Մշակույթ 17:32 09/09/2020 Հայաստան

Հների ու նորերի վերաբերմունքի տարբերությունը «Հին Երևանին» միայն գնայինն է

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարած Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման՝ «Այլընտրանքային 33» (Alt_33) միջազգային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը վաղն է։

Նախաձեռնության անդամ, «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» հիմնադիր նախագահ Տիգրան Ամիրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ բավականին շատ հայտեր են ստացել Հայաստանում, նաև արտերկրում գործող ճարտարապետներից։ Ժյուրիի կողմից, որի կազմում, ըստ նրա, հետաքրքիր մասնագետներ են, ընտրված աշխատանքները որպես խորհուրդ տրամադրվելու են կառավարությանը, կառուցապատողներին։

Ինչ վերաբերում է կոնկրետ Ֆիրդուսի հետ կապված նախագծին, նա նշեց, որ ինչպես Հյուսիսային պողոտայի, Երևանի կառուցապատման դեպքում, այստեղ էլ գործում է փնթի գործելակերպ։

«Երբեք չի առաջարկվում նորմալ նախագիծ, որն ընթեռնելի լինի ճարտարապետների, մասնագետների կողմից։ Ինչպես հասկանում եմ՝ կան պայմանավորվածություններ այդ լոտերի տերերի հետ, ըստ այդ պայմանավորվածությունների, անընդհատ փոփոխություններ են անում, որովհետև արդեն ոչ մի ճարտարապետության, մշակույթի, մեր քաղաքի զարգացման մասին խոսք չի գնում։ Այստեղ զուտ բիզնես պրոեկտներ են՝ այսօր այս մեկը փողը տվեց, այդ շենքը կկառուցենք, չեն տա՝ դրա տեղը մեկ ուրիշ բան կանենք։

Այսինքն ոչ մի գաղափար չկա, օրինակ, Ֆիրդուսի դեպքում։ Աբսուրդը դա է, որ Երևանի կենտրոնում մի մեծ թաղամաս նման անհասականալի վիճակում է գտնվում»,- նշեց Տ. Ամիրյանը։

Նրա խոսքով, հասկանալի է՝ իրենք ուզում են մաքսիմալ բիզնես շահեր ունենալ այդ տարածքից հաշվի չառնելով, ընդհանրապես, ոչ մի մշակութային ժառանգություն, նաև խոսքը ոչ նյութական ժառանգության մասին է. «Դա, ընդհանրապես, հաշվի չեն առնում։ Մշակութային ժառանգության մաս կազմող  հուշարաձանները կփորձեն ֆեյք ձևերով՝ ֆասադները պահպանելով պահել»։

Ըստ նրա, ներկայացված թաղամասի 3D մոդելը, նույնպես աբսուրդ է, նույնիսկ բնակիչները, չունենալով մասնագիտական կրթություն, հասկանում են, որ սուտ է. «Ներկայացնում են եզրը՝ առաջին հատվածը, բայց հետնամասում, մեջտեղում մնացել են 16 հարկանի կամ չգիտեմ քանի հարկանի շենքերը։

Բնակիչները նաև շատ լավ գիտակցում են այն փաստը, որ հիմա իրենց առաջարկել են մի քիչ ավելի շատ գումար, քան 2015-ին, խաբեբայություն է։ Կենտրոնում չկան նման գներ քառակուսի մետրի համար։ 650 դոլար էին առաջարկել 2015-ին, համարյա ամբողջ թաղամասը տեղահանել են 650 դոլարով։ Հիմա՝ 2020-ին, կառավարություն ասում է՝  բարի բան ենք անում, առաջադիմել ենք, 1200 ենք առաջարկում»,- նշեց նախաձեռնության անդամը։

Մեր հարցին՝ այսինքն նախորդ և այս իշխանությունների մտածողության միջև միայն գնային առումո՞վ է փոփոխություն եղել, Տ. Ամիրյանը պատասխանեց. «Ստացում է, որ այո։ Փոխվել է այն, որ նախորդ իշխանության ընթացքում անընդհատ սառեցվում էր թաղամասի քանդելու, վերանորոգելու, վերակառուցելու պրոցեսը, հիմա ակտիվացել են, որովհետև ընդհանուր առմամբ, տեսնում եք, թե Երևանում ինչ վիճակ է, ամենուր շինություններ են, շինարարական բում է»։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Երևան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ  է ստեղծվել, նույն որոշմամբ հաստատվել է նաև խմբի կազմը։ Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը։

Հարցին, թե ինչի՞ մասին է սա վկայում, Տ. Ամիրյանն ասաց, որ, ընդհանրապես, Տիգրան Ավինյանի գրառումները չեն վկայում թափանցիկության մասին։

«Գրում է՝ մենք խոսեցինք, պայմանավորվեցինք կառուցապատողի հետ։ Սա արդեն խոսում է ոչ թափանցիկության մասին։ Կարծես մենք հեղափոխություն արեցինք, որպեսզի  կառավարության ամեն գործընթաց լինի թափանցիկ, ժողովրդավարական։ Բայց երբ կառավարության, իշխանությունների ներկայացուցիչները հանդիպում են կառուցապատողի հետ, փակ դռների հետևում պայմանավորվում՝ հաշվի չառնելով այն մարդկանց, որոնք երկար տարիներ աշխատում են այդ ոլորտում, ստացվում է ոչ մի ժողովրդավարություն էլ իրենք չեն գործածում այս ընթացքում։ Փակ դռների հետևում պայմանավորվում են՝ Հին Երևանը, լավ, կմասնակցենք, կվերահսկենք: Բայց ինչ խորհուրդ տանք, եթե Հին Երևանի տարածքում համարյա լրիվ քանդել են։

Տխուր է իրավիճակը, ահավոր է։

Իմ կարծիքով, պարզապես, կան վախեր, որ չկորցնեն ինվեստր, աշխատանքային մոդելը։ Նոր մոդել չեն ստեղծել, իրենց հայտնի է այդ մեկ մոդելը, փորձում են մի կերպ համակերպել իրենց տեսլականները։ Տեսնում եք՝ ինչ որ փոխզիջումներ են փորձում անել, երբ ասում ենք պատմամշակութային հուշարձան է, ասում են՝ լավ կպահպանենք այս մի մասը, լավ կպահպանենք այս մի շենքը։ Իրականում հասկանալի է, որ գերակա շահի օրենքը պետք է կտրուկ ձևով վերանայվի, այսպես որ գնաց, մեր ողջ հանրապետությունը կարող է գերակա շահ ճանաչել, ամեն ինչը քանդել ու սարքել այն, ինչ ուզում է ինվեստրը»։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Բյուրականի աստղադիտարանի և ԵՊՀ աստղադիտարանի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր
ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Երևանի պետական համալսարանի Վ. Համբարձումյանի անվ. աստղադիտարանի միջև կնքվել է...
Աղբյուր` Panorama.am
17:29
Էլ ի՞նչ ունենք թշնամուն առանց մեկ կրակոցի զիջելու. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
Մնում է հայտնի ֆիլմի հերոսի պես պահանջել հրապարակել ողջ ցանկը։
Աղբյուր` Panorama.am
17:21
ՊՆ. Ադրբեջանցի զինծառայողների մի մասը դեռևս շարունակում է գտնվել Հայաստանի տարածքում
Իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։
Աղբյուր` Panorama.am
17:12
ԱՀԿ. Երկար աշխատանքային ժամերը հանգեցնում են տարեկան հարյուր հազարավոր մահերի
Երկարատև աշխատանքի հետևանքով 2016 թվականին ամբողջ աշխարհում մահացել է 745, 000 մարդ։ Նման վերլուծություն է արել ԱՀԿ-ն, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:02
Էդուարդ Սպերցյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
«Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝  հունիսի 1-ին Խորվաթիայի և հունիսի 5-ին...
Աղբյուր` Panorama.am
16:56
Սևադա Ղուկասյան. Իմ էշն իր առաքելությունը դեռ չի ավարտել
Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչ Սևադա Ղուկասյանին, ով մայիսի 10-ին իր էշին բերել էր ԱԺ դիմաց, որ  Նիկոլ Փաշինյանին՝ որպես դավաճան...
Աղբյուր` Panorama.am
16:52
Լավրովը հայտարարում է՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ կրքեր բորբոքելու առիթ չկա
Ռուսաստանն առաջարկել է Ադրբեջանին և Հայաստանին աջակցություն՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով: Այս մասին այսօր, Tass-ի...
Աղբյուր` Panorama.am
16:38
Առաջին անգամ և միայն մեկ օր Գրատպության թանգարանում կցուցադրվեն Հայաստանի ազգային գրադարանի փոքրածավալ գրքերը
«Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը Գրատպության...
Աղբյուր` Panorama.am
16:31
Սյունիքի մարզից ցնցումային համախտանիշով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա
Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով ու բարձր...
Աղբյուր` Panorama.am
16:26
Վրաստանը երկու ժամով կրճատում է պարետային ժամը
Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհուրդը, որը գործում է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, երկուշաբթի որոշում  է կայացրել երկու...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան «Ասոցիացված տրիո» են ստեղծել
Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան երկուշաբթի օրը՝ մայիսի 17-ին, ստեղծել են «Ասոցացված տրիո», որի ընթացքում այդ երկրները կխորհրդակցեն...
Աղբյուր` Panorama.am
15:56
«Պատիվ ունեմ» դաշինքի արժեքները
«Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի»:
Աղբյուր` Panorama.am
15:52
Իսրայելի ԳՇ պետը նոր հրետակոծությունից հետո հրամայել է շարունակել Գազայի հատվածում արմատականների դեմ հարձակումները
Իսրայելի Պաշտպանության բանակի շտաբի պետը երկուշաբթի հանդիպում է անցկացրել՝ Գազայի հատվածից հետագա հրթիռային հարձակումներից հետո իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սահմանադրության հետևելու լիազորությունները պոզով-պոչով է լինո՞ւմ.Պետրոսյանը՝ ՀՀ նախագահին
««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասի» օրենքով Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է կառավարության շենքին, իր կեցավայրին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սուրեն Սարգսյան. Իշխանությունները դավաճանաբար տապալել են Հայաստանի ինքնապաշտպանության կազմակերպման բոլոր հնարավորությունները
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամաբ անդադարձել է Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իրանի համար Սյունքի կարևորությանը....
Աղբյուր` Panorama.am
15:32
Վրաստանի ՆԳՆ-ն՝ Դմանիսիում ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուքի մասին
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում Դմանիսիում հակառակորդ կողմերին, հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և պահպանել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Արփինե Հովհաննիսյան. Իշխանությունը ունակ չէ, իսկ հաճախ` ցանկություն էլ չունի ապահովել Հայաստանի անվտանգությունը
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած վերջին զարգացումներին, գրում է. «Մի քանի օր է`...
Աղբյուր` Panorama.am
15:14
ԵՄ-ն լրացուցիչ 10մլն եվրո է հատկացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին
Որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի մաս, Եվրոպական հանձնաժողովը լրացուցիչ 10 միլիոն եվրոյի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հոռոմ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Հոռոմ համայնքում իրականացնելու է...
Աղբյուր` Panorama.am
14:49
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։...
Աղբյուր` Panorama.am
14:42
Մշակույթի նախարարի գլխավորած թուրքական պատվիրակությունը մայիսի 17-ին կժամանի Ռուսաստան
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Էրսոյը պատվիրակության հետ միասին մայիսի 17-ին աշխատանքային այցով կժամանի Մոսկվա: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:34
Կումանը ամենայն հավանականությամբ կհեռանա Բարսելոնայից
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռանալու է կատալոնական ակումբից այս ամառ: Այս մասին գրում է football24-ը՝ նշելով, որ...
Աղբյուր` Panorama.am
14:27
2025-ին քրեակատարողական հիմնարկում սև հաց ես մուրալու. Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին
«Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենք երկար ժամանակ է բզկտում են Զանգեզուրը: Շատ ճիշտ է ասում, ինքնախոստովանական ցումունք է տալիս»,-...
Աղբյուր` Panorama.am
14:21
Գազայի հատվածում սպանված պաղեստինցիների թիվը հասել է 200-ի՝ այդ թվում 58 երեխա
Իսրայելի զինված ուժերն այսօր վաղ առավոտից սկսել են Գազայի հատված ավիահարվածների հերթական շարքը՝ Իսրայելի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար...
Աղբյուր` Panorama.am
14:11
Կորոնավիրուսը հանգեցրել է նրան, որ տնային հանկարծամահությունների քանակը բազմապատիկ ավելացել է. Պարունակ Զելվեյան
Կորոնավիրուսի պարագայում սրտանոթային բարդությունների հետ կապված ամբողջ աշխարհում բժշկական համայնքը երկու խնդիր ունեցավ: Ասուլիսում ասաց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
14:05
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը: Դաշինքի...
Աղբյուր` Panorama.am
13:59
Պեսկով. Պուտինը համոզված է՝ ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի ու այժմ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սրտաբան. 18 տարեկանից բարձր տարիքային խմբում 42 տոկոսն ունի բարձր զարերակային ճնշում
«Զարկերակային գերճնշումը լրջագույն ռիսկի գործոն է, որով պայմանավորված են սրտանոթային ընդհանուր մահացությունները»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ինդոնեզիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութերի խմբաքանակի օգտագործումը
Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունը կասեցրել է AstraZeneca կորոնավիրուսի պատվաստանյութի շուրջ 450,000 դոզայի բաշխումը՝ պատվաստումից 11...
Աղբյուր` Panorama.am
13:40
Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ին իսրայելական ավիահարվածների կապակցությամբ
Պաղեստինը մտադիր է դիմել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային` պահանջելով ընդունել բանաձև իսրայելական ագրեսիան դադարեցնելու համար, հայտարարել է երկրի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին
16:29 13/05/2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հրաժարվեց պատասխանել, թե ինչու էր մասնակցում ԱԽ նիստին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}