Քաղաքական 11:53 05/08/2020 Տարածաշրջան

Արմեն Պետրոսյան. Լիբանանում ստեղծված իրավիճակը կարող է օգտագործվել արաբական մի շարք երկրների կողմից

«Բեյրութում տեղի ունեցած պայթյունը, որն ավելի շատ անփութության հետևանք էր, խոսում է այդ երկրի գրեթե բոլոր ոլորտներում առկա կառավարման, համակարգային լրջագույն խնդիրների մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Նախորդ տարվա հոկտեմբեր ամսից Լիբանանը տնտեսական լուրջ ճգնաժամ է ապրում, դրան գումարվեց կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամը, ապա երեկ տեղի ունեցած պայթյունը, որ բազմաթիվ կյանքեր խլեց, ավերածությունների, նյութական ահռելի կորուստների պատճառ դարձավ։

Արաբագետը չի բացառում, որ այս ամենը կարող է ունենալ նաև քաղաքական հետևանքներ։
«Կա մեծ հավանականություն, որ երկրում կծավալվեն բողոքի մեծ գործողություններ կառավարության դեմ, կլինեն նոր պաշտոնանկություններ, ընդդիմությունն էլ իշխանության գալու նոր օրակարգ կձևավորի»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Թե ինչպիսին կարող է լինել արտաքին դերակատարների արձագանքները, Պետրոսյանն այս պահին դժվարանում է ասել, կարելի է  միայն ենթադրություններ անել.

«Նաև այս պայթյունի հետևանքով Լիբանանի կառավարությունը հայտնվել է խոր ճգնաժամում։ Այն միայնակ հաղթահարել չի կարող, ահա այստեղ է, որ նա կարիք ունի միջազգային աջակցության։ Կարծում եմ, Լիբանանում ստեղծված իրավիճակը կարող է օգտագործվել արաբական մի շարք երկրների կողմից՝ ավելացնելու ճնշումը լիբանանյան կառավարության վրա»։

Արաբագետն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է արտաքին լուրջ ֆինանսական աջակցության ու ներքին բարեփոխումների համադրում։

«Ֆինանասական աջակցություն կարող են ցուցաբերել Պարսից ծոցի հարուստ արաբական պետությունները՝ կապելով այդ աջակցությունը Իրանի դիրքերի թուլացմանը միտված քաղաքականության հետ։ Լիբանանյան կառավարությունն էլ այս պահին չի գնում նման քաղաքականության, քանի որ հանդիսանում է «Հըզբոլլահ»-ի աջակցությամբ գործող կառավարություն։ Հետևաբար այս պայմաններում փորձ է արվելու թուլացնել «Հըզբոլլահ»-ի դերակատարությունը, ինչպես նաև Իրանի ազդեցությունը լիբանանյան ներքին գործընթացների վրա»,- մանրամասնեց նա։

Արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ու շարժերին, հնչող հայտարարություններին մշտապես հետևող Պետրոսյանը գրեթե բացառում է Բեյրութում տեղի ունեցած պայթյունին Իսրայելի մասնակցությունն ու իսրայելական հետքը։

«Իսրայելական հետախուզությունը բավականին զգույշ է աշխատում, նման հումանիտար աղետի չէր գնա։ Եթե ենթադրենք, որ այս ամենի հետևում կանգնած է Իսրայելը, ապա պատասխանը պետք է  լիներ Լիբանանի կողմից Իսրայելին պատերազմ հայտարարելը։ Բայց կրկնում եմ, սա անիրատեսական սցենար է»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ  Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ նավահանգստին մոտ երեկ հզոր պայթյուն է որոտացել։ Զոհերի թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Վերջին տվյալներով, մահացել է 100 մարդ, վնասվածքներ են ստացել մի քանի հազարը։

Պատճառը, ըստ այս պահին հրապարակված տեղեկությունների,  վեց տարի առաջ մոտ երեք տոննա առգրավված ու պահեստավորված ամոնիումի նիտրատն է։

Լիբանանի նախագահը երկրում եռօրյա սուգ է հայտարարել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:56
Պահանջում ենք ընդունել բանակի և ժողովրդի պահանջը․ Արցախի մի շարք կուսակցություններ
Արցախի Հանրապետության երեք կուսակցություններ ողջունել են ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
20:49
Բանակի այսօրվա հայտարարությունն ուղղված է նաև թշնամու դեմ․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Չավուշօղլու, Քալին՝ թուրքական արտաքին քաղականության «ծանր...
Աղբյուր` Panorama.am
20:42
ԵԱՀԿ գործող նախագահը՝ Հայաստանում իրավիճակի մասին
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն արձագանքել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ «Մտահոգված եմ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Արա Զոհրաբյանն իր զորակցությունն է հայտնում ԶՈւ ղեկավարությանը
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր զորակցությունն է հայտնում ԶՈՒ ղեկավարությանը։     «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
20:30
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ «Իսկանդեր» չի օգտագործվել ԼՂ հակամարտության ընթացքում
ԼՂ  հակամարտության ընթացքում Հայաստանը չի օգտագործել իր «Իսկանդերները», բոլոր հրթիռային զինամթերքները եղել են երկրի զինված...
Աղբյուր` Panorama.am
20:23
Փաշինյանը զանգել է Պուտինին
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել են իրավիճակը հանրապետությունում»,-...
Աղբյուր` Panorama.am
20:16
Վրաններ են տեղադրվել, քաղաքացիները կգիշերեն Բաղրամյան պողոտայում՝ մինչև Փաշինյանի հրաժարականը
Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները վրաններ են տեղադրել։ Նրանք պատրաստվում են գիշերել այնտեղ՝ ԱԺ շենքի դիմաց,...
Աղբյուր` Panorama.am
19:50
Օլիմպիական կրակի փոխանցավազքը կմեկնարկի մարտի 25-ին
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է օլիմպիական ջահի փոխանցավազքի ժամանակ կորոնավիրուսի տարածումը հակազդելու ծրագիրը: ՀԱՕԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Վարչապետի աթոռը դեռևս զբաղեցնող անձն այսօր բացահայտ ձևով նենգափոխել է Վազգեն Մանուկյանի հայտարարությունը
Վարչապետի աթոռը դեռևս զբաղեցնող անձն այսօր բացահայտ ձևով նենգափոխել է Վազգեն Մանուկյանի՝ 2020 թ․ հոկտեմբերի 27-ին արված հայտարարության նպատակն...
Աղբյուր` Panorama.am
19:38
Այս հարցը չունի «քաղաքական» և «սահմանադրական» լուծում. Միքայել Մինասյան
«Նիկոլը գոռալու է միշտ. հոխորտալու է, սադրելու է, սպառնալու է, խնդրելու է և այդ ամենն անելու է իր բարակ, զզվելի ձայնով»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:32
Երբ բանակն ու ժողովուրդը միասնական են, այնտեղ պետք է տեսնել հաջողություններ․ Սեյրան Օհանյան
Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա։ Այս մասին Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի ընթացքում ասաց  ՊՆ նախկին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հրետանավորներն անցկացրել են մարզումներ
Փետրվարի 24-ից 25-ը 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ անցկացվել են մարզումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:14
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
Ռուսական կողմի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:08
Այս իշխանությունը բացառում է իր հեռանալու քաղաքակիրթ ճանապարհը․ Իվետա Տոնոյան
«Թասիբով ու արժանապատիվ հայեր․․․Միշտ այսպես եմ դիմել և այսպես եմ շարունակելու դիմել Ձեզ»,- դիմելով Բաղրամյան պողոտայում Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան. Նիկոլ Փաշինյանը՝ իր դեմ բողոքող քաղաքացուն
Այսօր դեպի 3-րդ մաս Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթի ժամանակ քաղաքացիներից մեկը իր տան պատուհանից բողոքի կոչ հղեց Փաշինյանի ուղղությամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է իր ոչ պետականամետ մտածելակերպը. Թովմասյան
«Մի՛ կատարեք անօրինական հրամաններ, մի՛ տրվեք սադրանքներին, իշխանության կյանքը երկարացնելու համար դուրս չգա՛ք ժողովրդի դեմ»:
Աղբյուր` Panorama.am
18:49
Ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի ելույթ ունեցավ մեկ հոգի՝ Նիկոլ Փաշինյանը. Սևակ Հակոբյան
Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի ելույթ ունեցավ մեկ...
Աղբյուր` Panorama.am
18:43
Նա միշտ հիստերիկություն կանի, միշտ ստելու է. Միքայել Մինասյան
«Նա միշտ հիստերիկություն կանի: Միշտ ստելու է, սպառնալու և մանիպուլյացիների դիմելու»,- Տելեգրամի իր էջում գրել է Սուրբ Աթոռում...
Աղբյուր` Panorama.am
18:36
Պինդ կանգնում ենք, մինչև ի կատար ածվի մեր պահանջը. Իշխան Սաղաթելյան
«Պատվիրակություն ենք ուղարկում Արմեն Սարգսյանի մոտ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար»,- այս մասին Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Քաղաքագետ. Դիակի տեղը քաղաքական դիակիզարանն է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Սխալ է այն տեսակետը, որ խնդիրը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի անձն է, հայտարարությունը ստորագրել են ՀՀ բանակի...
Աղբյուր` Panorama.am
18:23
ՊՆ. Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Փետրվարի 24-ին և 25-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է,...
Աղբյուր` Panorama.am
18:16
ԱՄՆ դեսպանատուն. Հանդես բերել հանգստություն, առանց բռնության թուլացնել լարվածությունը
ԱՄՆ դեսպանատունը տարածել է հայտարարություն Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին, որտեղ ասված է. «Միացյալ Նահանգների...
Աղբյուր` Panorama.am
18:10
Դանակը հասել է ոսկորին, այլևս նահանջի տեղ չկա. ակադեմիկոս Աշոտ Մելքոնյան
«Գիտնականներս գրի ենք առնում պատմությունը, շատ դեպքում չենք մտնում քաղաքականություն: Բայց դանակը հասել է ոսկորին, այլևս նահանջի տեղ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ալիևը հայտարարել է՝ Բաքուն թույլ չի տա, որ Երևանը իրեն սպառնա
«Ադրբեջանը թույլ չի տա որևէ վտանգի ի հայտ գալը՝ իր և իր քաղաքացիների համար, ովքեր կվերադառնան Ղարաբաղում Բաքվի վերահսկողության տակ գտնվող...
Աղբյուր` Panorama.am
17:57
Իշխանությունը հոգեվարքի մեջ է. Միքայել Մելքումյան
«Այսօրվա արտահերթ նիստ հրավիրելու շարժառիթն այն էր, որ երկրում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ անպայման հանգուցալուծում է...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ուզում եմ ընդամենն ասել, որ մեզ բանակ է պետք, եթե այն լինի, ապա ամեն ինչ կլինի. վիրավոր սպա
Պատերազմի ժամանակ վիրավորվելու հետևանքով անդամահատված սպա Սասունը Ազատության հրապարակում հայտարարեց, որ իր բոլոր ընկերների անունից խոնարհվում է...
Աղբյուր` Panorama.am
17:46
Կմնանք ԱԺ մոտ, թող ինքը գա, թելադրենք, ոնց ինքը պետք է հեռանա. Մանուկյան
«Փողոցը բարիկադներով երկու կողմից փակեք լրիվ»:
Աղբյուր` Panorama.am
17:25
Էդմոն Մարուքյան. Կոչ եմ անում Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է. «Վարչապետի վերջին օրերի գործողությունները միտված են...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՊՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել
Պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և ողջ շտաբին, այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}