Քաղաքական 15:20 22/10/2020 Հայաստան

Դեմոյան. Հայկական գործոնը հնարավոր է ոչ ուղղակիորեն, բայց կապ ունի Իդլիբից թուրքական նահանջի հետ

Միջազգային լրատվամիջոցները, հղում անելով տարբեր աղբյուրներին, հայտնում են, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի իր մի քանի դիտարկման հենակետերից սիրիական Իդլիբում, որոնք կանցնեն ապստամբների և ռադիկալ խմբավորումների հսկողության տակ։

Panorama.am-ը դիմեց թուրքագետ Հայկ Դեմոյանին՝ պարզելու, թե Թուրքիայի այդ քայլը ինչով կարելի է բացատրել։

Panorama.am- Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել Թուրքիայի այդ քայլը և հնարավո՞ր է ուժերը մեր կողմ դուրս հանելու համար է հեռանում Իդլիբից։

Հայկ Դեմոյան- Թուրքական այդ նահանջին կարող է մի քանի հանգամանք նպաստել։
Նախ ասեմ՝ նահանջի պարագայում չի կարող որևէ կերպ ուժային բալանսի կամ համալրման խնդիր լուծել, եթե խոսքը մեր ճակատի մասին է։ Մի ամբողջ բանակ է հայկական սահմանին կանգնած, այդ փոքրիկ զորամասը, որ հիմա Սիրիայում է, տեսակար կշիռ չունի, որ գա ու համալրի արևելյան ճակատը մեր դեմ, Հայաստանի և Ռուսաստանի դեմ  ինչ-որ հարց լուծելու համար։ Դա այն ուժը չէ, որ պետք է գա ու բալանսավորի սահմանում թուրքական ռազմական ներկայությունը։ 

Վարկածներից մեկով՝ ինչ-որ պայմանավորվածություններ գոյություն ունեն հակաահաբեկչական կոալիցիայի անդամներ միջև, թեկուզ անդրկուլիսյան, որ թուրքական կողմը պետք է այնտեղից հեռանա։

Տվյալ դեպքում տեսնում ենք, որ այդ ահաբեկչական կոչվածն այլևս չի սահմանափակվում սիրիական, մերձավորարևելյան տարածաշրջանով, Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով հասել է մինչև Կովկաս։  Այսինքն` Թուրքիայի վրա ուժեղ ճշում է  գործադրվել ահաբեկիչներ արտահանելու առումով, կարող է հիմքեր ունենալ, որովհետև միջազգային մամուլը, առաջնորդները՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ հետախուզությունը փաստում են, որ Թուրքիան ի խախտումն ՄԱԿ-ի 1989 թվականի վարձկաններ հավաքագրելու, օգտագործելու ու մարզելու հայտնի կոնֆենցիան, իրականացնում  է այդպիսի աշխատանք Ադրբեջանում՝ նրանց ռազմական գործողություններում ներառելու համար։

Մյուս մտավախությունը, որ մենք պետք է պարտադիր ունենանք ու դրա մասին բաց խոսենք, Աստված մի արասցե, եթե աշխարհի ուժային կենտրոններից որևէ մեկը պայմանավործության է եկել, որը կրկին կարող է արձագանքել ղարաբաղյան ճակատը։ Այսինքն` թուրքական կողմը, որի ներկայությունը բավական ակտիվ էր ռազմական առումով ու փորձում էր խորացնել, հետ է քաշվում ինչ-ինչ պայմանավորվածությունների հիման վրա, որոնք կարող են թուրքական կողմին գոհացնելու համար երևան գան արցախյան ճակատում։

Նաև կարող է կապ ունենալ Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամի հետ, լիրան աղետալի անկում է ապրում։ Պատերազմը թանկ հաճույք է։ Թուրքիան փորձում է այն ծախսերը, որոնք պետք է արվեին Հյուսիսային Սիրիայի տարածքում, ուղղել դեպի արցախա-ադրբեջանական ուղղություն, որովհետև տնտեսությունը կարող է երկու ճակատի դեպքում չդիմանալ, գերծախս է, որը նախատեսված չէր ու որը երկարաժամկետ է։

Ենթադրաբար, թուրք-ադրբեջանական միացյալ գործողությունն Արցախում, ըստ վերլուծաբանների, պետք է լիներ բլիցկրիգային, կարճ ժամկետում հայկական կողմին պարտադրեին կամ կապիտուլյացիա, կամ զիջում,  ինչը չպետք է ծախաստար լիներ, եթե ռազմական գործողությունները դադարում են, նոր ծախսեր չի ենթադրվում։ Բայց արդեն չորրորդ շաբաթն է շարունակվում, թուրքական կողմն այնտեղ է իր զինուժով, գեներալներով, զինվորներով, զինատեսակներով, ինչը հավելյալ ծախս է, լրացուցիչ ծանրաբեռնվածություն է Թուրքիայի վրա։ Հետևաբար, երկարատև պատերազմական գործողությունը չի կարող չազդել Թուրքիայի տնտեսության, լիրայի արժեզրկման վրա։ Չեմ բացառում, որ նահանջը կապված է տնտեսական գերծախսի հետ։

Panorama.am- Ամեն դեպքում, կարող ենք արձանագրել, որ հայկական գործոնը, ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները կապ ունեն Իդլիբից թուրքական նահանջի  հետ։

Հայկ Դեմոյան- Հնարավոր է ոչ ուղղակիորեն, այո. այն, ինչ իրենք չկարողացան Արցախում ապահովագրել ու հաստատել բլիցկրիգային հարվածի դեպքում՝ անմիջապես հասնել առավելության ռազմի դաշտում, դա վերածել քաղաքական կապիտալի, բայց այս դեպքում նաև տեսնում ենք, որ Թուրքիայի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է, լրացուցիչ ճակատում արվում են ծախսեր, որոնք միլիոնավոր դոլարների են հասնում։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:24
Կոչ ենք անում՝ չմասնակցել այսօրվա արյունալի ներկայացմանը, որ բեմադրելու է Նիկոլ Փաշինյանը. ակցիա
ՀՅԴ-ականները կառավարական երրորդ մասնաշենքում են։ Նրանք անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ Կառավարության աշխատակիցներին կոչ անելով...
Աղբյուր` Panorama.am
13:20
Երևանում ներքաղաքական պայքարի վառելիքը «Իսկանդեր»-ի մասին հայտարարություններն էին․ ռուսական Առաջին ալիք
Ռուսական Առաջին ալիքը ծավալուն ռեպորտաժով կիրակնօրյա եթերում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ «Երևանը...
Աղբյուր` Panorama.am
13:14
«Նիկոլ, մարտի 1-իդ կոչը՝ զինվեք, չի կրկնվելու»
«Նիկոլ, մարտի 1-իդ կոչը՝ զինվեք, չի կրկնվելու»։ Նախորդ տարվա նոյեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի աղմկահարուց գրառմանն այսպես արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am
13:09
Նախագահի աշխատակազմ. Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները մուտքագրվել են այսօր
ՀՀ Նախագահի աշխատակազմը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծը...
Աղբյուր` Panorama.am
13:05
Ռոբերտ Քոչարյան. Որքան թանկ նստեց մարտի 1-ի գործը Հայաստանի ու Արցախի վրա
«Որքա՜ն թանկ նստեց այս գործը մեր պետության ու Արցախի վրա»,-  ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:00
Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է ևս չորս նոր բլոկ-մոդուլային թաղամաս
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի տեղակայման պայմանները բարելավելու համար ՌԴ ՊՆ նյութատեխնիկական մասնագետները Ստեփանակերտ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ո՞ր կողմ էին ուղղված «մարտի 1-ի» գործի սլաքները, և որտեղի՞ց էր փչում Նիկոլի քինախնդրության քամին. Yerevan.today
Yerevan.today-ը գրում է՝ նախքան Արցախը կործանելը, Հայաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը վտանգելը, նախքան ներկայիս շարունակական...
Աղբյուր` Panorama.am
12:48
Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին
«Թովմասյան» հիմնադրամը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության առաջարկով, հանձն է առել հովանավորել այս տարի զորակոչվող զինծառայողներին «Աշոտ Երկաթ» խաչերի հանձնումը:
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ադրբեջանցիները մինչև վերջ կվիճեն ամեն տարածքի համար, իսկ հայկական կողմից այդպիսի պատրաստակամություն չկա»․ BBC
«Բաժանված գյուղեր, կտրված ճանապարհներ, դադարեցված արտադրություն. 2020 թվականի աշնանային պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը
«Թե ինչու են ՀՀ դատախազությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խուսափում պետական դավաճանության փաստով քրեական գործ հարուցելուց, առանձին քննարկման հարց է»,- գրել է Արա Զոհրաբյանը:
Աղբյուր` Panorama.am
12:32
Նիկոլի հանրահավաքի միակ իմաստը՝ վրեժ մարդկանցից, վրեժ Հայաստանից. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Ակնհայտ է, որ նա լավ էլ հասկանում է, որ այդ հանրահավաքով...
Աղբյուր` Panorama.am
12:27
Քննարկվում է հայ գերիների վերադարձը՝ Ադրբեջանի կողմից խոչընդոտելը դատապարտելու վերաբերյալ նախագիծը
Մեկնարկել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում մեկ հարց է՝ «Ադրբեջանի վերահսկողության ներքո...
Աղբյուր` Panorama.am
12:22
Արսեն Բաբայան. Պարոնայք սպաներ, դուք կարող եք մեկ քայլով վերջ դնել Նիկոլի ստեղծած այս մղձավանջին
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին, ոստիկնաապետին, ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
12:17
Նեթանյահուն մեղադրում է Իրանին Օմանի ծոցում իսրայելական նավի վրա պայթյուն կազմակերպելու մեջ
Իրանը, անկասկած, կանգնած էր այս միջադեպի ետևում, երբ իսպանական ընկերության պատկանող MV Helios Ray բեռնանավը վնասվել է Օմանի ծոցում:...
Աղբյուր` Panorama.am
12:11
Վիգեն Երեմյան. Փաշինյանի սիրտը նո՞ր «մարտի 1» է ուզում
«Իմ Ձայնը» նախագիծը տարածել է նախագծի փորձագետ Վիգեն Երեմյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Ալիևը հայտարարում է բանակը զարգացնելու պլանների մասին, իսկ Փաշինյանը պայքարում է հայկական բանակի դեմ»
Իրավապաշտպան Երվանդ Վարոսյանը գրում է. «Իլհամ Ալիևը Հայաստանը կոչում է ֆաշիստական պետություն, որն իրավունք չունի բանակ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
12:00
Չալաբյան. Թշնամին արդեն անարգել կհասնի Երևանի մատույցները, հընթացս ծիծաղելով հայի վերջին խելքի վրա
«Ազգային օրակարագ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է. «Փետրվարի 26-ին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը իր...
Աղբյուր` Panorama.am
11:54
Արթուր Դանիելյան. Փաստ է, որ Թուրքիան վերցրել է Հայաստանում իշխանությունը
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է. «Թուրքիան ասում է՝ Հայաստանում հեղաշրջման փորձերը անընդունելի...
Աղբյուր` Panorama.am
11:48
Մեր նահատակների հիշատակը պետք է մեզ համար ոգեշնչման աղբյուր լինի. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներին
Աղբյուր` Panorama.am
11:43
Վահե Հովհաննիսյան. Արյան կոմերսանտը
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Նա միշտ արյան է...
Աղբյուր` Panorama.am
11:37
Շիրակում անչափահասների կողմից հանցագործությունների խնդրով դատախազը դիմել է պատկան մարմիններին
2021թ.-ի հունվարին Գյումրիում արձանագրվել է անչափահասների կողմից կամ մասնակցությամբ հանցագործության կատարման երկու դեպք: Գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
11:31
Եղվարդի զարգացման կենտրոնը՝ պատերազմում զոհված Լևոն Հովհաննիսյանի անունով
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում երեկ  հանդիսավորությամբ բացվեց Արցախի վերջին պատերազմում զոհված զինծառայող, եղվարդցի Լևոն Հովհաննիսյանի...
Աղբյուր` Panorama.am
11:25
21 միլիոն VPN օգտագործողի տվյալների բազան հայտնվել է համացանցում
Android-ի համար անվճար VPN հավելվածների 21 միլիոն օգտատերերի տվյալների բազան հայտնվել է ինտերնետում: Դրանց թվում են Ռուսաստանի, Չինաստանի և...
Աղբյուր` Panorama.am
11:16
01.03.2021. Կորոնավիրուսի 158 նոր դեպք է գրանցվել, ևս 5 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք: Առողջացել է 117 հիվանդ: Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը
Այսօր Կոտայքի մարզում, ճանապարհային անբարենպաստ պայմանների պատճառով տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը՝ Գրիգոր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Այսօրվանից օդային տարածքով ՀՀ քաղաքացիներ կարող են մուտք գործել Վրաստան
Մարտի 1-ից ընդլայնվում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան գալ` կորոնավիրուսի բացասական թեստով: Խոսքը Հայաստանի,...
Աղբյուր` Panorama.am
10:57
Թրամփը չի բացառել, որ կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ նա կարող է կրկին մասնակցել նախագահական մրցավազքին: Այդ մասին նախկին ղեկավարն ասել է կիրակի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ղարաբաղի հարցով ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի փոխվարչապետերի չորրորդ հանդիպումը կանցկացվի այսօր՝ տեսակապով
Փոխվարչապետերի մակարդակով Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) աշխատանքային խմբի նոր հանդիպումը կանցկացվի այսօր՝...
Աղբյուր` Panorama.am
10:40
Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն
Թուրքիան  արտգործնախարարություն է կանչել Իրանի դեսպան Մոհամադ Ֆերազմենդին՝ Թեհրանի այն հայտարարությունների պատճառով, որ Անկարան խախտել է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Թուրքիան հայտարարել է Բայրաքթարների դեմ ռուսական «РЭБ»-ի «անարդյունավետության» մասին
«Baykar» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է «Bayraktar TB2» հարձակողական անօդաչուներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}