Իրավունք 15:35 05/06/2020 Հայաստան

Շուշան Դոյդոյան. Ֆեյսբուքյան էջից լուսանկարի հեռացումը չի վերականգնում անձի խախտված իրավունքը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Վարչապետ Նիկոլ  Փաշինյանի ֆեյսբուքյան էջում լուսանկարների, տեսանյութերի հրապարկման ու անձնական տվյալների պաշտպանության ազգային օրենսդրության պահանջների, միջազգային կանոնների միջև առկա է հստակ հակասություն։ Panorama.am-ի հետ զրույցում նման պնդում արեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր ղեկավար Շուշան Դոյդոյանը։

Նա մանրամասնեց, նախ խախտվում է համաչափության սկզբունքը, տեսահսկողը կամ լուսանկարահանողը պարտավոր է տվյալները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար։

«Ճիշտ է, իշխանության կողմից լավ նպատակ է դրված, բայց յուրաքանչյուր նպատակի հասնելու համար պետք է օգտագործվի անձնական տվյալների նվազագույն ծավալ։ Եթե հնարավոր է առանց մարդկանց ապանձնավորելու հասնել այդ նպատակին, ուրեմն` պետք է այդպես անել։ Եթե հնարավոր է միայն լուսանկարներ հրապարակելով հասնել այդ նպատակին, ուրեմն` այդպես պետք է անել, հարկ չկա տեսագրություններ տարածել։ Միաժամանակ դրանք հրապարակելիս պետք է ապանձնավորել մարդկանց, փակել դեմքերը, բլուր անել կադրը, քանի որ այստեղ էականը ոչ թե դեմքերն են, այլ երևույթը»,-ասաց Շուշան Դոյդոյանը։

Երկրորդ խնդիրը, ըստ փորձագետի, վերաբերում է բարեխղճության սկզբունքի խախտմանը, քանի որ տեսահսկման սուբյեկտներն ուղղակի չեն նախազգուշացվում, որ հենց այս պահին գտնվում են տեսահսկման կամ լուսանկարահանման ընթացքում կամ որ իրենց խիստ ընտանեկասն միջոցառումը հեռարձակվում է ուղիղ եթերում։

«Ըստ օրենքի, տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել , ծանուցել այդ մասին։ Սա է բարեխղճության կանոնը»,-ընդգծեց ՀԿ նախագահը։

Հետագա նման խախտումները կանխելու համար, Շուշան Դոյդոյանի գնահատմամբ, ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պետք է անհապաղ բացատրությամբ հանդես գա, մատնացույց անի խնդիրն ու նկարագրի այն։ 

«Բացի այդ, գործակալությունը պետք է առաջարկի ու ներկայացնի այն մինիմալ կանոնները, որոնց պետք է հետևեն «որսի ելած» քաղաքացիները, որպեսզի չխախտեն անձնական տվյալների պաշտպանության իրավունքը»,-նշեց նա։

Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող գործակալությունը պետք է փորձի հավասարակշռություն սահմանi երկու կարևոր շահերի՝ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու և քաղաքացիների կյանքի գաղտի իրավունքի միջև, որոնք այսօր բախվել են իրար։

«Դա կարող է անել գրագետ, օրենքից բխող կանոնները հանրությանը, նաև իշխանությանը իրազեկելու միջոցով, որպեսզի այդ շահերն առաջ չտարվեն մեկը մյուսի հաշվին»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ տեսահսկման մշակված ուղեցույց կա։

ՀԿ նախագահը հիշեցնում է, որ հասարակական վայրերում տեսահսկում կարող է իրականացվել միայն հանրային իշխանությունների կողմից՝ օրինակ,  քաղաքապետարանի, ոստիկանության, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում ու կարգով։

«Եվ հիմա նման վայրերում մենք լայնորեն հանրայնացնում ենք մարդկանց՝ կոպիտ խախտելով այդ մարդկանց անձնական տվյալների գաղտնիության իրավունքը»,-ասաց նա։

Եթե խախտվել է մարդու իրավունքը, ապա պաշտպանության ի՞նչ միջոցներ կան։ Ի պատասխան հարցի Դոյդոյանը նշում է, որ մարդը պետք է դիմի ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը,  և քաղաքացու դիմումի հիման վրա գործակալությունը պարտավոր է վարույթ հարուցել ու քննել այն։

«Եթե պարզվի, որ տեղի է ունեցել խախտում, ապա պետք է այն անհապաղ վերացվի, ոչնչացվեն հավաքած բոլոր տվյալները։ Եվ իհարկե կարող է սահմանվել  վարչական տույժ»,-օրենսդրության հնարավորությունները թվարկեց անձնական տվյալների պաշտպանության ոլորտի փորձագետը։

Հիշեցնենք, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը խախտելու, այդ թվում անձնական տվյալ մշակելը (այդ թվում տեսահսկման միջոցով) օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք, որի չափը տարբեր խախտումների դեպքում տատանվում է 50.000 ՀՀ դրամից մինչև 500.000 ՀՀ դրամ (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, հոդված 189.17):

Դոյդոյանի խոսքով, տվյալ դեպքում լիազոր մարմինը պարտադիր չէ, որ սպասի դիմումների, և խնդիրը կարող է քննել իր սեփական նախաձեռնությամբ, քանի որ այս դեպքում գործ ունենք զանգվածային առերևույթ խախտումների հետ։

«Կարծում եմ, որ այստեղ ամենաառաջնայինը պետք է լինի գործակալության դերը՝ անհապաղ քայլերի ձեռնարկումը, որպեսզի այս որսն ուղղակի դադարեցվի։ Ցավոք, իշխանությունները դասեր չքաղեցին էջմիածինեցի կնոջ դեպքի հանրայնացումից, որը դարձավ սարսափելի հարձակումների ու թիրախավորման զոհ։ Նույնը հիմա է տեղի ունենում անչափահասների, հանրային վայրերում հայտնված երեխաների դեպքում, որոնք էլ ավելի պաշտպանված պետք է  լինեին անձնական տվյալների դաշտում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ համացանցում հատկապես մեծ աղմուկ հանեց ու քննադատությունների արժանացավ մետրոյում երիտասարդ աղջկա լուսանկարի հրապարակումը։ Հանրային պարսավանքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացրեց այն։

ՀԿ նախագահից հետաքրքրվեցինք, լուսանկարների, տեսանյութերի հեռացումից հետո կարելի՞ է ասել, որ վերականգնվել է ոտնահարված, խախտված իրավունքը։

«Ո՜չ, քանի որ այդ լուսանկարները պետք է համացանցից առհասարակ հեռացվեն։ Ես ինչո՞ւ եմ այս դեպքում առավել բուռն արձագանքում, քանի որ իրավիճակն այլ է, երբ լուսակարը հայտնվում է տպագիր թերթում, կամ ցույց են տալիս հեռուստաալիքներով մեկ անգամ, այլ է, երբ այն հայտնվում է համացանցում, սոցիալական ցանցերում ու այլ հարթակներում, քանի որ այդ դեպքում դու այլևս լուսանկարի, տեսանյութի տերը չես, անհնար է այն հեռացնել համացանցի որոնման համակարգերից, էլ չեմ ասում այդ դեպքում, երբ այն տարածում է  երկրի առաջին դեմքը, հետո շատերն էլ իրենց պարտքն են համարում դրանք տարածել, տարածել ու տարածել։ Այսինքն, գրեթե անհնար է մարդու՝ խախտված իրավունքի լիարժեք վերականգնումը»,-ընդգծեց Շուշան Դոյդոյանը։

Հիշեցնենք, որ լուսանկարները համացանցից հեռացնելու հորդորով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Փաշինյանին նման վարքագիծը դադարեցնելու կոչեր են հնչեցրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, իրավապաշտպան ու կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Զարուհի Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը, Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, հաղորդակցության մասնագետ Աստղիկ Ավետիսյանն ու այլք։

Վարչապետ Փաշինյանն ի պատասխան հայտարարել է՝ շարունակելու է իրականացնել հանրային վերահսկողության արշավը ու կոչ է արել մարդկանց նոր տվյալներ հաղորդել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:34
Քանյե Ուեսթը ստեղծել է կուսակցությունը և այլևս չի աջակցում Թրամփին
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը  ստեղծել է իր քաղաքականություն միավորումը՝ «Տոնի կուսակցություն»։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվել է Հայաստանի առողջապահության համակարգին
Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին՝ COVID-19-ի դեմ արդյունավետ...
Աղբյուր` Panorama.am
18:15
«Ձյունիկ սառնարան»-ի շենքը պայթեցվեց
Այսօր «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվեց  Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով
Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են երկիշխանություն ունեցող Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:57
Խորհրդարանն ընդունեց քննարկված բոլոր 12 նախագծերը
Խորհրդարանն ավարտեց հերթական արտահերթ նիստը: Օրակարգային 12 հարցերը քննարկվելուց հետո քվեարկության դրվեցին։ Այսպես, Կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:46
ՃՈ. 60 կմ/ժ արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե սպասված արդյունքը չտա
2019 թվականի վիճակագրական տվյալների հիման վրա արված վերլուծությունները, այն ճանապարհներին, որտեղ սահմանված է առավել բարձր արագություն, քան...
Աղբյուր` Panorama.am
17:33
Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին
Կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանն աշնանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության,...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մատվիենկո. Այսօր վիրուսն է որոշումներ կայացնում` բացել սահմանները, թե ոչ
Ռուսաստանը կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունը՝ կախված աշխարհում սանիտարահամաճարակային իրավիճակից: ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
17:19
ԲԴԽ նախագահ. Այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ
Բարձրագույն Դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ուղերձ է հղել վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ։ Ուղերձում ասված...
Աղբյուր` Panorama.am
17:15
Պատգամավորը դիմեց իրավապահներին՝ գնալ քաղաքացիների ահազանգերի հետքերով
«Վերջերս տեղեկություններ եմ ստանում այն մասին, որ քաղաքացիները, որոնք կորցրել են հարազատներ, զանգեր են ստանում և իրենց առաջարկում են՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ոստիկանների պահանջներին չենթարկվելու 10 քրեական գործ է քննվել
Արտակարգ դրության՝ (covid 19) համավարակի պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ քաղաքացիների կողմից ոստիկանների...
Աղբյուր` Panorama.am
16:54
Առաջարկվում է մայթեզրերը «բեռնաթափել» վաճառքի դրված կամ վարձակալությամբ տրվող մեքենաներից
«Մենք Հանրապետության ողջ տարածքում խնդիր ունենք տրասպորտային միջոցների՝ մայթեզրերին կայանելու հետ կապված»,- խորհրդարանում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
16:50
ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում չբավարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը։ «Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեղադրյալի կողմից ՀՀ տարածքն ապօրինի հատելը հնարավոր դարձնելու դրվագով գործն ուղարկվել է դատարան
ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում...
Աղբյուր` Panorama.am
16:35
Տիկարաձե. Սահմաններին ունենք մոնիտորինգի և դեպքերի բացահայտման մեծ փորձ
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, երկիրը մեծ փորձ ունի սահմաններին մոնիտորինգի և վարակման դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
16:29
Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել
ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ`Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերանորոգման համար: Ճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Պարետատունը մերժել է ՀՖՖ-ին
VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների
Աղբյուր` Panorama.am
16:04
«Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չկար, հիմա կա, քանի որ նիստ տեղի չի ունենում»
«2015 թվականի սահմանադրական փոփոխություններով այնպիսի համակարգ ստեղծվեց, որով սահմանադրական մեծամասնություն կազմող քաղաքական ուժը կարողանա...
Աղբյուր` Panorama.am
15:47
Մահացել է վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը
Այսօր 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:43
Դավիթ Խաժակյանը՝ ԿԸՀ-ում. Իմ պնդումն է, որ Արման Բաբաջանյանին պետք է զրկել մանդատից
«Ընդդիմադիր խմբակցությունից պատգամավորի դուրս գալու և մանդատը վայր չդնելու որոշմամբ խախտվում է Հայաստանի Հանրապետության «Ընտրական...
Աղբյուր` Panorama.am
15:41
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանների՝ անհարգալից վերաբերմունքի պատճառով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընդմիջումից  հետո ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի»...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ձեր կրթությունը, գործն ու խոսքն ի չարս է օգտագործվելու. Ալևոր լոռեցու զգուշացումը պատգամավորներին
«Ոնց որ թե բոլորդ կրթված մարդիկ եք, բայց այդ կրթությունը օգտագործում եք, ոչ թե ազգը միավորելու կամ ազգային ներուժն օգտագործելու համար, այլ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Տոնոյանը հանդիպել է Բելառուսի դեսպանին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ` ՀՀ-ում վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
15:19
Զոհված զինծառայողների ծնողներն ու ամուսինները կկարողանան բուհերում անվճար սովորել
«Առաջարկում ենք անվճար կրթության իրավունք տալ զոհված զինծառայողներիի ամուսիններին և ծնողներին»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Ս.թ. հուլիսի 7-ին Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում վավերացվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համապարփակ և...
Աղբյուր` Panorama.am
15:11
Ղազինյանը ՀՔԾ մերժումը բողոքարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը  հայտնում է, որ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ...
Աղբյուր` Panorama.am
15:07
Աշխարհում նկատվում է ծայրահեղ եղանակային պայմանների աննախադեպ աճ
Վերջին ժամանակներում աշխարհում նկատվում է ծայրահեղ եղանակային պայմանների աննախադեպ աճ, որը կործանարար ազդեցություն է ունենում։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իտալիայում նուդիստներին տուգանել են 3 հազար եվրոյով՝ սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար
Վեց մարդ, որոնք համարձակվել էին մերկ հայտնվել կիրակի օրը Իտալիայի Կոմո լճի ափին, տուգանվել են՝ հասարակական վայրում ոչ պատշաճ պահվածքի համար:...
Աղբյուր` Panorama.am
14:52
Կա՞ որևէ նպաստ, որից մարդը զրկվում է վարձու աշխատանքի անցնելու դեպքում. պատգամավոր
«Միկրոձեռնարկատիրությունների վարձու աշխատողները կկարողանան երեխայի խնամքի և ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալ»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}