Իրավունք 11:04 07/07/2020 Հայաստան

Հ. Շարամբեյանի կենտրոնի նախկին աշխատակիցներ. Մեզ խամաճիկների պես խաղացնում են

Երեք տարի առաջ «Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ի՝ աշխատանքից ազատված քաղաքացիները դատարանում արդարության հասել են, իրականության մեջ՝ դեռ ոչ։

«Մի ամբողջ համակարգ՝ Ժողովրդական ստեղծագործության կռախի ենթարկեցին, որպեսզի իբր թե խմբակներ բացեն մարզերում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Սվետիկ Աղաբալյանը, որը կենտրոնում բանահյուսության գծով աշխատել է ավելի քան 24 տարի։

Նա համոզված է, որ կառուցվածքային փոփոխությունների իրական նպատակը կենտրոնի՝ Պանթեոնի հարևանությամբ գտնվող տարածքին տիրանալն էր։ Փոփոխություններին հաջորդել է աշխատակիցներին ազատելը։

«Մենք դատի տվեցինք, 20 հոգով դիմեցինք դատարան, վերջում մնացինք արդեն յոթ աշխատակից։ Դատական երեք ատյաններում պահանջել են ցույց տալ իրավական հիմքը, որի հիման վրա կատարվել են կառուցվածքային փոփոխությունները»,- պատմում է Ս. Աղաբալյանը։

2019-ի նոյեմբերի 9-ին Վճռաբեկ դատարանն արձանագրում է, քանի որ չկա իրավական հիմք, ապա պետք է «անվավեր ճանաչել հայցվորներ Ռոբերտ Ավանեսյանին, Ժանետա Վարդանյանին, Սվետիկ Աղաբալյանին, Հռիփսիմե Սարգսյանին, Մարգո Վարդանյանին, Կարինե Մարտիրոսյանին, Հասմիկ Սողոմոնյանին աշխատանքից ազատելու հրամանները, հայցվորներին վերականգնել նախկին աշխատանքում՝ վերջիններիս վճարելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար»:

Խմբագրություն դիմած կինը նշում է, չնայած կա դատարանի որոշում, սակայն իրենց աշխատանքի չեն վերականգնել, պարապուրդի համար չեն վճարվել։ Դիմել են պետական գրեթե բոլոր մարմիններին՝ ԱԺ-ին, ԱԺ մշակույթի հանձնաժողովին, Կառավարությանը, վարչապետին, Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությանը, արդարադատության նախարարությանը։ Նա մեղադրում է նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, անգործություն ցուցաբերելու համար։

«Այսքանից հետո էլ սայլը տեղից չի շարժվում, մեզ մոտ տպավորություն է, որ մեզ վերևից խամաճիկների պես խաղացանում են։ Չենք հասկանում, ինչ են ուզում անել, բայց դատարանի որոշում կա»,- ասաց նա։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, ներկայում այդ գործով կատարողական գործողությունները շարունակվում են։

Ծառայությունից թվարկեցին, թե ինչ են արել մինչ այս պահը։ Կատարողական գործողությունների կատարման ընթացքում հարկադիր կատարողի կողմից հարուցված կատարողական վարույթների շրջանակներում 17.12.2019թ. կայացվել են որոշումներ՝ «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին», որոնք 18.12.2019թ. առձեռն հանձնվել են «Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ.Հովհաննիսյանին:

26.12.2019թ. Ծառայություն է մուտքագրվել Խորեն Գյուլզադյանի դիմումը, դիմումին կից ներկայացվել է հարկադիր պարապուրդում գտնվելու համար տրվող աշխատավարձերի վերաբերյալ հաշվարկները։ Դրանց  պատճենները այս տարվա հունվարի 9-ին ուղարկվել են «Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ին, վերջինիս առաջարկվել է դիմումով նշված գումարները փոխանցել Ծառայության թիվ 900013288015 հաշվեհամարին կամ ներկայացնել դիրքորոշում, որի վերաբերյալ տեղեկացվել են նաև պահանջատերերը:

Այս տարվա մարտի 6-ի գրությամբ «Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին կրկին առաջարկվել է կատարել հարկադիր կատարողի կողմից 17.12.2019թ. կայացված «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումների, ինչպես նաև 09.01.2020թ. թիվ Եա 50/02 գրության պահանջները և արդյունքների մասին 7 օրյա ժամկետում հայտնել Ծառայությանը:

Գլխավոր հարկադիր կատարողը 24.03.2020թ. նյութեր է ուղարկել Գլխավոր դատախազություն «Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետը 03.04.2020թ. գրությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հայտնել է, որ նախապատրաստված նյութերով Ոստիկանության կենտրոնականի բաժնում հարուցվել է թիվ 13874120 քրեական գործը։

Ըստ ծառայության, կատարողական վարույթներով պահանջատերերի կողմից ներկայացված հաշվարկների համաձայն՝ արգելանք է կիրառվել «Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի գույքի և դրամական միջոցների վրա, որի արդյունքում պարտապանին պատկանող գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել:

«Հարկադիր կատարողի կողմից 23.06.2020թ. համապատասխան գրություն է ուղարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարին՝ պարզելու, թե, ինչ հաշվեհամարից է կատարվում «Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը»,- նշեցին ծառայությունից։

Ստացվում է՝ գնդակը ԿԳՄՍ նախարարության դաշտում է։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}