Իրավունք 18:44 05/06/2020 Հայաստան

Սևակ Թորոսյան. Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից

Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի, դրան հետևած տարբեր մեկնաբանությունների մասին Panorama.am-ը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, Ֆրանսիայի փաստաբանների պալաի անդամ Սևակ Թորոսյանի հետ։

Panorama.am-ՄԻԵԴ-ն օրեր առաջ հրապարակեց խորհրդատվական կարծիք՝ դատարանին Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից հասցեագրված  հարցերի վերաբերյալ։ Այս պահին ի՞նչ կարող եք փաստել, ի՞նչ է արձանագրել Եվրոպական դատարանը։
Սևակ Թորոսյան-Նախ հիշենք, որ ընդհանուր իրավասության դատարանը գործը կասեցրել և ուղարկել էր Սահմանադրական դատարան, որպեսզի Քրեական օրենսգքրի 300.1 հոդվածի սահմանադրականության հետ կապված որոշում կայացնի։ Այս պահին պետք է փորձել ենթադրել, թե ինչու ՍԴ-ն  իր հերթին ցանկացավ ՄԻԵԴ-ից խորհուրդ ստանալ, ի վերջո Սահմանդրական դատարանն է որոշում կայացնելու այդ հոդվածի սահմանդրականության վերաբերյալ։
Երբ ՍԴ-ն սկսկեց այս գործը քննել, կարող ենք ենթադրել, որ 30 կամ 40 հարցումներ ուներ, որոնց մեծամասնությունը լուծեց։ Մնացել էր 4  տեխնիկական հարցեր, որոնց վերաբերյալ որոշեցին կարծիք ստանալ Եվրոդատարանից։  Իմ կարծիքով, ՄԻԵԴ-ն ատաջին երկու հարցերին չպատասխանեց, քանի որ դրանք շատ ընդհանրական էին, ու ՄԻԵԴ-ն ուղղակի կապ չտեսավ դրանց ու Ռոբերտ Քոչարյանի գործի միջև։  Դա պետք չէ պատիժ համարել, ՄԻԵԴ չափանիշներով, հարցումը պետք է ուղղակի կապ ունենա նշված գործի հետ։ Այս երկու հարցերը, որոնք կապված էին իրավական պետության կամ իրավունքի գաղափարաբանության հետ, ուղղակի կապ չէին ստեղծում գործի հետ, ըստ ՄԻԵԴ դատավորների։
Ինչ վերաբերում է երրորդ և չորրորդ հարցերի պատասխաններին, ու եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լիենք, ապա առավել կարևոր է քրեական հանցագործության հստակության սկզբունքը։

Panorama.am-ՄԻԵԴ որոշման մասին պաշտպանական ու մեղադրող կողմի տեսակետները տրամագծորեն հակառակ կողմերում են։ Միջազգային փորձը՝ մասնավորապես ֆրանսիականն ի՞նչ է ցույց տալիս, այդպես էլ պե՞տք է լիներ։
Սևակ Թորոսյան -ՄԻԵԴ-ի կարծիքը նախաորոշում չէ։ Բնական է, որ տուժող կողմը, կամ դատախազությունը պետք է փորձեն այլ մեկնաբանություններ տալ, քանի որ կարծիքը պարզապես հիշեցնում և հաստատում է քրեական դատավարության բարձրագույն սկզբունքները։ Դրանք երկու տարի է, որ մենք պնդում ենք։
Ինչ վերաբերում  միջազգային փորձին, ապա հիշեցնեմ, որ այս խորհրդատավական կարծիքի ինստիտուտը 2018-ից է գործում՝ թիվ 16 արձանագրությամբ։ Եվ այդ ժամանակից ի վեր եվրոպական երկրների բարձրագույն  դատարանները միայն երկու անգամ  են օգտագործել՝ առաջին անգամ Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը 2018 թվականին, երկրորդ անգամ  Հայաստանի Սահմանադրական դատարանը 2019-ին։ Այս երկու կարծիքները կարդալով՝ հասկանում ենք, որ Եվրոդատարանը խորհրդատվական կարծիք տալով, նախավճիռ չի ուզում կայացնել։  Վճռի կայացումը, ըստ ՄԻԵԴ-ի, պետք  է դրված լինի ազգային դատավորների ուսերին։ Մի խոսքով, ազգային դատավորը պետք է փաստի, որ լավ հասկացել է այս գործում քրեական օրենսգրքի հստակության սկզբունքը։ Դատավորն է պատասխանատու և իր երկիրն է պատժվելու, եթե սխալ որոշում կայացվի։

Panorama.am -Դատախազությունը, մեկնաբանելով խորհրդատվական կարծիքը, տարածած հաղորդագրության մեջ նշել էր. «Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին»։ Այսինքն, այն էականորեն տարբերվում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարություններից։ Իսկապե՞ս խորհրդատվական կարծիքն այդ աստիճան տարընթերցումների տեղիք է տալիս։
Սևակ Թորոսյան -Դատախազության արտահայտությունը խաբեբայություն է, ՄԻԵԴ-ը նման դիրքորոշում չի արտահայտել, մասնավորապես 300.1-ի հստակության մասին դիրքորոշում չի հայտնել, ընդհակառակը զգուշացնում է ազգային դատավորին, եթե չեզոք կերպով դատավորը չի կարող անդրադառնալ, որ 300.1 հոդվածը հստակության ու կանխատեսելիության խնդիր է ստեղծում, ապա իր երկիրն է պատժվելու, երբ այս գործը ներկայացվի մեր առջև մոտ ապագայում։  300.1 հոդվածը զարմանալի տեքստ է։ Ազգային ժողովը ժամանակին նախատեսել է պատիժը՝ 10-15 տարվա ազատազրկում, բայց ոչ հանցագործության սահմանումը։ Գողություն, մարդասպանություն կամ բռնաբարությունը գիտենք ինչ է, հստակ սահմանված են աշխարհի բոլոր քրեական օրենսգրքերում, բայց սահմանադրական կարգի տապալման գաղափարը, սահմանված չէ ու վտանգ է ստեղծում բոլոր քաղաքացիների, ընդդիմադիրների, լրագրողների համար, որոնց  նկատմամբ կարող է այդ հիմքով քրեական գործ հարուցել իրենց հայտարարությունների կամ գործողությունների համար։  Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից։

Panorama.am-  Դատախազության ու փաստաբանների կարծիքները չեն համընկնում նաև օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ, երբ հղում է արվում ներպետական պրակտիկային։ Ձեր կարծիքը ո՞րն է այդ հարցի վերաբերյալ։
Սևակ Թորոսյան -Դատախազությունն ու փաստաբանները պետք չունեն համաձայնվել օրենքի հետադարձ ուժի կիրրառման մասին, պարզապես պետք է կարդալ Եվրոպական օրենքը։ Բոլոր եվրոպական երկրների քրեական օրենսգրքերում նշված է այս սկզբունքը։ Եթե 2008-ին քրեական այդ հոդվածը գոյություն չուներ, ապա հետո ընդունվածը չի կարող հիմք դառնալ որևէ հանցագործության համար։ Եթե գոյություն ուներ, բայց տարիներ հետո այդ պատիժը խստացվել է, ապա այն դատարանը չի կարող օգտագործել։ Մեկ անգամ ևս ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ ազգային դատավորը պետք է կոնկրետ անդրադառնա, եթե 2008-ին այդ օրենքի սահմանումը կար, թե՞ ոչ։ Այսինքն , խնդիրը նույնն է, ոչ 2008-ին, ոչ էլ 2020-ին Հայաստանի Քրեական օրենսգիքրը հստակ կերպով չի սահմանել այսպես կորված սահմանդրական կարգի տապալումը։

Panorama.am-  Միջազգային օրենքների հումանիզացիայի սկզբունքը ասում է, որ եթե արարքից հետո օրենքը փոխվել է ու խստացվել է, այն չի կարող կիրառվել տվյալ արարքի համար։
Սևակ Թորոսյան -Այս հարցը պետք է տալ դատախազությանը։ Ես կարծում եմ, որ ժամանակ են շահում, քանի որ ինչ բաղդատումներ էլ անեն տարբեր տարիներին ընդունված զանզան օրենքների միջև, ի վերջո ամեն մարդ պետք է անդրադառնա խնդրին, որ սահմանադրական կարգի տապալումը երբեք սահմանված չի եղել։

Panorama.am -Եթե «յոթի գործ»-ով քրեական հետապնդումները դադարեցվել են,  արդյոք ավտոմատ նույն հիմնավորումները չպետք է գործե՞ն  սահմանդրական կարգի ենթադրյալ տապակման գործով  մեղադրյալների համար՝ կատարած լինեն նրանք այդ արարքը, թե չէ, ապացուցված լինի մեղքը, թե չէ։
Սևակ Թորոսյան -Իհարկե, եթե այս հիմքով Ռոբերտ Քոչարյանը դատապարտվի, ապա վաղն էլ նույն հիմքով Նիկոլ Փաշինյանը պետք է դատապարտվի։ Բայց նորից կրիկնեմ, այս հանցագործությունը չի կարող հիմք լինել, որևէ դատապարտման համար։ Ռոբերտ Քոչարյանի գործը պետք է հենց հիմա դադարեցնել։

Panorama.am-  ՍԴ-ն կարծիք է խնդրել նաև Վենետիկի հանձնաժողովից։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսին կլինի այդ հանձնաժողովի արձագանքը։
Սևակ Թորոսյան -Վենետիկի հանձնախումբն արդեն արտահայտվել է մոտ անցյալում Հայաստանի իրադարձությունների մասին։ Այն հեղափոխությունների մաքրության փուլի վերաբերյալ մեծ փորձառություն ունի, մասնավորապես, թե ինչպես նորընտիր իշխանությունները քրեական դատավարությունն օգտագործում են իրենց երևակայած թշնամիները մաքրելու համար։ Ի վերջո, ՄԻԵԴ-ի կամ Վենետիկի հանձնաժողովին կարծիքները պիտի օգնեն նախ և առաջ Սահմանադրական դատարանին որոշում կայացնելու համար։ Այս որոշումին է, որ կսպասենք։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:15
«Ձյունիկ սառնարան»-ի շենքը պայթեցվեց
Այսօր «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվեց  Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով
Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են երկիշխանություն ունեցող Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:57
Խորհրդարանն ընդունեց քննարկված բոլոր 12 նախագծերը
Խորհրդարանն ավարտեց հերթական արտահերթ նիստը: Օրակարգային 12 հարցերը քննարկվելուց հետո քվեարկության դրվեցին։ Այսպես, Կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:46
ՃՈ. 60 կմ/ժ արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե սպասված արդյունքը չտա
2019 թվականի վիճակագրական տվյալների հիման վրա արված վերլուծությունները, այն ճանապարհներին, որտեղ սահմանված է առավել բարձր արագություն, քան...
Աղբյուր` Panorama.am
17:33
Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին
Կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանն աշնանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության,...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մատվիենկո. Այսօր վիրուսն է որոշումներ կայացնում` բացել սահմանները, թե ոչ
Ռուսաստանը կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունը՝ կախված աշխարհում սանիտարահամաճարակային իրավիճակից: ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
17:19
ԲԴԽ նախագահ. Այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ
Բարձրագույն Դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ուղերձ է հղել վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ։ Ուղերձում ասված...
Աղբյուր` Panorama.am
17:15
Պատգամավորը դիմեց իրավապահներին՝ գնալ քաղաքացիների ահազանգերի հետքերով
«Վերջերս տեղեկություններ եմ ստանում այն մասին, որ քաղաքացիները, որոնք կորցրել են հարազատներ, զանգեր են ստանում և իրենց առաջարկում են՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ոստիկանների պահանջներին չենթարկվելու 10 քրեական գործ է քննվել
Արտակարգ դրության՝ (covid 19) համավարակի պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ քաղաքացիների կողմից ոստիկանների...
Աղբյուր` Panorama.am
16:54
Առաջարկվում է մայթեզրերը «բեռնաթափել» վաճառքի դրված կամ վարձակալությամբ տրվող մեքենաներից
«Մենք Հանրապետության ողջ տարածքում խնդիր ունենք տրասպորտային միջոցների՝ մայթեզրերին կայանելու հետ կապված»,- խորհրդարանում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
16:50
ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում չբավարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը։ «Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեղադրյալի կողմից ՀՀ տարածքն ապօրինի հատելը հնարավոր դարձնելու դրվագով գործն ուղարկվել է դատարան
ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում...
Աղբյուր` Panorama.am
16:35
Տիկարաձե. Սահմաններին ունենք մոնիտորինգի և դեպքերի բացահայտման մեծ փորձ
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, երկիրը մեծ փորձ ունի սահմաններին մոնիտորինգի և վարակման դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
16:29
Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել
ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ`Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերանորոգման համար: Ճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Պարետատունը մերժել է ՀՖՖ-ին
VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների
Աղբյուր` Panorama.am
16:04
«Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չկար, հիմա կա, քանի որ նիստ տեղի չի ունենում»
«2015 թվականի սահմանադրական փոփոխություններով այնպիսի համակարգ ստեղծվեց, որով սահմանադրական մեծամասնություն կազմող քաղաքական ուժը կարողանա...
Աղբյուր` Panorama.am
15:47
Մահացել է վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը
Այսօր 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:43
Դավիթ Խաժակյանը՝ ԿԸՀ-ում. Իմ պնդումն է, որ Արման Բաբաջանյանին պետք է զրկել մանդատից
«Ընդդիմադիր խմբակցությունից պատգամավորի դուրս գալու և մանդատը վայր չդնելու որոշմամբ խախտվում է Հայաստանի Հանրապետության «Ընտրական...
Աղբյուր` Panorama.am
15:41
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանների՝ անհարգալից վերաբերմունքի պատճառով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընդմիջումից  հետո ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի»...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ձեր կրթությունը, գործն ու խոսքն ի չարս է օգտագործվելու. Ալևոր լոռեցու զգուշացումը պատգամավորներին
«Ոնց որ թե բոլորդ կրթված մարդիկ եք, բայց այդ կրթությունը օգտագործում եք, ոչ թե ազգը միավորելու կամ ազգային ներուժն օգտագործելու համար, այլ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Տոնոյանը հանդիպել է Բելառուսի դեսպանին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ` ՀՀ-ում վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
15:19
Զոհված զինծառայողների ծնողներն ու ամուսինները կկարողանան բուհերում անվճար սովորել
«Առաջարկում ենք անվճար կրթության իրավունք տալ զոհված զինծառայողներիի ամուսիններին և ծնողներին»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Ս.թ. հուլիսի 7-ին Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում վավերացվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համապարփակ և...
Աղբյուր` Panorama.am
15:11
Ղազինյանը ՀՔԾ մերժումը բողոքարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը  հայտնում է, որ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ...
Աղբյուր` Panorama.am
15:07
Աշխարհում նկատվում է ծայրահեղ եղանակային պայմանների աննախադեպ աճ
Վերջին ժամանակներում աշխարհում նկատվում է ծայրահեղ եղանակային պայմանների աննախադեպ աճ, որը կործանարար ազդեցություն է ունենում։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իտալիայում նուդիստներին տուգանել են 3 հազար եվրոյով՝ սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար
Վեց մարդ, որոնք համարձակվել էին մերկ հայտնվել կիրակի օրը Իտալիայի Կոմո լճի ափին, տուգանվել են՝ հասարակական վայրում ոչ պատշաճ պահվածքի համար:...
Աղբյուր` Panorama.am
14:52
Կա՞ որևէ նպաստ, որից մարդը զրկվում է վարձու աշխատանքի անցնելու դեպքում. պատգամավոր
«Միկրոձեռնարկատիրությունների վարձու աշխատողները կկարողանան երեխայի խնամքի և ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալ»,-...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Արմմոնո»-ն նվիրվում է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին
Այն կկայանա օգոստոսի 1-10-ը։
Աղբյուր` Panorama.am
14:42
Չինաստանում ուսանողներ տեղափոխող ավտոբուսն ընկել է լիճը․ 21 մարդ մահացել է
Առնվազն 21 մարդ է մահացել այն բանից հետո, երբ ավտոբուսը, որն ուսանողներին տեղափոխում էր համալսարանի ընդունելության քննությունների, ընկել էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}