Հասարակություն 12:31 24/03/2020 Հայաստան

Աղբահանությունը «նույնն» է նաև վարակի տարածման դեպքում

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հիմնադիր Հակոբ Միկոյանը երեկ լուսանկարներ էր հրապարակել, թե վերջին օրերին ամենամեծ պահանջարկ ու սպառում ունեցող բժշկական դիմակներն ու ձեռնոցներն օգտագործելուց հետո ինչպես են թափված փողոցներում։

«Կորոնավիրուսի դեմ սոցիալական գովազդների մեջ ավելացրեք խնդրում եմ նաև այն հատվածը, որ քաղաքացիներն իրենց օգտագործած դիմակները և ձեռնոցները չթափեն չնախատեսված վայրերում:
Դա կարող է աղբյուր հանդիսանալ վարակի նոր ալիքի տարածման»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Բնականաբար, հարց է առաջանում, թե նման պայմաններում ի՞նչ են անում պատկան մարմինները։

Panorama.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին։

Panorama.am- Այս ընթացքում ի՞նչ լրացուցիչ ձևերով են աղբը վերամշակում, որ այն չդառնա վարակի օջախ։  Թե՞ տանում, ուղղակի թափում են նախատեսված վայրում, ինչպես նախկինում։

Հ.Կարապետյան- Քաղաքապետարանը մշակում է աղբի վերամշակման ծրագիր, հիմնականում թուղթն ու պլաստիկը։ Արդեն հունվարից քաղաքապետը Եվրամիության դեսպանության հետ կնքել է 5,3 միլիոն եվրոյի դրամաշնորհ, որը վերաբերում է Երևանում վտանգավոր թափոնների կառավարմանը։ Գործընթացը մեկնարկած է, բայց ասել, որ վերամշակման ամբողջ պրոցեսը, ամբողջ շղթան իրացնում ենք, այդպես չէ։ Մի քանի տարի է պետք, աշխատանքային խումբն այս ուղղությամբ աշխատում է։

Բժշկական աղբը համարվում է կոշտ թափոն, այն հավաքելու հատուկ կանոն կա, որի խախտման դեպքում համապատասխան սանկցիաներ են կիրառվում։

Panorama.am- Այսինքն հիմա աղբը հավաքվում է այնպես ու թափվում նույն տեղում այնպես, ինչպես նախքան Հայաստանում կորոնավիրուսի տարածումն ու հետևաբար բժշկական դիմակների ու ձեռնոցների՝ որպես աղբ ավելի հաճախ հավաքելը։

Հ.Կարապետյան- Այո։

Panorama.am- Այսօր կան թափոններ, հիմնականում պլաստիկի, հավաքող ու վերամշակող կազմակերպություններ։ Արդյո՞ք քաղաքապետարանը համագործակցում է նման կազմակերպությունների հետ։

Հ.Կարապետյան- Համագործակցում ենք։ Կամ իրենք հավաքում ու մեզ են փոխանցում, կամ մենք իրենց տարածքներ ենք տրամադրում, կամ իրենք աղբի տեսակավորման համար նախատեսված արկղեր են տրամադրում քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկներին։ Այսինքն, համագործակցությունը տարբեր կերպ է։

Նշենք, որ արդեն մի քանի տարի Երևանում կան պլաստիկի, արդեն նաև թղթի և այլ թափոնների, վերամշակող ընկերություններ։ Ամբողջ հարցը նրանում է, որ քաղաքացիները սեփական բնակարաններում հավաքում են պլաստիկը, այնուհետև՝ հանձնում վերամշակող ընկերություններին՝ ընկերությանը վճարելով 800 դրամ՝ այդ թափոնը տանելու համար։

Քաղաքապետարանը հետ է մնում ոչ միայն աղբային զարգացումներից, այլև՝ ընթացքից։ Կարող էր իհարկե կոչ-խնդրանքով հանդես գալ, որ՝ ավելի շատ քաղաքացիները պլաստիկը հավաքեն տներում, հանձնեն վերամշակման, խոստանար ու գոնե այդ 800 դրամի դիմաց ինչ-ինչ փոխհատուցումներ աներ։

Այսպիսով՝ ազատված «աղբի» տարածքը կարող էր կամաց-կամաց դառնալ ավելի լայն, աղբը քիչ, իսկ այս օրերին՝ հիմնական ուժերը՝ հնարավոր վարակված ձեռնոց-դիմակները ոչնչացնելուն ուղղված։

Ինչպես տեսնում եք՝ չկա ոչ մի նման ձեռնարկում։

Ուստի panorama.am-ը ինքն է դիմում քաղաքացիներին՝ հարգելի համերկրացիներ, եթե կարդաք կորոնավիրուսով վարակվածներին ուղղված գործողությունների ցանկը, կտեսնեք, որ նշված է՝ փակեք աղբը հերմետիկ։

Եթե դա չեք անում, գոնե ձեր օգտագործած ձեռնոցներն ու դիմակները մի թափթփեք ուր պատահի՝ պատասխանատվություն ունեցեք։

Գոնե դուք պատասխանատվություն ունեցեք։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:30
Սերտ համագործակցության շնորհիվ հնարավոր կդառնա իրագործել բազմաթիվ ծրագրեր․ Արթուր Թովմասյան
Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում զբոսաշրջային այցերը դադարեցված են
 «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մինչև արտակարգ իրավիճակի ավարտը արգելոցում զբոսաշրջային...
Աղբյուր` Panorama.am
20:15
Երիտասարդական քաղաքականությունը հետընթաց է գրանցել. Ատոմ Մխիթարյան
Հայաստանի  Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը ուղերձ է հղել երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Ուղերձում,...
Աղբյուր` Panorama.am
20:07
Տեղի է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը
Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նորանշանակ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Դավիթ Տոնոյանի մասին բացասական հոդվածներ չեն դիտարկվել․Մեդիա պաշտպան
2020թ-ի օգոստոսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անձին ու...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մինսկի բնակիչները ծաղիկներ են խոնարհում՝ ցուցարարի մահվան վայրում
Մինսկի բնակիչները սկսել են ծաղիկներ բերել այն վայր, որտեղ մահացել է ցուցարարը, հայտնում է RBC-ի թղթակիցը: Պրիտիցկայայի փողոցում դեռ տեսանելի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են․ մարզպետ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը ծանոթացել են սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չկան. ԲԸՏՄ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ շարունակում է ՀՀ պարետի որոշումների նկատմամբ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Թուրքիայում ավագանու իշխանական նախկին անդամը դատապարտվել է Աթաթուրքին վիրավորելու համար
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ, Սամսուն քաղաքի խորհրդի նախկին փոխնախագահ Հասան Ուզունլարի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը կքննարկվի ԱՀ ԱԺ առաջիկա նիստում
Օգոստոսի 11-ին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արթուր Հարությունյանի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ըստ տեսչական մարմնի՝ տաքսու վարորդները մեծամասամբ պահում են բոլոր ցուցումները
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արցախը պատրաստ է քննարկելու ՏՏ զարգացման ապահովմանը վերաբերող առաջարկներ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ներկայացուցիչների՝...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ընդհանուր առմամբ դադարեցվել է 5054 կազմակերպության գործունեություն
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ օգոստոսի 10-ի դրությամբ կայացվել է 5054 կազմակերպության գործունեության  դադարեցման...
Աղբյուր` Panorama.am
18:53
«Վեոլիա Ջուր»-ն առաջարկել է անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները
«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել է 2021թ. համար անփոփոխ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Սապորո նահանգի Օդորի այգում կանցկացվեն սպորտային քայլքի և մարաթոնյան վազքի մրցումները
«Տոկիո-2020»  կազմկոմիտեն մինչև տարեվերջ կչափագրի և կհավաստագրի Սապորո նահանգի Օդորի այգու խճուղին: Այնտեղ կանցկացվեն սպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:40
Երևանում պատկերն անթերի է ՝ խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ մարզերում խախտումները եղել են․ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր խստացված ստուգայցեր են անցկացրել ողջ հանրապետության սննդի շղթայի տնտեսավարողների...
Աղբյուր` Panorama.am
18:32
«Ճանկռելով, քաշելով... ու բավականին բիրտ ձևով են ցրել ԱԺ շենքի դիմաց գնդակ խաղացողներին»
«Համակարգային որևէ փոփոխություն իրավապահ համակարգում չեմ տեսել, կարող եմ արձանագրել վատթարացման միտումներ»,- այսօր «Մեդիա...
Աղբյուր` Panorama.am
18:28
Թուրքիայի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ․Ա.Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանոել է  Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը,որում մասնավորապես ասվում է․ «Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Շիրակի մարզի դատախազը դիմել է Բաթոյանին՝ արատավոր երևույթը բացառելու համար
Շիրակի մարզի դատախազությունում իրականացված՝ մարզի վարչական տարածքում արձանագրված  կոռուպցիոն բնույթի դեպքերի, դրաց առթիվ հարուցված քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:15
Աշոտյանը գնացել է համացանցը ցնցած լուրի հետքերով
ՀՀԿ ԳՄ անդամ, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Օրեր առաջ համացանցը «ցնցվեց» դարի լուրով՝ Չինաստանը...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՍԱՏՄ. Հայաստանի ողջ տարածքում գործում է 59 սպանդանոց
Արարատի մարզի Բաղրամյան համայնքում այսօր բացվել է «Արմակս» նոր սպանդանոցը։ ՍԱՏՄ-ից հայտնում են, ընկերության հզորությունները...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սոցնախ. «Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի
ՄԱԿ-ի Պարենի hամաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ասյա Օվանյան. Արձակուրդային սպեկուլյացիա
ՀՀ Փաստաբանների պալատի անդամ,  «Իմ Ձայնը» նախագծի փորձագետ Ասյա Օվանյանն իր հոդվածում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ու...
Աղբյուր` Panorama.am
17:44
Նորակոչիկների հետ անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ
4-րդ զորամիավորման զորամասերում շարունակվում են մարտական պատրաստության պարապմունքները: Հերթական պարապմունքներն անցկացվել են «Շարային...
Աղբյուր` Panorama.am
17:37
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 171-ի
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 171-ի, 30-40 մարդ մնում է անհայտ կորած, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
ԱՆ-ն մերժել է փաստաբանի նկատմամբ դատական տուգանքը վերացնելու առաջարկը
Արդարադատության նախարարությունը մերժել է ՀՀ փաստաբանների պալատի առաջարկը՝ փաստաբանի նկատմամբ, որպես սանցկիա դատական տուգանքը վերացնելու...
Աղբյուր` Panorama.am
17:22
«Լիդիան». Ծրագրում ենք սկսել աշխատատեղերի վերականգնման գործընթաց
«Վերջին երկու տարիների ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի  շրջափակման հետևանքով «Լիդիանը» և կապալառու...
Աղբյուր` Panorama.am
17:10
Շորժայում զգալի խախտումներ են գրանցվել, ամենամտահոգիչը՝ կապված ախտահանումների հետ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերն այսօր, ի թիվս տարբեր ոլորտներում գործող այլ տնտեսավարողների, դիտարկել են նաև խոշոր...
Աղբյուր` Panorama.am
17:01
Բոլթոնի հայտարարություններն ավելի շատ վնասում են Վլադիմիր Պուտինին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները «կեղծ» է որակել, և...
Աղբյուր` Panorama.am
16:52
Թուրքիայի «հասարակաց տների հայ թագուհու» միակ ժառանգը մահացել է
80 տարեկան հասակում օրեր առաջ մահացել է Թուրքիայի Հանրապետության պատմության ամենահաջողակ կանանցից, «Հարկերի չեմպիոն» և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}