսեն Մկրտչյանի հեռախոսային խոսակցությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}