Քաղաքական 12:49 19/10/2020 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Կուսակցությունների հայտարարությունը կառավարությանը մեկնած բարի կամքի ժեստ է

Հայաստանյան 13 կուսակցությունների՝ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ, պետական հատուկ մարմին ստեղծելու առաջարկին կառավարությունը դեռ չի արձագանքել:

Panorama.am-ի հետ զրույցում հայտարարությանը միացած «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն ասաց, որ իրենց այդ քայլը կառավարությանը մեկնած բարի կամքի ժեստ է:

«13 կուսակցությունների առաջարկը բաց է, մարդիկ, ըստ էության, ասում ենք՝ մենք ձեզ օգնենք, կառավարություն: Մեր նպատակը դա է: Լավ կլինի կառավարության կողմից արձագանք լինի: Դա կառավարությանը մեկնած բարի կամքի ժեստ է, թող արձագանքեն: Եթե չեն արձագանքում, ըստ էության, ասում են հետևյալը՝ մենք լիակատար պատերազմական այս ամբողջ իրավիճակի համար պատասխանատվությունը մեր վրա ենք վերցնում, մեզ ոչ մեկի օգնությունը պետք չէ»,- նշեց քաղաքական գործիչը:

Նա ընդգծեց՝ եթե չարձագանքեն էլ, իրենք որպես անհատներ, ֆիզիկական անձինք շարունակելու են իրենց աջակցությունը, որովհետև այս պատերազմը ողջ ազգի պատերազմն է, այստեղ ոչ կուսակցությունն կա, ոչ իմ ու քո, ոչ սև-սպիտակ:

«Մինևնույնն է՝ դա անելու ենք: Պարզապես, եթե կառավարությունը իսկապես հասկանա, որ սա ոչ թե միտում, դիտավորություն ունեցող քայլ է, այլ իսկապես օգնության առաջարկ է ու ընդառաջ գնա, մեր գործունեության արդյունավետությունն էապես կբարելավենք»,- ասաց Ա.Չալաբյանը:

Նա նշեց, որ կոնկրետ իրենց կուսակցությունն առանց այդ հայտարարության էլ տարբեր ձևերով լծված են երկրի պաշտպանության գործին, բայց եթե որոշակի նորմալ լծակներ լինեն, իրենց գործունեության արդյունավետությունը հինգ անգամ կբարձրանա: 

«Ինքս զբաղված եմ պատերազմի հետ կապված օգտակար գործերով: Համոզված եմ, եթե ունենայի պետական լծակներ, 5-10 անգամ ավելի շատ բան կարող էի անել: Հիմա անում եմ որպես մասնավոր, ֆիզիկական անձ: Պետական ռեսուրսներ, պետական լծակներ, լիազորություններ ունենալով՝ շատ ավելի բան կարող եմ անել, գիտեմ նույնիսկ ինչպես, ինչն է, որ կտա պետական լծակները»:

«Ցավալի կլինի, որ կառավարությունը չընդունի այս առաջարկը: Իսկապես գտնվում ենք հայրենական պատերազմի մեջ:  Այս մասշտաբի պատերազմ, այս կարգի ինտենսիվությամբ, այս կարգի կորուստներով, ռազմական գործողությունների այս մասշտաբով, մեր սերունդի պատմության մեջ չի եղել: Արցախյան առաջին պատերազմը 1000 օր է տևել:  20 օրում այս պատերազմն իր մասշտաբներով, ռազմական գործողությունների արդյունքներով հավասարվել է այն 1000 օրվան: Ո՞նց կարելի է  հիմա շարունակել գնալ նեղ կուսակցական բանով… որ մենք ենք, մենք էլ կանք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է կուսակցությունների հայտարարությունից հետո բարձրացված աղմուկին, Վ. Չալաբյանն ասաց, որ տարբեր մարգինալներ են բարձրացրել այն:

«Այդ աղմուկը մարգինալներն են բարձրացրել, որոնք իրենք այդ պրոցեսին չեն մասնակցում: Ես դրա վրա չեմ զարմանում:

Կարծում եմ՝ իրենք հասկանում ենք, որ դա հասարակության մեջ բերելու է  իրական կոնսոլիդացիայի, բերելու է նրան, որ ստեղծվի ամուր համազգային բռունցք: Կարող են ուղղակի այդ պրոցեսից դուրս մնալ, որովհետև հիմա դրան հակադրվելով և փորձելով ինչ-որ դավադրապաշտություն բան անել և այլն, որ սա սողացող հեղաշրջում է … Հեղաշրջում լիներ՝ հենա հեղաշրջում կլիներ, էլի: Հեղաշրջումը՝ բացահայտ կուսակցությունները հայտարարությո՞ւն են անում:

Դա հանրային պրոցես է: Կուսակցությունները հավաքվել են, երկար քննարկումներից հետո հայտարարություն են ստորագրել, որը հանրայանցվել է, փաստացի կառավարությանն առաջարկ է: Ու այդ ամեն ինչի նպատակն այն է, որ օգնենք կառավարությանը»:

Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն ասում է՝ 13 կուսակցությունների առաջարկը հակասահմանադրական է, ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրն ասաց.

«Բացարձակ հակասահմանադրական չէ, որովհետև Ռազմական դրության մասին օրենքը դա նախատեսում է: Արտակարգ դրության ռեժիմում գործում է պարտետատունը, նույն տրամաբանությամբ պետք է հիմա այդ կարգի մարմին գործի: Զարմանում եմ, որ մինչև հիմա չի գործում: Ամբողջ երկրի տարածքը գտնվում է ռազմական դրության մեջ, ամբողջ երկիրը գտնվում է  մոբիլիզացիոն ռեյլսերի վրա: Մարդիկ կռվում են, արտադրում են, սպառազինություն են արտադրում, մատակարարումներ են անում, միջոցներ են հավաքում: Երկրում Արցախից եկած գաղթականներ կան: Բացարձակ սահմանադրական օրգան է, մենք էլ կառավարությանն առաջարկել ենք ընդամենն այդ օրգանը ստեղծել: Ի՞նչ հակասահմանադրական բան կա:

Սահմանադրական կարգը կարելի է տապալել միայն գործողությամբ, հայտարարությամբ հնարավոր չէ սահմանադրական կարգ տապալել»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:11
2020թ-ի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 26.468 դեպք
Դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2020թ.-ի ընթացքում Հանրապետությունում հանցավորության վիճակը և ՀՀ դատախազության գործունեության արդյունքները
Աղբյուր` Panorama.am
14:06
«Իսկանդերի» անգործության մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց Փաշինյանը եզրակացրել է՝ իրեն ճիշտ չի զեկուցվել
ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
14:00
ԱՀԿ. Աշխարհի բնակիչների գրեթե 10 տոկոսն ունի COVID-19-ի հակամարմիններ
Երկրագնդի բնակչության գրեթե 10%-ն ունի SARS-CoV-2-ի հակամարմիններ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
13:45
Իրանի ԱԳՆ-ն հերքում է նավի պայթյունի մեջ իրեն ուղղված Իսրայելի մեղադրանքները
Իրանի արտգործնախարարությունը կտրականապես հերքում է Օմանի ծոցում իսրայելական նավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքները, որը...
Աղբյուր` Panorama.am
13:39
Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված Ադրբեջանի կողմից. Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքների իրավական կարգավիճակի մասին
Աղբյուր` Panorama.am
13:34
Հարկային եկամուտների ծավալի մեջ խոշոր հարկ վճարողների մասնակցությունը կազմում է 71.1%
Պետական եկամուտների կոմիտեի նախագահը և տեղակալները հանդիպել են հանրապետության ավելի քան 400 խոշոր հարկ վճարողների հետ` լսելու բիզնեսին մտահոգող...
Աղբյուր` Panorama.am
13:29
Լինել համախմբված, հավաքվել Բաղրամյան պողոտայում. Արտակ Թովմասյան
«Գոյություն ունի իշխանություն և պետականություն, պետություն: Ես միշտ կանգնած եմ եղել պետության, պետականության, ազգի կողքին»,-...
Աղբյուր` Panorama.am
13:24
Կոչ ենք անում՝ չմասնակցել այսօրվա արյունալի ներկայացմանը, որ բեմադրելու է Նիկոլ Փաշինյանը. ակցիա
ՀՅԴ-ականները կառավարական երրորդ մասնաշենքում են։ Նրանք անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ Կառավարության աշխատակիցներին կոչ անելով...
Աղբյուր` Panorama.am
13:20
Երևանում ներքաղաքական պայքարի վառելիքը «Իսկանդեր»-ի մասին հայտարարություններն էին․ ռուսական Առաջին ալիք
Ռուսական Առաջին ալիքը ծավալուն ռեպորտաժով կիրակնօրյա եթերում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ «Երևանը...
Աղբյուր` Panorama.am
13:14
«Նիկոլ, մարտի 1-իդ կոչը՝ զինվեք, չի կրկնվելու»
«Նիկոլ, մարտի 1-իդ կոչը՝ զինվեք, չի կրկնվելու»։ Նախորդ տարվա նոյեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի աղմկահարուց գրառմանն այսպես արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am
13:09
Նախագահի աշխատակազմ. Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները մուտքագրվել են այսօր
ՀՀ Նախագահի աշխատակազմը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծը...
Աղբյուր` Panorama.am
13:05
Ռոբերտ Քոչարյան. Որքան թանկ նստեց մարտի 1-ի գործը Հայաստանի ու Արցախի վրա
«Որքա՜ն թանկ նստեց այս գործը մեր պետության ու Արցախի վրա»,-  ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:00
Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է ևս չորս նոր բլոկ-մոդուլային թաղամաս
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի տեղակայման պայմանները բարելավելու համար ՌԴ ՊՆ նյութատեխնիկական մասնագետները Ստեփանակերտ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ո՞ր կողմ էին ուղղված «մարտի 1-ի» գործի սլաքները, և որտեղի՞ց էր փչում Նիկոլի քինախնդրության քամին. Yerevan.today
Yerevan.today-ը գրում է՝ նախքան Արցախը կործանելը, Հայաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը վտանգելը, նախքան ներկայիս շարունակական...
Աղբյուր` Panorama.am
12:48
Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին
«Թովմասյան» հիմնադրամը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության առաջարկով, հանձն է առել հովանավորել այս տարի զորակոչվող զինծառայողներին «Աշոտ Երկաթ» խաչերի հանձնումը:
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ադրբեջանցիները մինչև վերջ կվիճեն ամեն տարածքի համար, իսկ հայկական կողմից այդպիսի պատրաստակամություն չկա»․ BBC
«Բաժանված գյուղեր, կտրված ճանապարհներ, դադարեցված արտադրություն. 2020 թվականի աշնանային պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը
«Թե ինչու են ՀՀ դատախազությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խուսափում պետական դավաճանության փաստով քրեական գործ հարուցելուց, առանձին քննարկման հարց է»,- գրել է Արա Զոհրաբյանը:
Աղբյուր` Panorama.am
12:32
Նիկոլի հանրահավաքի միակ իմաստը՝ վրեժ մարդկանցից, վրեժ Հայաստանից. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Ակնհայտ է, որ նա լավ էլ հասկանում է, որ այդ հանրահավաքով...
Աղբյուր` Panorama.am
12:27
Քննարկվում է հայ գերիների վերադարձը՝ Ադրբեջանի կողմից խոչընդոտելը դատապարտելու վերաբերյալ նախագիծը
Մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում մեկ հարց է՝ «Ադրբեջանի վերահսկողության ներքո...
Աղբյուր` Panorama.am
12:22
Արսեն Բաբայան. Պարոնայք սպաներ, դուք կարող եք մեկ քայլով վերջ դնել Նիկոլի ստեղծած այս մղձավանջին
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին, ոստիկնաապետին, ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
12:17
Նեթանյահուն մեղադրում է Իրանին Օմանի ծոցում իսրայելական նավի վրա պայթյուն կազմակերպելու մեջ
Իրանը, անկասկած, կանգնած էր այս միջադեպի ետևում, երբ իսպանական ընկերության պատկանող MV Helios Ray բեռնանավը վնասվել է Օմանի ծոցում:...
Աղբյուր` Panorama.am
12:11
Վիգեն Երեմյան. Փաշինյանի սիրտը նո՞ր «մարտի 1» է ուզում
«Իմ Ձայնը» նախագիծը տարածել է նախագծի փորձագետ Վիգեն Երեմյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Ալիևը հայտարարում է բանակը զարգացնելու պլանների մասին, իսկ Փաշինյանը պայքարում է հայկական բանակի դեմ»
Իրավապաշտպան Երվանդ Վարոսյանը գրում է. «Իլհամ Ալիևը Հայաստանը կոչում է ֆաշիստական պետություն, որն իրավունք չունի բանակ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
12:00
Չալաբյան. Թշնամին արդեն անարգել կհասնի Երևանի մատույցները, հընթացս ծիծաղելով հայի վերջին խելքի վրա
«Ազգային օրակարագ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է. «Փետրվարի 26-ին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը իր...
Աղբյուր` Panorama.am
11:54
Արթուր Դանիելյան. Փաստ է, որ Թուրքիան վերցրել է Հայաստանում իշխանությունը
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է. «Թուրքիան ասում է՝ Հայաստանում հեղաշրջման փորձերը անընդունելի...
Աղբյուր` Panorama.am
11:48
Մեր նահատակների հիշատակը պետք է մեզ համար ոգեշնչման աղբյուր լինի. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներին
Աղբյուր` Panorama.am
11:43
Վահե Հովհաննիսյան. Արյան կոմերսանտը
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Նա միշտ արյան է...
Աղբյուր` Panorama.am
11:37
Շիրակում անչափահասների կողմից հանցագործությունների խնդրով դատախազը դիմել է պատկան մարմիններին
2021թ.-ի հունվարին Գյումրիում արձանագրվել է անչափահասների կողմից կամ մասնակցությամբ հանցագործության կատարման երկու դեպք: Գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
11:31
Եղվարդի զարգացման կենտրոնը՝ պատերազմում զոհված Լևոն Հովհաննիսյանի անունով
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում երեկ  հանդիսավորությամբ բացվեց Արցախի վերջին պատերազմում զոհված զինծառայող, եղվարդցի Լևոն Հովհաննիսյանի...
Աղբյուր` Panorama.am
11:25
21 միլիոն VPN օգտագործողի տվյալների բազան հայտնվել է համացանցում
Android-ի համար անվճար VPN հավելվածների 21 միլիոն օգտատերերի տվյալների բազան հայտնվել է ինտերնետում: Դրանց թվում են Ռուսաստանի, Չինաստանի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}