Իրավունք 20:22 26/03/2020 Հայաստան

Կառավարությունից վստահեցնում են. ՔԿՀ-ներում իրավիճակը վերահսկելի է

ԱՆ քրեակատարողական հիմնարկկներում կորոնավիրուսի ներթափանցման, տարածման կանխման միջոցառումների, հետազոտության ենթարկված դատապարտյալներ թվի ու դրանց արդյունքների մասին մարտի 24-ին Panorama.am-ը գրավոր հարցեր էր ուղղել պարետատանը։

Դրանց պատասխանել են այսօր՝ չհստակեցնելով, թե քանի՞ աշխատակից, դատապարտյալ ու կալանավոր է ենթարկվել հետազոտության։ Նշվում է՝ վիճակը վերահսկելի է, կորոնավիրուսով հիվանդներ չկան։

Հարց-Ի՞նչ միջոցառումներ են իրականացվում ՔԿՀ-ներում՝ կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու համար։

Պատասխան- Քրեակատարողական հիմնարկներ կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվել և շարունակաբար իրականացվում են անազատության մեջ պահվող անձանց կյանքի և առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ ու պաշտպանիչ միջոցառումներ։

Մասնավորապես, ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում` ջերմաչափման և արտաքին զննման աշխատանքներ, առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման։

Վերջիններիս, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ծառայողների և աշխատակիցների շրջանում պարբերական բնույթ են կրում նաև նոր վիրուսի ախտանիշների, ինչպես նաև չվարակվելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին իրազեկման աշխատանքները։Բացի այդ, համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվել և դրանց հիման վրա խիստ հսկողություն է սահմանվել քրեակատարողական հիմնարկներ դատապարտյալների և կալանավորված անձանց հարազատների այցելությունների նկատմամբ։

Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելուց հետո արգելվեն են տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգի: Արգելվել են նաև հանձնուքների, փաթեթների հանձնումը դատապարտյալ և կալանավորված անձանց: Բացի այդ, արգելվել է կրոնական ծիսական միջոցառումներին մասնակցությունը, քանի որ դրանք հիմնականում բազմամարդ են լինում և կարող է վարակի թափանցման, տարածման աղբյուր հանդիսանալ:

Ելնելով արտակարգ իրավիճակում կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև կարևորելով վարակի հնարավոր տարածման դեպքում կանխարգելիչ նախապատրաստական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը` նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվում են պահման հատուկ պայմաններ` քրեակատարողական հիմնարկներում վարակակիր անձանց հայտնաբերելու դեպքում վերջիններիս մեկուսացնելու և ազատությունից զրկված մյուս անձանցից անջատ պահելու համար։

Հարց- Այսօրվա՝ մարտի 24-ի դրությամբ ՀՀ քրեակատարողական համակարգում քանի՞ ծառայող, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ և կալանավորված անձ են հանձնել կոռոնավիրուսի թեսթ և ինչ արդյունքներ են գրանցվել։

Պատասխան- ՔԿՀ-ներում հակահամաճարակային վիճակը լիովին վերահսկելի է։ ՔԿՀ-ներում պահվող անձանց և աշխատակիցների շրջանում ըստ անհրաժեշտության անցկացված բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական։





Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:46
Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետևանքով վնասված եկեղեցին
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական...
Աղբյուր` Panorama.am
20:39
Օգոստոսի 4-ի դրությամբ կայացվել է 4950 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ օգոստոսի  4-ի դրությամբ կայացվել է  4950 կազմակերպության գործունեության ...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ամուլսարում իրավիճակը թեժանում է․կան բերման ենթարկված քաղաքացիներ
Ամուլսարում իրավիճակը սրվում է,ոստիկանները պատ են կազմել՝ ցանկանում են բացել փակ ճանապարհը։Բերման են ենթարկվել քաղաքացիներ։ Վայոց ձորի ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Սեփականատերը իրավասու է անարգել իրականացնելու իր սեփականության իրավունքը․«Լիդիան»
«Լիդիան» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Ամուլսարի մատույցներում ապօրինություն...
Աղբյուր` Panorama.am
20:22
Օգնություն Լիբանանին
ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի...
Աղբյուր` Panorama.am
20:17
Այա Սոֆիա տաճարում մահացել է մզկիթի սպասավորը
Այա Սոֆիայի սպասավոր Օսման Ասլանը հենց տաճարում  մահացել է սրտի կաթվածից, փոխանցում է ria.ru-ն: Նշենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Թուրք կուսակցապետը սպառնացել է Հայաստանին
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին կուսակցական կենտրոնական գրասենյակում...
Աղբյուր` Panorama.am
19:53
Կրկին խախտումներ՝ Ծաղկաձորի հյուրանոցներում. ԱԱՏՄ
Հաշվի առնելով ներքին զբոսաշրջության ակտիվությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս շարունակել է լայնածավալ ստուգայցերը...
Աղբյուր` Panorama.am
19:42
Վագոն-տնակները լավ առիթ են, որպեսզի ժողովուրդը դուրս գա և սպասի վերջնական հարցի պատասխանին․Շ․Բունիաթյան
Ամուլսարում բողոքի ակցիան շարունակվում է։ Ջերմուկցիներից, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի, ներկա են նաև մեծ թվով...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ապամոնտաժվում են «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու ապօրինի տաղավարները
ՀՀ ՇՄՆ «Սևան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ից հայտնում են․ «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ և...
Աղբյուր` Panorama.am
19:23
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսել է Լիբանանի հայ համայնքի կարիքների գնահատման և վերլուծության գործընթաց
Այսօր՝ վաղ առավոտից, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և անձամբ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կապ են հաստատել Լիբանանի հայ...
Աղբյուր` Panorama.am
19:13
Կենտրոնում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լոռու Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտված է
Օգոստոսի 3-ին, ժամը 23.05-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դարպաս գյուղի Գործարանային...
Աղբյուր` Panorama.am
19:01
Շաբաթական կտրվածքով ունենում ենք 50-100 նվազ դեպք մեկ օրվա հաշվարկով․Թորոսյան
Կրկին պետք է ուժեղացնենք կանոնների պահպանումը։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ավարտվել է 69-ամյա տղամարդու մահվան ելքով ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու...
Աղբյուր` Panorama.am
18:48
Դավթաշենում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:36
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի.
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվելու է ևս մեկ ամսով, որը կլինի վերջին երկարաձգումը։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
18:33
ՍԱՏՄ. Կասեցվել է շուրջ երեք տասնյակ տնտեսվարողների գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղջայում գործող շուրջ երեք...
Աղբյուր` Panorama.am
18:23
Դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում շարունակվելու է
Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ՀՀ-ում  բարեբախտաբար շարունակում է բարելավվել։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած...
Աղբյուր` Panorama.am
18:20
Մահացած հայերի թիվը հասավ 11-ի․ հայ համայնքի շրջանում ՀՀ վերադառնալ ցանկացողներ կան. Լիբանանահայ գործիչ
«Բեյրութում տեղի ունեցած աննախադեպ պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ, դժբախտաբար, 11-ն է»,- 168․am-ի...
Աղբյուր` Panorama.am
18:15
ՊՆ. Նորակոչիկների երդման արարողությանը ծնողները չեն մասնակցի
Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար,...
Աղբյուր` Panorama.am
18:10
Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին: Կառավարությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սոչիում արջերը հոշոտել են 11-ամյա տղայի
Սոչիի Դագոմիսի գյուղում երկու արջ հոշոտել են չփակված դարպասից թռչնաբուծարանի տարածք մտած 11-ամյա տղայի, հարուցվել է քրեական գործ, հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:42
Անգլիայում տղամարդը ամուսնության առաջարկ անելիս հրդեհել է տունը
Անգլիայում տղամարդը ցանկացել է ամուսնության առաջարկություն անել ընկերուհուն, սակայն պատահմամբ հրդեհել է տունը, գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արթուր Վանեցյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ, ցավակցական նամակ հղել Լիբանանի դեսպանին
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:23
Փաստաբան. Ալեն Սիմոնյանի հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը անթույլատրելի է
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործ նախաքննության ավարտի մասին ՀՔԾ հաղորդագրության մեջ...
Աղբյուր` Panorama.am
17:16
Շենգավիթի ղեկավարը հորդորում է սեփական միջոցներով ապամոնտաժել ավտոտնակները
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը դիմել է շրջանի բնակիչներին՝ հորդորելով սեփայշկան միջոցներով ապամոնտաժել  ինքնակամ զավթած...
Աղբյուր` Panorama.am
17:03
Նախագահ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանին
ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանին՝ նախօրեին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
16:46
«Ամուլսարն ու Նիկոլ Փաշինյանի խիղճը»
«Ամուլսարի խնդիրները խիստ բնապահպանական են։ Եվ մենք պետք է ականատես լինեինք բնապահպանների և գիտնականների հետ քննարկումների, սակայն վերջին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Փաստաբան. Ոստիկանների գործողությունները կանգնեցնելու միակ ձևը ձեռնամարտն է
M Group ընկերությունում քրեական ոստիկանության աշխատակիցների գործողությունները փաստաբան Ամրամ Մակինյանն աննորմալություն է որակում։ «Ես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}