Հասարակություն 12:22 01/05/2020 Հայաստան

Արագիլները Հովտաշենից «չեն նեղացել»

Նախորդ տարի հուլիսին բնապահպաններն ահազանգել էին, որ Արարատի մարզի Հովտաշատ համայքում արագիլների փետուրներն աղտոտվել էին, ինչի պատճառով էլ թռչունները չէին կարողանում թռչել։ Մասնագետների, կամավորների ջանքերով աղտոտված արագիլները մաքրվել, կերակրվել էին։

Panorama.am-ը «Թի-Էս-Ի Դեպի Կայուն Էկոհամակարգեր» ՀԿ-ի տնօրեն Կարեն Աղաբաբյանից տեղեկացավ, որ Հովտաշենում աղտոտված արագիլները կարողացել էին մասնակցել չուին։

«Երիտասարդ անհատները, այսինքն այդ տարվա բնից դուրս թռած ձագներն, այն աստիճանի աղտոտված չէին, որ չկարողանային թռչել։ Երիտասարդների մի մասը բարեհաջող չվեցին Հայաստանից։ Իրենց մոտ վարքագիծն այսպես է. սեռահասուն դառնում են կյանքի երրորդ-չորրորդ տարում, իսկ մինչ այդ իրենք ձմեռելու վայրից չեն վերադառնում, այսինքն գնացել են Աֆրիկա կամ Մերձավոր Արևելք, առնվազն 3 տարի կմնան մինչև սեռահասունությունը, նոր կվերադառնան։ Չուն շատ ծանր շրջան է թռչունների կյանքում՝ էներգատար ու վտանգավոր է, չուի ժամանակ ահագին թռչուն մահանում է։ Քանի դեռ թռչունը սեռահասուն չէ, չի կարողանում զույգ կազմել ու ձագ ունենալ, իմաստ չկա միգրացիա կատարել, այսինքն լրացուցիչ անգամ վտանգի ենթարկվել մինչև սեռահասունությունը։Երիտասարդներն արդեն օգոստոսի վերջից բաժանվում են իրենց ծնողներից, ու հասուններն առանձին են թռչում, երիտասարդներն՝ առանձին»,- նշեց նա։

Կ. Աղաբաբյանի խոսքով, հասունները նույնպես այն աստիճանի աղտոտված չէին, որ չկարողանային թռչել ու հետ վերադառնալ։

«Սակայն հիմա դժվար է ասել, արդյոք Հովտաշեն վերադարձածները  նախորդ տարվա նույն աղտոտված արագիլներն են, թե ոչ, քանի որ իրենց մոտ արդեն փետրափոխանակություն է կատարվել, նորից  սպիտակ, սիրուն արագիլներ ենք տեսնում»,- նշեց մասնագետը։

Կ. Աղաբաբյանն ասաց, որ իրենք չեն նկատել երիտասարդների շրջանում այնպիսի թռչուններ, որոնք չեն կարողացել չվել, իսկ հասունների մի մասն, այսպես թե այնպես,  չեն չվում։

«Վստահաբար ասել, որ կոնկրետ այդ արագիլները չեն կարողացել չվել, որովհետև աղտոտված էին եղել, չենք կարող»,- ընդգծեց նա։

«Թի-Էս-Ի Դեպի Կայուն Էկոհամակարգեր» ՀԿ-ի տնօրենի խոսքով, ընդհանուր իրենք արձանագրել էին աղտոտված 4  արագիլի անկում. երկուսին գտել էին սատկած վայրի բնության մեջ, երկուսն էլ սատկել էին լողացնելու ընթացքում. «Ամենաթուլացածները, հյուծվածներն էին։ Ըստ երևույթին, չդիմացան այդ սթրեսին»։

Այսօր Հովտաշենում կրկին կարելի է տեսնել արագիլների բույներ։ Կ. Աղաբաբյանն ասաց, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, իրենք հետևում են, որ նախորդ տարվա իրավիճակն այնտեղ չկրկնվի, զգուշացրել են տեղի բնակիչներին՝ որևէ կասկածելի բան տեսնելու դեպքում իրենց անպայման տեղեկացնեն։

«Հիմա  դեռ նորմալ է»,- նշեց նա։

Կ. Աղաբաբյանն ասաց, որ դեռ վերջնական եզրակացություն չկա, թե ինչից էին աղտոտվել արագիլները,  հարուցված վարչական վարույթը դեռ ընթացքի մեջ է։

«Մենք ունենք վարկած, գիտենք, որ պարենային յուղից էին աղտոտվել արագիլները։
Այն, ինչ որ մենք տեսանք, վկայում էր այն մասին, որ թափառի ձկնաբուծարանները ձկների փորոտիկը լցրել էին մոտակա կանալի մեջ, որն էլ գնալով ու հանդիպելով առաջին խողովակին՝  հավաքվել ու դարձել էր ճահիճ՝ լի թափոններով։  Արագիլներն  համար թափոնները կեր են, իջնում են ու սկսում սնվել, դրա համար էլ այդպես կեղտոտվել էին»,- նախորդ տարվանից շրջանառվող վարկածը  հիշեցրեց Կ. Աղաբաբյանը։

Կարեն Աղաբաբյանը նաև տեղեկացրեց, որ ահագին շատացել են Հայաստանից չչվող արագիլները։ 2007 թվականին մոտ 250 արագիլ էր ձմեռում Հայաստանում, այժմ նրանց թիվը հասել է 900-ի։ Նա այս փաստը կապում է Արարատյան դաշտում աղբավայրերի առկայության հետ, նաև թռչնաբուծարանների, որոնք թափոնները թափում են բակում, ինչն էլ արագիլների համար բավականին բազա է ձմռանը գոյատևելու համար։ Որոշ տեղերում այդ փաստը կապվում է, ըստ երևույթին, կլիմայի փոփոխության հետ։ Օրինակ Լոռու և Շիրակի մարզերում, նրա խոսքով, տաք ձմռան պատճառով բաց ջրային տարածքներ են հայտնվում,  նաև մկնանման կրծողները ձմռանը  քուն չեն մտնում, կրկին կեր հանդիսանալով արագիլների համար։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}