Տնտեսություն 18:27 26/03/2020 Հայաստան

Գիտնական. Արտակարգ դրության ռեժիմից պետք է դուրս գանք յուրաքանչյուր ոլորտի խնդիրների լուծման պատրաստի փաթեթներով

«Կորոնավիրուսի պանդեմիան հանգեցնելու է սննդի մատակարարման շղթայի կառուցվածքի փոփոխության, դա էլ իր հերթին բերելու է արժեշղթաների փոփոխության»,- Panorama.am-ի հետ զրույցում իր կանխատեսումներն ու ագրոպարենային ոլորտի հնարավոր զարգացումները ներկայացրեց Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր, պարենային իրավունքի մասնագետ Դավիթ Պիպոյանը։

Ըստ նրա, դա նշանակում է, որ պետությունը պետք է վերանայի իր ագրարային քաղաքականությունը՝ ելնելով այդ փոփոխություններից։

Գիտնականն ընդգծում է, այն երկրները, որոնք իրականացրել են հետազոտություններ, եկել են համոզման, երբ մարդիկ տանն են, էականորեն փոխվում են նրանց սննդային սովորույթները։  Օրինակ, այսօր հայաստանյան խանութներում դժվար է գտնել իմբիր, կամ եթե կա էլ այն թանկ է, մինչդեռ սովորական օրերին քչերն էին հետաքրքրված կոճապղպեղով։

«Ստեղծված իրավիճակը բացասական ազդեցություն է ունենում կենդանական ծագման մթերքների՝ մասնավորապես մսի ու մսամթերքի սպառման վրա»,- ասում է նա։

Համավարակն իր առաջին ազդեցությունն է թողել տուրիզմի ոլորտի վրա, դատարկ են հյուրանոցները, ռեստորանները, հանրային սննդի կետերը, որոնք խոզի մսի հիմնական գնորդներն էին։

«Քանի որ մեր կենտրոնն ուսումնասիրում է մարդկանց սննդային սովորույթներն ու սննդի սպառման առանձնահատկությունները Հայաստանում, շատ լավ գիտենք, թե ինչ են մարդիկ ուտում տանը, և ինչ են ուտում հանրային սննդի կետերում։  Ռեստորաններում, սննդի կետերում մարդիկ ավելի հաճախ ուտում են խորոված, իքիբիր, բրդուճներ, շաուրմա և այլն։ Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ խոզի միսն ավելի շատ սպառում ունի հենց այդ օբյեկտներում»,- խոզաբուծության ոլորտում առաջացած խնդրի ու վարակի կապը բացատրում է Պիպոյանը։

Միաժամանակ, խոզի մսով ուտեստները տանը պատրաստվող ուտելիքների կատեգորիային չեն պատկանում, ազգային ճաշատեսակների, սոուսների ու ապուրների ճնշող մեծամասնությունը տավարի կամ հավի մսով է։ Հետևաբար, սննդի շղթայի մեջ խոզի մսի հիմնական սպառում ապահովող կետը՝ հանրային սննդի կետերը, դուրս են եկել։

«Հիմա պետք է մտածել, թե ո՞րն է ալտերնատիվը խոզաբուծության ոլորտը Հայաստանում փրկելու համար։ Ի դեպ, այդ ոլորտը միայն Հայաստանի դեպքում չէ, որ խնդիր է։ Պետք է հիշեցնեմ, որ խոզի միսն օգտագործվում է մսամթերքի՝ պանչետաների, պրոշուտոների արտադրության համար։  Ահա այստեղ մենք պետք է արագ հասկանանք, թե որ արտադրության մեջ պետք է օգտագործենք խոզի միսն ու որ շուկան ունի զարգացնելու պոտենցիալ»,-նշեց նա։

Հենց այս պահից սկսած միս արտադրողները պետք է սկսեն հանդիպումներ, քննարկումներ վերամշակողների հետ, քանի որ խոզապահները չեն կարող երկար այդ գլխաքանակը պահել, ինչքան ուշ սպանդ իրականացնեն, այնքան մեծ վնասներ են կրելու։

«Համեմատության համար հիշենք, որ անցած տարի ռեստորաններում տեղ ամրագրել գրեթե հնարավոր չէր, զբոսաշրջիկներ շատ կային, սպառումը ,եծ էր։ Հիմա նրանք չկան, այդ սպառման ենթակա մթերքը մնում է։ Ագրարային քաղաքականությունը շատ բարդ պատճառահետևանքային կապերով միմյանց հետ փոխկապակցված ոլորտ է»,-ասում է  նա։

Բացի այդ, ստեղծված իրավիճակում շատ մարդկանց եկամուտները նվազում են, անորոշ իրավիճակներում էլ մարդիկ գնում են խնայողությունների։ Սա էլ իր հերթին բերում է մսամթերքի սպառման նվազման, քանի որ մարդիկ սկսում են նախընտրել հատիկեղենը՝ որպես սնունդ։

Գյուղատնտեսության ոլորտում ամենամեծ տուժողներից են ծաղիկի  ջերմոցների, ջերմատների տերերը։ Գրեթե բոլոր միջոցառումները հետաձգված են, մեծ շրջանակով չեն նշվում ծննդյան ու այլ արարողություններ, ինչի հետևանքով գրեթե ոչ ոք ծաղիկ չի գնում։ Շուտով եկամուտ ստանալու ակնկալիքով վարկեր վերցրած տնտեսվարողները դժվար կացության մեջ են հայտնվելու։

«Հիմա կառավարությունը ոլորտ առ ոլորտ պետք է հասկանա, թե ինչ թիրախներ են առաջացել, ինչ խոցելի հանգամանքներ են ի հայտ եկել։ Տեղյակ չեմ, որ կառավարությունը հիմա նման գնահատում իրականացնում է, գուցե անում են, չեն ուզում հրապարակել։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի ագրարային քաղաքականության համար պատասխանատու էկոնոմիկայի նախարարությունը հանդես գա ողջ պոտենցիալը, այդ թվում գիտական, մոբիլիզացնելու հայտարարությամբ։ Պետք է գնահատումներ արվեն, ստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնց կազմում կլինեն արժեշղթայի, գյուղատնտեսության, սննդի սպառման առանձնահատկություններին տեղյակ մասնագետները, պետք է խելք խելքի տան, որ լուծումներ գտնեն»,- լուծման ուղղված քայլերն է թվարկում նա։

Պարենային իրավունքի մասնագետը շատ կարևոր է համարում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի երեկվա հայտարարությունը, ըստ որի, Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ երկրների համար կմշակի իրավական ակտեր, որպեսզի նրանք չունենան վերաարտահանման թույլտվություն, միայն անդամ երկրները կարողանան օգտվել ՌԴ-ում արտադրվող պարենային մթերքներից։

«Քանի որ որոշ ապրանքների մասով մենք ունենք պարենային ինքնաբավության խնդիր, այս հայտարարությունը մեզ համար փրկություն էր, իսկապես ճակատագրական։ Մարդիկ դոշ էին ծեծում, պնդում, որ ԵԱՏՄ մտնել պետք չէր, հիմա պատկերացնո՞ւմ եք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ չլիներ։ Մենք հացակեր ժողովուրդ ենք, բայց ցորեն չունենք, բացի այդ կարանտինային իրավիճակում մարդիկ անցնում են հատիկեղենի, ալրային հենքով մթերքի մեծ սպառման»,- ասաց սննդագետը։

Պիպոյանն ընդգծում է, որ կորոնավիրուսի դասերը շատ են ու մեծ, կոնկերտ այս ոլորտը շատ զգայուն է ու խոցելի, որի հիմքում պետք է լինեն գիտահեն հետազոտություններն ու ուսումնասիրությունները։ Դասերից մեկն էլ այն է, որ օր առաջ Հայաստանում պետք է սկսել սերմնաբուծության զարգացման ծրագիր։

«Մենք ի վերջո երկիր ենք, չի կարելի հույսը դնել Աստծո, ԵԱՏՄ-ի վրա։ Պարենային ապահովության խնդիրը պետք է լուծվի, մարդիկ պետք է հասկանան, որ ներմուծումները կարող են նման վտանգի առաջ մեզ կանգնեցնել։ Ագրարային քաղաքականության մարմինները շատ արագ ռեժիմով պետք է ձևավորեն աշխատանքային խմբեր տարբեր ոլորտների համար, նրանց մշակած փաթեթները պետք է լինեն առարկայական ու գնահատումների հիման վրա, որպեսզի ավելի մեծ արդյունավետություն ունենան։ Ապրիլի 14-ին այդ փաթեթը պետք է պատրաստ լինի, այսինքն՝ մենք արտակարգ դրության ռեժիմից պետք է դուրս գանք պատրաստի փաթեթով, այլ պարագայում հետագա քայլերն անկանխատեսելի կլինեն»,- զգուշացնում նա՝ ընդգծելով, որ պետությունն այսօր պետք է երաշխավոր կանգնի գյուղացուն ու հանկարծ սխալ չուղղորդի, այլապես դա կարող է ճակատագրական լինել։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:02
ՍԴ-ում այսօր էլ քվեարկություն տեղի չի ունեցել. Շաթիրյան
«Քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է թեկնածու, սակայն, ինքնաբացարկ է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սեքս, ալկոհոլ,Facebook, կրոնական մտորումներ. ամենալավ ու վատ զբաղմունքների տասնյակն ըստ հոգեբանների
Սեքսը և ալկոհոլը մարդիկ սիրում են ավելի շատ, քան բուժվելը և աման լվանալը: Հոգաբանները պարզել են 10 ամենահաճելի և ամենատհաճ զբաղմունքները, գրում...
Աղբյուր` Panorama.am
18:45
Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում առանց թույլտվության հանքերի օգտագործման խնդրին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների՝ 2019թ. գործունության և...
Աղբյուր` Panorama.am
18:33
Բելգիան հանում է դիմակների պարտադիր լինելու պահանջը՝ չնայած վարակակիրների թվի աճին
Բելգիան նախօրեին հայտարարեց կորոնավիրուսի սահմանափակումների թուլացման մասին՝ չնայած երկրում վարակի աճող տեմպերին: Վարչապետ Սոֆի Ուիլմեսը...
Աղբյուր` Panorama.am
18:20
Պաշտոնեական կեղծիքի հիմքով քրգործ հարուցվելու է. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ՀՔԾ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սխալ թիրախավորված և խնդիր չլուծող ծրագիրը ոչ ոքի չի երջանկացնում. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ
ԵՊՀ Ուսանողական խորհուրդը նախաձեռնել էր ստորագրահավաք՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով և դիմել ՀՀ կառավարությանը:  ԿԳՄՍ նախարար Արայիկ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Եթե վարկերի համաներման մասին օրենք ընդունվի, ապա երկրի տնտեսությունը կհայտնվի փլուզման եզրին. Ենգիբարյան
«Վարկային կազմակերպությունները բարձր տոկոսադրույքներ են առաջարկում, բայց վարկ վերցնելը կամ չվերցնելը յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունն...
Աղբյուր` Panorama.am
18:04
Քաղաքացուն դիմակ չկրելու համար տուգանելու արձանագրությունն անվավեր է ճանաչվել
Սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբան Վահե Գրիգորյանին հաջողվել է հասնել դիմակ չկրելու համար քաղաքացի Վ. Հովհաննիսյանին տուգանելու...
Աղբյուր` Panorama.am
17:59
Կկայանա «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան
Կոմիտասի 151-ամյակի առիթով թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում
Աղբյուր` Panorama.am
17:48
Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի։ Կենտրոնից մանրամասնում են, որ սեպտեմբերի 26-ին,...
Աղբյուր` Panorama.am
17:31
Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել
Սեպտեմբերի 21-ին` ժամը 19:10-ին, Սյունիքի մարզի Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակիչը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Հարժիս գյուղում...
Աղբյուր` Panorama.am
17:25
Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք, թույլ մի՛ տվեք, որ վերադառնանք օտար ափեր. հայրենադարձ
«Սփյուռքից ենք եկել, հայրենադարձ ենք և այսօր ունենք բազմաթիվ խնդիրներ»,- խորհրդարանում «Վարկերի և ժամկետանց այլ...
Աղբյուր` Panorama.am
17:21
Վահե Գրիգորյանի կողմից կրկին հարցը բարձրացվել է և իր իսկ կողմից հետ վերցվել. ՍԴ դատավոր
Սահմանադրական աշխատակարգային նիստը լրատվամիջոցների կողմից տեսաձայնագրելու վերաբերյալ հարցը կրկին բարձրացվել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:15
ՀՔԾ-ն արձագանքել է Ղազինյանի բողոքի բավարարման մասին հրապարակմանը
ՀՔԾ-ն արձագանքել է «Փաստ» օրաթերթի` «Դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրեական գործ`...
Աղբյուր` Panorama.am
17:10
Գնդեվազի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել
Որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար
Աղբյուր` Panorama.am
17:03
Ժողովրդական արվեստների թանգարանի ռեսուրսն օգտագործելով՝ կարելի է մեր մշակույթը հանրահռչակել աշխարհում
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն ունի նոր տնօրեն
Աղբյուր` Panorama.am
16:55
Ներհամայնքային ճանապարհների սալարկման աշխատանքներն այսուհետ առանց շինթույլտվության կարվի
«Առաջարկվում է ոչ տարանցիկ, ՀՀ մարզերի համայնքներում տեղական նշանակության ճանապարհների սալարկման, խճապատման, երթևեկելի մասի բարեկարգման...
Աղբյուր` Panorama.am
16:50
Զեկույց. Եվս 150 միլիոն երեխա հայտնվել է աղքատության մեջ կորոնավիրուսային համավարակի պատճառով
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ կտրուկ աճել է բազմաչափ աղքատության մեջ ապրող երեխաների թիվը՝ հասնելով գրեթե 1,2 միլիարդի։ Սրա մասին...
Աղբյուր` Panorama.am
16:42
ՍԴ մեկ դատավոր ինքնառաջադրվել է, մեկն առաջադրվել ՍԴ նախագահի պաշտոնի համար
Սահմանադրական դատարանի նախագահի մեկ առաջադրված, մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա։ ՍԴ շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արևիկ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Պաշտպան. Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
«Քիչ առաջ, որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, էլեկտրոնային փոստի միջոցով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին...
Աղբյուր` Panorama.am
16:33
Արտաքին քաղաքականության պատկերացումներում կան որոշակի նյուանսներ. Նիկոլ Փաշինյան
«Արտաքին քաղաքականության մասին մեր պատկերացումներում, որտեղ, իհարկե, կան  որոշակի նյուանսներ, որոնք գուցե թե սովորական չեն,...
Աղբյուր` Panorama.am
16:26
Վերջին 8 ամիսներին ՀՀ-ում կրճատվե՞լ է ավելի քան 107 հազար աշխատատեղ, թե՞՝ ավելացել. պատգամավոր
Կառավարության լիազոր մարմինն ու վարչապետը կարծես թե հակասում են միմյանց, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:20
Կոլեկտիվը գնացել է դասապրոցեսի դադարեցմանը, որովհետև երկխոսության բոլոր մեթոդները սպառված են. ՀՊՏՀ ռեկտոր
«Տնտեսագիտական համալսարանում վերջին օրերին ճգնաժամային իրավիճակ է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական...
Աղբյուր` Panorama.am
16:15
Վահան Բաբայանը ոստիկանության ուշադրությունը հրավիրում է ոստիկանի գրառման վրա
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն ահազանգում է՝ ոստիկանության աշխատակիցը սպառնում է։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա մանրամսնել է....
Աղբյուր` Panorama.am
16:09
Պետության և ձկնորսների միջև համագործակցության պատրաստակամությունն ակնհայտ Է. ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գործարկվեց «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Խնդրահարույց վարկերի ծավալը հասել է 290 մլրդ դրամի՝ տարվա սկզբի համեմատ աճելով գրեթե 28%
«Վարկերի հետ կապված ոլորտը չափազանց զգայուն է և ունի բազում խնդիրներ»,- խորհրդարանում «Վարկերի և ժամկետանց այլ...
Աղբյուր` Panorama.am
15:51
Եվրոպան միլիոնավոր եվրոներ է տալիս Հայաստանին՝ դատավորների բարեվարքությունը ստուգելու համար
«Առաջին ֆինանսավորմամբ այս համաձայնագիրը 30 մլն եվրո արժողությամբ է, ամբողջ աջակցությունը տրամադրվել է ուղղակի բյուջետային աջակցության...
Աղբյուր` Panorama.am
15:41
Արարատ Միրզոյան. Արցախի ու Հայաստանի խորհրդարանների համատեղ աշխատանքի մեկնարկը հաջող է տրված
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին...
Աղբյուր` Panorama.am
15:33
Ինչպիսի զբոսանքն է ազդում տրամադրության վրա
Սան-Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանում և Դուբլինի Տրինիտի-քոլեջում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ պարբերական...
Աղբյուր` Panorama.am
15:25
Քաղաքագետ. Ջերմուկում հանքի բացման ու փակման կողմնակիցների միջև քաղաքացիական պատերազմ է սկսվում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ոնց հասկանում եմ Ջերմուկի տարածաշրջանում հանքի բացման ու փակման կողմնակիցների միջև քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}