Իրավունք 11:51 26/10/2020 Հայաստան

Փաստաբան. Ռազմագերիների առնչությամբ Եվրոպական դատարան ներկայացված է վեց գործ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից հայաստանցի իրավաբանների խումբը շարունակում է հրատապ միջոց կիրառելու մասին դիմումներ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Երեկ հայտնի դարձավ, որ ռազմագերի Ալբերտ Միքայելյանի մասով Հայաստանը ևս գանգատ է ներկայացնել ՄԻԵԴ՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց և որպես հայցի ապահովման միջոց՝ պարտավորեցնել Ադրբեջանի կառավարությանը՝ ապահովել Ալբերտ Միքայելյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրա առողջության իրավունքը, բժշկական օգնության տարմադրումը, արտաքին աշխարհի հետ կապը և ընտանիքի անդամների հետ կոնտակտն ու փոխանակման հարցը:

Panorama.am-ը նոր հայցերի վերաբերյալ զրուցել է փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ։

Panorama.am- Տիկին Սահակյան, վերջին անգամ Ձեզ հետ խոսել ենք հոկտեմբերի 23-ին, երբ սպասում էիք ՄԻԵԴ-ի ծանուցմանը։ Ստացե՞լ եք Եվրոպական դատարանի որևէ գրություն երկու ռազմագերների՝ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի վերաբերյալ Ադրբեջանին առաջադրած հարցերի պատասխանների մասին։

Սիրանուշ ՍահակյանՀոկտեմբերի 22-ը վերջնաժամկետ էր, որպեսզի Ադրբեջանի  կառավարությունը այդ ռազմագերիների առնչությամբ տեղեկություններ տար ՄԻԵԴ-ին։ Դրանից հետո  դատարանը կամ պետք է  նոր որոշում կայացնի, կամ տեղեկատվությունը փոխանցի մեզ՝ հարցեր քննարկելու նպատակով։ Այս պահին դատարանից դեռ գրություն չենք ստացել, բայց վստահ չենք կարող մեկնաբանել, կամ Ադրբեջանը որևէ տեղեկատվություն չի տրամադրել դատարանին, և տարբերակ 2. տրամադրել է, դատարանում քննարկումներ են տեղի ունենում, որից հետո նոր այդ տեղեկատվությունը կփոխանցվի մեզ։ Մի փոքր էլ սպասենք, մինչև հստակություն լինի։

Panorama.am-Այս պահին Եվրոպական դատարան քանի՞ հայ ռազմագերու մասով է դիմում ներկայացված։

Սիրանուշ Սահակյան- Եվրոպական դատարան ներկայացված է վեց գործ, երկու ռազմագերիներից՝ Արեգ Սարգսյանից և Նարեկ Ամիրջանյանից գործից զատ, ունենք մի գործ, որով դատարանը հսկողություն է սահմանել, Սամվել Ասատարյանի գործի մասին է խոսքը։ Երեք ռազմագերիների առնչությամբ սպասում ենք պատասխանի, որը կարող է լինել այսօր կամ վաղը։

Ինչ վերաբերում է տարածված տեսանյութում հայտնված ութ ռազմագերիներին, այստեղ մենք  աշխատում ենք համագործակցված, քանի որ կա միջպետական գանգատ, որի շրջանակում կառավարությունն անհապաղ միջոց է պահանջել, կրկնողությունը բացառելու համար նույն միջոցն անհատական գանգատի շրջանակում չի պահանջվել։ Սա չի բացառում հետագայում ութ  ռազմագերիների գործով անհատական գանգատների ներկայացում, սակայն անհապաղ միջոց պահանջվել է կառավարության նախաձեռնությամբ։ Այս հարցով աշխատում է կառավարությունը։

Panorama.am- Սամվել Ասատրյանի դիմումի մասով այս պահին ի՞նչ է հայտնի։

Սիրանուշ Սահակյան- Դատարանն Ադրբեջանից տեղեկատվություն է պահանջել  և դրան պատասխանելու համար որպես վերջնաժամկետ սահմանել է հոկտեմբերի 29-ը։ Հարցադրումները վերաբերում են գերեվարության հանգամանքերին, պահման պայմաններին, առողջական վիճակին։

Panorama.am- Բացի ՄԻԵԴ ներկայացված վեց դիմումներից, ձեզ այլ ռազմագերիների հարազատներ դիմե՞լ են։

Սիրանուշ Սահակյան- Այս պահին ևս երեք ռազմագերու վերաբերյալ տեղեկություններ ունենք, բայց դրանից մեկի մասով տեսանյութ կա։ Երկուսի առնչությամբ տեսանյութեր չկան, բայց ականատեսներ կան, ուստի փորձում ենք  ավելի հստակեցնել փաստերը, ուժեղացնել ապացույցները, որից հետո նոր կդիմենք։ Պատրաստման գործընթացում է գտնվում մեկ գործ՝ Արսեն Կարապետյանի մասին է խոսքը։

Panorama.am- Ձեր խումբը զբաղվում է միա՞յն ռազմագերների վերաբերյալ դիմումներով, թե՞ կան նաև գերիների հետ կապված դիմումներ կամ գործեր։

Սիրանուշ Սահակյան- Այս պահին մեր տեղեկատվությամբ, հայտնի դեպքերը վերաբերել են ռազմագերիներին, այսինքն՝ քաղաքացիական անձի մասին, որը գերավարության մեջ է, մեր խումբն ուղղակի տեղեկատվություն չունի։

Panorama.am- Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ գերեվարված  Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, ողջ են, գտնվում են հոսպիտալում։ Դրանից հետո այլ ռազմագերիներ կապ հատատե՞լ են ծնողների, հարազատների  հետ։

Սիրանուշ Սահակյան- Կապ չի եղել, մենք գիտենք, որ ծնողները կապի մեջ են Կարմիր Խաչի գրասենյակի հետ, որտեղից հայտնում են ռազմագերիների մասին տեղեկություններ, բայց շփումների մասին նոր տեղեկություններ, որոնք տարածվում են Կարմիր Խաչի միջոցով, չունենք։

Panorama.am- Շնորհակալ եմ, կա՞ մի բան, որ կուզեիք ավելացնել։

Սիրանուշ Սահակյան- Երևի թե չէ, սպասենք, երևի թե դատարանի որոշումն էլ մեծապես կախված  է լինելու հնարավոր հրադադարից ու դրա հաստատման հնարավորություններից, եթե շատ ձգձգվի միգուցե դատարանն ավելի մեծ պատասխանատվությամբ ներգրավվի ռազմագերիների փոխանակման պրոցեսում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:36
Ինչպես են Ադրբեջանում հայերեն սովորում ու թափանցում մեր շարքեր
Համացանցում ներկայացվել է դասաժամ, թե ինչպես են ադրբեջանցիները հայերենի դաս անցկացնում։ Տեսանյութում դաս վարողը նշում է, որ այսօրվա դասը...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». Վարչապետի հետ հանդիպած անհետ կորած զինվորների ծնողները դժգոհ են մնացել
«Ժողովուրդ» թերթը գրում է, թե իրեն նոր մանրամասներ են հայտնի դարձել անհետ կորած զինծառայողների հարազատների և Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Հրապարակ». Պարգևավճար տանք, որ փողոց դուրս չգան
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական հիմնարկներում, ինչպես հայտնի է, պատերազմով պայմանավորված՝ որոշում էր կայացվել, որ այլևս...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Քարվաճառն այսօր հանձնվում է Ադրբեջանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Կտրուկ վատացել է Արցախում ինտերնետ և հեռախոսային կապը. Հայաստան զանգել գրեթե հնարավոր չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի ավարտից հետո կտրուկ վատացել է Արցախում ինտերնետ և հեռախոսային կապը։ Հայաստան զանգել գրեթե...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Ռուս սահմանապահների հետ Մեղրի են այցելել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով փոփոխվել է, քանի որ սահմանակից Զանգելանի շրջանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Իշխանության մի հատվածի կարծիքով՝ այս պահին անհրաժեշտ է մոռանալ «թավիշը»
«Ժողովուրդ» թերթը գրում է.  «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը»...
Աղբյուր` Panorama.am
09:17
Մոնթե... Քարվաճառը հանձնեցին թշնամուն հենց այն ազատագրողի ծննդյան օրը
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
09:12
Անցումային փուլն ԱՄՆ-ում պաշտոնապես սկսվեց
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ընդհանուր բաժնի պետը նամակ է հղել նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդընին այն մասին, որ բաժինը պատրաստ է...
Աղբյուր` Panorama.am
09:06
Իսկ հանձնող դավաճանը դեռ ապրում է, իրեն էշի տեղ դրած նստած է իշխանական աթոռին. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Այս օրերին շատ ծանր է հանդիպել...
Աղբյուր` Panorama.am
09:00
Պուտին՝ Արցախի չճանաչելը Հայաստանի կողմից «էական գործոն» էր. Սասունյան
2020 թ. նոյեմբերի 17-ին Ռուսաստանի  նախագահ  Վլադիմիր Պուտինը լրագրողներին տված իր պատասխաններում մի քանի կարևոր մեկնաբանություններ...
Աղբյուր` Panorama.am
00:30
Վլադիմիր Պուտինը և Էրդողանը քննարկել են Արցախում հրադադարի պահպանման ռեժիմին վերաբերող հարցեր
Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Մանրամասը և բոլոր ասպեկտներով քննարկվել...
Աղբյուր` Panorama.am
23:53
Անդրանիկ, դավաճա՛ն. բողոքի ակցիա Անդրանիկ Քոչարյանի տան դիմաց
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացնում «Իմ քայլ» խմբակցության պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բաքվին հանձնելուց առաջ պայթեցվել է Քարվաճառի զորամասը
Հայկական զինվորական վերջին ստորաբաժանումները լքում են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանը, որը կեսգիշերին պետք է անցնի Բաքվին։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
22:34
Եթե ԶՈւ-ն գտնի, որ այլևս ռազմական դրություն պահելու կարիք չկա, ուրեմն չկա. Եղոյան
«Ռազմական դրության վերացնել-չվերացնելու հարցն էլ կախված է ռազմաճակատի դրությունից։ Այդ հարցի պատասխանը Զինված ուժերը պետք է տան։ Եթե...
Աղբյուր` Panorama.am
22:16
Ամարասը վերահսկվում է ՊԲ-ի զորքերի կողմից, ռուս խաղաղապահների ուշադրության կենտրոնում է
Ամարասի վանական համալիրն ամբողջությամբ վերահսկվում է ՊԲ-ի զորքերի կողմից։ Ճիշտ է՝ մեկ ու կես կիլոմետրից ադրբեջանական դիրքերն են, բայց շատերն են...
Աղբյուր` Panorama.am
22:05
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը...
Աղբյուր` Panorama.am
22:02
Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը Սերգեյ Փարաջանովի թանգարանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի մտավորական, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ...
Աղբյուր` Panorama.am
21:50
Ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել
Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները` ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ Այս համատեքստում իրականացվում է...
Աղբյուր` Panorama.am
21:25
Փաստաբան. Առգրավել են Արթուր Դանիելյանի և Նարեկ Մալյանի ընտանիքների մեքենաները
«Առգրավել են Արթուր Դանիելյանի և Նարեկ Մալյանի ընտանիքների կողմից շահագործվող մեքենաները: Ընդ որում և Արթուրի, և Նարեկի դեպքում մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
21:11
Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգը փոխվել է. ԿԳՄՍ փոխնախարար
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրում է. «Արդեն իսկ հայտնել էի, որ տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգը փոխել ենք՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Սա ակնհայտ քաղաքական հաշվեհարդար էր Նիկոլ Փաշինյանի կողմից. Զոհրաբյան
«Այն, ինչ տեղի ունեցավ այս խորհրդի նիստում, նույնիսկ սյուռեալիզմ չէր, նույնիսկ աբսուրդի գագաթնակետը չէր։ Որևէ հիմնավորում չկար, որ Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Հիմնադրամը հատուցումներ կտրամադրի ևս 55 զոհված զինծառայողների ընտանիքների
«Այսօր մենք (1000+) անցկացրեցինք մեր չորրորդ նիստն ու որոշում կայացրեցինք հատուցումներ կատարել ևս 55 զոհված զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
20:17
Նախարար Փիլոյանը աշխատանքային շրջայց է կատարել
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Լուսակերտ ուսումնական կենտրոն, ծանոթացել Փրկարարական ծառայության Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Դավաճանը իրավապահներին ուղարկել է, որպեսզի առգրավեն հորս` Տեր Պետրոս ավագ քահանայի մեքենան․ Մալյան
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավաճանը իրավապահներին ուղարկել է, որպեսզի առգրավեն հորս`...
Աղբյուր` Panorama.am
20:06
Գնդակն այլևս Սահմանադրական դատարանի դաշտում է․ Իվետա Տոնոյան
Ինչպես և ակնկալվում էր, ԱԺ խորհրդի նիստում խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող Իմ քայլը խմբակցության ջանքերով հաստատվեց  ԲՀԿ ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հայ զինծառայողների խոշտանգումների ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են․ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Այսօր Ադրբեջանի գյխավոր դատախազությունը հայտարարել է, թե բա հայկական կողմի զինծառայողների դիերի...
Աղբյուր` Panorama.am
19:39
«Ռոման» կերկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
Իտալական «Ռոմա»-ն մտադիր է երկարաձգել պայմանագիրը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, գրում է La Gazzetta Dello Sport-ը:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}