Կրթություն 17:18 29/05/2020 Հայաստան

Դեմոյան. Նախարարի հայտարարությունից հետո թուրքերը կասեն՝ տեսա՞ք, բա որ ասում ենք փակ արխիվներ ունեն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի օգտագործած սխալ եզրույթի պատճառով մեկ վայրկյանում հարվածի տակ է դրվել այն հայտարարությունը, որ Հայաստանում, ի տարբերություն Թուրքիայի, փակ արխիվներ, ֆոնդեր չկան։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք նախարարի՝ մայիսի 27-ին Ազգային ժողովի ամբիոնից արված հայտարարությունը, թե՝ «պարզվել է, որ թանգարանի նույնիսկ փակ ֆոնդից որոշ նմուշներ կորել են կամ այս պահին հայտնաբերված չեն»։

«Նախարարը ճիշտ եզրույթ չի օգտագործել, «փակ» բառ եթե օգտագործում ենք,  թուրքերը հեշտորեն կարող են ասել՝ տեսա՞ք, բա որ ասում ենք՝ փակ արխիվներ ունեն, ձեր նախարարն ասում է, ունեք, այն էլ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Զարմանում եմ, որ նախարարն այսքան բանը չի հասկացել այսպիսի արտահայտություն թույլ տալու ժամանակ։ Մեր ամբողջ աշխատանքը, տասնյակ տարիների հայտարարությունը, որ մեր արխիվները բաց են, ձերը փակ, մեկ վայրկյանում ուղղակի դրվեց հարվածի տակ։

Մեր թանգարանում ամեն ինչ բաց է, եղել են թուրք ուսումնասիրողներ, հետազոտողներ, նրանց տրամադրվել է ցանկացած նյութ տեղում և հեռակա կարգով»,- ասաց նա։

Հ.Դեմոյանի խոսքով, նախարարը պետք է պատրաստված լինի, գոնե տեղեկացված, որ ճիշտ եզրույթներ օգտագործի, հատկապես եթե խոսքը գնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մասին։

«Նախարարի այդ հայտարարությունը համարում եմ Հայոց ցեղասպանություն թանգարանի շուրջ վերջին երկու ամիս տևող թնջուկի շուրջ ամենավտանգավորը։ Երբ նախարարն ամբիոնից հայտարարում է «փակ ֆոնդ» արտահայտություն թանգարանի պարագայում, այն էլ Ցեղասպանության թանգարանի, ուղղակի սարսափ է առաջացնում ոչ պրոֆեսիոնալիզմի առումով։ Հայոց ցեղասպանության թանգարանում չկա «փակ ֆոնդ» արտահայտություն»,- նշեց նա՝ հավելելով, որ փակ ֆոնդեր եղել են սովետական շրջանում գրադարաններում և այլուր, որտեղ կարող էին մտնել ու կարդալ արգելված գրականությունն  իշխանությունների, համակարգին հավատարմկ մարդիկ։ 

«Նախարարը շփոթել է կամ շփոթեցրել են, խոսքը գնում է անձեռնմխելի ֆոնդի մասին։ Դրանք տարբեր բաներ են։ Անձեռնմխելի չի նշանակում անհասանելի, փակ։ Անձեռնմխելի նշանակում է, որ եզակի օրինակով պահպանվող նյութեր են, որոնք շատ բացառիկ դեպքերում կարող են հանվել, տեղափոխել, կամ տեղում տրամադրել ուսումնասիրողներին, բայց հատուկ պայմաններով։ Անձեռնմխելի է, քանի որ մեկ օրինակից է այդ իրը։ Բոլոր հաստատություններում, որտեղ մշակութային արժեքներ են պահվում, կան անձեռնմխելի  ֆոնդեր»,- մանրամասնեց թանգարան-ինտիտուտի նախկին տնօրենը։

Ինչ վերաբերում է այդ փակ ֆոնդերից կորստի մասին նախարար Ա. Հարությունյանի հայտարարությանը, Հ. Դեմոյանն ասաց. «Մեկը տեղում հարց տար՝ ինչի՞ հիման վրա եք այդպիսի հայտարարություն անում, երբ որ դրա հիմքը չունեք, չկա համապատասխան ակտ, եզրակացություն, հաշվառման վերջնական փաստաթուղթ, երբ որ հաշվառումների ընթացքում միշտ պատահում է, որ կորսված իրը հայտնաբերվում է կամ հայտնաբերվում է մեկ այլ տեղ»։

Հիշեցնենք՝ Ա. Հարությունյանն իր ելույթում ասել էր, որ ֆոնդի ուսումնասիրություն է գնում, հունիսին եզրակացությունը կտրամադրեն։

Հայկ Դեմոյանն ասաց, երբ տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը, ինքը գնացել է նրա առանձնասենյակ ու ասել, որ առաջին գործը պետք է լինի հաշվապահական և ֆոնդային միավորների ընդունման-հանձնման գործողությունը. «Դա իր շահերից էր ելնում, ինքը պետք է պահանջեր ինձանից։ Փաստացի մերժվեց։ Ինչո՞ւ։ Իրեն պետք է հարցնել։ Փորձում էր իմ ներկայությունից ազատվել, ներկա չլինեի որևէ գործողության։ Սա է տրամաբանությունը, այլապես տրամաբանություն չկա»։

Նրա խոսքով, տնօրեն նշանակվելուց ավելի քան մեկուկես տարի հետո հայտարարել կորստի մասին, հավասարազոր է ինքն իրեն մեղադրելուն, քանի որ այս պահին գլխավոր պատասխանատուն հենց ինքն է դառնալու, քանի որ ի սկզբանե չի ընդունել թանգարան-ինստիտուտը ֆոնդերով ու ֆինանսներով։

«Եթե հայտարարվում է կորստի մասին, պետք է հայտարարվի՝ ինչ է կորել։ Իսկ եթե հանկարծ  պարզվի, որևէ բան չի կորել։ Ո՞վ է պատասխան տալու՝ Հարություն Մարությա՞նը, թե՞ Արայիկ Հարությունյանը, թե՞ երկուսը միասին։ Դեռ չամփոփված, եթե այդպիսի բան ես անում, ոչ միայն զրպարտություն է, նաև այլ կարգի պատասխանատվություն է ենթադրում։ Դրանով պետք է համապատասխան մարմինները զբաղվեն. ինչպե՞ս կարող են առանց ճշգրտման, հաստատված հիմքի հանրային հայտարարություն անել, այն էլ Ազգային ժողովի ամբիոնից»,- ասաց նա։

Հ. Դեմոյանի բնորոշմամբ, «ամենածիծաղելին ու անլուրջն» այն հիմնավորումն է, ըստ որի ցանկանում են հիմնական ֆոնդում գրանցված գրքերը, մամուլը հանեն ու ընդգրկեն նոր ձևավորվող գրադարանում։

«Հիմնավորումն է՝ հասանելի դարձնել գրադարանն ուսումնասիրողների համար։ Նախարարը կրկնեց այն, ինչ ասում է Հարություն Մարությանը։ 11 տարվա ընթացքում երբևէ լսե՞լ եք որևէ մեկից հանրային հայտարարություն, դժգոություն, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում իրեն չի տրվել իր ուզածը։ Ցանկացած գիրք, նյութ հաշված րոպեների ընթացքում տրվել է հետազոտողին տեղում, կամ պատճենահանվել, սկանավորվել է, ուղարկվել ցանկացած հասցեով՝ անվճար, այն տրամաբանությամբ, որ ինչքան հնարավոր է, շատ տարածել նյութը։ Հենց Հարություն Մարությանը դարձավ տնօրեն, այս կամ այն նյութը «վաճառում» է ուսումնասիրողներին, ինքն է որոշում՝ որից ինչքան գանձել»,- նշեց նա։

Նրա խոսքով, գրքերը հիմնական ֆոնդից անջատելը խիստ ժամանակատար գործունեություն է, ֆոնդային աշխատողները պետք է նստեն, ֆոնդերի 30 տոկոսն առանձնացնեն, գրագրություն, ամիսների աշխատանքը, մինչդեռ դրանք շարունակելու են մնալ նույն գրադարակների վրա՝ իրենց տեղում, որևէ օպտիմալացում չի լինում։  

«Նույնը ես կանեի, եթե հասանելիության հետ կապված խնդիր լիներ»,- ասաց Հ. Դեմոյանը՝ կրկնելով ավելի վաղ կրկին մեզ հետ զրույցում արտահայտած իր այն ենթադրությունը, որ այս գործողության մեջ հատուկ միտում ու դիտավորություն կա։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանն ու թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանը «Հազարաշեն»  հասարակական կազմակերպության գրանտային ծրագրին հարմարացնելու համար են սա անում՝ թանգարանը վիրահատական միջամտությամբ հարմարացնում են իրենց ակնկալած խոշոր դրամական դրամաշնորհի պայմաններին»,- ասաց Հայկ Դեմոյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:48
Միքայել Մինասյան. Նիկոլը, պարետն ու ВОЗ-ի տղան մտել են մի գյուղ ու սպանել են մարդկանց
«Ես չեմ դադարեցրել պայքարը։ Ես խոսք եմ տվել ու հիմա էլ խոսք եմ տալիս, որ վռնդելու ենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, որովհետև նա այնտեղ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ադրբեջանական կողմը հայտնում է զոհերի ու վիրավորների մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են  երկու զոհի ու հինգ վիրավորների մասին։ Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն...
Աղբյուր` Panorama.am
17:18
12.07.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
Հուլիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31969 դեպք, որոնցից 19633-ն` առողջացած, 565-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am
17:16
Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացել են Լոռիում ու Տավուշում
Հուլիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՊՆ. Ադրբեջանցի զինծառայողները ՈՒԱԶ-ով Տավուշի ուղղությամբ սահմանը խախտելու փորձ են կատարել
«Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը
ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝  Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ինչո՞ւ Կառավարությունը ոչխար պահողի կողքին չէ
Մայիսի 15-ին գայլերի ոհմակը հոշոտեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում բնակվող Մելքոնյանների ընտանիքին պատկանող 122 գլուխ...
Աղբյուր` Panorama.am
19:45
«Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում
«Երկնագույն հոսք» գազատարը, որը Սև ծովով ձգվում է դեպի Թուրքիա, այս տարվա մայիսի կեսերից ի վեր չի աշխատում: Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Իտալացին տուգանվել է 703 կմ / ժամ արագությամբ մեքենա վարելու համար
«Autoappassionati» պորտալը հայտնում է, որ Իտալիայի Անկոնա նահանգի բնակիչը տուգանվել է արագությունը գերազանցելու համար: Տեսախցիկն...
Աղբյուր` Panorama.am
19:15
Օրվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի 70 հազար նոր դեպք
Միացյալ Նահանգներում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 70 հազար նոր դեպք, որը օրական հաստատված դեպքերի նոր...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ռուսաստանում սկսվել են առգրավել հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները. «Զա ռուլյոմ» պարբերական
Ռուսներին պատկանող, բայց Հայաստանում գրանցված մեքենաների վրա դրված արգելքը վերաբերում էր 2017-ից 2020 թվականներին ձեռք բերված 200 հազար...
Աղբյուր` Panorama.am
18:52
«ՀԱԵ-ի`պատմական կարգավիճակն արտահայտող ձևակերպման բացակայությունն ինքնին հակասահմանադրական լռություն է»
 «Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել...
Աղբյուր` Panorama.am
18:45
Փարիզը ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար
Ֆրանսիան ափսոսում է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները
Փարիզում գտնվող Ռոդենի թանգարանը միջոց է գտել կարանտինի ընթացքում վատացած ֆինանսական վիճակը բարելավելու համար: Ինքնաֆինանսավորվող թանգարանը հենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի  Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է...
Աղբյուր` Panorama.am
18:15
«Ռուսաստանի կոմունիստներ»-ը զբոսաշրջիկներին հորդորել են չմեկնել Թուրքիա
«Ռուսաստանի կոմունիստները» կարծում են, որ ռուսաստանցիները պետք է հրաժարվեն Թուրքիա կատարվող ուղևորություններից, այն բանից հետո, երբ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հացի արտադրությունը նվազել է
Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են։ ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-մայիսին հանրապետությունում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Բուլղարիայի նախագահը կառավարությանը և գլխավոր դատախազին կոչ է արել հրաժարական տալ
Շաբաթ օրը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը ուղերձ է հղել ժողովրդին, որում կոչ է արել կառավարությանը և երկրի գլխավոր դատախազին հրաժարական տալ:...
Աղբյուր` Panorama.am
17:39
Երկուշաբթի օրը Երևանի բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:26
Թրամփը ներում է շնորհել «Ռուսական գործ»-ով անցնող Սթոունին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր, որը մեղմում է «Ռուսաստանի գործ»-ով անցնող նախկին խորհրդական Ռոջեր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է
Ընթացիկ տարվա հունվար–մարտին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 25,4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն...
Աղբյուր` Panorama.am
17:00
Դիահերձարանի տարածքը՝ աղբի մեջ
Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3118 դեպք
Ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
16:39
ՀԱՀ-ում պատանդներ վերցնելիս եկեղեցում զոհվել է 5 մարդ
Առնվազն հինգ մարդ մահացել է հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքից արևմուտք գտնվող եկեղեցում պատանդ վերցնելու գործողության ժամանակ: Հարավային...
Աղբյուր` Panorama.am
16:28
Բացահայտվել է Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը
Հիվանդանոցից հուլիսի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 45-ամյա մի տղամարդ։...
Աղբյուր` Panorama.am
16:17
Եգիպտոսում ծովում 11 մարդ է խեղդվել
Հյուսիսային Եգիպտոսում՝ Միջերկրական ծովի՝ Ալեքսանդրիայի ափերին 11 մարդ է խեղդվել։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ Այս ափերը...
Աղբյուր` Panorama.am
16:06
Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 12-ը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Առաջիկայում մի քանի չվերթներ կիրականացվեն Մոսկվայից ու Մինսկից
Հուլիսի 11֊ին կիրականացվի Երևան֊Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17։55, ժամանում 23։55)։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:48
Ստեփանակերտի նոր ենթակայանը շահագործման կհանձնվի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է «Արցախէներգո» ՓԲԸ կողմից կառուցվող Ստեփանակերտի նոր՝ 110/35/10...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}