Հասարակություն 18:16 06/11/2020 Հայաստան

Պատերազմական իրավիճակում քաղաքաշինական բացերն ավելի ակնհայտ են դարձել

Մեր օրերը ցույց են տալիս, որ հայկական այժմյան ճարտարապետությունը, քաղաքաշինությունը պետք է ոչ միայն զուտ փող աշխատելու միջոց լինի, այլ նաև քաղաքներում կառուցվեն հարմար ու ապահով բնակարաններ՝  ապաստարաններով ու թաքստոցներով։  Երևանն, օրինակ, նույնիսկ ջրահեռացման համակարգ չունի փողոցներում, այսինքն անձրևոտ եղանակին անհրաժեշտության դեպքում գետնանցումները նույնիսկ որպես թաքստոց ու ապաստարան հնարավոր չէ օգտագործել։ Իսկ նորակառույց բարձրահարկ շենքերում թաքնվելու համար ընդհանրապես որևէ հնարավորություն  չկա։

Հարցը այն չէ՝ դրա կարիքը կլինի, թե չէ, այլ՝ կենցաղի, այսօրվա մշակույթի մասին է խոսքը։

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում այս բացերն ավելի ակնհայտ են դարձել։ Panorama.am-ի հետ զրույցում  ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Հայնախագիծ» ինստիտուտի արվեստանոցի վարիչ Սաշուր Քալաշյանն ասաց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանձնարարել է քաղաքաշինության կոմիտեին մշակել քաղաքաշինությանը վերաբերող նորմեր, որոնք կվերաբերեն բոլոր կարգի շենքերին՝ բնակելի, հասարակական, վարչական։ Քաղաքաշինության կոմիտեն նորմերը մշակելու պատվեր է տվել «Հայնախագիծ» ինստիտուտին։

«Հիմա զբաղված եմ այդ կարգի նորմատիվ փաստաթղթերի վերամշակման, վերանայման հարցերով։ Պատճառն այսօրվա իրավիճակներն է։ Մենք, ցավոք սրտի, երբևէ հաշվի չենք առնել այդ պաշտպանական իրավիճակը, որ կարող է առաջանալ։ Կոնկրետ պատվերը կա, հիմա զբաղված ենք այդ կարգի բոլոր խնդիրների վերանայման հարցերով»,- նշեց ճարտարապետը։

Ս. Քալաշյանի խոսքով, նորմերը մշակելիս հիմնական շեշտը դրվում է բնակչության համար ապաստարանների ապահովման վրա, որոնք պետք է լինեն շենքերի տակ կամ շենքերից դուրս։

«Հիմնական խնդիրն է՝ ապաստարաններ լինեն նոր կառուցվող շենքերի տակ կամ  նախկինում կառուցված շենքերի տակ, եթե դրա հնարավարությունները կան ամրացման, վերակառուցման, այսինքն՝ միջամտությունների միջոցով»,- նշեց նա։

Այժմ ուսումնասիրում են արտասահմանյան նորմատիվները Հայաստանում կիրառելու համար, քանի որ Հայաստանը նման նորմեր չունի մշակած։ Նորմերը հաստատելուց հետո հաջորդ քայլը, ըստ Ս. Քալաշյանի, արդեն կլինի դրանց կիրառումը տիպարային կամ քաղաքացիական այլ շենքերի դեպքում։ Ապաստարաններ կկառուցվեն այն շենքերի տակ, որոնք արտակարգ իրավիճակների նախարարությունը նպատակահարմար կգտնի։

Վաստակավոր ճարտարապետն ասաց, որ սովետական ժամանակաշրջանում մտածում էին այդ հարցերի շուրջ, կային լուծումներ, սակայն անկախանալուց հետո մտածել են՝ այլևս վտանգներ չկան, իսկ այսօր՝ պատերազմական վիճակում, զգում են, որ շատ կարևոր բան է, բոլոր երկրներում  օգտագործվում է։

Նա ընդգծեց, որ այսօրվա զինտեխնիկայի առկայության դեպքում հատուկ պաշտպանական միջոցները պարտադիր են, իսկ Հայաստանում ոչինչ չկա, գործնականում ոչ մի բան չունեն։

«Երևանում միակ միջոցը, որը կարող է այսօր մեզ փրկել, Մետրոպոլիտենի տարածքն է։ Շենքերի տակ մտնելով՝ չենք կարող փրկվել, օրինակ, ճառագայթային զենքի օգտագործման դեպքում։

Որևէ նորակառույց շենքի տակ ապաստարան չկա, նման շենք չի նախագծվել։ Կան շենքեր, որոնց տակ ավտոկայանատեղիներ կան, բայց դրանք  հարմարեցված չեն որպես ապաստարաններ, որովհետև դրանք ոչ միայն բնակիչների համար են՝ որ վազեն, պատսպարվեն, նաև որպես հիվանդանոցներ պետք է հարմարեցված լինեն»,- ասաց նա։

Ս. Քալաշյանի խոսքով, առաջադրանքը ստացել են մոտ 15 օր առաջ, կարծում է՝ մինչև տարեվերջ կվերջացնեն նորմատիվների մշակումը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:09
Yerkir.am. «Քո հետևից կգան»-ից հետո երիտասարդին ծեծել են
Վերջին երթի ժամանակ Փաշինյանը, Արցախի 13 հասցեում արձագանքելով պատուհանից իրեն քննադատած քաղաքացուն, ասել էր՝ «Քո հետևից կգան»։...
Աղբյուր` Panorama.am
23:03
Արփինե Հովհաննիսյան. Քիչ մնաց
ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է. «Հիմա նյարդերի պայքար է: Ամուր նյարդերի, ինչից...
Աղբյուր` Panorama.am
22:25
Ֆեյք Գագիկ Սողոմոնյանի լուսանկարը՝ ԱԱԾ շենքի պատին
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն այսօր յուրօրինակ ակցիա է իրականացրել ԱԱԾ շենքի մոտ։ Նա ֆեյսբուքյան կեղծ օգտատեր...
Աղբյուր` Panorama.am
22:19
Այլընտրանքային նախագծեր խումբ. Սա պետության ինքնապաշտպանությունն է
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է հոդված, որտեղ անդրադառնում է վերջին ժամերի իրադարձություններին. «Նախագահի կշռադատված քայլից...
Աղբյուր` Panorama.am
22:13
ՊՆ. Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց
Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:07
Սայաթ Շիրինյանը՝ ոստիկանապետին. Ենթականերիդ սպանդի մի ենթարկի
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը գրում է. «Այն, որ...
Աղբյուր` Panorama.am
22:01
Ապիկյան. Եկան, դավաճանեցին, վռնդվեցին
Արեն Ապիկյանը գրում է. «Բայց ջոկու՞մ եք «ամենալեգիտիմ», «ամենաժողովրդական», «ամենաարդար»...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է. «ՀՀ նախագահը չի ստորագրել ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու մասին վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
21:41
Արթուր Ղազինյան. Ուզում եմ հավատալ, որ Արթուրը կկայացնի միակ ճիշտ որոշումը
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն...
Աղբյուր` Panorama.am
21:32
Քաղաքագետ. Քաղաքական Դիակը մինչև վերջ պայքարելու է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Քաղաքական Դիակը մինչև վերջ պայքարելու է, ամեն ինչ ու ամենին զոհելու է, եթե ՀԱՊՔ-ի պայմանագիրը...
Աղբյուր` Panorama.am
21:22
Mediaport. ԱԱԾ ԱԼՖԱ ջոկատը նույնպես հրաժարվել է կատարել Օնիկ Գասպարյանին ձերբակալելու Փաշինյանի հրամանը
Թելեգրամի Mediaport ալիքը գրում է. «Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ 2 ժամ առաջ Փաշինյանը հրամայել է ԱԱԾ֊ի ԱԼՖԱ ջոկատին...
Աղբյուր` Panorama.am
21:15
«ՄԵՐ ԹԱՂԸ»՝ մեծ պրեմիերա Պատանի հանդիսատեսի թատրոնում
Պատանի հանդիսատեսի թատրոնը երկարատև դադարից հետո իր դռներն է բացում մեծ պրեմիերայով: Թատրոնի մամուլի ծառայության փոխանցմամբ, փետրվարի 28-ին՝...
Աղբյուր` Panorama.am
21:07
Միքայել Մինասյան. Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Եթե անկեղծ, շատ զարմացած եմ։ Ես կարծում էի, որ էլ զարմանալու տեղ չունեմ: Ես...
Աղբյուր` Panorama.am
21:00
Իրավաբան. Մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդառնա անհնար
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Ինչպես պարզ դարձավ Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում,...
Աղբյուր` Panorama.am
20:54
ՃՈ երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տվյալների և իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև կատարված...
Աղբյուր` Panorama.am
20:48
Նարեկ Մալյան. Ռազմական դրության ժամանակ ոստիկանությունը, ԱԱԾ-ն ենթարկվում են ԶՈւ ԳՇ պետին
«Վետօ» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն ուղիղ եթերում հայտարարեց՝ ոստիկանության բարեփոխումը ձախողել են,...
Աղբյուր` Panorama.am
20:41
Դատախազությունից հերքում են
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրում է. «Տեղեկատվությունը, թե իբր ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ Վարչապետի մոտ է հրավիրվել ու...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ոստիկանությունից հերքում են Վահե Ղազարյանի հրաժարականի մասին լուրերը
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրաժարականի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Panorama.am-ին փոխանցեց ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գորբաչովը Պուտինին ու Բայդենին կոչ է արել հանդիպել միջուկային պատերազմի սպառնալիքը նվազեցնելու համար
Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը խնդրել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավարներ Վլադիմիր Պուտինին և Ջոզեֆ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Արթուր Վանեցյան. Մենք ցույց տվեցինք, որ պատիվ ունենք
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի մասնակիցները վերադարձան Բաղրամյան պողոտա։ Այստեղ կրկին մեկնարկեց հանրահավաքը։ «Այսօր շատ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատարան է ուղարկվել օրենքով երեք գողի վերաբերյալ քրեական գործ
Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2020թ. նշված հանցատեսակներով արձանագրվել է 16 դեպք:...
Աղբյուր` Panorama.am
20:08
Այս իշխանությունը կառավարման իմիտացիա է անում, մյուս կողմից էլ՝ «անիծում բնության հերը»․ անտառագետ
Կառավարությունը բնապահպանության ոլորտում ծրագրեր է իրականացնում, որոնք ոչ միայն անպիտան են, այլև կարող են ճիշտ հակառակ էֆեկտն ունենալ և...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Հրապարակ». Եվս մեկ գեներալ միանում է ԳՇ պահանջին
ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Արմեն Ղահրամանյանը իր աջակցությունն է հայտնում Զինված ուժերի Գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Քաղաքացիները՝ Փաշինյանին. Դու քաղցկեղ ես Մայր Հայաստանի մարմնին, որը կհեռացվի ամեն կերպ
Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Սարգսյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այդ մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
19:45
Գևորգ Դանիելյան. Հանրապետության նախագահը գործեց Սահմանադրության ոգուն խիստ համապատասխան
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է. «Հանրապետության նախագահը գործեց Սահմանադրության ոգուն...
Աղբյուր` Panorama.am
19:30
Արմեն Սարգսյանը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների անդամների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ: Հանդիպմանը ներկա...
Աղբյուր` Panorama.am
19:15
Էլինար Վարդանյան. Արմեն Սարգսյանի կենսագրության ամենակարևոր օրն էր
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանն, արձագանքելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ քիչ առաջ տարածած հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
19:00
Բաղրամյան պողոտայում ծափահարություններով ողջունեցին ՀՀ նախագահի որոշում
«Կար մեկ ճանապարհ բանակը պաշտպանելու, այն միջնորդությունն առարկություններով հետ ուղարկելն էր, մենք դա էինք պահանջում և նույն կարծիքն...
Աղբյուր` Panorama.am
18:48
ՊՆ. Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Փետրվարի 26-ին և 27-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է,...
Աղբյուր` Panorama.am
18:35
ԻՊ-ն Սիրիայում գազատար է պայթեցրել
«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները շաբաթ օրը դիվերսիա են իրականացրել սիրիական Դեյր-էլ-Զոր նահանգում գտնվող գազատարի վրա:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}