Հների ու նորերի վերաբերմունքի տարբերությունը «Հին Երևանին» միայն գնայինն է
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարած Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման՝ «Այլընտրանքային 33» (Alt_33) միջազգային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը վաղն է։
Նախաձեռնության անդամ, «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» հիմնադիր նախագահ Տիգրան Ամիրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ բավականին շատ հայտեր են ստացել Հայաստանում, նաև արտերկրում գործող ճարտարապետներից։ Ժյուրիի կողմից, որի կազմում, ըստ նրա, հետաքրքիր մասնագետներ են, ընտրված աշխատանքները որպես խորհուրդ տրամադրվելու են կառավարությանը, կառուցապատողներին։
Ինչ վերաբերում է կոնկրետ Ֆիրդուսի հետ կապված նախագծին, նա նշեց, որ ինչպես Հյուսիսային պողոտայի, Երևանի կառուցապատման դեպքում, այստեղ էլ գործում է փնթի գործելակերպ։
«Երբեք չի առաջարկվում նորմալ նախագիծ, որն ընթեռնելի լինի ճարտարապետների, մասնագետների կողմից։ Ինչպես հասկանում եմ՝ կան պայմանավորվածություններ այդ լոտերի տերերի հետ, ըստ այդ պայմանավորվածությունների, անընդհատ փոփոխություններ են անում, որովհետև արդեն ոչ մի ճարտարապետության, մշակույթի, մեր քաղաքի զարգացման մասին խոսք չի գնում։ Այստեղ զուտ բիզնես պրոեկտներ են՝ այսօր այս մեկը փողը տվեց, այդ շենքը կկառուցենք, չեն տա՝ դրա տեղը մեկ ուրիշ բան կանենք։
Այսինքն ոչ մի գաղափար չկա, օրինակ, Ֆիրդուսի դեպքում։ Աբսուրդը դա է, որ Երևանի կենտրոնում մի մեծ թաղամաս նման անհասականալի վիճակում է գտնվում»,- նշեց Տ. Ամիրյանը։
Նրա խոսքով, հասկանալի է՝ իրենք ուզում են մաքսիմալ բիզնես շահեր ունենալ այդ տարածքից հաշվի չառնելով, ընդհանրապես, ոչ մի մշակութային ժառանգություն, նաև խոսքը ոչ նյութական ժառանգության մասին է. «Դա, ընդհանրապես, հաշվի չեն առնում։ Մշակութային ժառանգության մաս կազմող հուշարաձանները կփորձեն ֆեյք ձևերով՝ ֆասադները պահպանելով պահել»։
Ըստ նրա, ներկայացված թաղամասի 3D մոդելը, նույնպես աբսուրդ է, նույնիսկ բնակիչները, չունենալով մասնագիտական կրթություն, հասկանում են, որ սուտ է. «Ներկայացնում են եզրը՝ առաջին հատվածը, բայց հետնամասում, մեջտեղում մնացել են 16 հարկանի կամ չգիտեմ քանի հարկանի շենքերը։
Բնակիչները նաև շատ լավ գիտակցում են այն փաստը, որ հիմա իրենց առաջարկել են մի քիչ ավելի շատ գումար, քան 2015-ին, խաբեբայություն է։ Կենտրոնում չկան նման գներ քառակուսի մետրի համար։ 650 դոլար էին առաջարկել 2015-ին, համարյա ամբողջ թաղամասը տեղահանել են 650 դոլարով։ Հիմա՝ 2020-ին, կառավարություն ասում է՝ բարի բան ենք անում, առաջադիմել ենք, 1200 ենք առաջարկում»,- նշեց նախաձեռնության անդամը։
Մեր հարցին՝ այսինքն նախորդ և այս իշխանությունների մտածողության միջև միայն գնային առումո՞վ է փոփոխություն եղել, Տ. Ամիրյանը պատասխանեց. «Ստացում է, որ այո։ Փոխվել է այն, որ նախորդ իշխանության ընթացքում անընդհատ սառեցվում էր թաղամասի քանդելու, վերանորոգելու, վերակառուցելու պրոցեսը, հիմա ակտիվացել են, որովհետև ընդհանուր առմամբ, տեսնում եք, թե Երևանում ինչ վիճակ է, ամենուր շինություններ են, շինարարական բում է»։
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Երևան քաղաքի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ է ստեղծվել, նույն որոշմամբ հաստատվել է նաև խմբի կազմը։ Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը։
Հարցին, թե ինչի՞ մասին է սա վկայում, Տ. Ամիրյանն ասաց, որ, ընդհանրապես, Տիգրան Ավինյանի գրառումները չեն վկայում թափանցիկության մասին։
«Գրում է՝ մենք խոսեցինք, պայմանավորվեցինք կառուցապատողի հետ։ Սա արդեն խոսում է ոչ թափանցիկության մասին։ Կարծես մենք հեղափոխություն արեցինք, որպեսզի կառավարության ամեն գործընթաց լինի թափանցիկ, ժողովրդավարական։ Բայց երբ կառավարության, իշխանությունների ներկայացուցիչները հանդիպում են կառուցապատողի հետ, փակ դռների հետևում պայմանավորվում՝ հաշվի չառնելով այն մարդկանց, որոնք երկար տարիներ աշխատում են այդ ոլորտում, ստացվում է ոչ մի ժողովրդավարություն էլ իրենք չեն գործածում այս ընթացքում։ Փակ դռների հետևում պայմանավորվում են՝ Հին Երևանը, լավ, կմասնակցենք, կվերահսկենք: Բայց ինչ խորհուրդ տանք, եթե Հին Երևանի տարածքում համարյա լրիվ քանդել են։
Տխուր է իրավիճակը, ահավոր է։
Իմ կարծիքով, պարզապես, կան վախեր, որ չկորցնեն ինվեստր, աշխատանքային մոդելը։ Նոր մոդել չեն ստեղծել, իրենց հայտնի է այդ մեկ մոդելը, փորձում են մի կերպ համակերպել իրենց տեսլականները։ Տեսնում եք՝ ինչ որ փոխզիջումներ են փորձում անել, երբ ասում ենք պատմամշակութային հուշարձան է, ասում են՝ լավ կպահպանենք այս մի մասը, լավ կպահպանենք այս մի շենքը։ Իրականում հասկանալի է, որ գերակա շահի օրենքը պետք է կտրուկ ձևով վերանայվի, այսպես որ գնաց, մեր ողջ հանրապետությունը կարող է գերակա շահ ճանաչել, ամեն ինչը քանդել ու սարքել այն, ինչ ուզում է ինվեստրը»։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանի գրասենյակի ղեկավարը՝ «Հին Երևան»-ի համակարգող աշխատանքային խմբի ղեկավար
- Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծերի վրա աշխատում են 60 ճարտարապետներ
- Ֆիրդուսի թաղամասի մի հատվածի կառուցապատման եռաչափ մոդելի տեսանյութն է հրապարակվել
- Ինչպե՛ս տնտեսապես ձեռնտու մոդելով կառուցապատել Ֆիրդուսի թաղամասը՝ հիմնականում պահպանելով այն. aravot.am
- Փոփոխություններ են կատարվել «Ֆիրդուսի» թաղամասի կառուցապատման նախագծում.Ավինյան
- Աբրոյան. Մեր կողմից տագնապի բարձրացմանն ընթացք չտալը բերեց Ֆիրդուսի շինությունների դեպքերին
- Պատճառաբանությունը տարիներով նույնն է՝ «քանդում ենք, որ հետո վերականգնենք»
- Երևանի հուշերից մեկն էլ են հողին հավասարեցվել
- Մարության. «Հին Երևանի» հետ կապված ամենաբարդ հարցն իրացումն է
- «Հին Երևան»-ի խախտումներով շինարարության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
- Քննարկում՝ «Հին Երևանի»,Կոնդի ու 33-րդ թաղամասի ծրագրերի խնդիրների մասին
- «Հրապարակ». Երևանի ավագանու ընդդիմությունը որոշել է հիմնովին զբաղվել «Հին Երևան» պրոյեկտով
- Ֆիրդուսի թաղամասի քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն. Փաշինյան
- Հին Երևանցու փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ կան
- Ի հեճուկս՝ Փաշինյանը «Հին Երևան» նախագծի կողմնակից
- «Հին Երևան» նախագծի իրականացումը կանգնած է.Փաշինյան
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- «Հին Երևան»-ը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում. Նախագծի հեղինակ
- Բուզանդի քանդված շենքերը կներառվեն «Հին Երևան» ծրագրում
- Քաղաքապետարանի աշխատակիցները փորձում են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկայի տաղավարները
- Վարչապետը հորդորել է մաքսիմալ ուշադիր լինել «Հին Երևան» ծրագրի կառուցապատմանը
- Կառավարությունում անդրադարձ է կատարվել «Հին Երևան»-ին
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- «Հին Երևան»-ում ընթանում են հողային աշխատանքներ՝ ի հեճուկս հանրային կարծիքի
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Նկարիչ Հաղթանակ Շահումյան
- Արվեստագետը ՝«ֆասադացավի» ու հին Երևանի փրկության մասին. «Առավոտ»
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գարեգին Եղոյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
- «Հին Երևան»-ը շուկայի նման մի տանիքի տակ տաղավարների պես դրված շենքեր են. Տուրօպերատորի մտահոգությունները
- Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում