Սպասվում է ամպրոպ, անձրև ու քամու ուժգնացում
Հասարակություն
18:00 21/09/2020
Հայաստան

Սպասվում է ամպրոպ, անձրև ու քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում սեպտեմբերի  23-24-ն առանձին շրջաններում, 22-ին և 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում սեպտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին և 26-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
 

Placeholder
Սպասվում է ամպրոպ, անձրև ու քամու ուժգնացում