Առողջություն 12:33 18/06/2020 Հայաստան

Երեք ԲԿ պատրաստ են կորոնավիրուսային հիվանդների բուժման և հիվանդներն են հերթ կանգնած

Առողջապահության նախարարությունը հունիսի 15-ի դրությամբ երեք բժշկական կենտրոնից է հայտ ստացել, որոնք ցանկություն են հայտնել կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվել։ Այս մասին նշված է Panorama.am-ի՝ հունիսի 8-ի գրավոր հարցման պատասխանում։

Հարց- Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում քանի՞ բժշկական կենտրոն է ընդգրկված։

Պատասխան- ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժման և սպասարկման գործընթացում ներկայում ամբողջությամբ կամ մասնակի ներգրավված են թվով 17 բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ:

Այնինչ՝ օրեր առաջ կորոնավիրուսով հիվանդը մահացավ տանը՝ շտապօգնության չժամանելու պատճառով։

Հարց- Այդ ԲԿ-ներից քանիսի՞ն են Երևանում, քանի՞սը մարզերում։

Պատասխան- Վերոնշյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից 11-ը տեղակայված են Երևանում, իսկ 6-ը` ՀՀ մարզերում:

Այնինչ՝ կորոնավիրուսով հիվանդները առանց բացասական թեստի դուրս են գրվում հիվանդանոցներից՝ տանը շարունակելու բուժումը, և տուն պետք է գնան իրենց ուժերով, ոչ շտապօգնության մեքենաներով։ Իրենց ուժերով՝ այսինքն` տրանսպորտով, ինչը վարակ տարածելու ամենահնարավոր ուղիներից է։

Հարց- Ինչպե՞ս են որոշում, թե որ ԲԿ-ն է ընդգրկվում կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում։

Պատասխան- Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում կարող են ներգրավվել այն բժշկական կազմակերպությունները, որոնց շենքային պայմանները համապատասխանում են սանիտարական և հակահամաճարակային նորմերին, ինչպես նաև առկա է համապատասխան բժշկական անձնակազմ:

Այնինչ՝ թիվ 1 հիվանդանոցը դեռ մարտ-ապրիլին էր նկարներ հրապարակել ֆեյսբուքում և հայտարարել, որ լիարժեք պատրաստ է հիվանդներ ընդունելու ու այդպես էլ դատարկ մնացել էր այն դեպքում, երբ հիվանդները հերթ են կանգնում, որպեսզի հիվանդանոցային բուժում ստանան։

Հարց- Դիտարկե՞լ է ՀՀ ԱՆ-ն այլ ԲԿ-ներին ևս ներառել կորոնավիրուսի բուժման ընթացքին՝ նախքան հիվանդներին տուն ուղարկելու որոշումը, ինչը պատճառաբանվում էր տեղ չունենալով։

Պատասխան- Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում բժշկական կազմակերպությունների հետագա ներգրավվածության հարցը կրում է շարունակական բնույթ:

Տես վերևի «այնինչը»։

Հարց- Քանի՞ ԲԿ կա ընդհանրապես ՀՀ-ում, և արդյո՞ք ՀՀ ԱՆ-ն ինքնուրույն գնահատել է նրանց պոտենցիալը՝ կորոնավիրուսային այս «դժոխային» պայմաններին չհասնելու, կամ գոնե՝ «դժոխքից» դուրս գալու համար։

Պատասխան- 2019թ. «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի Աղյուսակ 5.1-ում առկա տեղեկատվության համաձայն, 2018թ. դրությամբ ՀՀ-ում հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացվում է թվով 124 հաստատություններում։

Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում բժշկական կազմակերպությունների ներգրավվածության հարցը Առողջապահության նախարարությունը քննարկում է համապատասխան բժշկական կազմակերպության տնօրինության կամ հիմնադրի հետ համատեղ:

Հարց- Քանի՞ հայտ է ստացել ՀՀ ԱՆ-ն մինչ մեր հարցերի պատասխանելու պահը կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոններից։

Պատասխան- Ներկա պահին Առողջապահության նախարարությունը ստացել է թվով 3 հայտ:

Հարց- Քանի՞ լաբորատորիայում է արվում ՊՇՌ թեստավորում։

Պատասխան- ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ ՊՇՌ լաբորատոր հետազոտություններ պետական պատվերի շրջանակներում իրականացվում են թվով 6 կազմակերպություններում:

Այնինչ՝ թեստավորում անցնելու համար հիվանդները, որոնք ունեն կորոնավիրուսային ախտանիշեր ու ուրեմն վարակակիր են, կրկին «իրենց ուժերով» են գնում թեստավորման՝ կրկին դառնալով վարակի տարածման աղբյուր։

Դա այն դեպքում, երբ ընդամենը ապրիլ ամսին նման ախտանիշով մարդկանց ստիպում էին մնալ տներում՝ կարանտինային պայմաններում՝ օրինակ բերելով «Էջմիածնի դեպքը»։

Ինչու չի կազմակերպվում տներից թեստավորման պրակտիկան՝ հայտնի չէ։

Հարց - Երևանյան ԲԿ-ներում կորոնավիրուսով քանի՞ պացիենտ է բուժում ստանում։

Պատասխան- 12.06.2020թ. ժամը 9:00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում բուժօգնություն է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 1465 պացիենտ:

Այնինչ՝ օրեր առաջ երկու հիվանդ մահացան տներում՝ հիվանդանոցներում տեղ չլինելու պայմաններում։

Մինչ վրացահայերի կազմակերպած օգնությունը՝ ներմուծել տասնյակներով շնչառական ապարատներ, ֆեյսբուքում վարչապետին ուղիղ դիմում կար քաղաքացուց, ում մայրը վերակենդանացման բաժամունքում էր, որ շնչառական ապարատների պակաս կա ու նույնիսկ ապարատները մի հիվանդից մյուսին են ժամանակ առ ժամանակ տանում, որպեսզի ավելի շատ մարդ շնչելու հնարավորություն ունենա։

Այնինչ կարելի էր դիմել օգնության համար՝ «ուսադիրները չէին ընկնի», բայց մարդիկ կփրկվեին։

Այսօր առողջապահության նախարարը հայտնել է, որ 143 հոգի կարիք ունի հոսպիտալացվելու։

Ամեն օր արդեն արձանագրվում է 600-ից ավելի վարակակիր հանրապետությունում, որոնք փաստորեն տներում սպասում են թոքաբորբային նշանների, որպեսզի տեղ ունենան (կամ չունենան) հիվանդանոցներում բուժում ստանալու։

Կարանտինի սկզբից ի վեր, ըստ տեղեկությունների, 900-ից ավելի բժիշկ է վարակվել կորոնավիրուսով, երբ կարելի էր ի սկզբանե ապահովել կամ պարտադրել պաշտպանիչ միջոցներ։

Այժմ վտանգի տակ են արդեն պոլիկլինիկաների բժիշկները։

Ոչ համակարգված, հակասական, ոչ հետևողական առողջապահական...  «քաղաքականությունը» երկիրը ու քաղաքացիներին պահում է ահագնացող վարակի պայմաններում։

«Ինչն ենք սխալ անում»՝ այսօր հարցով դիմում է վարչապետը, հասկանալու, թե ինչու դիմակներ չեն կրում քաղաքացիները։

Հավանաբար չորս ամիս հետ են դեռ իրավիճակի գնահատումով, ով գիտե։ Բայց հաստատ ավելի շահավետ է առողջապահության առումով դիմակներ բաժանել քաղաքացիներին ու ստիպել կրել, քան տուգանել ու բաց թողնել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:04
Թշնամին հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը
Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:  
Աղբյուր` Panorama.am
18:57
«Բոլորը օգնում են՝ փոքրից մինչև մեծ». ՊՆ ներկայացուցիչ
Հպարտանում եմ իմ ազգով. ողջ աշխարհով ոտքի են կանգնել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:...
Աղբյուր` Panorama.am
18:54
Թալիշաբնակ քաղաքում Բաքվի բռնապետի «զորակոչի» մասին հրամանը խափանում են
Ադրբեջանական «Խուրալ» հեռուստատեսության ուղիղ եթերում լրագրող Ավազ Զեյնալլին մի քանի րոպե առաջ հաստատեց այն տեղեկությունը, որ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Մարտունիում 4 զոհի ու 11 վիրավորի հանգեցրած հրետակոծությունը պատերազմական հանցագործություն է. Պաշտպան
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը իր փաստահավաք առաքելության շրջանակներում տեղեկություններ է ստացել, որ հոկտեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Զախարովան խոսել է վարձկաններին ԼՂ հակամարտության գոտի ուղարկելու մասին
«Սոցցանցերում սպանված վարձկանների ցուցակներ, համապատասխան լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվում, որոնցում նշվում է նրանց...
Աղբյուր` Panorama.am
18:36
«Մեծ սխրանք եք գործել». Արայիկ Հարությունյանը տիկնոջ հետ այցելել է ՊԲ զինվորական հոսպիտալ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի հետ, ՊԲ զինվորական հոսպիտալում այցելել է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Արցախի հետ ռոումինգը դարձավ 5 դրամ
Հայկական երեք օպերատորները հայտարարություն են տարածել, որտեղ նշում են, որ Արցախի հետ ռոումինգը դառնում է 5 դրամ: Հաղորդագրությունում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:26
Ադրբեջանը թիրախավորում է ուսումնական հաստատությունները. ԿԳՄՍՆ ներկայացուցիչները՝ միջազգային գործընկերներին
2020 թվականի սեպտեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել է Գլոբալ կրթության հանդիպման (Global...
Աղբյուր` Panorama.am
18:23
Լեռնային Ղարաբաղի հայության խնդիրն ագրեսիայից պաշտպանվելն է.Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա»-ին, որում խոսել է Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է․ ՊՆ
Այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր: Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի...
Աղբյուր` Panorama.am
17:56
ՀՀ ԱԺ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը
Ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ադրբեջանի նախահարձակ գործողությունները ստանալու են կործանարար հարվածներ և այդ գործընթացն արդեն սկսվել է. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:
Աղբյուր` Panorama.am
17:43
Նախնական տվյալներով՝ ՊԲ-ն խոցել է Ադրբեջանի ՍՈւ-25 ինքնաթիռները, ՄԻ-24 ուղղաթիռները
Ըստ նախնական տվյալների, այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցված Ադրբեջանի ինքնաթիռները եղել են...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ-ն կոչով դիմել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը տարածել է հայտարարություն, որով դիմում է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին. «Բաքվի իշխանությունները,...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ջավախքցիներն Արյունաբանական կենտրոնին նվիրել են ամենագնաց
Բավրա գյուղի բնակիչները պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին ամենագնաց են նվիրել: Jnews-ը գրում է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Հետք». Ֆրանսիացի լրագրողների խմբին ուղեկցող Մարտունի քաղաքի բնակիչը զոհվել է
Ֆրանիսական «Le Monde» պարբերականի լրագրողներն ու նրանց ուղեկցող անձնակազմը Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծության է ենթարկվել։...
Աղբյուր` Panorama.am
17:22
Էրդողանը բաց տեքստով հաստատեց, որ սկսված պատերազմի հրահրողը Ադրբեջանն է. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Այսօր Էրդողանը, քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հրադադարի և բանակցային...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հուսամ միջազգային լրագրողական կազմակերպությունները կլինեն շատ ավելի հասցեական. Զոհրաբյան
Լրագրող ընկերներս, պինդ մնացեք։ Նման կոչով է հանդես եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:13
Ադրբեջանի ոչնչացված զինծառայողների «վերջին հիշատակները»
Շուշի հասնելու «դրոշախոստումը» մնաց անկատար:
Աղբյուր` Panorama.am
17:08
Մակրոնը բժշկական ինքնաթիռ է ուղարկում՝ իր լրագրողներին տարհանելու համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բժշկական ինքնաթիռ է ուղարկում՝ այսօր ադրբեջանական հարվածից վիրավորված Le Monde-ի երկու լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
17:05
«Իմ քայլը» նոր պատգամավոր ունի
ԱԺ «Իմ քայլը» խմակցության՝ մանդատը վայր դրած պատգամավոր Արմեն Փամբուխչյանին կփոխարինի Գոռ Երանյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել
Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ադրբեջանի կողմից Արցախում լրագրողներին հրետակոծելը վկայում է տարբերակում չդնելու մասին. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողներին հրետակոծելը։
Աղբյուր` Panorama.am
16:40
Իրանի սահմանին մոտ գտնվող գյուղում արկն ընկել է բնակելի տան վրա
Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։
Աղբյուր` Panorama.am
16:27
Էրդողանն անթույլատրելի է համարում Արցախում զինադադարի հասնելու Մինսկի խմբի երկրների կոչերը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն անընդունելի է համարում այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է Լեռնային Ղարաբաղում հասնել հրադադարի ռեժիմի:...
Աղբյուր` Panorama.am
16:20
Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են
Արցախում վիրավորված Le Monde-ի թղթակիc Ալլան Կավալի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
16:18
Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...
Աղբյուր` Panorama.am
16:14
Որքան էլ պարադոքսալ հնչի՝ Թուրքիան ոչնչացնում է Ադրբեջանը. Արարատ Միրզոյան
ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որքան էլ պարադոքսալ հնչի՝ Թուրքիան ոչնչացնում է Ադրբեջանը։ Հայաստանից...
Աղբյուր` Panorama.am
16:10
Արցախում՝ վիրավոր լրագրողներին տեղափոխող մեքենան
Հայկական միասնական տեղեկատվականը կենտրոնը գրում է, որ Արցախում 24news.am և Արմենիա հեռուստաընկերության լրագրողները են վիրավորել, հրապարակել նաև...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախում Agence France-Presse -ի լրագրողներին տեղափոխող մեքենային
Այսօր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}