Մշակույթ 10:33 13/03/2020 Հայաստան

Անահիտ Ասատրյան. Չարենցը վառվող տեսակ էր

Եղիշե Չարենցի ծննդյան 123-ամյակի կապակցությամբ բանաստեղծի տուն-թանգարանը մի քանի միջոցառում է կազմակերպել. ժամը 11:00 - 16:30-ն՝ բաց խոսափող. Չարենցյան ընթերցումներ, 12:00-ին՝ հարգանքի տուրք Ե. Չարենցի հուշահամալիրի մոտ, 14:00-ին՝  ելույթ թիվ 84 հիմնական դպրոցի աշակերտների մասնակցությամբ, 16:00-ին՝  համերգ. երգում է Վահագն Ռաշը:
Մուտքն ազատ է:

Այսօր բանաստեղծի ծննդյան օրն է: Նա ապրել է ընդամենը 40 տարի, սակայն իր ապրած կյանքով, գրած ստեղծագործություններով «անմահ կոթող է հայ գրականության մեջ»:

Panorama.am-ի հետ զրույցում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանն ասաց, որ Չարենցն իր տեսակով վառվող էր, չէր կարող երկար ապրեր:

«Կան մարդիկ, որոնք կարճ են ապրում,  որովհետև շատ կարճ ժամանակում իրենց կյանքի էներգիան վատնում են, ցփնում են ու նվիրում աշխարհին: Չարենցն այդ տեսակն է»,- նշեց նա:

Ա. Ասատրյանի խոսքով, Չարենցն ամբողջությամբ բացահայտված չէ, ամենակարևորը՝ Չարենցի  դիմագիծը բացահայտված չէ:

«Բացահայտված են արխիվային նյութերը, այս ու այն ստեղծագործության տիպը, միգուցե համակարգված են դրանք, բայց Չարենցը որպես մարդ, պոետ, դեռ շատ խորքային ուսումնասիրության կարիք ունի: Թանգարանում արվում են աշխատանքներ, բայց թանգարանն իր գործառույթներ ունի»,- նշեց տուն-թանգարանի տնօրենը:

Նա ասաց, որ տարին մեկ անգամ կազմակերպում են Չարենցին նվիրված գիտաժողով, գիտնականները ներկայացնում են իրենց բացահայտումները, գիտական հետազոտությունների հետ կապված բավականին լուրջ աշխատանքներ են տարվում, բայց Չարենցի տուն-թանգարանի հիմնական գործառույթն է Չարենցի աշխատանքների հանրահռչակումը:



Եղիշե Չարենցը՝ Եղիշե Սողոմոնյանն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում: 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ քայլը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):

Գրական անունը
Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։

1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների: 1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:



1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր: Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ զրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը:

Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:

Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշների ստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:

Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։

1936թ. սեպտեմբերին Չարենցին տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղդրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն: Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային: 1937թ. նոյեմբերի 27-ին  Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:44
Ախալքալաքում անկարգություններ են, կան տուժածներ (Lրացված)
23:08 «Հետք»-ի փոխանցմամբ, միջադեպի մասնակիցների, տուժածների թվում հայեր կան։ «Ախալքալաքի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը նվազել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է  7 մլն 792.3 հազար լիտր...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թրամփը հայտարարել է, որ կարող է կասեցնել ԱՄՆ-ում աշխատավարձի հարկերի հավաքագրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա օրերին հրամաններ ստորագրել, որոնցով կկասեցվի ԱՄՆ-ում աշխատավարձի հարկերի հավաքագրումը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Սևամորթ քաղաքական գործիչը պահանջել է վաճառքից հանել «նեգր» գրառմամբ կոշիկները
Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ Դեյվիդ Լամին «Amazon» կայքում գտել է կոշիկ, որի նկարագրության բաժնում գրված է եղել...
Աղբյուր` Panorama.am
19:23
«Ձայն հանի, բժիշկ, քո սպիտակ խալաթի վրա ոտքեր են սրբում»
Երկակի զգացմունք ունեցա, երբ իմացա Մհեր Դավիդյանցի աշխատանքից ազատման մասին։ Երբ փետրվար-մարտ ամիսներին տրորում, վարկաբեկում,  ռեպրեսիաների...
Աղբյուր` Panorama.am
19:15
Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:08
ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում
Այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է կասեցման գործընթացներ Կոտայքի մարզի մի քանի բնակավայրերում,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Բժշկի խորհուրդները հիպերտոնիկ հիվանդություն ունեցողներին
ՌԴ Առողջապահության նախարարության կանխարգելիչ բժշկության պետական հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Գալինա Խոլմոգորովան հայտնել է, թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
18:52
Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում ստուգումներ են անցկացվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հոգեբանը հայտնել է՝ ինչպես պետք է պատշաճ կազմակերպել հեռավար աշխատանքը
Հեռավար կարգով աշխատելիս խորհուրդ է տրվում արթնանալ աշխատանքային օրվա մեկնարկից 45-50 րոպե առաջ, գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
18:38
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Դե Բրյունը գերազանցել է Արշավինի Չեմպիոնների լիգայի ռեկորդը
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունը նոր ռեկորդ է սահմանել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Գիտնականները հավանական են համարում Մարսում քարանձավների առկայությունը
Պադուայի և Բոլոնիայի համալսարանների իտալացի գիտնականները կասկածում են, որ «Լուսնի» և «Մարսի» վրա հսկա քարանձավներ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհահատվածը գտնվում է անմխիթար վիճակում
Ախալքալաք քաղաքից մինչև «Կորխիս ծղալի» կամուրջ Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու 6-7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը գտնվում է քարուքանդ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Երկուշաբթի Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սարրին հեռացավ «Յուվենտուս»-ից
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին հրաժարական է ներկայացրել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Լուրը հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
17:54
«Falcon 9» հրթիռը 57 արբանյակներով արձակվել է տիեզերք
Ամերիկյան «SpaceX» ընկերությունն արձակել  է «Falcon 9» մեկնարկային մեքենան՝ 57 «Starlink»...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ռուբեն Հակոբյան. Ընդդիմադիր Փաշինյանը փրփրադեզ բերանով ու ճղճղան ձայնով մարդաշատ խառնամբոխին կոչ կաներ
ԱԺ նախկին պատգամավոր, «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:42
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
«Սեւան» ազգային պարկի տարածքում՝ Սեւանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների...
Աղբյուր` Panorama.am
17:36
Ասորիները հայերի վրա ամենամեծ ազդեցություն թողած ժողովուրդներից են. Ստեփան Դանիելյան
Լիբանանի ասորիներ մասին առաջացած բանավեճի առիթով մի քանի խոսք էլ ես ասեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա գրել...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ինչո՞ւ չի կարելի ընթրիքից հրաժարվել
Չինական ոչ պետական ինտերնետային ռեսուրսի հեղինակ, գիտնական Պյաո Սյաոն բացատրել է, թե ինչու է վնասակար ընթրիքից հրաժարվելը, հայտնում է news.ru-ն։...
Աղբյուր` Panorama.am
17:24
Պարենի համաշխարհային գները բարձրացել են
Սննդամթերքի համաշխարհային գները երկրորդ ամիսն անընդմեջ աճում են: Սննդամթերքի գների ինդեքսը հուլիսին հասել է 94,2 կետի, ինչը 1,2 տոկոսով ավելի է,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ
ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 8-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:12
Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ուղարկել Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիին՝ պահանջելով հերքել իր պապու դավաճան լինելու մասին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը
Օգոստոսի 4-ին տեղի ունեցած Բեյրութի հուժկու պայթյունի հետևանքով մահացած 13 հայերից մեկը միանձնուհի Սոֆի Խոսրովյանն է: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Եվրամիությունը ներկայացրել է Ղրիմի բնակիչներին մուտքի վիզա տրամադրելու կարգը
Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը ասել է, որ Ղրիմում թողարկված ռուսական անձնագրերը չեն ընդունվում Շենգենյան վիզա ստանալու համար դիմելիս:...
Աղբյուր` Panorama.am
16:53
Արտաքին աշխարհը շարունակում է աջակցել Հայաստանին՝ COVID-19-ի համավարակի հաղթահարման գործում
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնարկում են համագործակցության նոր փուլ՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար
ՀՀ կառավարությունը 2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար, ինչպես նաև նախագիծն իրականացնելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:32
Լուկաշենկոն խնդրել է ֆերմերներին չբերել ընտրություններին քվեարկելու
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Տուրչինին խնդրել է ֆերմերներին չկտրել աշխատանքից հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:20
Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Ռուսաստանի համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Գամալեյ Անատոլի Ալթշտեյնը հայտնել է, թե ում է հակացուցված...
Աղբյուր` Panorama.am
16:08
Չինաստանում «մարդասպան» վիրուս է հայտնվել
Չինաստանում տարածվում է վիրուսի մի տեսակ, որը կարող է ճակատագրական հետևանք ունենալ մարդու համար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}