Առողջություն 12:33 18/06/2020 Հայաստան

Երեք ԲԿ պատրաստ են կորոնավիրուսային հիվանդների բուժման և հիվանդներն են հերթ կանգնած

Առողջապահության նախարարությունը հունիսի 15-ի դրությամբ երեք բժշկական կենտրոնից է հայտ ստացել, որոնք ցանկություն են հայտնել կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվել։ Այս մասին նշված է Panorama.am-ի՝ հունիսի 8-ի գրավոր հարցման պատասխանում։

Հարց- Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում քանի՞ բժշկական կենտրոն է ընդգրկված։

Պատասխան- ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժման և սպասարկման գործընթացում ներկայում ամբողջությամբ կամ մասնակի ներգրավված են թվով 17 բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ:

Այնինչ՝ օրեր առաջ կորոնավիրուսով հիվանդը մահացավ տանը՝ շտապօգնության չժամանելու պատճառով։

Հարց- Այդ ԲԿ-ներից քանիսի՞ն են Երևանում, քանի՞սը մարզերում։

Պատասխան- Վերոնշյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից 11-ը տեղակայված են Երևանում, իսկ 6-ը` ՀՀ մարզերում:

Այնինչ՝ կորոնավիրուսով հիվանդները առանց բացասական թեստի դուրս են գրվում հիվանդանոցներից՝ տանը շարունակելու բուժումը, և տուն պետք է գնան իրենց ուժերով, ոչ շտապօգնության մեքենաներով։ Իրենց ուժերով՝ այսինքն` տրանսպորտով, ինչը վարակ տարածելու ամենահնարավոր ուղիներից է։

Հարց- Ինչպե՞ս են որոշում, թե որ ԲԿ-ն է ընդգրկվում կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում։

Պատասխան- Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում կարող են ներգրավվել այն բժշկական կազմակերպությունները, որոնց շենքային պայմանները համապատասխանում են սանիտարական և հակահամաճարակային նորմերին, ինչպես նաև առկա է համապատասխան բժշկական անձնակազմ:

Այնինչ՝ թիվ 1 հիվանդանոցը դեռ մարտ-ապրիլին էր նկարներ հրապարակել ֆեյսբուքում և հայտարարել, որ լիարժեք պատրաստ է հիվանդներ ընդունելու ու այդպես էլ դատարկ մնացել էր այն դեպքում, երբ հիվանդները հերթ են կանգնում, որպեսզի հիվանդանոցային բուժում ստանան։

Հարց- Դիտարկե՞լ է ՀՀ ԱՆ-ն այլ ԲԿ-ներին ևս ներառել կորոնավիրուսի բուժման ընթացքին՝ նախքան հիվանդներին տուն ուղարկելու որոշումը, ինչը պատճառաբանվում էր տեղ չունենալով։

Պատասխան- Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում բժշկական կազմակերպությունների հետագա ներգրավվածության հարցը կրում է շարունակական բնույթ:

Տես վերևի «այնինչը»։

Հարց- Քանի՞ ԲԿ կա ընդհանրապես ՀՀ-ում, և արդյո՞ք ՀՀ ԱՆ-ն ինքնուրույն գնահատել է նրանց պոտենցիալը՝ կորոնավիրուսային այս «դժոխային» պայմաններին չհասնելու, կամ գոնե՝ «դժոխքից» դուրս գալու համար։

Պատասխան- 2019թ. «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի Աղյուսակ 5.1-ում առկա տեղեկատվության համաձայն, 2018թ. դրությամբ ՀՀ-ում հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացվում է թվով 124 հաստատություններում։

Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում բժշկական կազմակերպությունների ներգրավվածության հարցը Առողջապահության նախարարությունը քննարկում է համապատասխան բժշկական կազմակերպության տնօրինության կամ հիմնադրի հետ համատեղ:

Հարց- Քանի՞ հայտ է ստացել ՀՀ ԱՆ-ն մինչ մեր հարցերի պատասխանելու պահը կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոններից։

Պատասխան- Ներկա պահին Առողջապահության նախարարությունը ստացել է թվով 3 հայտ:

Հարց- Քանի՞ լաբորատորիայում է արվում ՊՇՌ թեստավորում։

Պատասխան- ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ ՊՇՌ լաբորատոր հետազոտություններ պետական պատվերի շրջանակներում իրականացվում են թվով 6 կազմակերպություններում:

Այնինչ՝ թեստավորում անցնելու համար հիվանդները, որոնք ունեն կորոնավիրուսային ախտանիշեր ու ուրեմն վարակակիր են, կրկին «իրենց ուժերով» են գնում թեստավորման՝ կրկին դառնալով վարակի տարածման աղբյուր։

Դա այն դեպքում, երբ ընդամենը ապրիլ ամսին նման ախտանիշով մարդկանց ստիպում էին մնալ տներում՝ կարանտինային պայմաններում՝ օրինակ բերելով «Էջմիածնի դեպքը»։

Ինչու չի կազմակերպվում տներից թեստավորման պրակտիկան՝ հայտնի չէ։

Հարց - Երևանյան ԲԿ-ներում կորոնավիրուսով քանի՞ պացիենտ է բուժում ստանում։

Պատասխան- 12.06.2020թ. ժամը 9:00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում բուժօգնություն է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ 1465 պացիենտ:

Այնինչ՝ օրեր առաջ երկու հիվանդ մահացան տներում՝ հիվանդանոցներում տեղ չլինելու պայմաններում։

Մինչ վրացահայերի կազմակերպած օգնությունը՝ ներմուծել տասնյակներով շնչառական ապարատներ, ֆեյսբուքում վարչապետին ուղիղ դիմում կար քաղաքացուց, ում մայրը վերակենդանացման բաժամունքում էր, որ շնչառական ապարատների պակաս կա ու նույնիսկ ապարատները մի հիվանդից մյուսին են ժամանակ առ ժամանակ տանում, որպեսզի ավելի շատ մարդ շնչելու հնարավորություն ունենա։

Այնինչ կարելի էր դիմել օգնության համար՝ «ուսադիրները չէին ընկնի», բայց մարդիկ կփրկվեին։

Այսօր առողջապահության նախարարը հայտնել է, որ 143 հոգի կարիք ունի հոսպիտալացվելու։

Ամեն օր արդեն արձանագրվում է 600-ից ավելի վարակակիր հանրապետությունում, որոնք փաստորեն տներում սպասում են թոքաբորբային նշանների, որպեսզի տեղ ունենան (կամ չունենան) հիվանդանոցներում բուժում ստանալու։

Կարանտինի սկզբից ի վեր, ըստ տեղեկությունների, 900-ից ավելի բժիշկ է վարակվել կորոնավիրուսով, երբ կարելի էր ի սկզբանե ապահովել կամ պարտադրել պաշտպանիչ միջոցներ։

Այժմ վտանգի տակ են արդեն պոլիկլինիկաների բժիշկները։

Ոչ համակարգված, հակասական, ոչ հետևողական առողջապահական...  «քաղաքականությունը» երկիրը ու քաղաքացիներին պահում է ահագնացող վարակի պայմաններում։

«Ինչն ենք սխալ անում»՝ այսօր հարցով դիմում է վարչապետը, հասկանալու, թե ինչու դիմակներ չեն կրում քաղաքացիները։

Հավանաբար չորս ամիս հետ են դեռ իրավիճակի գնահատումով, ով գիտե։ Բայց հաստատ ավելի շահավետ է առողջապահության առումով դիմակներ բաժանել քաղաքացիներին ու ստիպել կրել, քան տուգանել ու բաց թողնել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:37
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Րաֆֆի Ասլանյան. Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի, հեռացնել րոպեական հաճույքների համար թշնամուն հանձնված ՀՀ ապիկար իշխանությանը
Փաստաբան, Երևանի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ խոսելու ժամանակը վաղուց անցել...
Աղբյուր` Panorama.am
13:05
Վահե Հովհաննիսյան. Հարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մենք երեկվանից քննարկում ենք՝ ի'նչ թուղթ հրապարակվեց, ո'ր...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իրանցի փորձագետ. Չորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է
Ծաղկաձորում ընթացող փորձագիտական քննարկմանն Իրանի Իսլամական համալսարանի դոկտոր Ահմադ Քազեմին հայկական լսրանին անկեղծ ասել է՝ ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}