Քաղաքական 10:15 25/11/2020 Տարածաշրջան

Հայաստանի ձախողումն Արցախում որոշվեց Փաշինյանի ռազմական և աշխարհաքաղաքական անկարողությամբ․Greek City Times

«Արցախը ինտենսիվ պատերազմ է ապրել, որի ընթացքում հազարավոր մարդիկ են զոհվել, և տասնյակ հազարներ վտարվել են իրենց տներից՝ միայն մեկուկես ամիս տևած մարտերում, որոնք ընթանում էին՝ մինչև Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի ռեժիմի հաստատումը երկու շաբաթ առաջ: 

Բնիկ հայկական ուժերի և Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական զինուժի և նրանց սիրիացի վարձկան դաշնակիցների միջև հակամարտությունը հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից որակվեց որպես «գոյատևման ճակատամարտ»:

Սակայն, չնայած Արցախում գոյություն ունեցող ճգնաժամին, որը միջազգայնորեն ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս, բայց պատմականորեն և ժողովրդագրականորեն հայկական է, Երևանը երբեք լիովին չտրվեց պատերազմական ջանքերին»,- այս մասին գրում է Greek City Times-ը։

Նշվում է, որ նոյեմբերի 19-ին Ռազմական վերահսկողության ծառայության գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը դատապարտող վկայություններ տվեց, որից պարզվեց, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունը նվազագույն ջանքեր գործադրել «գոյատևման ճակատամարտում»:

Նա բացահայտեց, որ մինչև հոկտեմբերի 30-ը, պատերազմը սկսվելուց ավելի քան մեկ ամիս անց, մոբիլիզացվել էր Արցախի ուժերի միայն 70%-ը և պահեստազորայինների 52%-ը: Նրա խոսքով, Հայաստանի ռազմական դոկտրինը որոշում է, որ գրեթե ամբողջ մոբիլիզացիայի պետք է հասնել պատերազմի սկսվելուց 48 ժամվա ընթացքում: Նա նաև ասաց, որ պատերազմի երրորդ օրը Փաշինյանը հրամայել էր դադարեցնել կանոնավոր հայ պահեստազորի մատակարարումը Արցախ և փոխարինել միայն կամավորական ջոկատներով:

«Մոբիլիզացիան իջեցնելով միայն կամավորական ջոկատների մակարդակի՝ պոտենցիալ 200,000 պահեստազորը չօգտագործվեց: Փաստորեն, չնայած կառավարության և ռազմական պաշտոնյաները սփյուռքահայերին Արցախում կռվելու կոչ էին անում, սակայն, գոնե Հունաստանում, պարզվել է, որ կամավորներին ցուցակագրում էին  և նրանց կտեղակայեին միայն իրավիճակի պահանջով:

Հունաստանի Հայ դատի հանձնախմբի առաջատար անդամ Հովիկ Քասապյանը նույնպես ասաց, որ շատ էթնիկ հույներ կամավոր պատրաստ էին կռվել Արցախում, բայց մերժվել են, քանի որ Հայաստանը չէր ցանկանում Աթենքին դնել անհարմար դիվանագիտական իրավիճակում, չնայած այն բանին, որ շատ հույն կամավորները բարձր պատրաստված նախկին հատուկ ջոկատայիններ էին:

Փաշինյանը պաշտպանեց խիստ վիճահարույց հրադադարի անհրաժեշտությունը ՝ պնդելով, որ Արցախը չունի բավարար մարդկային ուժ՝ ադրբեջանական զինուժի դեմ պաշտպանվելու համար, բայց Հայաստանը նույնիսկ չի մոտեցել առկա բոլոր ռեսուրսներն օգտագործելուն»,-գրում է կայքն ու հարց բարձրացնում, թե ինչու էր Երևանը ենթադրյալ «գոյատևման ճակատամարտում» մտահոգված Հունաստանի համար պոտենցիալ դիվանագիտական խնդիրներ ստեղծելու հարցով, երբ Արցախը լիովին լքվեց Արևմուտքի կողմից:

Նշվում է, որ այսպես կոչված «գոյատևման ճակատամարտում» ակնկալվում էր, որ Հայաստանը կօգտագործեր առաջարկվող ցանկացած օգնություն, մանավանդ որ Թուրքիան վարձկաններ ուղարկելու որևէ անհանգստություն չուներ: Փոխարենը, հայ և օտարերկրյա կամավորները միայն սպասման վիճակում էին կամ մերժվում էին, հայկական և արցախյան ուժերը երբեք լիովին չմոբիլիզացվեցին, «Իսկանդեր» հզոր հրթիռները հազվադեպ էին օգտագործվում, իսկ հայկական օդուժը հազիվ էր հայտնվում պատերազմի ընթացքում:

«Դեռևս անհայտ է, թե ինչն է դրդել Հայաստանի կողմից պատերազմական ջանքերի չիրականացումը:

Բայց չնայած Փաշինյանի և նրա վարչակազմի բոլոր ռազմական սխալներին, ամենամեծ սխալ հաշվարկը Հայաստանի՝ դեպի ԵՄ շրջադարձ կատարելու նրա փորձն էր և նույնիսկ ՆԱՏՕ-ի հետ սիրախաղը»,-գրում է կայքը ու նշում, որ Փաշինյանը, որ իշխանության եկավ այսպես կոչված թավշյա հեղափոխությամբ 2018-ին, հույս ուներ վերջ տալ որ Խորհրդային Միության ժամանակաշրջանի օլիգարխիկ իշխանությանն ու կոռուպցիային։ Սակայն, ինչպես հաճախ է պատահում, համոզմունքն այն է, որ կոմունիստական ժամանակաշրջանի քաղաքական և օլիգարխիկ կառույցների փոխարինումը հնարավոր է միայն Մոսկվայի հետ հարաբերությունների սրմամբ և դեպի արևմտյան լիբերալիզմ շրջադարձ կատարելով:

«Հայերն, իհարկե, իրավունք ունեն պահանջել վերջ տալ օլիգարխիկ կոռուպցիային և գերիշխանությանը, բայց դա պետք է իրականացվեր միայն առանց ավանդական աշխարհաքաղաքական դաշինքների հակառակության»,-գրում է հոդվածագիրն ու անդրադառնում Փաշինյանի նշանակումներին իշխանության գալուց հետո, հատկապես նրանց, ովքեր կապված են ՀԿ-ների հետ, որոնք ֆինանսավորվում են հայտնի ռուսաֆոբ միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից:

«Փաշինյանը, փաստորեն, հեղեղեց իր կաբինետը Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող կամ նախկինում ֆինանսավորված անդամներով:

Չնայած Արևելյան Եվրոպայի երկրները ԵՄ անմիջական աջակցությամբ հնարավոր է ունենան հնարավորություններ՝ ներգրավվելու դեպի արևմտյան լիբերալիզմ կտրուկ սոցիալական, մշակութային և տնտեսական փոփոխություններում, բայց Հայաստանի աշխարհագրությունը թելադրում է նրա իրատեսական դաշինքները: Հայաստանը, որպես փոքր, լեռնային, ծովով փակ և աղքատ երկիր՝ 3 միլիոն բնակչությամբ, խրված է Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև, և Եվրամիության ամենամոտ անդամ Կիպրոսից մոտ 1200 կմ հեռավորության վրա է: Երևանի մոտիկությունն ու ԵՄ-ին անդամակցելը իրատեսական հեռանկար չէ:

Աշխարհագրությունը պետք է որոշի Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Հայաստանն ապավինում է Իրանին արտաքին աշխարհից ստացվող ապրանքների համար, Թուրքիան և Ադրբեջանը թշնամաբար են տրամադրված և պահպանում են էմբարգոները Հայաստանի նկատմամբ, իսկ Վրաստանը գործնականում ապացուցեց, որ նրանք կանգնած են Հայաստանի թշնամիների կողքին՝ թույլ տալով, որ թուրքական ինքնաթիռներն անցնեն իր օդային տարածքը ՝ սիրիացի վարձկաններին Ադրբեջանում վայրէջք կատարելու համար:

ԵՄ համակարգի մի մասը անդամ պետությունների միջև խաղաղ համակեցությունն է: Սա, ըստ էության, դաշինքի սակավաթիվ հաջողություններից մեկն էր՝ հազարամյակների պատերազմներով, ցեղասպանություններով և ավերածություններով տառապած մայրցամաքը ժառանգելուց հետո: ԵՄ-ն գործում է նաև միմյանց հետ սահմանակից անդամ պետությունների միջև բաց սահմանների պատճառով: Հայաստանը բաժանված է ԵՄ անդամ երկրներից Հունաստանից և Բուլղարիայից, քանի որ Թուրքիան գտնվում է նրանց միջև: Հայաստանը չի ունենա ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն, քանի դեռ Թուրքիան չի դարձել անդամ պետություն, ինչը, իհարկե, մոտ ապագայում անկանխատեսելի է:

Աշխարհառազմավարական սխալի պատճառը Փաշինյանի մոլորությունն էր՝ Հայաստանը դարձնել արևմտյան ոճի լիբերալ պետություն՝  չնայած թշնամական տարածաշրջանում  լինելով շրջապատված թշնամիներով և ԵՄ-ից հեռու: Այս հիմարությունը բացահայտվեց, երբ սկսվեց թուրքերի կողմից հովանավորվող արշավանքը դեպի Արցախ, և Արևմուտքը հռետորական համակրանքից բացի այլ գործողություններ չկատարեց:

Ի վերջո, Արցախը ռազմական ճանապարհով պաշտպանելու ձախողումից հետո, Ռուսաստանն էր, որ ստիպված էր միջամտել՝ հակամարտությանը վերջ տալու համար: Դա այն դեպքում, երբ Փաշինյանը կենտրոնացած էր դեպի Արևմուտք և իր վարչակազմում կուտակում էր ռուսաֆոբ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող անդամների՝ ենթադրաբար պայքարելով օլիգարխիկ իշխանության և կոռուպցիայի դեմ, որը ծագում է Ռուսաստանից»,-գրում է Greek City Times-ը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07:11
Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ,  ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին...
Աղբյուր` Panorama.am
23:34
Ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողների ու մրցանակակիրների ցանկը։ Հունահռոմեական ոճի...
Աղբյուր` Panorama.am
23:06
Իրանցի վերլուծաբանը հայտարարել է, որ Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների մասին...
Աղբյուր` Panorama.am
22:51
Հայաստանը չի կարող՝ որպես չեզոք, արտադաշինքային պետություն հանդես գալ. Ռուբեն Սաֆրաստյան
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասել է....
Աղբյուր` Panorama.am
22:28
Իմնեմնիմի փոդքասթի 92-րդ թողարկումը մեկնարկել են Ղազարյանի և Մարգարյանի հերթապահությամբ
Մեկնարկել է Իմնեմնիմի փոդքասթի 92-րդ թողարկումը։ Այսօր հերթապահներն են Էդգար Ղազարյան, Նարեկ Մարգարյան։ հաղորդման հյուրերն են հյուրեր՝ Ա....
Աղբյուր` Panorama.am
22:09
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի արարքը
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
21:58
Խաչատուր Սուքիասյանից պահանջում են ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից
Մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և...
Աղբյուր` Panorama.am
21:45
Սամվել Վարդանյանի ծեծի և ստորացման նման գործընթաց Հայաստանում 30 տարուց ավել չի գրանցվել. Արսեն Բաբայան
«Ոստիկանության օժանդակությամբ Սամվել Վարդանյանի հայտնի ծեծի և ստորացման գործընթացն ոչ միայն իմ պրակտիկայում այլև Հայաստանում 30 տարուց...
Աղբյուր` Panorama.am
21:18
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապրիլ 17-ի...
Աղբյուր` Panorama.am
21:17
Սամվել Վարդանյանի հետ կատարվածը զարհուրելի այլանդակություն է․ Կարապետյան
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը գրում է․ «Էն դեպքերից ա, որ չի կարելի լռել, սա կարծիք հայտնելու հարց չէ, այլ դիրքորոշման, որը չի կարող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Բրյուսելում «կանաչ լույս» վառեցին հենց այսօրվա համար․ Մենուա Սողոմոնյան
«Այսպիսի հանցագործություն, երբ արտաքուստ տեսնում ենք պետության և հանցավոր խմբի համագործակցություն, երբեք նման բան չէր եղել»,-...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՔՊ «լավերը», «խառոշիները» հավաքվել են կայացրել դատավճիռ, Ալեն Սիմոնյանը հրապարակել է․ Քրիստինե Վարդանյանը՝ Սամվելի խոշտանգման մասին
«Այսօր քաղաքացիական դիրքորոշում արտահայտողին հերթական անգամ ուզում են կալանավորել»,- Շենգավիթի դատարանի դիմաց, որտեղ հավաքվել են...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հիմա ասում են՝ չէ, էլ բանտեր ընկնելով չեք պրծնելու, դուք նաև խոշտանգվելու եք․ Տաթև Վիրաբյան
«Սամվելն այն երիտարսարդ էր, որը Սայաթ Նովա փողոցում Նիկոլի երեսին ասել էլ, թե ով է նա, ինչից էլ վրդովմունք էր առաջացել իշխանական որոշ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Անդրանիկ Քոչարյան, ցեղասպանվածների ցուցակների պատվերը բերեցիր, հիմա էլ սա հետ փոխանցի
Մեկը մեկին հերթ չտալով, քպ-ական պատգամավորները մեկը մեկից առաջ ընկած այնպիսի բաներ են ասում ու սկսում անել, որ...։ Որ։ Մի-երեք օր առաջ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Սամվել Վարդանյանի պաշտպանական թիմին միացել է Արամ Վարդևանյանը, նիստը մեկնարկել է
Շենգավիթի դատարանում մեկնարկել է Սամվել Վարդանյանի գործով դատական նիստը։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ  Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:45
էթիկայի բոլոր կանոններից դուրս է ՝ կոլեկտիվ գնալ միզելը և կալանավորին մենակ թողնելը․ Արման Մխիթարյան
«Ոստիկանական շրջանակներում արատավոր բարքեր են արմատացած, որը պետք է արմատախիլ  արվի, էթիկայի բոլոր կանոններից դուրս է ՝ կոլեկտիվ գնալ...
Աղբյուր` Panorama.am
19:29
Սամվելը հերթականն է, բոլորս գտնվում ենք այդ հարվածի տակ․ Գառնիկ Դավթյան
Շենգավիթի դատարանում  քննվում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը։  Այս պահին դատարանի դիմաց հավաքվել են քաղաքացիներ՝ ի...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հայաստանը Տաթևի համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության առնելու հայտ կներկայացնի
Հայաստանը պատրաստվում է հայտ ներկայացնել Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի կոնվենցիայի շրջանակներում ուժեղացված պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:45
Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ․ Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
18:27
Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին ու ոստիկանական ուժերին դրդում է համատեղ հանցագործության
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարություն է տարածել  Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով, որում...
Աղբյուր` Panorama.am
18:13
Էրդողանը հաստատել է՝ Պուտինը մեկնելու է Թուրքիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թուրքիա, սակայն նրա այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պարտադիր չէ, որ անձը լինի քաղաքական գործիչ, որպեսզի ենթարկվի քաղաքական հետապնդման. օրինակների պակաս չունենք. Հովհաննես Խուդոյան
Հանրային գործունեություն իրականացնող ցանկացած անձ պետք է պատրաստ լինի որոշակի նեգատիվ միջավայրի, որպես կանոն էմոցիոնալ խոսքն արտահայտվում է...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քաղաքագետ. «Իրան-իսրայելական մենամարտը» շատ արագ ազդեց աշխարհում բոլորի տրամադրության վրա
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Ֆրանսիան Ադրբեջանից հետ է կանչել իր դեսպանին։ Սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից։...
Աղբյուր` Panorama.am
17:57
Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար է. ՀԱԿ
«ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ իրավապահ մարմինների կատարած գործողությունները հնարավոր չէ...
Աղբյուր` Panorama.am
17:54
ՔԿ. Այս պահին ուսումնասիրվում են Սամվել Վարդանյանի բռնության վերաբերյալ վարույթ նախաձեռնելու հիմքերը
«Այս պահի դրությամբ ուսումնասիրվում են վարույթ նախաձեռնելու հիմքերը, քննչական ենթակայության հարցն է լուծվում»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ոստիկանության նախկին պետի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը
Աղբյուր` Panorama.am
17:39
«Հայրենյաց բարիքներ» պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք
Իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով, կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
Ադրբեջանական հերթական կեղծիքն է անդրադարձել է monumentwatch.org կայքը
Աղբյուր` Panorama.am
17:23
Սուրեն Պետրոսյան. Ոսկեպարում Փաշինյանն այսօր փափուկ բարձ է դրել մարդկանց գլխի տակ
«Ոսկեպարում Տավուշի համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փափուկ բարձ է դրել բնակիչների գլխի տակ»,-այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:06
2018 թվականի համեմատ Հայաստանի կրթության ոլորտում գնաճը եղել է նվազագույնը 20-30 %. Սուրեն Պարսյան
Մասնագետներն ահազանգում են, որ  վերջն տարիներին առաջին անհրաժեշտության ապրանքների և ընդհանրապես ապրելակերպի թանկացումներից բացի, էական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան
14:50 17/04/2024

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}