Կրթություն 14:03 24/07/2020 Հայաստան

Որոշումները կայացվում են փակ դռների հետևում, քաոսային. Կրթության փորձագետ

Վերջին ամիսներին քննարկվում են հանրակրթության ոլորտում նախատեսվող փոփոխությունները: Քննարկումններից հիմնականում պարզ է դառնում, որ առաջարկվող փոփոխությունների մասին տեղյակ չեն նաև հենց այն մարդիկ, որոնք պետք է նախապես իմանային դրանց մասին, դրանք կազմելիս հենց նրանք ներգրավված լինեին աշխատանքներում:

«Յուրաքանչյուր փոփոխություն հանրակրթության ծրագրում՝ ցանկացած դասարանում, ցանկացած առարկայից, պետք է քննարկվի համապատասխան մասնագետների, փորձագետների հետ, հետո անցնի փորձարկման փուլ՝ առնվազն 2-3 տարի, դրանից հետ վերախմբագրվի ու կիրառության մեջ մտնի լիազոր մարմնի՝ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության հրամանով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց կրթական հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

Նա նշեց, որ վերջին շրջանում հանրակրթության ոլորտում փոփոխությունները քիչ չեն, բայց դրանց  մասին մասնագիտական հանրությունն իմանում է, ըստ էության, դրանք ուժի մեջ մտնելուց, կիրառվելուց անմիջապես հետո:

«Ստացվում է՝ որոշումներ են կայացվում փակ դռների հետևում, հրամցվում դրանք կիրառողներին, որոնք ընդհանրապես մասնակցություն չեն ունեցել այդ որոշումների կայացմանը: Ըստ էության, մեր բազմաթիվ կոչերը, որ անհրաժեշտ է գոնե քննարկումներ կազմակերպել, մասնագետների, գրականագետների ներգրավել, կարծիք հարցնել Գիտությունների ազգային ակադեմիայից, Երևանի պետական համալսարանից, անտեսվում են, որոշումները կայացվում եմ քաոսային՝ այսօր արթանացանք, որոշեցինք այս մի բանը, սկսվում է դրա կիրառումը:

Այդպես չեն վարվում հանրակրթության հետ, որովհետև յուրաքանչյուր փոփոխություն էական ազդեցություն է ունենում սերունդների դաստիարակության, կրթության վրա, որն էլ էական ազդեցություն է ունենում երկրի տնտեսության վրա: Հանրակրթության ոլորտում միայն գիտելիքներ չենք հաղորդում, դաստիարակություն ենք տալիս, իսկ դաստիարակված այսօրվա աշակերտները վաղվա մեր քաղաքացիներն են, որոնք որոշումներ են կայացնելու նաև պետական ապարատի, միջազգային հարաբերությունների մակադակում: Ինչ է նշանակում, որ կարելի է մեկ գրիչի հարվածով փոփոխություններ անել, հետո նոր մտածել՝ ճիշտ ենք արել, թե սխալ»:

Կրթության փորձագետի խոսքով, պետք է մասնագիտական հանրությունը բարձրաձայնի այն խնդիրների մասին, որոնք նկատում է, պետք է կազմակերպի այդ ամենը:

«Լիազոր մարմինն այդ մեխանիզմները չի ստեղծում, որևէ խորհրդակցական մարմին չկա, մասնագիտական խումբ չկա, որի կարծիքը պետք է հասանելի լինի: Յուրաքանչյուր փորձագետ, մասնագետ իր կարծիքը բաձրաձայնում է: Ինչ է ստացվում, որ որոշմանը դեմ և կողմ կարծիքներ կարող են ի հայտ գալ ու այդ խառնիճաղանջ իրավիճակում ցանկացած որոշում կարելի է անցկացել, որովհետև այդ մեխանիզմը չկա»,- ասաց Ա.Մխիթարյանը:

Նա նշեց, որ պետք է ստեղծվեն մասնագիտական հանձնաժողովներ, հանրային քննարկումներ կազմակերպել՝ անպայման ընդգրկելով ուսուցիչների, ծնողների:

«Անհատական կարծիքները կարտահայտվեն, բայց համակարգային խնդիր պետք է լուծել, այդ մեխանիզմները պետք է պետության կողմից ստեղծվեն»,- ասաց Ա. Մխիթարյանը:  

Այժմ դպրոցական տարբեր առարկաների նոր չափորոշիչներին ծանոթանալով՝ մասնագետներն իրենց կարծիքներն են արտահայտում՝ փորձելով գոնե այդպես լսելի դարձնել իրենց ձայնը: Բուռն քննարկումների տեղիք են տվել գրականության առարկայի նոր չափորոշիչները:

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, ԲՈՀ-ի դոցենտ, ԳՊՀ պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանն իր կարծիքը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ.

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հորդորում եմ դադարեցնել Հայոց լեզվի և գրականության չափորոշչի և ծրագրերի հանրային քննարկումը և չեղարկել նախագիծը՝ նկատի ունենալով շարադրանքի աղաղակող լեզվական սխալներն ու անտրամաբանական ձևակերպումները, մասնագիտական ու բովանդակային անլիարժեքությունն ու թերացումները, կրթական գործի կազմակերպման վերաբերյալ պատկերացումների՝ ազգային ու պետական նպատակներին ու շահերին, առկա աշխարհաքաղաքական իրադրությանը անհամապատասխանությունը»:

Բանասեր Սերժ Սրապիոնյանը նույնպես ֆեյսբուքյան գրառում է արել՝ նախապես նշելով, որ չի սիրում ՖԲ-ով հանդես գալ, «բայց, ինչպես ասում են, մարդը որոշում է, Աստված տնօրինում։ Այս անգամ խախտում եմ իմ իսկ սկզբունքը ՀՀ ԿԳՄՍ նախարարարության պարտադրանքով»։

«Այո՛, պարտադրանքով, քանի որ դպրոցական կրթության ծրագրերի այն չափորոշիչները, որ սույն գերատեսչությունը ներկայացրել է իբր քննարկման, այլ կերպ, քան խոսելու պարտադրանք, չես անվանի։ Այդ «փաստաթղթի» շարադրանքի՝ իբրև անգրագիտության դասական օրինակի մասին մասնագետները ( Հրաչուհի Փալանդուզյան, Լևոն Սարգսյան և այլք) արդեն հիմնավոր ու սպառիչ խոսել են։ Իմ խոսքը տվյալ փաստաթղթի բովանդակությանն է վերաբերում, ու նաև նրա հակազգային ու հայակործան նպատակներին։ Եվ սա չափազանցություն չէ։ Ի մասնավորի՝ նկատի ունեմ «Գրականություն» առարկայի ծրագիրը, ավելի ճիշտ՝ հակածրագիրը։

Նախ ասեմ, որ տողերիս հեղինակը բոլորովին վերջերս մասնակցել է ՀՌ-ի կազմակերպած մի քննարկման, որին մասնակցում էին հայ ժողովրդի պատմության մասնագետ ուսուցչուհի, կրթության գծով փորձագետ, ԲՈԿ-ի նախագահի տեղակալ (չգիտեմ դեռ շարունակում է պաշտոնավարել, թե ոչ, բայց դա կարևոր չէ) Ա. Մխիթարյանը և չափորոշիչները կազմողների խմբից երիտասարդ փորձագետ Ա. Թորոսյանը։ Այս մասնագետի մասին ես մի առիթով արդեն խոսել եմ։ Գրագետ, իր գործի գիտակ և սրտացավ մասնագետ է պ. Թորոսյանը։ Գոնե այն ժամանակ տպավորությունն այդպիսին էր։ Փաստաթղթի հրապարակումը, սակայն, որոշ չափով վերպահությունների տեղիք տվեց։

Նախ՝ պ. Թորոսյանը, պարզվում է, «Ֆիզիկա» առարկայի ծրագրերի կազմողների խմբում է, մինչդեռ քննարկումը Հայ Եկեղեցու պատմություն և Հայոց լեզու առարկաներին էր նվիրված։ Ապա՝ փորձագետը մասնակիցներին հավաստիացրեց, որ կոնկրետ առարկայացանկ դեռ գոյություն չունի, մինչդեռ այսօր արդեն հրապարկվել են թե՛ առարկաները և թե՛ դրանց բովանդակությունը։ Մնում է մտածել, թե պ. Թորոսյանը կա՛մ չէր տիրապետում իրողությանը, կա՛մ խուսափում էր իրականություն ներկայացնելուց։ Երկու դեպքում է , մեղմ ասած, անընդունելի մոտեցման հետ գործ ունենք։ Ինչևիցե, դառնանք գրականության չարաբաստիկ չափորոշիչներին։

Ստորև կխոսեմ ոչ շատ մանրամասնորեն՝ թողնելով դա ավելի հարմար տեղի և ժամանակի, և կներկայացնեմ մի քանի, իմ կարծիքով առավել կարևոր խնդիրներ։ Հայ աշակերտը, պատկերացնու՞մ եք, սովորելու է ոչ թե ՀԱՅ գրականություն, այլ պարզապե՛ս գրականություն։ Եվ սա դեռ սկիզբն է։ Պարզվում է նաև՝ հին և միջնադարի գարականություն, որպես այդպիսին, չենք ունեցել, միայն Նահապետ Քուչակ և Սայաթ Նովա ենք ունեցել, այն էլ ոչ իբրև ուսումնասիրվող հեղինակներ, այլ ընդամենը համեմատության համար։ Թե ինչով և ինչքան են խանգարում Մ. Մաշտոցը, Մ. Խորենացին, Եղիշեն, Այգեկցին, Գոշը, Բուզանդը և միջնադարի մյուս մեծերը հայ աշակերտին «վերլուծելու» և «ինքնուրույն մտածողություն ձևավորելու», հայտնի է միայն Սատանային և մեկ էլ սույն «քյալլագյոզության» հեղինակներին։

Նախկինում հայ գրականության դասընթացին զուգահեռ դպրոցականը սովորում էր նաև ռուս գրականություն։ Ծրագրում անգամ հպանցիկ հիշատակում չկա նման գրականության գոյության մասին։ Թե համամարդկային ինչ արժեք է ռուսաց գրականությունը, վկայում են մերոնք և այլերը։ Թումանյանը վկա։ Չեմ էլ ուզում խոսել այն մասին, թե այն ինչ դերակատարություն է ունեցել հայ նոր գրականության ձևավորման և զարգացման ընթացքի վրա։ Վկան՝ դարձյալ Թումանյանը։ Ինչ եղավ արևմտահայ գրականության ճակատագիրը Ցեղասպանությունից հետո, նույնպես կարևոր չէ։ Այն պարզապես անհետացավ։

Սիրելի՛ հայրենակիցներ, հասկանու՞մ եք, աշխարհում չեն եղել գլոբալացվող աշխարհի ամենակուլ երախում անհետացող հայ մարդու ճակատագրով մտահոգ շահնուրներ, հայ լեզվի ու եկեղեցու սիրահար ու ջատագով թեքեյաններ, նոր հայրենիքի հաջողություններով ուրախացող և սայթաքումներից սրտի ցավ ունեցող եսայաններ ու կոստանզարյաներ, չեն եղել ու չկան մուշեղիշխաններ, համաստեղներ, օշականներ ու մնձուրիներ։ Չեն եղել ու չկան։

Սփյուռք չկա ուղղակի։ Երջանիկ բացառություն է միայն Զահրատը։ Թե ինչ չափանիշով ու սկզբունքով, դարձյալ միայն «քյալլագյոզներին» է հայտնի։ Հա, չմոռանանք, նաև Սատանային։ (Բառը մեծատառով եմ գրում՝ նրա հետևորդներին չտխրեցնելու համար)։ Արդի կամ ժամանակակից գրականությունն արդեն վատ երազի պես մի բան է։ Դասական գրողների մեծ մասին ցանկից թողել են դուրս, փոխարենը աշակերտին «վերլուծել» են սովորեցնում թեկուզ շնորհալի, բայց գրականության մեջ նոր-նոր միայն առաջին քայլերն անող Գրիգի, Պաչյանի, Օհանյանի գրականությունով։

Լավ է, գոնե մեկ բանաստեղծությամբ հիշատակվում են Խաչիկ Մանուկյանի ու Հուսիկ Արայի անունները: Էլ չասեմ Թ. Տոնոյանի մասին, որի բանաստեղծությունները երգի են վերածվել, իսկ դրանցից մեկը արդեն քանի տարի է՝ կատարվում է Ապրիլ 24-ին։ Իսկ վաստակաշատ ու ճանաչված գիտնականն այսօր պատեհապաշտ, գավառացի ու տգետ էր անվանում բոլոր նրանց, ովքեր օվացիաներ չեն կանչում այս կառավարությանը։ Դուք, մեծարգո արվեստաբան, կծափահարե՞ք հայոց լեզվի, հայ գրականության ու մշակույթի գլխին «դալլաքություն» անողներին։ Ես հարցնում եմ Ձեր մեծ վաստակի առաջ անկեղծ խոնարհումով և առանց հեգնանքի։ Ես չէի անի։ Եվ սա դեռ ամենը չէ»,- գրել է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Չինական հարթակը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի՝ Չինաստանի վերբերյալ հատվածը
«Նոր աշխարհի թրենդը կառաջնորդեն Չինաստանն ու Ռուսաստանը»,-ասել էր ՀՀ երկրորդ նախագահը։
Աղբյուր` Panorama.am
20:36
Փորձում են շինարարության իմատացիա ստեղծել, որպեսզի ներդրումներ ներգրավեն․Թ․Ենոքյան
Ջերմուկ  համայնքը մշտապես եղել է դեմ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործմանը։ Ջերմուկցիների հետ որևէ հանրային լսում չի իրականացվել, մինչև նրանց...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հանգստայան օրերին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 86 վարորդ
Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մարզերն ու մայրաքաղաքը...
Աղբյուր` Panorama.am
20:21
Տիգրան Ավինյանի մասին հրապարակվել են թե՛ դրական, թե՛ բացասական հոդվածներ․«Մեդիա պաշտպան»
2020 թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անձին...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագիրը Արցախի համար «դարի նախագիծ» կարող է դառնալ. Ա․Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու համար Հանրապետությունում...
Աղբյուր` Panorama.am
20:12
Առաջիկա օրերին կիրականացվի չարթերային թռիչքներ՝ Մոսկվայից Երևան
 Ըստ «Aircompany Armenia» ընկերության կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ առաջիկա օրերին ավիաընկերությունը...
Աղբյուր` Panorama.am
20:07
Երևանցին այդպես էլ չզգաց, չհասկացավ, որ նա քաղաքապետ է․Գեղամ Նազարյան
Կառավարության գործունեությունից դժգոհողների թիվն աճում ու աճում է: Այս մասին նշված է «Այլընտրանքային նախագծեր խմբի»...
Աղբյուր` Panorama.am
20:02
Օոստոսի 2-ի դրությամբ իրականացվել է 61104 ստուգում
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման  նպատակով՝ օգոստոսի 2-ի դրությամբ իրականացվել է 61104 ստուգում, որից միայն 208-ը՝ նշված օրը: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Մաշտոցի պուրակում ծառերի հատման վերաբերյալ դատախազությունում ուսումնասիրություն է նախաձեռնվել
«Ծառերի հատման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներում նշված հանգամանքների կապակցությամբ Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրություն է...
Աղբյուր` Panorama.am
19:51
«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով Շուշիում վիրավոր ազատամարտիկի համար բնակարան է ձեռք բերվել
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Շուշիի Ազատամարտիկների 6/22 հասցեում գտնվող բնակարանի շահառուն վիրավոր ազատամարտիկ Ցոլակ...
Աղբյուր` Panorama.am
19:42
ՍԱՏՄ մասնագետները խախտումներ արձանագրել են թե Երևանում, թե մարզերում
Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
19:39
Վարչապետի մոտ քննարկվել են խաղողի մթերման գործընթացում մասնավոր հատվածին օժանդակություն ցուցաբերելու մեխանիզմները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին՝ ճգնաժամային իրավիճակի հետևանքով խաղողի մթերման...
Աղբյուր` Panorama.am
19:34
25 տարեկանի տեսք ունեցող 53 տարեկան տղամարդը բացահայտել է «հավերժական երիտասարդության» գաղտնիքը
Հոլանդացի Էդսոն Բրանդաոն «Unilad» պարբերականին պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում կարողանում մի քանի տասնամյակով ավելի երիտասարդ...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի  ներկայացուցիչներին Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
19:16
Եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ոճիրը պետք է միջազգային հանրության կողմից արժանանա համարժեք գնահատականի․Ծառուկյան
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել ՀՀ եզդիական համայնքին։  «Հայաստանի եզդիական համայքն այսօր ոգեկոչում...
Աղբյուր` Panorama.am
19:15
Երևանում կրկին հայտանբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրում իրականացնելու խախտման դեպքեր․ՔՏՀԱՏՄ
Օգոստոսի 3-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են...
Աղբյուր` Panorama.am
19:06
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել կառավարության անդրանիկ նիստ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել կառավարության անդրանիկ նիստ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:00
Կոնտեն կարող է հեռանալ «Ինտեր»-ից
«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ ապագայում կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին «Թվիթթեր»-ի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
18:54
Վիկտորիա Պողոսյանը՝ ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի  նորանշանակ տեղակալ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Մոտ 80 ՀՀ և ՌԴ քաղաքացիներ արդեն երրորդ օրն է գտվնում են Բագրատաշենի անցակետին հարող տարածքում․Մարուքյան
Սահմանները բացելուն այլընտրանք չունենք։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։  ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ
Զինված ուժերի  գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Տավուշում ոստիկանության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված կա
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում շարունակվում է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Գիշերը հրավառություն կատարած անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության
Մայրաքաղաքում շուրջօրյա հասարակական կարգ պահպանություն են իրականացնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ, որոնք օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:18
Դավիթ Խաժակյան. Իսկ գիտե՞ք ինչու այս ամենի շուրջ աղմուկ չկա
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձել է Մաշտոցի պուրակում ծառերը հատելուն ու սրճարանի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Antifake. Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է
Antifake կայքը պնդում է, որ RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի վկայակոչած հոդվածի հեղինակը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե Արման...
Աղբյուր` Panorama.am
18:02
Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար, փոխվարչապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր
2019-ին հարկային մարմնի կողմից իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հիմա ես հասկանում եմ, թե ինչու իմ գրառումը այդքան աղմուկ բարձրացրեց Հայաստանում․ Մարգարիտա Սիմոնյան
RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքում նոր գրառում է կատարել։ Գրառման սկզբում, ինչպես գրված է, Նիկոլ Փաշինյանի 2005թ․-ի հոդվածից...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ադրբեջանն անցել է խիստ կարանտինային ռեժիմի
Ադրբեջանի իշխանությունները երկրի 13 քաղաքներում և շրջաններում մինչև օգոստոսի 31-ը երկարաձգել են խիստ կարանտինը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ձյուբան ցանկանում է կարիերան շարունակել հեռուստատեսությունում
Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի հարձակվող Արտյոմ Ձյուբան խոսել է ապագայում հեռուստատեսությունում  աշխատելու ցանկության մասին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}